Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարությունը նշում է, որ Երևանի մշակույթի ու Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջների միավորումից հետո ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների փոփոխությունն աշխատակազմի շրջանում հարուցել էր անհամաձայնություններ, որոնք շտկելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարը տարակարծիք կողմերի հետ ունեցել է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ քննարկումներ։ Նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում այդ հարցը չպետք է խաթարի քոլեջի բնականոն աշխատանքը, առաջարկել է ներկայացնել տնօրենի պարտականությունները կատարողի՝ ամբողջ աշխատակազմի և ուսանողների համար ընդունելի միասնական թեկնածու, որը կպաշտոնավարի մինչև մրցութային կարգով ընտրված տնօրենի կողմից լիազորությունների ստանձնումը: Ընդունելով նախարար Վ. Դումանյանի առաջարկը` Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներն առաջարկել են ուսումնական հաստատության տնօրենի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Արսեն Ղազարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության նկատմամբ աշխատակազմի դրական վերաբերմունքը։ Առաջիկայում համապատասխան կարգավորմամբ Արսեն Ղազարյանը կստանձնի տնօրենի պարտականությունների կատարումը։ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբել բոլորի ջանքերն ու ռեսուրսները կրթական ոլորտի բարեփոխումներն ամբողջացնելու և քոլեջի զարգացման ուղղությամբ:
23:30 - 03 դեկտեմբերի, 2020
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց նախարարի տեղակալը: Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել: «Այստեղ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է: Այդտեղ միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, նախընտրելի է, որ  դասընթացները հեռավար շարունակեն»,-ասաց նա: Այդ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Նախարարի տեղակալը նշեց, որ առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի: Այս ընթացքում նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հեռավար ուսուցման համար մեթոդական, տեխնիակական գործիքները տրամադրելու առումով:   
13:52 - 05 նոյեմբերի, 2020
Կփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Կփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժներին և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «-Առաջարկում ենք երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում է այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում – հստակեցվել է շահառուների շրջանակը՝ նշելով, օրինակ, զինղեկներին, որոնց մասով հաճախ թյուրընկալումներ էին լինում, հստակեցված է, որ 2022-ից կարգը կգործի նաև ուսուցչի օգնականների և հատուկ մանկավարժների համար. -0.5-ից ավել հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների վրա, այլ նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա. -Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ. – լուծում է առաջարկվել այն դեպքերի համար, երբ չկա միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայությունների ց օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից, այսինքն ենթադրվում է, որ արդյունավետ չի լինի նաև միավորվել, համատեղ օգտվել, օրինակ, մեկ տաքսուց, այս դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ»,- գրել է նա։
09:40 - 25 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև հետայսու շարունակելու ցանկություն կա: Նրա խոսքերով, բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մենք նույն ալիքի վրա ենք նշված ուղղություններով և հույս ունենք ջանքերը մեկտեղելով ավելի մեծ արդյունքներ գրանցել»,-ասել է Ա.Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել` պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին: Ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության: Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է «Գլոբալ գործընկերություն կրթության ոլորտում» (Global Partnership for Education) միջազգային կազմակերպության հետ հնարավոր համագործակցության մասին, որի շրջանակներում կարևորվել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցային դերը:
12:54 - 22 սեպտեմբերի, 2020
Քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը. Ժաննա Անդրեասյան |shantnews.am|

Քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը. Ժաննա Անդրեասյան |shantnews.am|

shantnews.am: Խորհրդարանում տարրական դասարանների աշակերտների դիմակ կրելու, կանխատեսվող առողջական վտանգների մասին այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Դիմակների կրման հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է, նաև տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել: Իհարկե, կարգավորումն առողջապահական բնույթի է, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունի: ԱՀԿ ուղեցույցներով՝ դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն վեց տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից: Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին, ապա մենք քննարկում ենք հնարավորությունները, մասնավորապես, օրինակ, քննարկվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ ցանկալի՝ որպես նորմ ունենալու հնարավորությունը»,- ասաց Անդրեասյանը:    
16:50 - 18 սեպտեմբերի, 2020
Առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը․ Ժաննա Անդրեասյան

Առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների որոշման ողջ գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրային քննարկման ենք ներկայացրել Տարվա լավագույնները մրցույթի կարգի նախագիծը, որով առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը։ Մասնավորապես, այս մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ուղղված էին գնահատել ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը։ Ավելին, հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը, հաճախ գործնականում դառնում էին նաև սոցիալական խնդրի լուծման գործիք։ Կարևոր է, որպեսզի պահպանելով ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, դրան հավելենք նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։ Այս նպատակով վերափոխել ենք տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը, որի արդյունքում գնահատելու և ընտրելու ենք լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։ Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ։ Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները։ Առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը»: Կարգի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
19:41 - 08 սեպտեմբերի, 2020
Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաեւ դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու եւ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս եւ կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան եւս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաեւ վերսկսել ուսումնական գործընթացը։ Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի եւ կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»։
21:41 - 04 սեպտեմբերի, 2020
Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը, որով նախատեսում ենք, որ նախարարությունը վարելու է ուսուցիչների շտեմարան, որոնք ցանկություն կունենան տեղափոխվել սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքների դպրոցներում դասավանդելու, իսկ գործուղվող ուսուցիչների համար նախատեսել ենք մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավեի բարենպաստ պայմաններ կստեղծեն աշխատանքի համար, մասնավորապես․ ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/, բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/, գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/, դ) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով․ ե) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/, զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։ Կարծում ենք, որ այս կարգավորումները պետք է նպաստեն համայնքներում ուսուցիչների պակասի առժամանակ լրացմանը և սովորողներին բոլոր առարկաների դասավանդմանը։ Նախատեսում ենք, որ ընդունվելու պարագայում այն կգործի 2021 թվականից։ Կարգի նախագիծը՝ հղմամբ»։
17:52 - 28 օգոստոսի, 2020
Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում |armenpress.am|

Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացումից հետո ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է, որ իրականացվի կենտրոնացված ուսուցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կենտրոնացված հեռավար ուսուցում կացնկացվի այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով։ Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին»,- նշեց Անդրեասյանը։ Անդրադառնալով ռիսկի խմբում գտնվող ուսուցիչներին՝ նա նշեց, որ առաջարկվել է դպրոց հաճախել պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը։ Մյուս տարբերակը հեռավար կրթության անցկացումն է, իսկ եթե նախորդ դեպքերը հնարավոր չլինի իրականացնել, ապա այդ ուսուցիչները կփոխարինվեն։ Դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սա կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համապատասխան։
18:17 - 26 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպրոտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե հանրակրթական նոր չափորոշիչների համաձայն ինչու դպրոցներում աշակերտները չեն կարող դուրս գալ դասարաններից։ Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված։ Փոխնախարարը շեշտեց, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորը պետք է պահպանեն այդ կանոնները, եթե ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի։ Անդրադառնալով գրատախտակի մոտ չգնալուն՝ Անդրեասյանն ասաց, որ շատ ուսուցիչներ կան, որ երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձևեր գիտեն և ընդգծեց, որ այդ ձևերից է նաև բնության գրկում դաս անցկացնելը, շատ են նաև տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումը, երբ գրատախտակի կարիք հաճախ չի էլ լինում։ «Կարծում եմ, որ շատ ակնհայտ է, թե ինչու գրատախտակին մոտենալն այդքան էլ անհրաժետ չէ։ Երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, ապա մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճն ու այդպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մինչդեռ, ուղեցույցում մենք ունեք անգամ կետ, որով առաջարկվում է, որ երեխաներն անգամ միմյանց հետ իրեր չփոխանակեն, օրինակ, գիրքը, տետրը ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ նման շփում ռիսկի մեծացում է»,- ասաց Անդրեասյանը։ Նա ըդնգծեց, որ, երբ խոսքը 400 հազար երեխայի մասին է, ապա ամեն դպրոցում նման չկանոնակարգված շփումների հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ու զգալի։
16:37 - 26 օգոստոսի, 2020
20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին և շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով. այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ «Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին», - ասաց Անդրեասյանը: Պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով: Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը․ դրանք գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում։ «Բացի այդ, հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը»,- հայտնեց Անդրեասյանը: Յուրաքանչյուր դպրոցի համար մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը:  «Նապատակն է՝ նվազեցնել դպրոցի ներսում ինտենսիվ և անկանոն շփման ռիսկը: Կարգավորվել է նաև ուսուցիչների և աշակերտների տեղաշարժը», - ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով: Կանոնանկարգվել են նաև 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: «Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», - նկատեց փոխնախարարը: Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, հնարավոր է, որ դպրոցներն անցնեն նաև երկրորդ հերթի: «Դպրոցը կգնա երկրորդ հերթի, եթե ունենա անհրաժեշտ դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ այդ իրավիճակում ուսուցիչների համար անհրաժեշտություն կծագի վերանայելու ուսումնական ծրագիրը և դասացուցակը։ Արդյունքում կարող է բարձրանալ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։
15:50 - 26 օգոստոսի, 2020
Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից: Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։
21:46 - 22 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները (65 և ավելի տարիք ունեցողները` անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, չներկայանալ աշխատանքի: Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով: «Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն: Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների այս հիմքով առաջացած թափուր ժամերի մասով»,- նշում է փոխնախարարը։
20:59 - 22 օգոստոսի, 2020
Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, 2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում, 3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»:
15:31 - 13 օգոստոսի, 2020