էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում պետական բարձր պաշտոններում նշանակել սփյուռքահայերին: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք անհրաժեշտություն ունենք Հայաստանի դուռն ու պատուհանը բացելու մեր 7 միլիոնից ավելի սփյուռքահայերի համար, որոնք երկրորդ հայկական անձնագիրն ունենալով հանդերձ, այսօրվա Սահմանադրությամբ իրավունք չունեն նշանակվել, օրինակ` նախարար:  Մենք պետք է հնարավորություն տանք, որ սփյուռքի ներուժը ներգրավվի Հայաստանում պետական կառավարման գործընթացներին»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը հավելեց, որ եթե այդ հնարավորությունը չստեղծվի, հայաստանցիները միայնակ չեն կարողանա դիմակայել իրենց առջև առկա մարտահրավերներին:
13:41 - 23 դեկտեմբերի, 2020
Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

Կենսական անհրաժեշտություն է Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման բանակցություններ սկսելը. Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ: Ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի հայտարարությունը: «Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։ Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։ Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։ Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։ Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։ Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։ Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։ Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։ Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։ Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։ Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը: Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար»:  
11:38 - 23 դեկտեմբերի, 2020
Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|

Այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ մեդիաները պետք է չպատճենեն, չտարածեն․ Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Այն ինստիտուտները, որոնք հանրային որոշակի վստահություն ունեն եւ չեն դելեգիտիմիզացվել՝ պետք է դեր ստանձնեն եւ խոսեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան՝ անդրադառնալով մեդիատեռորին։ Խոսելով վարչապետի այսօր հայտնած՝ արտասահմանյան գործակալական ցանցի մասին Մարուքյանն ասաց, որ ոչ մի գործակալական ցանցի մասին քննարկում չի եղել, որին ինքը մասնակցել է։ Միեւնույն ժամանակ վերջինս խնդրի լուծման մասին իր տեսակետը հայտնեց. «Ես կարծում եմ, որ պետական խողովակները եւ մեր իրական մեդիաները պետք է այս խնդրի հետ կապված որոշակի գործառույթներ ունենան։ Գոնե այն ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ՝ չպատճենեն, չտարածեն։ Հիմա պատկերացրեք՝ ինչ-որ մարդիկ խոսում են Սեւանը վերցնում են, պատկերացրեք ես էլ գրեի՝ քանի որ վարչապետը չի հեռանում դրա պատճառով հիմա Սեւանն են կիսում։ Բա լավ ես պատասխանատվություն կիսո՞ւմ եմ իմ ասած խոսքի համար»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ օրինակ՝ երբ ապատեղեկատվություն է տարածվում կարող են ինչ-որ նախարարներ, որոնց ոլորտի վերաբերյալ է՝ հայտարարությամբ կամ ասուլիսով հանդես գալ։ «Խոսք է գնում, որ Սյունիքը հանձնում են, հիմա եթե Սուրեն Պապիկյանը մի հատ ասուլիս աներ՝ ասեր դա հերյուրանք է, կարո՞ղ էր դա հանրային պանիկայի վրա ազդեցություն ունենալ։ Մարդիկ ասում են, որ չեն հերքում՝ ուրեմն հաստատ Սեւանը կամ Սյունիքը հանձնում են։ Դուք տեսա՞ք ՊՆ-ն երբ է հայտարարել այդ 2 գյուղերի հարձակման հետ կապված։ Ամբողջ օրը խուճապ է, հաջորդ օրը ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել»,- եզրափակեց Մարուքյանը։  
16:32 - 14 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել  Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից: «Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը: Ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր: Զրուցել ենք, պայմանավորվել ենք շարունակել հանդիպումները»,- ասել է Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:  ԼՀԿ ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ վարչապետը հրաժարական չի տվել ու կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր չէ:  «Ժողովրդի լեզվով ասած՝ ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել: Վարչապետի պաշտոնը երբ թափուր լինի, այդ ժամանակ արդեն կլինեն առաջադրումներ»,- ասաց Մարուքյանը: Իսկ թե ինչու էր ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել, որ Մարուքյանն է իրենց վարչապետի թեկնածուն, նա մեկնաբանեց. «Մեզ իրազեկել են, ասել են՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Մենք էլ իրազեկել ենք, ասել ենք, որ 2018 թ. դեկտեմբերի ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով»:
16:00 - 14 դեկտեմբերի, 2020
ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ կապվելով ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ կապվելով ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա կատարված հարձակման մասին լուրերին:   «Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինի կողմից 2020թ․ նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:   Վերոնշյալ տարածքի գյուղերը մնացել էին հայկական վերահսկողության ներքո, ավելին՝ դրանք նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե 7 շրջանների մաս են կազմում։   Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ այսօրվա հարձակմամբ՝ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և, ըստ այդմ, կարող է խախտվել նաև հետագայում, ու կարող են խախտվել նաև այլ կետերը։   Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե այդպիսիք կան, այս առնչությամբ պետք է քայլեր ձեռնարկեն, կապվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկելու համար եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստն ու մեր հետագա գործողությունները՝ ամբողջական հրադադարի հայտարարության այս և հետագա հնարավոր այլ խախտումների առկայության պայմաններում»,- գրել նա։ Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:  ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։  Իսկ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել էր հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին: Հայկ Խանումյանը կոչ էր արել, որ արցախցիները ռուսներից պարզեն, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
00:12 - 13 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում |armenpress.am|

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում: Նոյեմբերի 9-ին զոհված ռուս զինծառայողներին նվիրված հուշատախտակը տեղադրվել է «Խաղաղություն» հիմնադրամի կողմից: «Հայ հազարավոր զինվորներին միացան նաև ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը, որի ընթացքում Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը»,- հուշատախտակի բացման արարողության ընթացքում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի:
16:12 - 12 դեկտեմբերի, 2020
Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում: «Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
13:12 - 11 դեկտեմբերի, 2020
Իշխանության եկող ցանկացած ուժ պետք է երաշխավորի արտահերթ ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը. Մարուքյան |1lurer.am|

Իշխանության եկող ցանկացած ուժ պետք է երաշխավորի արտահերթ ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չբացառեց, որ ինչ-որ իրավիճակում, եթե ԱԺ-ում քննարկվի 16 կուսակցությունների ներկայացրած ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին: «Քաղաքականության մեջ ես չեմ կարող դա բացառել, նաև իրենք պետք է չբացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածուին: Եթե իրենք բացառեն, բնականաբար, մենք էլ կարող ենք բացառել»,-նշեց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, որը իշխանություն կլինի, պետք է երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը: Մարուքյանը վստահեցրեց, որ սա առանցքային հարց է եղել իր և Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ: «Եթե հարց է առաջանում՝ ո՞վ կարող է արդար կազմակերպել, ու՞մ եք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե ինչ-որ մեկին չենք վստահում, այլ առաջինը մեզ ենք վստահում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
12:58 - 11 դեկտեմբերի, 2020
Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|

Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Արցախի անկախության ճանաչման բանաձեւ բերեն խորհրդարան, ինչ սահմաններով պետք է ճանաչվի Արցախը: Մարուքյանը հայտարարեց, որ իրենք նման գործընթաց սկսել են եւ շուրջ մեկ ամիս աշխատել դրա վրա: «էստեղ որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան, եւ դրա հետ կապված՝ ես չեմ կարող հարցին պատասխանել: Այսինքն՝ մենք նման գործընթաց կարող եմ ասել՝ սկսել ենք, բայց էդ գործընթացը էս պահին նպատակահարմար չի իրականացնել. էս ձեւով ձեւակերպեմ:  Բնականաբար, դրա մեջ կա նաեւ այդ հարցը, որ անընդհատ ասվում է՝ Արցախը ինչու չեք ճանաչում, ինչ սահմաններով, ինչ ձեւով: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի, էս պահին եղած իրավիճակի համար, մենք չենք կարող քայլեր անել, որը կվտանգի մեկի կյանքը կամ որեւէ պրոցես: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով, որը գաղտնի գործընթաց է եղել»,- ասաց Մարուքյանը: Հարցին, թե այդ ընթացքում կոնսուլտացիաներ ունեցե՞լ են իշխող ուժի հետ, պատգամավորը պատասխանեց, որ ոչ թե կոնսուլտացիաներ, այլ պրոցեսներ են եղել համապատասխան մարմինների հետ:
12:20 - 11 դեկտեմբերի, 2020
Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան |1lurer.am|

Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս որևէ քննարկում չի եղել:  «Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ՝ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:   Անդրադառնալով ընդդիմության մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Մարուքյանն ասաց, որ նախ՝ հանրային նման պահանջ չկա, ապա անգամ եթե մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը չի ցրվի, իրենց փոխարեն ԱԺ կգան ցուցակի հաջորդ համարները: «Այդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջը պետք է դուրս գա օրակարգից»,- ասաց նա: 
12:14 - 11 դեկտեմբերի, 2020
Իսկ ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետը՝ Մարուքյանին |1lurer.am|

Իսկ ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետը՝ Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»: Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարոկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետւի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես: Հետևաբար, եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է  այն ուժերին, որոնք նրան բերել ու այդ կարգավիճակին են հասցրել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասում է ընդդիմությունը, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները: «Այդ մարդկանց 90 տոկոսը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, այն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում: Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայեք պատերազմից առաջ, կտեսնեք, որ այդ ասելիքն ու կազմը չի փոխվել: Բայց իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում՝ դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-նշեց վարչապետը:
17:27 - 09 դեկտեմբերի, 2020
Քաղաքական համակարգը հիվանդ է, և այդպես էլ գնում ենք արտահերթ ընտրությունների. Մարուքյան |1lurer.am|

Քաղաքական համակարգը հիվանդ է, և այդպես էլ գնում ենք արտահերթ ընտրությունների. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը չի կայունացնելու ոչ մի բան, այն կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ: Այդ մասին հարցի քննարկմանը ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ դրական է միայն այն, որ պետությունը գումար է հատկացնելու խորհրդարանական ուժերին:  Մարուքյանն ասաց, որ Հայաստանում քաղաքական համակարգը հիվանդ էր և այդպես էլ մնաց: «Հեղափոխությունից հետո հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը կառողջանա, բայց ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ փոփոխությունները մնացին կիսատ-պռատ: Քաղաքական համակարգը հիվանդ է, և այդպես գնում ենք արտահերթ ընտրությունների: Բոլորս գիտենք, թե այս օրենքը փոխենք, լինելու են արդար ընտրութուններ, բոլորին թվում է՝ այս օրենքն է առողջացնելու կուսակցություններին, մինչդեռ ով 1 մլն դոլար է գտել, կուսակցություն է բացում»,- ընդգծեց նա:
11:33 - 09 դեկտեմբերի, 2020