Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

«Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ  դիմել ՀՀ ԿԲ՝ պաշտոնական տեղատվություն ստանալու․ ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին

«Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ դիմել ՀՀ ԿԲ՝ պաշտոնական տեղատվություն ստանալու․ ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին

Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրամի արժեզրկման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։«ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքեջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին: Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհիմնավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից: «Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ պաշտոնական տեղատվություն ստանալու համար»,- գրել է ԿԲ մամուլի քարտուղարը:Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
08:10 - 03 ապրիլի, 2019
Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի․ ԿԲ |armtimes.com|

Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի․ ԿԲ |armtimes.com|

ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը: ԿԲ-ն այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորում է հետեւյալ հանգամանքներով․ «Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը այլ` ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։ Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության եւ քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը։   Ավելին՝armtimes.com-ում  
06:42 - 20 մարտի, 2019
Ծանր հանցանքներում մեղադրվողների գույքի՝ առանց վճռի բռնագաձման մեխանիզմներ կստեղծվեն

Ծանր հանցանքներում մեղադրվողների գույքի՝ առանց վճռի բռնագաձման մեխանիզմներ կստեղծվեն

Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: ՀՀ կենտրոկանա բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման։ Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման։ Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։ Նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ: Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018-ին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով: Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»: Նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։ «Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016-ի ապրիլին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ. նոյեմբերին», -ասված է ԿԲ հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 2019 թվականի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով։ ՀՀ կենտրոնական բանկ
11:19 - 15 մարտի, 2019
Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ անցկացնել Կենտրոնական բանկի հետ նոր վարկային միջոցների ներգրավման և արտաքին պարտքի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:Նա նշել է, որ իր պատգամավոր եղած ժամանակ վարկային բոլոր համաձայնագրերին դեմ է քվեարկել, քանի որ համոզված է եղել, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ու այդ միջոցները նպատակային չեն ծախսվելու։ «Այս հարցի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ունենք Կենտրոնական բանկի հետ ու նախագծերի կազմումից հետո կներկայացնենք հանրությանը», - ասել է նա:Փաշինյանն այս մասին խոսել է եվրոպական կողմի հետ «մեգանախագծերի» իրականացման ֆինանսավորման համատեքստում։ Նրա խոսքերով` եվրոպական կողմը պատրաստ է համաֆինանսավորել այդ ծրագրերի մի մասը, և Հայաստանը պետք է ֆինանսավորման մյուս մասն իր վրա վերցնի։ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը կա՛մ պետք է ավելացնի ֆինանսները, կա՛մ վարկեր վերցնի։   ՀՀ կառավարություն
10:20 - 07 մարտի, 2019