ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

 «Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ:»  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, 2013թ․ Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։ Infocom-ը որոշեց անդրադառնալ վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին, դատական համակարգում եղած ապօրինություններին, այն դատավորներին, որոնք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել իրենց կայացրած ապօրինի ակտերի համար՝ չնայած առկա հիմքերին։ Դատական համակարգի նկատմամբ անվստահություն կար դեռեւս 2018 թվականի իրադարձություններից առաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական եւ սնանկության դատարանները: Տարիներ շարունակ, սակայն, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ ենթարկվում են օրվա գործադիր իշխանությանը։ Սրա վերաբերյալ մամուլի հրապարակումները բազմաթիվ են։ Սակայն միայն մամուլի հրապարակումները չեն, որ վկայում են դատական համակարգի անկատարության մասին։ Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Այստեղ Անդրեասյանը ներկայացրել էր դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները,  շրջանառվող գումարի չափերն ու տրման ձեւերը: Սակայն, բացի սրանից, զեկույցում նշվել էին նաեւ դատավորների անուններ, որոնց նկատմամբ նախկին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը երկակի ստանդարտներով իրարարմերժ որոշումներ էր կայացրել՝ որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվելով՝ չհիմնավորված պատճառաբանությամբ։ Կոռուպցիոն մեխանիզմներ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ: Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ: Կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկում եւ հրանգավորում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամը: Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում: ՄԻՊ զեկույցում ասված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը։ Նշված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսացել այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը դատավորների նկատմամբ իրականացրել է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ: Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- հեղ․), ըստ էության, այն մարմինն էր, որը նշանակում կամ ազատում էր դատավորներին, խրախուսում կամ պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում դատավորների պաշտոնը: Արդարադատության խորհուրդը կազմված էր 13 անդամներից, որից 9-ը դատավորներ էին, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում էր Վճռաբեկ դատարանի նախագահը։ Արդարադատության խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը այդ ժամանակ, ըստ ՄԻՊ զեկույցի, «ամենարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ եւ ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են վկայում փաստաբանների, դատախազների եւ դատավորների շրջանում իրականացված ՄԻՊ-ի հարցումները, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում էր կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։  Քանի որ հիշյալ զեկույցը բավականին լայնածավալ եւ բազմաշերտ է, փորձենք 2018 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները պարզել երկու ուղղությամբ․ հասկանալ՝ ովքե՞ր են զեկույցում նշված այն դատավորները, որոնք, այսպես ասած, արտոնյալ կարգավիճակ են ունեցել՝ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների առումով ու դեռ շարունակում են մնալ համակարգում, եւ երկրորդը՝ արդյոք 2018 թվականից հետո այս զեկույցը իրավապահների ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ։ Այժմ ներկայացնենք այն «արտոնյալ դատավորների» ցանկը, որոնց նկատմամբ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարանել է կարգապահական վարույթ հարուցել։ Ցանկում ընդգրկված են այն դատավորները, որոնք մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2013թ. հուլիսին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հրաժարվել է վարույթ հարուցել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ՝ քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու եւ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության արգելքի հղումով:  Բունիաթյանն այժմ շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ՝ 16.08.2012թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ նույն այն պատճառաբանությամբ, ինչ դատավոր Ռուբեն Բունիաթյանի դեպքում։ Ներսիսյանն այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Նրա կայացրած խնդրահարույց դատական ակտերի վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։ Միայն հիշատակենք, որ 2019 թվականին նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել էին վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: 2019 թվականի դեկտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, բավարարել է Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը․ Ներսիսյանին հայտարարվել է նկատողություն։ Թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ ԵԿԴ/0019/04/12 քաղաքացիական գործերը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:  «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործով դատավոր Ա. Սուքոյանը վճիռը հրապարակել է 24.05.2012թ., իսկ կողմին վճռի օրինակն ուղարկվել է միայն 14.06.2012թ. եւ ստացվել է 15.06.2012թ., այսինքն՝ վճռի հրապարակումից երեք շաբաթ անց: Այս գործով Սուքոյանի թույլ տված խախտումը նույնական է թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բարսեղյանի թույլ տված խախտման հետ, սակայն, ի հակադրություն վերջինիս, այն հիմք չի հանդիսացել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:  2013թ. մայիսի 23-ին փաստաբան Հ. Հարությունյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3 դատավորներին՝ այդ թվում՝ Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմումի ներկայացման համար հիմք է հանդիսացել մեկ վարույթում միացված 2 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմի բոլոր երեք դատավորների կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումների ընդունումը․ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 11.12.2012թ., առաջին նիստը կայացել է 23.01.2013թ., ինքնաբացարկի որոշումները կայացվել են 2013 թվականի ապրիլի 8-ին: Կարգապահական վարույթ, սակայն, դարձյալ չի հարուցվել։ Տավարացյանն այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: Տավարացյանի կայացրած՝ ակնհայտ ապօրինի ակտերից մեկին կարող եք ծանոթանալ Հետք լրատվականի ծավալուն եւ փաստական հոդվածում։ Նշենք նաեւ, որ Տավարացյանն այն դատավորն է, որը «Ա1+» լրատվականի եթերազրկումից հետո առանց հիմնավորման մերժել էր հեռուստընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Վերոհիշյալ գործով դատավորներից մեկն էլ, որի նկատմամբ եւս կարգապահական վարույթ չի հարուցվել՝ չնայած հիմքերին, Ստեփան Միքայելյանն է։ Նա հիմա եւս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:  2018 թվականի մայիսին էլ փաստաբան Գեւորգ Գյոզալյանն է դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավոր Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Խնդիրն վերաբերվում է նրան, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որպես նախագահող դատավոր վերջինս թույլ էր տվել օրենքի խախտում։  Կարգապահական հանձնաժողովը, թեեւ արձանագրել է, որ Միքայելյանի թույլ տված խախտումն ակնհայտ է, սակայն նշել է, որ այն կոպիտ չէ, քանի որ չի կրում պարբերական բնույթ եւ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հանձնաժողովը որոշել է այս հիմնավորմամբ կարգապահական վարույթ չհարուցել։ Արման Մկրտումյան․ դատական համակարգում անպատժելիության «հայրը» Ինչպես արձանագրված է զեկույցում՝ որպես կանոն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր իրականացվում, եթե լինում էր դեռ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրավոր կարգադրությունը։  Մկրտումյանի դատավորական գործունեությունը արդարադատության տեսանկյունից, մեղմ ասած, այդքան էլ հարուստ չէ, ապօրինությունների վերաբերյալ հրապարակումներն էլ՝ բազմաթիվ։ 2013 թվականին, մինչ մեկը մյուսի հետեւից հերքումներ էին պտտվում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ, Հրապարակ օրաթերթը հրապարակեց հոդված, որտեղ նշված էր, որ Արման Մկրտումյանի եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, զեկույցը կարդալուց հետո որոշել է մանրամասներ հաղորդել Ա․ Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ պաշտպանը չի սխալվում՝ դատական համակարգն իրոք կոռումպացված է: Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։  2016թ. հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի խախտումները՝ արդարացի փոխհատուցման հարցը թողնելով հետագա լուծման: Յուրի Վարդանյանն ապրել է Երեւան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել եւ անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում: ՄԻԵԴ-ն այս վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը: Արդեն 2019 թվականի հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ կայացրեց․ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարեր Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է այնքանով, որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը: Կառավարությունը, որպես փոխհատուցման գումարի չափ, առաջարկել էր մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը: Փաստորեն, բացի այն, որ Մկրտումյանը խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը, նաեւ պատճառ է հանդիսացել Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի այս աննախադեպ վճռի։ Ինչպես հայտնի է ե՛ւ դատավորների, ե՛ւ հանրության շրջանում, այս դատավորը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, հետեւաբար՝ նախկինում նրա նկատմամբ նույնիսկ կարգապահական վարույթ չի հարուցվել։ Եւ չնայած նրան, որ, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 եւ 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք էր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված էր բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, սակայն վարույթ այդպես էլ չի հարուցվել, Իսկ Մկրտումյանը այդպես էլ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։ 2018 թվականին Մկրտումյանը հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։ Ըստ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու  դրությամբ ներկայացրած հայտարարագրի՝ Մկրտումյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մկրտումյանն ունեցել է 185 հզ 790 ԱՄՆ դոլար հանձնած փոխառություններ եւ 43 մլն 970 հզ ՀՀ դրամ դրամական միջոցներ։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես Արդարադատության խորհրդի իրավահաջորդ Ինչպես արդեն նշել ենք՝ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ դատավորների նշանակման եւ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր Արդարադատության խորհուրդը։ Այն կազմում եւ նախագահի հաստատմանն էր ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում էին նշանակումները, եզրակացություն էր տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ, առաջարկում էր Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները, դատավորներին ենթարկում էր կարգապահական պատասխանատվության, եւ այլն։  2015 թվականի խմբագրության Սահմնանադրությամբ՝ Արդարադատության խորհրդ այլեւս չկա։ Դրան այժմ, ըստ էության, փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ գրեթե նույն լիազորություններով։ Ինչպես կարելի է եզրակացնել նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցից՝ Արդարադատության խորհուրդը երկակի ստանդարտներով է առաջնորդվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Տարիներ շարունակ խորհրդի կազմում եղել են դատավորներ եւ իրավաբան գիտնականներ, որոնք, փաստացի, մաս են կազմել ե՛ւ այն դատական համակարգի, որը շարունակ անարդարացի իրավական ակտեր ու վճիռներ է կայացրել, ե՛ւ այն խորհրդի, որը հենց պետք է բացառեր նման գործելաոճն ու բարձրաձայներ այդպիսի որոշումներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։  Վերոնշյալ գործելաոճը որդեգրած կառույցի դատավորների մի մասը ներկայումս շարունակում է պաշտոնավարել դատական համակարգում։ Նրանք են՝ Մնացական Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Մաթեւոսյանը, Նախշուն Տավարացյանը, Սուրեն Անտոնյանը, Սամվել Օհանյանը, Գագիկ Խանդանյանը, Ռուզաննա Բարսեղյանը, Մեսրոպ Մակյանը, Կարինե Բաղդասարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արա Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Մարգարիտա Հարթենյանը, Աղասի Դարբինյանը։ Ի դեպ՝ Գագիկ Խանդանյանի ընտանիքում դատավորի պաշտոն է զբաղեցնում նաեւ նրա որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը։ Այս դատավորները կառույցի գոյության ընթացքում  պարբերաբար ընդգրկվել են խորհրդի կազմում։ Ստացվում է, որ հիշյալ կազմը եւ խորհրդի այլ անդամներ, որոնք այս պահին չեն պաշտոնավարում դատական համակարգում, գործել են երկակի ստանդարտների մեխանիզմով եւ վերոհիշյալ զեկույցում նշված  թերությունների պատասխանատուներն են։ Նշենք, որ Արդարադատության խորհրդի 2006-2018 թվականների կազմում է եղել նաեւ  Գրիգոր Բադիրյանը, որը եղել է նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը։ Ըստ «Հետք»-ի 2014 թվականի հրապարակման՝ Գրիգոր Բադիրյանը նաեւ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության՝ «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերն է հանդիսացել՝ 65% բաժնեմասով։ ԲԴԽ-ի կազմում իրենց գործունեությունն են շարունակել, օրինակ, ԱԽ նախկին անդամներից Նախշուն Տավարացյանը եւ Արմեն Խաչատրյանը։ ԱԽ նախկին անդամներից այսօրվա դրությամբ ԲԴԽ կազմում են Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը։ Վճռաբեկ դատարանում սերնդափոխություն չի եղել տարիներ շարունակ Այսօր Վճռաբեկ դատարանում շարունակում են պաշտոնավարել այն դատավորները, որոնց, ըստ էության, ինչ-որ առումով վերաբերելի է ՄԻՊ-ի զեկույցը։ Այդ դատավորների մեծամասնությունը դատարանում է դեռեւս 2000-ականներից։ Ներկայացնենք նրանց անուններն ու պաշտոնավարման տարեթվերը։ Վճռաբեկ դատարանի նախագահն է Երվանդ Խունդկարյանը։ Նա դատարանում է դեռ 2008 թվականից, այս պաշտոնին է նշանակվել Արման Մկրտումյանի հրաժարականից հետո՝ 2018 թվականին։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ Ռուզաննա Սուրիկի Հակոբյան․ դատարանում է 2008 թվականից։Գոռ Գագիկի Հակոբյան․ դատարանում է 2010 թվականից։Նախշուն Գեւորգի Տավարացյան․ դատարանում է 2015 թվականից։Վարդան Ավետի Ավանեսյան․ դատարանում է 2009 թվականից։Ստեփան Կարոյի Միքայելյան․ դատարանում է 2018 թվականից։Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան․ դատարանում է 2009 թվականից։Սուրեն Ռաֆիկի Անտոնյան․ դատարանում է եղել 2004-2008թթ․, վերանշանակվել է 2009-ից։Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան․ դատարանում է 2009 թվականից։Արտակ Հակոբի Բարսեղյան․ դատարանում է 2009 թվականից։Էդգար Ռազմիկի Սեդրակյան․ դատարանում է 2018 թվականից։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ Լիլիթ Զելիմի Թադեւոսյան․ դատարանում է 2016 թվականից։Սերժիկ Սերգեյի Ավետիսյան․ դատարանում է 2012 թվականից։Համլետ Նորայրի Ասատրյան․ դատարանում է եղել 2003-2008թթ․, վերանշանակվել է 2009 թվականին։Արթուր Վլադիմիրի Պողոսյան․ դատարանում է 2009 թվականից։Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան․ դատարանում է 2009 թվականից։Սամվել Վլադիմիրի Օհանյան․ դատարանում է 2000 թվականից։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել Այն, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը նախկին իշխանության օրոք քննարկվեց միայն դրա վերաբերյալ հերքումների ու խիստ քննադատությունների կոնտեքստում, հասկանալի էր․ ի վերջո մի ողջ համակարգի կոռումպացվածության վերաբերյալ աղաղակող այդ հայտարարության հետ լռելյայն համաձայնելը ՀՀԿ-ի համար հեշտ չէր լինի։  Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած տվյալների վերաբերյալ ոչ միայն 2013-2018թթ․, այլեւ ընդհանրապես նյութեր չեն նախապատրաստվել ու քրեական գործեր չեն հարուցվել։ Այնինչ, զեկույցը հիմնված է փաստերի վրա։ Դրա մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ: Պաշտպանը երաշխավորել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ.), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ եւ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների տրամադրած շուրջ 35 դատական գործեր:  Հայաստանում տեղի ունենցած փոփոխություններից հետո, երբ սկսեց խոսվել դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման մասին, այս զեկույցում ներկայացված տվյալները դարձյալ քննարկման առարկա դարձան։ Կարեն Անդրեասյանն այս շրջանում՝ մոտ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի հարցի՝ ի վերջո հիմա կարո՞ղ է կոնկրետ անուններ հնչեցնել, ասել է, որ զեկույցը բոլոր դատավորներին չէր վերաբերում, բայց կաշառքի մասով անուններ ասել չի կարող, որովհետեւ այդ տեղեկություններն իրեն վստահել են որպես պաշտպան․ «Իմ զեկույցում բազմաթիվ անուններ կան, բայց ոչ թե հենց կաշառքի հետ կապված, այլ թե ինչպես դատավորները չէին ենթարկվում կարգապահական պատասխանատվության, դատավորները մի գործում անում էին մի վճիռ, նույն տեսակի այլ գործում՝ այլ, այսինքն՝ դատական կամայականություններ էին ցույց տալիս։ Հերիք է՝ վեթինգի հանձնաժողովը վերցնի, նայի այդ զեկույցը, այդտեղ նվազագույնը տասնյակ անուններ կան, եւ հենց այդ զեկույցով նույնպես կարելի է զտել դատական համակարգը։ Այն ժամանակ, ցավոք, 2-3-րդ էջից այն կողմ չանցան, բայց տասներորդ էջից հետո տասնյակ դատավորների անուններ կան»,- շեշտել էր պաշտպանը։ Այդ նույն շրջանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ունեն փաստեր որեւէ դատավորի կողմից երբեւէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակեն։ Լրագրողը պաշտպանից հետաքրքրվել էր՝ թեկուզ ոչ հրապարակային, բայց այդ անունները կհայտնի՞։ Անդրեասյանը պատասխանել էր, որ քանի դեռ հստակ հանձնաժողով, չափորոշիչներ չկան, չի կարող որեւէ մեկին հայտնել, եւ կարծիք էր հայտնել, որ շատերը չեն հայտնի, մինչեւ վստահ չլինեն, որ դա ապահով կլինի իրենց աղբյուրների համար․ «Սա շատ զգայուն թեմա է, եւ պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ այդ տեղեկությունները հայտնել։ Հավատացեք, եթե ճիշտ մարմին ձեւավորվի, հարյուրավոր բողոքավորներ հանգիստ կներկայացնեն իրենց ապացույցներն ու փաստերը»,- ասել էր Անդրեասյանը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2018 թվականի իրադարձություններից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում անտեսել է նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցը, որը, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդում էր։ Միաժամանակ, զեկույցի գլխավոր դերակատարներ հանդիսացող դատավորներից որոշներն այսօր էլ համակարգում են, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նախկինում կայացրած իր խնդրահարույց, որոշ դեպքերում՝ ապօրինի որոշումների ու վճիռների համար։ Ստորեւ ներկայացնում ենք հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն և մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները   Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան
21:00 - 29 հունիսի, 2020
Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, ՀՀ-ն կպարտավորվի վերացնել այդ խախտումը. անընդունելի է սպառնալ՝ ՄԻԵԴ դիմելով. Վլ. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու հայտարարության մասին |tert.am|

Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, ՀՀ-ն կպարտավորվի վերացնել այդ խախտումը. անընդունելի է սպառնալ՝ ՄԻԵԴ դիմելով. Վլ. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու հայտարարության մասին |tert.am|

tert.am:  Յուրաքանչյուրիս իրավունքն է, սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության համապատասխան գործիքներին, այդ թվում՝ ՄԻԵԴ:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, որ եթե սահմանադրական փոփոխությունների որոշմամբ իրեն կամայականորեն հեռացնեն պաշտոնից, պատրաստ է դիմել ՄԻԵԴ, և որ այդ քայլին, հավանաբար, կգնան մյուս երկու դատավորները ևս: «Սպառնալ նրանով, որ դիմելու են ՄԻԵԴ, իմ կարծիքով, անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանի Հանրապետությունը կպարտավորվի այդ խախտումը վերացնել, եթե չարձանագրի, ապա հարցը կհամարվի փակված: Այս պարագայում ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է Ալվինա Գյուլումյանի այն դիտարկմանը, թե պաշտոնից ազատվելն իրեն չի վերաբերում, քանի որ պաշտոնավարում է 2014-ից, և 12 տարին չի լրացել, ԱԺ պատգամավորն ասաց, թե Գյուլումյանի նշանակումը, լիազորությունների դադարեցումը, հետո վերստին նշանակումը բավականին հետաքրքիր գործընթաց է: «Ինձ թվում է ՝ ճիշտ կլինի նրա հետ քննարկել այս հարցը, բայց ես ավելի անկեղծ ու բաց կլինեմ՝ ես ՍԴ աշխատանքի անցել եմ 2003 թվականին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր, և դա շատ հետաքրքիր էր, որովհետև տեղի ունեցավ նիստով, և Գյուլումյանը չզլացավ վկայակոչել դեռևս 1970 թվականին ընդունված աշախատանքային օրնեսգիքրն ու ասաց, որ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն կամ համարժեք պաշտոնը, ինչը, իմ խորին համոզմամբ, բացարձակապես չէր բխում և հիմա էլ չի բխում այն տրամաբանությունից, որն առկա էր ընտրովի պաշտոններ նշանակելու հարցում»,- ասաց Վարդանյանը։ Մանրամասն՝ tert.am-ում    
14:31 - 24 հունիսի, 2020
Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան |shantnews.am|

shantnews.am: ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել, որ երեկ խորհրդարանում ընդունված նախագիծն իր վրա չի ազդում: «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- ասել է Ալվինա Գյուլումյանը: Նրա գնահատմամբ՝ ով 12 տարի շարունակ աշխատել է, միգուցե նրա վրա ազդի: Ըստ ՍԴ դատավորի՝ ՍԴ այն դատավորները, որոնց լիզորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են սպառելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան: «Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու: Հրանտ Նազարյանը և Ֆելքիս Թոխյանը, նույնպես, կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»,- ասել է ՍԴ դատավորը:
13:00 - 23 հունիսի, 2020
«Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Աշոտ Առուշանյանի փաստաբանների պարզաբանումը՝ նրա դատվածության վերաբերյալ լուրերի մասին

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Աշոտ Առուշանյանի փաստաբանների պարզաբանումը՝ նրա դատվածության վերաբերյալ լուրերի մասին

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Առուշանյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Այսօր «Հրապարակ» օրաթերթը տվյալներ է տարածել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Առուշանյանի վերաբերյալ: Հայտնում ենք, որ ներկայացված տեղեկությունները ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը և խեղաթյուրված են: Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ Աշոտ Առուշանյանը դեռևս ձերբակալության օրվանից՝ 2012 թ. հունիսի 20-ից, չի ընդունել իրեն մեղսագրված արարքը՝ հայտնելով, որ որևէ կողոպուտի երբևէ չի մասնակցել, ոչ մեկին հանցավոր արարքներում չի օժանդակել: Ներկայումս ՄԻԵԴ-ում քննության է առնվում 3 գանգատ՝ քրեական գործին Աշոտ Առուշանյանի ներգրավվածության վերաբերյալ: Գործի առնչությամբ առկա է ապօրինի կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասորով խախտում արձանագրելու հիմքով, որը ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի ապրիլի 9-ի N 549-Ն որոշմամբ ընդունվել է: Անդրադառնանք նյութում արտացոլված մի քանի պնդումների, որոնք չեն համապատասխանում իրականությանը. «Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա»: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանվել է Աշոտ Առուշանյանի դատվածությունը՝ անբասիր վարք դրսևորելու հիմքով: Հետևաբար, որևէ խոչընդոտ առկա չէ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու համար՝ հիմք ընդունելով Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշումը: «Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել (…)»: Աշոտ Առուշանյանի պատիժը ազատ ռեժիմի է փոխվել 2015 թվականի հուլիսի 28-ից, որը ոչ մի կերպ չի կարող առնչություն ունենալ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության հետ: Ցանկանում ենք շեշտել, որ հրապարակված նյութում անտեսվել են գործին առնչվող կարևոր մանամասներ, որոնց բացակայությունը կարող է թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 16-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Աշոտ Առուշանյանի «դեմ» տրված և մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքները ճանաչվել են անթույլատրելի: Դատարանը հաստատել է, որ Աշոտ Առուշանյանի՝ հանցագործությանն օժանդակելու (ընդ որում՝ «օժանդակելու», ոչ թե, ինչպես հոդվածում է որակված, «կազմակերպելու») հանգամանքը «բացահայտող» ցուցմունքներն ու առերես հարցաքնությունը որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է: Փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրված՝ տեսախցիկների կատարած տեսաձայնագրության կեղծված լինելու հանգամանքը»:
19:27 - 12 հունիսի, 2020
ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|

ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության: Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Նա նախ նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր:  «Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում:Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը: Նա նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է:
16:33 - 01 հունիսի, 2020
Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ։ Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը․ «Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա:     ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք     չեն նշվի): ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել  առաջին երկու հարցերին։ Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:   Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։  Բազմիցս ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ:Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»:
11:42 - 30 մայիսի, 2020
Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Այս մասին գրել է Գոռ Աբրահամյանը։  «Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա: ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի): ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։ Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։ Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- գրել է նա:
22:45 - 29 մայիսի, 2020
Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Որքանով, որ հասցրի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է` Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ հրապարակած կարծիքին: Անդրադառնալով դիտարկմանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ կարծիքի մեջ նշվում է, որ 300.1 հոդվածի հետ կապված անորոշություն կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պաշտպանական թիմը շատ մեծ գումար է ստանում այդպիսի հայտարություններ անելու համար, դա իրենց խնդիրն է»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ տեսակետ ունի այն մասին, որ դատարանը բավարել է պաշտպաններից մեկի հայցադիմումը՝ մինչև համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանի՝ Իզմիրլյան ԲԿ-ում մնալու վերաբերյալ, Ա․ Քոչարյանն ասաց. «Տա Աստված, համավարակն ավարտվի, որպեսզի դատաքննությունն սկսվի, Ռոբերտ Սեդրակիչը լավ կանի՝ մասնակցի դատաքննությանը, պաշտպանական թիմին նոր հրահանգներ տա, որպեսզի մտնեն դատական պրոցեսի մեջ և այն բոլոր խոչընդոտները, որոնք իրենք տեսնում են, որ իրականացվել են իր անձի նկատմամբ, ի հայտ գան: Բայց չէ, որ այդ բոլոր հատորները՝ 800 վկայություններն ամբողջացնում են մարտի մեկին տեղի ունեցածի ամբողջ պատկերը՝ հատկապես պաշտոնյանների կողմից իրականացված որոշումների տեսքով»,-ասաց նա:
20:40 - 29 մայիսի, 2020
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը |armtimes.com|

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավուքնների եվրոպական դատարանն այսօր  հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով: Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դիմումը  կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։ ՄԻԵԴ-ը միաձայն գտել է, որ չի կարող պատասխանել ՀՀ ՍԴ-ի կողմից առաջադրված առաջին երկու հարցերին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը չի կարողացել գտնել ուղիղ կապ առաջին երկու հարցերի ու ընթացիկ ներքին դատավարության միջեւ, որը հարուցվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ենթադրաբար, 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու նրա փորձի համար: Առաջադրված առաջին երկու հարցերն էին՝ Առաջին՝ Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, կայունություն) Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության ու Կոնվենցիայի այլ՝  8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ: Երկրորդ՝ Եթե՝ ոչ, այդ դեպքում ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում: Բացի այս երկուսից, Սահմանադրական դատարանը մեկ այլ, երրորդ հարց էլ էր ուղղել, այն է՝   կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ եւ վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշ իրավադրույթներին հղում պարունակող ու դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, եւ կայունության պահանջները։ ՄԻԵԴ-ն այս հարցի մասով գտել է, որ այդպիսի իրավադրույթը, , որը կիրառվում է գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին հոդված 7-ի հետ անհամատեղելի  չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տա անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ հասկանալ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Սահմանադրական դատարանի չորրորդ հարցը վերաբերում է քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) , թե ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող ու դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց էական նմանությունները կամ տարբերությունները:  Դատարանը գտել է, որ այսպիսի գնահատականները պետք է հաշվի առնեն կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեն վերացական ձեւով։ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:28 - 29 մայիսի, 2020
ՀՀ-ն դիտարկում է ՄԻԵԴ-ի վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում․ ԱԳՆ

ՀՀ-ն դիտարկում է ՄԻԵԴ-ի վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ. Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:  2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»: Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները: Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:    ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:  Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:  Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում: Ադրբեջանի նախագահի հրամանագրով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը:  Մենք կշարունակենք մեր հետևողական աշխատանքներն հանուն ատելությունից զերծ խաղաղ և անվտանգ տարածաշրջանի:
09:09 - 27 մայիսի, 2020
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը

 |armenpress.am|

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի կայացումը համարում է մեծ քայլ։ «Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտումը։ Սա նշանակալի ձեռքբերում է։ ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև կոնցենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում․ Ադրբեջանը ոտնահարել է կյանքի իրավունքն ու չի ապահովել պատժի պատշաճ կրումն այն դեպքում, երբ հիմնավորվել է, որ ոճրագործությունը կատարվել է ազգային ատելության հիմքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կիրակոսյանը։ Նա ափսոսանք հայտնեց, որ դատարանը չի ապահովել վերագրումը, որը կենթադրեր անձի կողմից կատարված ոճրի վերագրումը պետությանը․ Կիրակոսյանը կարծում է, որ փաստերը բավարար էին, որ ՄԻԵԴ-ն իր վճռում հստակ գնահատական տար այդ առումով։
19:30 - 26 մայիսի, 2020
Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը |armtimes.com|

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։  ՎՃռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Արդբերջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝  կյանքի իրավունքի եւ խտրականության մասին հետերը, իսկ հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել: Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ վճռի,  Ադրբեջանը խախտել է  կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաեւ, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս եւ ապահովել նրա առաջխաղացումը Զինված ուժերում։  ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 9 միլիոն ՀՀ դրամ) ՝արված ծախսերի համար։  Հիշեցնենք, Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր  հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի (նա ՄԻԵԴ դիմումատուներից մեկն է եւ Մարգարյանի ծառայակիցը) սենյակ՝ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալվելը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:51 - 26 մայիսի, 2020
Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ –ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով |hcav.am|

Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ –ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով |hcav.am|

hcav.am: 2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին՝ ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության  անցկացումն ու ազատ արձակումը:  Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից:  Առկա տեղեկությունների համաձայն` 2019 թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր,  Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան: Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020 թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու  նպատակով:  Դիմումի հրատապությունը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները հիմնավորել են մի շարք հանգամանքներով: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, այն, որ Ա. Ղազարյանը ձերբակալվել է հայկական զինվորական համազգեստով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում կամ մոտակայքում, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ կալանավորների հանդեպ դրսևորած դաժան վերաբերմունքի նախադեպերը` զինծառայողի մայրն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ ձերբակալման պահից ի վեր իր որդին անդառնալի ծանր վնասի ենթարկվելու իրական վտանգի առաջ է` Կոնվեցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման առումով:         Այսպես՝ օգոստոսի 12-ին Youtube.com կայքում տեղադրվել էր տեսանյութ, ուր Արա Ղազարյանը ցուցադրում էր իր մարմնական վնասածքները՝ ձեռքի վրայի այրվածքանման վնասվածքը, որն ամենայն հավանականությամբ առաջացել է ծխախոտը ձեռքի մատի վրա հանգցնելու պատճառով, գլխի շրջանում առկա հեմատոման և ոտքերի վրայի բազմաթիվ քերծվածքներն ու վերքերը: Բացի սրանից՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ ՀՔԱՎ փաստաբանները  հիշատակել են Ադրբեջանում վատ վերաբերմունքի այլ դեպքեր ևս, մասնավորապես՝  2014 թ. մայիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ հատվածում մոլորված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում մահացել էր՝ ադրբեջանական գերության ժամանակ ստացած վնասվածքներից: 2014թ. հունվարին ձերբակալված ու նույն թվականի մարտին ազատ արձակված Խոջոյանը, թեև անմիջապես հիվանդանոց էր տեղափոխվել, գերության ողջ ընթացքում ստացած մահացու վնասվածքների մասին որևէ տեղեկություն այդպես էլ չհրապարակվեց մինչ նրա մահը՝ 2014 թ. մայիսի 20-ը: Ո´չ զինծառայողի  մայրը, ո´չ էլ ընտանիքի անդամները, Արա Ղազարյանի հետ անմիջական շփում չունեն: Նրա գտնվելու վայրի մասին միակ տեղեկությունները, նրա գրած և Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի միջոցով ընտանիքին փոխանցված նամակներն են: Վերջին նամակն ստացվել է 2020 թ. փետրվարի 20-ին: Այդ  նամակներից և ոչ մեկն այդպես էլ լույս չի սփռում Ղազարյանի գտնվելու վայրի կամ առողջական վիճակի մասին: ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում հիմնավորվել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի հանգամանքների սպառնալիքը։   ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները Մնացականյանի անունից խնդրել են դատարանի համապատասխան բաժնի կամ պալատի նախագահին կամ հերթապահ դատավորին Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հրատապ միջոցառումներ իրականացնելու պահանջ։ Դատարանը կայացրել է Միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում:  Ըստ այդմ՝ թիվ 15434/20 «Մնացականյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2020 թ. ապրիլի 2-ին Դատարանը ցուցում է տվել Ադրբեջանի կառավարությանը՝ 39-րդ կանոնի համաձայն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու դիմումատուի որդու՝ Արա Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանների դիմումին որոշել է նաև առաջնահերթություն տալ՝ համաձայն Կանոն 41-ի և հայցել Ադրբեջանի կառավարությունից մի շարք  տեղեկությունների տրամադրումը՝ համաձայն Կանոն 54 §2(a)-ի, Կ. Մնացականյանի շահերի պաշտպաններին էլ՝ մինչև ապրիլի 30-ը  տրամադրել ժամանակ՝ գանգատ ներկայացնելու, ինչը և արվել է:   ՄԻԵԴ-ը հայցվող բոլոր փաստաթղթերն անգլերեն թարգմանությամբ ներկայացնելու համար Ադրբեջանի կառավարությանը մինչև 2020 թ. մայիսի 14-ը ժամկետ է տրամադրել: 
15:00 - 09 մայիսի, 2020
Եվրադատարանի վճռով՝ 2001-ին բանակում սպանված զինծառայողի մորը պետք է 26 հազար եվրո վճարվի
 |azatutyun.am|

Եվրադատարանի վճռով՝ 2001-ին բանակում սպանված զինծառայողի մորը պետք է 26 հազար եվրո վճարվի |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ 2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով, համաձայն որի՝ հայցվորին պետք է վճարվի 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Բաղրամյան գյուղի 68-ամյա բնակչուհին Եվրոպական դատարանին բողոքել էր ներկայացրել որդու մահվան գործով Հայաստանում իրականացված քննության առնչությամբ: Ինչպես նշված է ՄԻԵԴ հաղորդագրությունում, Արայիկ Մկրտչյանը զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, մահացել է գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Քննության հենց սկզբից պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը, մինչդեռ մայրը հանցագործության համար անմիջապես կասկածել է հրամանատարին, ով, կնոջ հավաստմամբ, շարունակաբար նվաստացրել է իր որդուն և նրանից փող շորթել: Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Արայիկ Մկրտչյանի ծառայակցին: Հայաստանյան դատարանները գործով դատավարության ընթացքում երեք անգամ այն վերադարձրել են նոր քննության՝ մատնանշելով նախաքննությունում առկա թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները: Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, սակայն 2011 թվականին գործի հերթական վերանայման շրջանակում հարցաքննության ժամանակ հերքել է իր նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ ստիպված է եղել դրանք տալ՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար: Քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, սակայն 2019-ի մարտին քրեական դատավարությունը երկրորդ անգամ է կասեցվել, քանի որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել մահացածի մարմնին ոչ-հրաձգային վնասվածքների ծագումը, որոնք, ըստ փորձագետների, չէին կարող կրակոցից հետո ընկնելու հետևանք լինել, ոչ էլ հրազենը, որից արձակվել էր կրակոցը: Անահիտ Մկրտչյանը ՄԻԵԴ էր դիմել՝ պնդելով, որ որդու մահվան գործով քննությունը արդյունավետ չի եղել: Եվրոպական դատարանը որոշել է, որ հայցվորի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:
18:20 - 07 մայիսի, 2020