Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է   բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված  ծանր հետևանքներին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ  կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։ Նախարարի խոսքով, այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։ «Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։ Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։  Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես, անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում, հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին, ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն, լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս, հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն: Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Գրությունն ուղարկվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային, «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին, Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին, Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․Ստիքերին, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին, Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին, Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:
11:20 - 18 հունվարի, 2021
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա. խորհրդակցություն ՇՄ նախարարությունում

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա. խորհրդակցություն ՇՄ նախարարությունում

Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։   Նախարարը շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտն համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարերի հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:   Քննարկվել են ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը։   ՀՀ Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպմամբ, և նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր Ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։   Շուտով կձևավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու վեր հանել առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։   Նախարարը ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է նախքան նախագծի փաթեթը կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու առաջարկները։ Բոլոր առաջարկները պետք է լինեն առկա մարտահրավերները հաղթահարելու համատեքստում, գիտական հիմնավորվածությամբ և բալանսավորեն բնապահպանական շրջանակների ու տնտեսվարողի շահերը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը, իրականացվելիք քայլերը և որոշակի կառուցվածքային փոփոխությունների հարցեր։   Քննարկվել են ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները․ պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ է արվել Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։ Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։   Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վեր հանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։   Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ կարևորում է նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը.   «Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօգնի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»։      
12:24 - 15 հունվարի, 2021
Ուսումնասիրություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. սանիտարական հատումների օրինականությունը հաստատվել է

Ուսումնասիրություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. սանիտարական հատումների օրինականությունը հաստատվել է

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։   Ուսումնասիրություններին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։   Ուսումնասիրություններից պարզվել է․   Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։   Խումբն ընտրողական կարգով կատարել է կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։   Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։
15:03 - 14 հունվարի, 2021
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։ «Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունն հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։ Այսպիսով՝ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։ Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդավական կառույց է։ Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։ Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։ Հայտի մեջ պետք է ներառել՝ Անուն, ազգանուն Կազմակերպության անուն Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործացում Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն Հեռախոսահամար Էլեկտրոնային հասցե Նամակ-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 25-ն է։ Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից։ Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 503 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:26 - 12 հունվարի, 2021
24-ժամյա հատուկ հերթապահություն Սևանա լճում

24-ժամյա հատուկ հերթապահություն Սևանա լճում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը շարունակում է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։ Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանումը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:   Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։   Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
19:54 - 09 հունվարի, 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տասնյակ տաղավարներից են ազատվել. նախարարությունը կլինի ավելի բծախնդիր |armenpress.am|

Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տասնյակ տաղավարներից են ազատվել. նախարարությունը կլինի ավելի բծախնդիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընթացիկ տարում բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից ազատելու ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկի հատվածում, նաև Մ4 մայրուղու հարակից անտառածածկ տարածքներում ապօրինի շենք-շինություններ են ապամոնտաժվել, տասնյակ տաղավարներ են  հեռացվել, տնօրեններին և տեղամասերի պետերին նկատողություններ են ներկայացվել՝ հետայսու իրենց լիազորություններն ավելի բծախնդրորեն իրացնելու համար։ Արդեն իսկ լուծարվել են տասնյակ վարձակալության պայմանագրեր, մի մասն էլ գտնվում է լուծարման ընթացքի մեջ։ Տարածքները կվերադարձվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, քանի որ դրանք նպատակային չեն օգտագործվում։ Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական բաղադրիչի մշակումը և կանոնակարգված ներդրումները, անտառային հողերի, հողատարածքների վարձակալության խնդրի կանոնակարգումը։ Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահը ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն է, որոշում էր ընդունել դադարեցնել անտառային հողատարածքների վարձակալությամբ տրամադրումը, մինչև վարձակալած տարածքների ամբողջական գույքագրումը և հստակ կանոնակարգերի մշակումը։ Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կլինեն նշանակալի արդյունքներ։ Նախարարությունում նաև նշում են, որ պատերազմական օրերին գերատեսչության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։ «Այսօր արդեն մեր գործընկերները լիարժեք անցել են իրենց  մասնագիտական պարտականությունների կատարմանը և գույքագրված խնդիրների լուծմանը։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես իրավական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է համապատասխան  պետական կառավարման ինստիտուտներին»,-ասված է նախարարության տրամադրած պատասխանում: 
10:23 - 30 դեկտեմբերի, 2020
ՇՄ նախարարությունը ձեռնամուխ է եղել Սևանա լճից ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերի ոչնչացմանը

ՇՄ նախարարությունը ձեռնամուխ է եղել Սևանա լճից ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերի ոչնչացմանը

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը: «Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար: Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց: Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։
19:42 - 27 դեկտեմբերի, 2020
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ

Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։
14:24 - 26 դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը արգելվել է լողամիջոցների մուտքը Սևանա լիճ

Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը արգելվել է լողամիջոցների մուտքը Սևանա լիճ

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:   Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։   Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։   2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։   Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։   Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։    
22:27 - 25 դեկտեմբերի, 2020
Քննարկվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը

Քննարկվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանն առցանց՝ zoom հարթակում մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստին։   Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրելով կայուն զարգացման քաղաքականությունը, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը։ Այդ մոտեցումը լիարժեք արտացոլվում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, արդյունաբերությունում թե գյուղատնտեսությունում։   Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկիր, ակտիվորեն ներգրավված է կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված միջազգային գործընթացներում՝ համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ։   ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես կոնվենցիայի իրականացման լիազոր ազգային մարմին, արդյունավետորեն օգտագործում է նաև Փարիզյան համաձայնագրի ֆինանսական մեխանիզմի՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի հետ համագործակցությունը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխության ծրագրերի մշակման և իրականացման նպատակով։   Իրենց ելույթներում նախարարի տեղակալները շեշտեցին, որ այս համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարար Ռոմանոս Պետրոսյանը չափազանց կարևորում են Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Շենքերի էներգաաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» 20 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրի գործունեությունը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։   Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ ծրագիրն է։ Ծրագրի գործողությունները միտված են բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ համապատասխան ներդրումային դաշտի ստեղծման և դրա հետ կապված ֆինանսական և կազմակերպական ռիսկերի նվազեցման միջոցով։   Ծրագիրը մշակվել է Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի կատարմանը, սակայն ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ են նաև Հայաստանի այլ համայնքներ։ Այս առումով հատկանշական է համագործակցությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ մարզերի համայնքներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման առումով։   Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը վերահաստատեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որպես Ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այս ծրագրի հաջող իրականացման կարևորությունը, որի իրականացման հաջողությունը մեծ չափով կախված է պետության-տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունից։   Ծրագրի արդյունքները օրինակ կարող են դառնալ և ծառայել որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար։
13:51 - 23 դեկտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ.Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։ Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկել է հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Նախարարը ներկայացրել է անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր են արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։ Նախարարն անդրադարձել է անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։ Նախարարը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Նախարարը խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։ «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրել գործընկերներին հանդես գալ առաջարկներով։ Ամփոփելով հանդիպումը, նախարարը ներկայացրել է բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորել գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:06 - 23 դեկտեմբերի, 2020
«Սոսու պուրակ» արգելավայրից որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել. պարզաբանում

«Սոսու պուրակ» արգելավայրից որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․   «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝   Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։   Հիշեցնենք, որ «Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։   Մինչև 2004 թվականը «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։   Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար։  
18:37 - 21 դեկտեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ոլորտում ծառացած խնդիրների լուծումները: Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում ընկածների հիշատակը: «Հանդիպման բուն նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում քննարկել ոլորտի օրակարգային հարցերը: Պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին»,- նշեց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այն բոլոր հարցերը, որոնք կբարձրաձայնվեն և դուրս մնացած կլինեն իր տեսադաշտից, անպայման կառնեն իրենց ուշադրության տակ: «Էկոնյուզ» բնապահպանական-տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը ներկայացնելով իր զեկույցն ասաց, որ ամենաառաջնային խնդիրներից է հասարակության գիտակցության բարձրացումը: «Կարծում եմ, որ ոլորտի բոլոր խնդիրներն առաջանում են հասարակության գիտակցության ցածր  մակարդակից: Այս փուլում պետք է խիստ մոտեցումներ և խիստ արգելքներ սահմանել ու իրականացնել դրանք: Այս ամենի հետ մեկտեղ պետք է լայն տեղեկատվական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հասարակությունն էլ տեղեկացված լինի»,- նշեց Մարիամ Տաշչյանը:  «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նելլի Դռնոյանն էլ խոսելով Սևանա լճի խնդիրների մասին՝ ասաց, որ դրանք առաջին հերթին առաջացել են Սոթքի հանքի բաց շահագործման արդյունքում: «Այն վատ ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա: Անհրաժեշտ է անցնել փակ շահագործման: Այս դեպքում ֆոսֆորով հարստացած կերերը լցվում են Սևանա լիճ: Բացասական ազդեցություն են թողնում նաև ցանցավանդակները, որոնք վնասում են լճի ջրերը»,- ընդգծեց Դռնոյանը: Նա շեշտեց, որ Սևանի ջրում հայտնված մուտացիայի ենթարկված ձկների հայտնվելու արդյունքը քիմիական նյութերն են՝ ծանր մետաղները:
19:20 - 18 դեկտեմբերի, 2020
Էդգար Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարարության նոր ՀԿ բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարն է

Էդգար Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարարության նոր ՀԿ բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարն է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Էդգար Առաքելյանը դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրին ՇՄՆ նշյալ բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ՝ (+374) 94 76 86 24 , (+374) 11 818 557 և (+374) 11 818 559 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։ Նախարարության և նախարար Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մասին օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ հղումներով. ՇՄՆ պաշտոնական էջ՝ http://env.am/ (էլ հասցե՝ [email protected]) ՇՄՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/mnparmenia ՇՄՆ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/PetrosyanRomanos»։ «Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,-նշել է ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը»։
19:44 - 15 դեկտեմբերի, 2020