Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար
 |tert.am|

ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունն ուրբաթ ստորագրել են Համատեղ գործողությունների ծրագիր՝ ուղղված ուկրաինական սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների ամրապնդմանը: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս  մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։«Ծրագրի մեկնարկը կտրվի  2022 թվականի հունվարին, աջակցության ընդհանուր գումարը դիտարկվում է 20 միլիոն դոլարի չափով»,- ասել է Սառա Լանգենկոմպը՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան միջազգային կապերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրավապահ մարմինների հարցերով վարչության պետը:Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը անօդաչու սարքերի, հատուկ մեքենաների, տեսադիտարկման սարքավորումների, կապի, սարքավորումների և այլնի տրամադրման հնարավորություն։
20:54 - 10 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը չի դիտարկվում, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն ուժ կկիրառի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու համար, այս պահին չի դիտարկվում: Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հանդեպ՝ համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի, բայց այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Ուկրաինայի պաշտպանունակության ապահովման հարցում։ Անդրադառնալով ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցություններին՝ Ջո Բայդենն ասել է, որ Կրեմլի ղեկավարին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործողություն սկսի, կբախվի աննախադեպ տնտեսական հետևանքների։ Եվ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ինքը վստահ է, որ Պուտինն «ընկալել է այդ ուղերձը» ։
14:07 - 09 դեկտեմբերի, 2021
Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել
 |armenpress.am|

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:
22:46 - 07 դեկտեմբերի, 2021
Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|

Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան ու զորքերը դուրս կբերի սահմանից։ Այդ մասին Էնթոնի Բլինքենը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը երեկ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ «Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանը կգերադասի գնալ դեէսկալացիայի ճանապարհով, դուրս բերել իր զորքերը և օգտագործել դիվանագիտությունը առկա տարաձայնությունները լուծելու համար», - ասել է Բլինքենը։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այս հարցում, մասնավորապես՝ նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչը, ըստ Բլինքենի, «կարող է դառնալ Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի շուրջ հակասությունները լուծելու միջոց»:
11:46 - 06 դեկտեմբերի, 2021
Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում |armenpress.am|

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: «Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Աշխատում ենք անել մեզնից հասանելիքը՝ երկու երկրի միջև լարվածության թուլացման նպատակով»,- ասել է Քալընը: Նա նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ցանկանում է, որ երկու երկրները խնդիրը լուծեն իրար միջև:  «Սակայն եթե դա անհնարին լինի, Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ՝  կողմերին երկխոսության համար հարթակ տրամադրելով»,- ասել է նախագահի խոսնակը՝  նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն կողմերի դրական արձագանքը:
15:44 - 04 դեկտեմբերի, 2021
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի գործողությունը |1lurer.am|

Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի գործողությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան մեկ տարով երկարաձգել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ պաշտոնական Կիևի կողմից չվերահսկվող որոշ տարածքներում տեղական ինքնակառավարման հատուկ ընթացակարգի մասին օրենքի գործողությունը՝ գրում է DW-ն։ Հինգշաբթի տեղի ունեցած քվեարկության ժամանակ օրենքի երկարաձգումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը պաշտպանել է Գերագույն Ռադայի պատգամավորների ավելի քան երկու երրորդը։ Այն ուժի մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերին և մի քանի անգամ երկարացվել է։ Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ միայն տեղական մարմինները՝ ընտրված արտահերթ ընտրությունների ժամանակ, կարող են իրականացնել ինքնակառավարման հատուկ կարգը։ Փաստաթղթի համաձայն՝ Դոնբասի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգը ուժի մեջ է մտնում միայն «օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պայմանների կատարումից հետո», այդ թվում՝ Ուկրաինայի տարածքից բոլոր զինված կազմավորումների, նրանց զինտեխնիկայի դուրսբերումից հետո»: Դոնբասում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի համաձայն՝ հատուկ կարգավիճակը պետք է ամրագրվեր սահմանադրությամբ դեռևս 2015 թվականին, սակայն դրա իրականացումը կասեցվել է։
13:48 - 03 դեկտեմբերի, 2021
ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
 |factor.am|

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։ Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։ «Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։ Անդրադառնալով Բելառուսին՝ Բորելը հայտարարել է, որ մարդու հիմնարար իրավունքներն այստեղ շարունակվում են ոտնահարվել։
18:29 - 02 դեկտեմբերի, 2021
Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա․Մարիա Զախարովա |tert.am|

Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա․Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին։«Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտության կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները Կիևը, Դոնեցկն ու Լուգանսկն են։
22:01 - 01 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերը 125 հազար մարդու են մոբիլիզացրել Դոնբասի հակամարտության գոտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինան արդեն իր բանակի կեսը՝ 125 հազար մարդ, տեղակայել է Դոնբասում գտնվող հակամարտության գոտի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե Դոնբասի նկատմամբ Կիևի քաղաքականությունը վերջ է դնում Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը հանգեցնում է մինսկյան պայմանավորվածությունների «ապամոնտաժմանը»: Զախարովան մեկնաբանել է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ընդունելու մասին օրինագիծը: «ՆԱՏՕ-ի զորամիավորումների հնարավոր ուղարկումն Ուկրաինա դաշինքի երկրներին մեղսակից կդարձնի Դոնբասում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործություններին,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
13:58 - 01 դեկտեմբերի, 2021
Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Lվիվի հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։   Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։   Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսեց Լվիվում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։    Դեսպան Կարապետյանը ընդգծեց, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։   Նույն օրը տեղի ունեցան դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մ․ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Ա․ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
15:47 - 27 նոյեմբերի, 2021
Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»: «Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին: Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:
23:10 - 26 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։ «Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։ Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
15:14 - 23 նոյեմբերի, 2021