Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
24 ժամով կդադարեցվի Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝Արաբկիր վարչական շրջան՝ Ն. Ադոնց փողոցի 19-ից 25 հասցեներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյան 15-ից 32 հասցեներն իրենց կոտորակներով, Վաղարշյան 15-ից 26 հասցեներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-ից 46 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտայի 3-ից 50 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Քոչար 7-ից 165 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 1-ից 10 հասցեներն իրենց կոտորակներով, Ն. Զարյան 11-ից 19 հասցեներն իրենց կոտորակներով, Կասյան 10-12 հասցեները, Սունդուկյան 19-29 հասցեները, Բակունց, Ղափանցյան, Հ. Արղության, Գրիբոյեդով, Հ. Սահյան, Սևքարեցի Սաքո, Թավրիզյան, Մանուշյան, Այգեկցի , Ա. Խաչատրյան, Ռիգա, Գ. Արծրունի, Արաբկիր 17-29 փողոցները, Ն. Զարյան 1-ին փակուղին, Մամիկոնյանց փակուղին, Հ. Հակոբյան նրբանցքը, Վրացական 2-րդ նրբանցքը և Ազատամարտիկների թաղը:Կենտրոն վարչական շրջան՝ Մ․Հերացի, Այգեստան 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, Քրիստաֆորի 2-րդ նրբանցքի, Չարենցի 1-ին նրբանցքի, Ծխախոտագործների փողոցի 50-180, Քրիստաֆոր 10-90, Աբովյան 54, 58 համարների ջրամատակարարումը:Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցն իր նրբանցքներով, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3 և Խորենացի 168-240 համարների ջրամատակարարումը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Ռուբինյանց փողոցի 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-28 շենքերի և 29-33 հասցեների իրավաբանական բաժանորդների, Ռայնիս փողոցի 9-19, 90, 105 շենքերի և առանձնատների, Շովրոյան փողոցի 12, 14, 16 շենքերի և առանձնատների, Լեփսիուս 2-6 փողոցների շենքերի և առանձնատների, Կ.Ուլնեցի փողոցի 70, 70/1, 72, 74, 76 շենքերի, Կ.Ուլնեցի 3-րդ փակուղու շենքերի, Կ.Ուլնեցի 2-րդ փակուղու 4, 6 շենքերի, Դրոյի 4-րդ և 15-ից բարձր համարների շենքերի, Հասրաթյան 5/1 և 5/2 շենքերի, Պ.Սևակ փողոցի 90, 92, 106 շենքերի, Ծ․Աղբյուրի 55 շենքը կոտորակներով, Գոգոլ փողոցի 5ա, 80, 85, 86, 87, 89, 90 շենքերի, Աճառյան 19-37 առանձնատների, Մյասնիկյան պողոտայի, Յաղուբյան, Նորաշխարհյան, Բուսաբանական, Գերցենի, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 , Էմինեսկի և Էմինեսկի 1 փողոցների, Աշտարակ Կաթ գործարանի և Արթմեդ բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։
12:55 - 17 հունիսի, 2020
Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին

Պլանային ջրանջատում Կոտայքի և Սյունիքի մարզերում հունիսի 8/9-ին:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.1. հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի։2. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00՝ Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների։3. հունիսի 8-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն՝ Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, ինչպես նաև Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:35 - 08 հունիսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
17:01 - 03 հունիսի, 2020
Դավթաշենում, Աջափնյակում և չորս գյուղերում 12 ժամ ջուր չի լինի

Դավթաշենում, Աջափնյակում և չորս գյուղերում 12 ժամ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 2-ի ժամը 20.00-ից մինչև հունիսի 3-ի ժամը 8.00-ն կդադարեցվի ջրամատակարումը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներում,  Ձոր 1 և Ձոր 2 թաղամասերում, Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ 1 թաղամասերում, Բեկնազարյան փողոցում, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարների շենքերում, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարների շենքերում, Սիլիկյան հին խճուղի, Հաղթանակ թաղամասի 1-18 փողոցներում։ Ինչպես տեղեկացնում են«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նույն ժամանակահատվածում ջուր չի լինի նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-26 փողոցներում, Քասախ և Պռոշյան գյուղերում, Արմավիրի մարզի Մերձավան գյուղ: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
22:33 - 02 հունիսի, 2020
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 14/15-ին

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում մայիսի 14/15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը: Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար՝ առանց ջրատարի կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ պայմանավորված: Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը, ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու համար:Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.Երևան քաղաք• Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,• Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,• Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան, Իսահակյան, Կորյուն, Բայրոն, Մոսկովյան փողոցներ և Սայաթ -Նովա 1-15, Թումանյան 1-6, Բաղրամյան 1-2, Մաշտոցի պողոտա 10-60, Նալբանդյան 1-130, Թումանյան 37, 39 և Սարյան 1 համարներ,• Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:Արարատի մարզ• Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:27 - 15 մայիսի, 2020
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։ «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։
14:16 - 16 ապրիլի, 2020
Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

hetq.am: Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները միաձայն որոշում չունեն՝ հետաձգելու են քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները, թե ոչ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ Սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր մտահոգվում և կառավարությանն են դիմում խնդրանքով, որպեսզի պայմանավորվեն կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` հետաձգգելու կոմունալ վճարները։ «Հետքը» կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների հետ՝ պարզելու, թե որքանով են ընկերությունները պատրաստակամ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգել քաղաքացիներից գանձվող կոմունալ ծառայությունների վարձավճարները։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Այսօր քաղաքացիների կողմից սպառված փետրվար ամսվա հոսանքի վճարի մարման վերջին օրն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Հետքի»-ին հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու: «Որպես այդպիսին՝ անջատումներ անելու մասով այս պահին որոշում չկա։ Չենք հոսանքազրկի քաղաքացիներին՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ»,-նշեց Նատալյա Սարջանյանը։ Թե մինչև երբ է հետաձգվել վարձավճարների մարումը,  ՀԵՑ-ը դեռևս հստակ որոշում չունի, սակայն Նատալյա Սարջանյանը քաղաքացիներին հորդորեց վճարել հոսանքի վարձավճարը՝ պարտքեր չկուտակելու համար։ «Վեոլիա ջուր» «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  «Խնդիրն նաև այն է, որ գործող սակագինը ներառում է հիմնականում համակարգի շահագործման (վերանորոգում, կառուցում, պահպանում և այլն) ծախսերը և շուրջ 3000 աշխատակիցների աշխատավարձը։ «Ավելորդ» գումարներ չկան: Ընկերության շահութաբերությունը շատ ցածր է: Հետևաբար, սառեցնելով հավաքագրումը, մենք ուղղակի վտանգում ենք նույն սպառողների կայուն ջրամատակարարումը»,- «Հետքին» հայտնել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Ընկերությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնց  հակացուցված է տնից դուրս գալ, կամ աշխատանքի բնույթից ելնելով կարող են առաջանալ նաև ֆինանսական դժվարություններ:  «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, վճարումների պատճառներով երբեք բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել։ Ավելին՝ hetq.am-ում
15:40 - 23 մարտի, 2020
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը |tert.am|

tert.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի փետրվարի 27-ի արտահերթ նիստի օրակարգում: Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում:Ավելին՝ tert.am-ում
15:10 - 27 փետրվարի, 2020