Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին և քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: ՊԵԿ նախագահն այցելել է նաև Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով : Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետևել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձևակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից: Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին:   Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր: Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները: Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը: Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։
13:30 - 29 հունիսի, 2020
Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքներ՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով: Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության  ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ,  ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ: Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը: Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից:
18:53 - 28 հունիսի, 2020
ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
18:24 - 27 հունիսի, 2020
ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մշտադիտարկումները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը: Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։ Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։ Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
17:32 - 27 հունիսի, 2020
Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, հունիսի 27-ին,  կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ: Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Հսկողությունն իրականացվում է առողջապահության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն:
13:18 - 27 հունիսի, 2020
Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք |shantnews.am|

Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկն այսօրվանից համարվում է լուծարված։ Փոխարենը նախատեսվում է   տեղում ստեղծել երկբաղադրիչ աջակցության կենտրոն, որտեղ ժամանակավորապես կխնամվեն կարիքի մեջ հայտնված ու հրատապ օգնության կարիք ունեցող երեխաները, ու նաև ցերեկային խնամք կստանան տուն վերադարձածները: Հաստատության սաներից շատերը մարտից ապրում են իրենց ընտանիքներում և ստանում են պետական աջակցություն։ Գիշերօթիկում այս պահին խնամվողները ռիսկային խմբում գտնվողներն են, որոնց տուն վերադարձն անհնարին է կամ վտանգավոր: Գիշերօթիկ հաստատությունն այս ամիսներին աշխատում է փակ ռեժիմով: Համավարակով պայմանավորված՝ մուտքն ու ելքն արգելված է բոլորի համար, նույնիսկ երեխաների ծնողների կամ խնամակալների տեսակցություններն են արգելված, իսկ աշխատակիցները մնում են հաստատությունում, երկու շաբաթը մեկ հերթափոխ են կատարում միայն թեստավորվելուց հետո: Հաստատությունում գրանցված ու խնամվող երեխաները 80-ն են, այս պահին գիշերօթիկում մնում է 21 երեխա։ Այստեղ էին տեղափոխվել փակված թիվ 1 գիշերօթիկի և Թռչունյան տան երեխաները: Նրանց մեծ մասը մինչև կարանտինը վերադարձել էին ընտանիքներ: «52 երեխաներ, ծնողների դիմումների համաձայն, ոչ թե դուրս են գրվել, այլ պարզապես քանի որ կարանտին էր, ժամանակավորապես  վերադարձել են ընտանիք, բայց հիմա կա նաև առաջարկ-որոշում, որ եթե առաջարկ լինի, իրենք պատրաստ են իրենց երեխաների հետագա խնամքն իրականացնել տանը։ Ծնողներն այդ պարտականությունը վերցնում են իրենց վրա»,- նշել է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը որպես այդպիսին այսօրվանից չի գործում, այն նոր գործառույթներով՝ շուրջօրյա և ցերեկային խնամքի բաղադրիչներով վերակազմակերպվում է ճգնաժամային կենտրոնի։ Շուրջօրյա խնամքի հնարավորություն կստանան այն երեխաները, որոնց ընտանիք վերադարձը ռիսկային է։ «Նախատեսված է, որ արագ, հրատապ տեղավորման կարիք ունեցող երեխաներն աջակցություն կստանան ճգնաժամային աջակցության կենտրոնում, նրանց կարիքներն ամբողջությամբ կգնահատվեն և կիրականացվեն հետագա ուղղորդումներ։ Մի երեխայի դեպքում դա կարող է լինել վերադարձ կենսաբանական ընտանիք, մեկ այլ երեխայի դեպքում դա, օրինակ, կարող է լինել խնամատար ընտանիքը կամ որդեգրությունը»,- ասել է նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։ Ռիսկային գոտում հայտնված երեխաների՝ ճգնաժամային կենտրոնում մնալու սահմանված առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց այդ ընթացքում ուսումնասիրություններ են տարվելու նման երեխաների՝ ընտանիք վերադարձի հնարավորությունները գնահատելու ուղղությամբ։ Ընտանիք վերադարձած բոլոր երեխաները կընդգրկվեն ցերեկային խնամք իրականացնող հաստատություններում, որոնք, ըստ պատասխանատուների, Շիրակի մարզում շատ են։ «Բավականին շատ են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում են երեխաների ցերեկային խնամք և աջակցություն։ 164 երեխա Շիրակի մարզում արդեն ընդգրկված է այդ ծառայություններում։ Ցերեկային աջակցության կենտրոնների ծածկույթը մարզում բավականին մեծ է»,- նշել է Անահիտ Քալանթարյանը։ Շարունակությունը՝ shantnews.am-ում
12:04 - 27 հունիսի, 2020
Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:   ՍԱՏՄ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ, և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:     Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին: ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել  տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը: ՍԱՏՄ-ն սպառողներին հորդորում է ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին:
16:09 - 26 հունիսի, 2020
Հունիսի 21-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 21-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 21-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 231 բնակիչ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզի ֆեյսբուքյան էջից։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3557 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2203 նմուշառման հետազոտություն։
14:11 - 21 հունիսի, 2020
«Գյումրի» ԲԿ­­-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին |armenpress.am|

«Գյումրի» ԲԿ­­-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին |armenpress.am|

armenpress.am: Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ­­-ում մահացած 66­ամյա կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին: Տեղեկությունը, թե երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք   են որակում: Կատարվածի իրենց տարբերակը ներկայացրեց կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, ով պնդում է, թե չի եղել գրավոր հրաժարվելու փաստ՝ այնպես, ինչպես ներկայացնում են պոլիկլինիկայից: «Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն էլ  տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա. «Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող  ենք անել»:  Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան, ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների, չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսազրույցի ժամանակ է դրա մասին խոսվել: Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են պատմում` երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են՝ ինչ խնդիրներ ունի հիվանդը, բուժքույրը ասել է, թե իրեն հարմար չի, թող հինգշաբթի գան, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս նա տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքեւմ, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո հինգշաբթի բժշկուհին զանգահարել և հայտնել է ռենտգենի պատասխանները, և որ թոքաբորբ ունի: Բայց նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա: Հարազատներն էլ մտածել են, որ դարձյալ թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել: Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու՝ տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում: Շաբաթ, կիրակի օրերին հեռախոսով կապ են պահել անձամբ բժշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր, ամուսնուն ասել են՝ հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք: Երկուշաբթի կինը վատացել է, ամուսինը շտապօգնության բրիգադին խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, ինչին պատասխանել են, որ իրավունք չունեն: Ըստ ամուսնու՝ կինն ինքը սկզբում չի ուզեցել տեղափոխվել հիվանդանոց, ասում է՝ վախենում էր, բայց, երբ արդեն վատ էր  ու շտապօգնություն կանչեցին, ինքն արդեն չի առարկել, գիտենալով, որ տեղափոխում են հիվանդանոց: Իսկ կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ զբաղվող Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց շտապ բուժօգնությունը չի տեղափոխել, այլ տեղափոխել է «Գյումրի» կենտրոն: «Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չեն եղել»,-ասում է քահանան: Կնոջ հարազատները պնդում են, որ իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝ մեղավորներին արժանի պատժելու համար:
12:00 - 18 հունիսի, 2020
Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է |azatutyun.am|

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է |azatutyun.am|

azatutyun.am: 66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։ «Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես էլ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել. - «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է: Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»: Ամուսինը ևս թոքաբորբ է ունեցել, բուժում է ստացել ու ապաքինվել, սակայն կինը կորոնավիրուսի ռիսկային խմբում է եղել. - «Կինն ունեցել է սրտի խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել, անոթային խնդիրներ է ունեցել, չնայած բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացումներին, նույնիսկ ներկայացվել է, որ դիմացը շաբաթ-կիրակի օրեր են, բայց մենք շաբաթ-կիրակի օրերին ունենք և հերթապահություն, և նմուշառման հնարավորություն, բայց ամուսինը հրաժարվել է, չեն ուզեցել ոչ ստացիոնար բուժում ստանալ, ոչ էլ թեստավորվել»: Անահիտ Սանդրոսյանն ասում է՝ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով հատուցեց: 66-ամյա կինը Շիրակի մարզում կորոնավիրուսով մահացած 12-րդ հիվանդն էր: «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյոք ահազանգե՞լ են որևէ կառույցի, որ ամուսինները հրաժարվում են թեստավորվել: «Դիմել ենք տնօրենին, տնօրենի կողմից էլ է անհանգստություն եղել, տնօրենի կողմից էլ է զգուշացում եղել, բայց հրաժարվել են, երևի թերահավատ են վերաբերվել այս ամեն ինչին, չեմ կարող ասել, համենայն դեպս իրենց կողմից է եղել, իսկ տեղամասի բժիշկը ժամանակին նայել, ախտորոշել, բուժումը նշանակել է, արվել է այն ամենը, ինչ հնարավոր եղել է մեր կողմից», - պատասխանեց նա: Բժշկուհին պացիենտներին հորդորում է օգնել իրենց, որ վիրուսի տարածման այս անվերահսկելի իրավիճակում կարողանան օգնել հիվանդին. - «Այստեղ մարդկային ֆակտոր էլ կա չէ՞, մենակ բժիշկն ի՞նչ կարող է անել, եթե բժշկին թև ու թիկունք հիվանդը չի կանգնում, մենակ մենք գոռում ենք, մենակ մենք վազում ենք, մենակ մեզանով ի՞նչ կարող է լինել: Ախր մարդիկ էլ պիտի իրար օգնեն, մարդիկ էլ պիտի հասկանան, թև ու թիկունք կանգնեք բժիշկներին, բուժաշխատողներին, ուղղակի խնդրում եմ: Այս տեմպով եթե այս ամեն ինչը գնա, այս ամեն ինչը լավ բանի չի բերի: Ես այդպես եմ մտածում, չգիտեմ, եթե մի քանի օր առաջ լավատեսության բաներ կային, հիմա ոնց որ ավելի շատ հիասթափված լինեմ»: Անահիտ Սանդրոսյանը պատմեց, որ հաճախ հետևում է պոլիկլինիկայից դուրս եկող պոտենցիալ կորոնավիրուսով վարակված հիվանդների տեղաշարժին. - «Երբեմն տեսնում ես` փողոցով քայլում են մարդիկ, որոնք ստեղից դուրս են եկել, ու հաստատ գիտես` իրենց հետ ինչ է, նստում են տրանսպորտ, տաքսիներ, հետո ի՞նչ եղավ, եղա՞վ բան: Ու մի քանի օր հետո էտ նույն բժշկին, մեղավորը բժիշկն է, բայց չէ՞ որ մենակ մարդը չի...Ես շատ ժամանակ նայում եմ, թե իրենք ինչ պիտի նստեն, ոնց պիտի գնան ու բացարձակ, այստեղից դուրս եկան, ոնց որ պատասխանատվությունը կորավ, բայց բժիշկն ի՞նչ անի, բժիշկը մեկն է, իրենք հարյուրավորն են, բժիշկն ի՞նչ կարող է անել»: Վերջին օրերին մարզում կորոնավիրուսի դրական թեստով տանը ինքնամեկուսացածների թիվն արդեն 200 է: Հիվանդանոցում բուժում է ստանում 73 մարդ։
12:48 - 17 հունիսի, 2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը

 Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։ Քովիդ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։ Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։ Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Քովիդ -19-ի տեստավորում՝ արդյունքները բացասական են։ Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն – ինտերնատի կառավարումը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվել է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ։160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել ևս շուրջ 16.5 մլն դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:
14:17 - 27 մայիսի, 2020
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն։
14:12 - 27 մայիսի, 2020
Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան
 |armtimes.com|

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 23-ին Գյումրիում մոլեգնած քամու վնասները մասամբ ի մի են բերված: Քաղաքապետարանը համատիրությունների հետ համատեղ վնասի չափի հստակեցումներով է դեռ զբաղված: 21 համատիրություններից 12-ը հայտարարել են ստացած ահազանգերի մասին: Դրանցից 7-ը նախնական, սակայն գրեթե ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել: 5 համատիրության պատասխանն ակնկալում են առաջիկա երկու օրերին: «Այս պահին ունեցած տեղեկատվությամբ կարող ենք ասել, որ շաբաթ օրվա քամին  Գյումրիում 48 շենք է վնասել: Բայց նաև սպասում ենք մյուս համատիրություններին: Դրանցից ամենամեծը «Գյումրի կենտրոն» համատիրությունն է, որը 230 շենք է սպասարկում և ահազանգ ունի 53 շենքից:  Իրենք էլ որ տվյալներն ունենան, պատկերը կամբողջանա»,- ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: 6 մլն 682 հազար 800 դրամ. նախնական այս գումարն է հաշվարկվել 7 համատիրությունների սպասարկման շենքերի կրած վնասի, «Գոհար» մանկապարտեզի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի և Չերազի փողոցի բնակիչ Կարինե Խզրյանի կրած վնասի վերացման համար:  Գումարի մեջ չի հաշվառված տանիքների համար օգտագործվող փայտանյութն ու աշխատուժը: «Մենք էս պահին իրավիճակի գնահատում ենք իրականացրել:  Հաջորդ քայլը, թե ֆինանսական ինչ աղբյուրներ են լինելու, համա՞յնքն է աջակցելու, թե պետությունը, այս պահին չգիտենք:  Հանձնարարական ենք ստացել մարզպետարանից ճշտումներ անել, ասել են վնասի չափը հստակեցնենք, գնահատենք, ներկայացնենք: Հիմա էս 7 շենքինն արդեն ներկայացրել ենք»,-տեղեկացրեց Սուլթանյանը: Գումարի չափի հստակեցումը, սակայն, չի նշանակում թե այսօր կամ վաղն այդ գումարը կփոխանցվի, շինարարություն կսկվի: Տվյալները դեռ պետք է ամբողջական դարձնել, տրամադրել Շիրակի մարզպետարանին, որպեսզի փոխանցվի կառավարությանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:09 - 26 մայիսի, 2020