ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունն առաջին անգամ կասեցվել է 14 օրով․ ՍԱՏՄ

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունն առաջին անգամ կասեցվել է 14 օրով․ ՍԱՏՄ

Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն: Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները: Եվս մեկ խիստ կասեցում․ յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ: ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը:
18:09 - 28 հուլիսի, 2020
Մարզերում խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները․ ՍԱՏՄ

Մարզերում խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները․ ՍԱՏՄ

Հանրապետությունում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող վերահսկողությունը հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ տալիս է սպասված արդյունքը. արձանագրվող խախտումների քանակը կտրուկ նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը․ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խստացված ու անակնկալ ստուգայցեր են անցկացրել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Իջևան քաղաքի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Կատարվել է մանրազնին ուսումնասիրություն, և  ըստ արձանագրված տվյալների՝ որևէ խախտում չի հայտնաբերվել: Նման իրավիճակը փաստում է տնտեսավարողների պատասխանատվության ու բարեխղճության մակարդակի բարձարացման, ինչպես նաև համավարկը հաղթահարելու տրամադրվածության մասին: ՍԱՏՄ նախորդ օրերի արձանագրությունների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը. խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները տեսանելի վայրում փակցված չեն եղել, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, անձանց միջև չի պահպանվել սահմանված համապատասխան հեռավորությունը և այլն: Վերջին շրջանում արձանագրված խախտումների թվի զգալի նվազումը ոգևորիչ է, սակայն չի թուլացնելու ՍԱՏՄ տեսուչների զգոնությունը. կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:51 - 24 հուլիսի, 2020
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում

Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքիցՄասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվել են նաև ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն սանհանգույցում, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը:Այսօր, ՍԱՏՄ տեսուչների լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը:ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:
18:15 - 11 հուլիսի, 2020
ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը։
17:18 - 06 հուլիսի, 2020
ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը:
18:09 - 04 հուլիսի, 2020
Կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

Կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

 Ուժեղացված ստուգայցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն կրկին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր զանգվածներում էին․ անակնկալ դիտարկումների շրջանակը ներառել է ինչպես նախկինում արդեն դիտարկված, այնպես էլ այլ տնտեսավարողների՝ հանրախանութներ, տեխնիկայի վաճառքի կենտրոններ, վարկային կազմակերպության մասնաճյուղ և այլն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։ Սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։   ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են․ նրանց հանդեպ կայացվում է կասեցման որոշում՝ նվազագույնը 24 ժամով։ Կարգադրվում է հրատապ վերացնել խախտումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:25 - 29 հունիսի, 2020
Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:   ՍԱՏՄ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ, և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:     Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին: ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել  տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը: ՍԱՏՄ-ն սպառողներին հորդորում է ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին:
16:09 - 26 հունիսի, 2020
Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում․ ԱԱՏՄ

Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկվածտնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:   ԱԱՏՄ աշխատակիցները զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ. տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանված կանոնների ճշգրիտ պահպանմանը: ԱԱՏՄ-ն այսօր նաև 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսավարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր: Տնտեսավարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը: ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնախախտումների դեպքում կկիրառվեն վարչական առավել լուրջ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:09 - 25 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն

ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն

Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ կասեցման ընթացքում բացելով հաստատություններն ու շարունակելով աշխատել:Երևանում 72 ժամով ՍԱՏՄ-ն դադարեցրել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են. սեղանների և դրանց շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սահմանված 1,5-2 մետր հեռավորություն, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, բոլոր անհրաժեշտ վայրերում չէ, որ եղել են փակ աղբամաններ դիմակների և ձեռնոցների համար և մատուցվել է նարգիլե, որի օգտագործումն արգելված է:Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը. այստեղ թերացել են հաստատություն մուտք գործելիս հաճախորդների ջերմաչափման հարցում, ինչպես նաև թույլ են տվել մարդկային կուտակումներ՝ անձանց միջև չպահպանելով պահանջվող հեռավորությունը:Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաև մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները նաև շարունակել են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև՝ մայրաքաղաքում:Երևանում թիրախային վերահսկողության շրջանակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններն էին: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները պարետատան համար պատժամիջոցներ սահմանելու հիմք կդառնան:Արտակարգ դրությամբ պայմանավորված ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում ամեն օր տնտեսավարողներին տրվում են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ արդյունավետ պայքարելու համար:
17:30 - 25 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ 200 կազմակերպության գործունեությունը

ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ 200 կազմակերպության գործունեությունը

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, իսկ հացի արտադրություններից մեկում աշխատակիցները չեն պահել սոցիալական հեռավորությունը, աշխատել են առանց դիմակների:Արձանագրված խախտումների հիմքով մի շարք կազմակերպությունների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետատուն։Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներն ու խախտումները նվազել են:Նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը, որոնք անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք են ունեցել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ:Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են:Ստուգայցերը շարունակվելու են, խախտումների հիմքով կասեցումները՝ նույնպես: Կրկնախախտումներին կհետևեն ավելի խիստ պատժամիջոցներ:      
18:35 - 23 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Լոռու, Տավուշի մարզերում և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

ՍԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Լոռու, Տավուշի մարզերում և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:Երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները:Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները: Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը:ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են:
17:41 - 21 հունիսի, 2020
ԱԱՏՄ-ն Արտաշատի ստուգայցերի  ժամանակ ամենամտահոգիչ խախտումները հայտնաբերել է ատամնաբուժարաններում

ԱԱՏՄ-ն Արտաշատի ստուգայցերի ժամանակ ամենամտահոգիչ խախտումները հայտնաբերել է ատամնաբուժարաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն հունիսի 18-ին ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ ««Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։   ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․  մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։ Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ դեպքերում չի պահպանվում անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, տեսանելի վայրում բացակայում են իրազեկման թերթիկները։ Միաժամանակ, «Արարատ» հանքային ջրերի գործարանում արդի տեխնոլոգիական պայմաններում էական խախտումներ չեն գրանցվել. Ախտահանման հատուկ ընթացակարգ է սահմանված։ Խախտումները հաճախակի են նաև գեղեցկության սրահներում․ այստեղ սրբիչների և հիգիենայի պարագաների ամենօրյա լվացքը չի կազմակերպվում սահմանված նորմերին համապատասխան, հաճախորդների ջերմաչափման տվյալները չեն գրանցվում մատյանում, օդը չի վարակազերծվում, աշխատակիցներն օրը 2 անգամ չեն ջերմաչափվում։ Առևտրի կետերում հաճախակի են կուտակումները, երբեմն բացակայում են գծանշումները, իրազեկման թերթիկները, ջերմաչափման գրանցամատյանը՝ սահմանված ձևին համապատասխան։ ԱԱՏՄ արձանագրած խախտումները ներկայացվում են պարետին, դրանց հիմքով կայացվում են ժամանակավոր կասեցման որոշումներ։  ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ամեն օր։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման կամ կոպիտ խախտումների դեպքում՝ առավել խիստ։ «Երևան մոլ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի սրահ, բժշկական պարագաների գործարան․ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև, չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։ Ժամանակավորպես արգելվել է նաև «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ-ի՝ բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատանքը․ խախտումներն այստեղ կոպիտ չեն, սակայն, հաշվի առնելով արտադրության առանձնահատկությունը, այս գործարանում նորմերի պահպանումը դիտարկվում է խստագույնս։ ԱԱՏՄ-ն այսօր 24-ժամյա կասեցում է կիրառել նաև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի սրահներից մեկի հանդեպ․ այստեղ վճարման տաղավարի մոտ չի եղել գծանշում, աշխատողների ջերմաչափում առհասարակ չի կատարվել, առկա չեն եղել փակվող աղբամաններ։ Տնտեսավարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին և փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
18:35 - 18 հունիսի, 2020
ՍԱՏՄ-ն ներկայացրել է սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

ՍԱՏՄ-ն ներկայացրել է սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար։  Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝ ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ, դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ: Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում: Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն: Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի: Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը: Արգելվում է նարգիլեի օգտագործումը:    
13:37 - 17 հունիսի, 2020
ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը հունիսի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ: ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և /կամ չորացնող սարք. Սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. Ախտահանմանգ ործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետիթիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ: Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ուվերահսկողությունն ամենօրյա են: ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
18:42 - 15 հունիսի, 2020
24 ժամով կասեցվել է շուրջ հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը, երկուսինը՝ 72 ժամով

24 ժամով կասեցվել է շուրջ հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը, երկուսինը՝ 72 ժամով

Սննդի շղթայի օպերատորների ուժեղացված ստուգայցերին հետևում են անխուսափելի կասեցումներ. ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել պարետի որոշումների կատարման խախտումներ: Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020թ, հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսավարողներին զգուշացրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու և ներկայացվելու է պարետատուն: «Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսավարողների մոտ:Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը:
21:28 - 12 հունիսի, 2020