ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Եվրադատարանը բավարարել է Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը |azatutyun.am|

Եվրադատարանը բավարարել է Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը՝ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և արդար դատավարության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է 6 հազար եվրո վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ստրասբուրգյան դատարանի որոշման մեջ նշվում է, որ գործը կապված է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում լրագրողի արժանապատվությունը ոտնահարող հրապարակումների հետ: Տեղական դատարանները կարճել են այդ մասին Իսմայիլովայի բողոքները: Ադրբեջանի իշխանավորների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ էր ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ լուսանկարներ, տեսագրություն, որն արվել էր լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում էին հայտնվել։ Դրան հաջորդել էր Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ: 2015-ին լրագրողը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ֆինանսական մեքենայությունների մեջ: Մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո Իսմայիլովան միջազգային կառույցների ճնշման արդյունքում ի վերջո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց:
16:03 - 07 մայիսի, 2020
Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է ներկայացվել ՄԻԵԴ
 |1lurer.am|

Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է ներկայացվել ՄԻԵԴ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է մարտի 1-ի քրեական գործին: «Քրեական գործից մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ անջատված քրեական գործը, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատված, շուրջ 1200 էջից բաղկացած մեղադրական եզրակացությամբ, 2019 թ. ապրիլի 29-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատաքննությունը շարունակվում է»,- արձանագրել է դատախազը՝ տարեկան հաղորդման մեջ: Փաստաթղթում նաև նշված է, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին մարտի 1-ի մայր քրեական գործին է միացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պարտակում կազմակերպելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և ապացույցները կեղծելուն դրդելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործը: «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ պաշտոնատար անձինք, ի պաշտոնե տեղեկացված լինելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման մասին, դրա կատարման գործիքների և միջոցների պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համոզելու, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով դրդել են ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև վերացնել քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող, ապացույց հանդիսացող առարկաներ: Ինչպես նաև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, հիշյալ իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջև կատարված գրագրության ընթացքում, օգտագործելով մի շարք պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթերը և սույն քրեական գործում առկա կեղծ բովանդակությամբ նյութերը, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում և այն ներկայացրել Եվրոպական դատարանին»,- նշված է դատախազի հաղորդման մեջ: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը: «Քննչական խմբի կողմից կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` որպես վկա հարցաքննվել են 250-ից ավելի անձինք, նշանակվել է 100-ից ավելի փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 1000 միավոր հրազեն և մեծ քանակությամբ ռազմամթերք, կատարվել է 30-ից ավելի խուզարկություն, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է 20 առգրավում»,- տեղեկացրել է դատախազը խորհրդարան ներկայացրած փաստաթղթում:
19:03 - 10 ապրիլի, 2020
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով |aglaw.am|

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով |aglaw.am|

aglaw.am: Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել "Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:  Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է: ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի  իրականացվել: Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները:   Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել  հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել  գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո: Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:   Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով:  Դատարանը նաև Դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում: Վճռի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ:
09:29 - 20 մարտի, 2020
Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ «ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին․ «Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»: Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար․ «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։ Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1․ 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք):  Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։ Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։  Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․  «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ:  Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։ Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները):  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։  Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:   «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։  3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։ Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։  2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Ա․ Մարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։ Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:  Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։ Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:
12:07 - 07 մարտի, 2020
Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով պայմանավորված 259 հազար եվրո կհատկացնի վարչապետի աշխատակազմին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում: Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը: ՄԻԵԴ-ի «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 259 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 17-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 17-ն է:
21:33 - 04 մարտի, 2020
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիլովային |armenpress.am|

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիլովային |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում Է անելով BBC-ին: «Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները թելադրված են ոչ կոռեկտ պատճառներով եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված Է պաշտոնական հայտարարության մեջ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտարարել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: «Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն Է հօգուտ հայտնի լրագրողուհու, որը պայքարում Է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել Է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա:
11:45 - 28 փետրվարի, 2020
«Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո |armenpress.am|

«Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացնի 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11 հազար եվրո) վճռով սահմանված հատուցման համար: ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի  ֆինանսական հատուցումների վճարումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11 000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242 000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է։
12:42 - 20 փետրվարի, 2020
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

armenpress.am: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցինխոսել են ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը և  Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը: «Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական  բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային: «Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն: Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է: Ավելին՝ armenpress.am-ում
13:46 - 19 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
ԱԳՆ հայտարարությունը «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

ԱԳՆ հայտարարությունը «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի  Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ.-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում: Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Մանվել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝  Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ: Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքի զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով: Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ:
14:27 - 11 փետրվարի, 2020
ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված և ԱԺ-ի հավանությունը չստացած Գոռ Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։ Հետո սկսեցինք մտածել, թե աշխատանքից ազատված դատավորներն ինչպես կարող են պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Շատ կարճ քննարկումից հետո հանգեցինք հետևյալ արդյունքին։ Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է։ Հետո ասինք, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։ Հարց՝ բայց ո՞նց։ Եվր․ դատարանի վճռից բխող պարտականությունները պետք է կատարվեն բոլոր պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների ոլորտում։ Եթե, օրինակ, վճռից բխում է, որ Եվր․ դատարանը մի իրավադրույթ հակակոնվենցիոն է համարում, ապա օրենսդիրը պարտավոր է ուղղել այդ կարգավորումը։ Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը․․․ Ու էսպես մոտ 15 իրավաբաններով լրիվ խճճվեցինք էս աբսուրդ վիճակից ու որոշեցինք մի քիչ քնել»:
10:49 - 10 փետրվարի, 2020
Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ |hetq.am|

Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ |hetq.am|

«Հետքը»  զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սարիբեկյանի եւ նրա իրավահաջորդների ներկայացուցիչներ Արա Ղազարյանի եւ Արտակ Զեյնալյանի հետ (ՀՀ կառավարությունը երրորդ կողմ էր ներգրավվել այս գործով)։ Նրանք սա անգնահատելի որոշում են համարում Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի գործի քննության համար։ Թե ինչ ընթացակարգով է Ադրբեջանը վճարելու ՄԻԵԴ սահմանած գումարը, իրավաբանները դեռ չգիտեն, քանի որ սա առաջին նման վճիռն է։ Ադրբեջանը եռամսյա ժամկետ ունի բողոքարկման համար, եթե չբողոքարկի, այս որոշումն ուժի մեջ կմտնի։ 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Սարիբեկյանի ծնողները հավատացած էին, որ նա ոչ թե մոլորվել է, այլ հայկական հատվածում առեւանգվել է ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր Մանվելը հետախույզ է եւ գերեվարվել է ԼՂ հյուսիսարեւելյան հատվածից հայերի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: Ադրբեջանցիները հարցազրույց էին կազմակերպել Սարիբեկյանի հետ, որտեղ երիտասարդը հայտարարել էր, թե իբր լրտես է: Նույն տարվա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն ու զինդատախազությունը հաղորդագրություն տարածեցին, թե իբր Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել կախվելով: Նոյեմբերի 4-ին Իջեւան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մոտ, նրա դիակը հանձնվեց Հայաստանին։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի դին լավ պահպանված չի եղել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունում քրգործ էր հարուցվել, որը հետո փոխանցվել էր ԱԱԾ-ին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել էր նաեւ Ադրբեջանին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք կան նյութեր Սարիբեկյանի մահվան վերաբերյալ, եթե այո, ապա ուղարկել դրանք ՀՀ՝ քննության համար: Ադրբեջանի դատախազը չէր արձագանքել այս նամակին: Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել էր ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Չայկային, որն առաջարկել էր ադրբեջանցի գործընկերոջը քննարկել նամակը եւ տեղեկացնել արդյունքների մասին: Սակայն, դարձյալ ապարդյուն։ Սարիբեկյանի ներկայացուցիչները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի: Արա Ղազարյան 2011-ի մայիսին ես գործն ուղարկել եմ Եվրադատարան, ընդ որում այն վեց ամիս դատարանում կորած էր։ Փաթեթը, որն ինձ ուղարկել էր Եվրադատարանը, վեց ամիս հետո եմ ստացել անհայտ հասցեից, նշված էր, որ Ֆրանսիայից է եկել, բայց Եվրադատարանում ինձ ասում էին, որ դեռ հուլիսին ինձ ուղարկել են ապացույց, որ գանգատը գրանցվել է։ Ես նույնիսկ դիմել էի ԵԴ նախագահին, որ պարզեմ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ դատարանի փաթեթը չեմ ստացել, եւ հանկարծ դեկտեմբերին փաթեթ ստացա Ստրասբուրգից՝ առանց որեւէ բացատրության, թե հուլիսից դեկտեմբեր այդ փաթեթն ուր էր։ Իմ կարծիքով՝ արտաքին միջամտություն է եղել, որովհետեւ այստեղ ժամկետային վիճելի հարց կար։ Ըստ երեւույթին, փորձ էր արվել անել այնպես, որ ինձ մեղադրեին, թե ուշ եմ ուղարկել գանգատը։ Աղմուկ բարձրացրի, ՄԻԵԴ նախագահին գրեցի, խնդրեցի կարգապահական վարույթ հարուցել, եւ ամենայն հավանականությամբ ԵԴ շենքի ներսում ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Ինչեւէ, ես հաղթահարեցի դա, այնուհետեւ դա խնդիր չառաջացրեց։ Գանգատի ընդունման մասով պիտի նշեմ, որ ամենառաջին չափանիշը՝ պաշտպանության ներպետական միջոցները սպառելը չէր արվել, որովհետեւ մենք նշել էինք, որ հնարավոր չի դա անել։ Այն ժամանակ մենք չունեինք փախստական Սարգսյանների գործով վճիռը, որով սահմանվել էր, որ հայերը չեն կարող Ադրբեջանի տարածքում հայցել իրավական պաշտպանություն։ Ես նշել էի, որ միամիտ է կարծել, որ Սարիբեկյանները կարող են գնալ եւ ադրբեջանում հայցել քրեական պաշտպանություն իրենց որդու սպանության հանգամանքների առումով։ Ուստի հնարավոր չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։ Այս փաստարկն ընդունել է ՄԻԵԴ-ը եւ ասել, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որեւէ իրավական ակտ կամ ներպետական պաշտպանության միջոց, որ նման իրավիճակում հայտնված անձինք, այսինքն ՀՀ քաղաքացիներ կարող են իրավական պաշտպանություն հայցել ադրբեջանի իշխանություններից։ Ընդհակառակը, այդ իշխանությունները հրաժարվել են նույնիսկ որեւէ կերպ պատասխանել ՀՀ իշխանությունների դիմումներին։ Եվ այս պրակտիկան շարունակվում է մինչեւ հիմա Կարեն Ղազարյանի գործով։ Եթե ԵԴ-ն չընդուներ այս հանգամանքը, մեր գանգատը պիտի մերժեր։ Եվրոպական դատարանը հաստատված է համարել Սարիբեկյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտումը։ Որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել մահվան հանգամանքների վերաբերյալ համոզիչ հիմնավորումներ չի տրամադրել, հետեւաբար, նյութաիրավական հիմքով ստացվում է, որ մահը վերագրվում է Ադրբեջանին եւ նա պատասխանատվություն է կրում մահվան համար։ Շատ հաճախ ԵԴ-ն պատասխանատվություն է ճանաչում ընթացակարգային հիմքով, այսինքն՝ մենք չգիտենք, թե ձեր պաշտոնատար անձինք մեղավոր են մահվնա մեջ, բայց քանի որ հետաքննություն չեք արել, ինքնին պատասխանատվություն եք կրում։ Իսկ այս դեպքում ասվում է, որ ամենայն հավանականությամբ մահը տեղի է ունեցել ձեր պաշտոնատար անձանց մեղքով։ Այստեղ գործում է փաստի կանխավարկածը։ Հաջորդում է քննության համարժեքության մասին բացատրությունը։ Դատարանը կարծում է, որ Ադրբեջանում քննությունն իրականացվել է այն կանխավարկածով, որ Սարիբեկյանը կատարել է ինքնասպանություն կախվելու միջոցով։ Հենց սկզբից ռազմական ոստիկանության բաժանմունքը, որի վերահսկողության ներքո գտնվել է Սարիբեկյանը, տեղեկացրել է քննիչներին, որ նա կատարել է ինքնասպանություն։ Հարց է ծագում՝ ինչպես իմացան, որ ինքնասպանություն է։ Այս կանխավարկածը հետագայում տեղ է գտնում զինվորական ոստիկանության որոշումներում, որով ինքը հրահանգել է դատաբժշկական փորձաքննություն կատարել։ Ի հավելումն քննությունը, որ հարուցվել է իշխանությունների կողմից երեք օր անց՝ ինքնասպանության հիմքով։ Հետեւաբար, հենց սկզբից բացառվել է հնարավորությունը, որ Սարիբեկյանը կարող է այլոց կողմից իր նկատմամբ բռնության արդյունքում մահացած լինել։ ԵԴ-ն նշել է, որ քննության մեջ ներգրավված պաշտոնատար անձինք այլընտրանքային որեւէ գիծ չեն տարել։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է։ Պետք է հաշվի առնել, որ Սարիբեկյանը ՀՀ քաղաքացի էր եւ ձերբակալվել ու մեղադրվում էր որպես հայ լրտես, որը մտել էր Ադրբեջան ահաբեկչական ակտ կատարելու, հետեւաբար կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունների այս փաստերին ու պնդումներին տեղյակ էին նաեւ կալանավայրի աշխատակիցները, որտեղ Սարիբեկյանը պահվում էր։ Հենց այդպես էր ձերբակալման առաջին իսկ պահից, քանի որ այդպես էր ներկայացնում նաեւ ադրբեջանական մեդիան։ Ավելին, ըստ դատարանի՝ չի կարելի անտեսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ատելության եւ լարվածության ընդհանուր կոնտեքստը։ Սա իմ փաստարկն էր։ Դատարանի կարծիքով՝ այս հանգամանքները հիմք էին, որպեսզի էլ ավելի մանրամասն առաջ տարվեր քննությունը՝ արդյոք սա էթնիկ ատելության գործոն է պարունակում։ Ցավում եմ, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, այն է՝ խտրականության արգելում։ Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից: Դատարանը հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ քննության ընթացքում Ադրբեջանի իշխանությունները երբեւիցե փորձ չեն արել կապվել Սարիբեկյանի ընտանիքի եւ ՀՀ իշխանությունների հետ՝ նրա ձերբակալման, կալանքի, մահվան եւ քննության հանգամանքների համար։ Ընդհակառակը, նրա ձերբակալումը եւ մահը ՀՀ իշխանություններին հայտնի է դարձել մեդիայի միջոցով։ Միակ կոմունիկացիան եղել է նրա մահվան վկայականի ուղարկումը դիակը հանձնելիս։ Թեեւ 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, բայց դատարանը նշել է, որ քննությունը պետք է տարվեր էթնիկ հիմքով ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ։ Արտակ Զեյնալյան Մենք դատարանին ապացուցել ենք, որ Մանվել Սարիբեկայնը կախված է եղել ոչ թե փափուկ բանով, այլ կոշտով։ Սարիբեկյանն ուրիշ տեղ կախված է եղել, բերել են իր խցում իմիտացիա են արել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:54 - 30 հունվարի, 2020
ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 2 նոր վճիռ է հրապարակել |tert.am|

ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 2 նոր վճիռ է հրապարակել |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորին 1200 եվրո վճարել: Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով: Նրա պնդմամբ՝ ինքը դարձել է ապօրինի գաղտնի հսկողության օբյեկտ, և որ այդ ճանապարհով ստացված ապացույցը դատական գործի շրջանակում իր դեմ է կիրառվել՝ այդպիսով դատական գործն անազնիվ դարձնելով: Նշվում է, որ Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս է եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նախքան ազատազրկումը, Համբարձումյանը ծառայել է որպես գաղութի պետի տեղակալ, սակայն 2010թ. փետրվարի 2-ին կալանավորներից մեկը նրան մեղադրել է կաշառակերության համար: Այնուհետև ոստիկանության նախաձեռնությամբ Համբարձումյանի նկատմամբ մեկ ամիս շարունակ գաղտնի տեսաձայնային հսկողություն է իրականացվել՝ կաշառակերության վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ ստանալու նպատակով: Հայցվորը ՀՀ կառավարությունից 30 000 եվրո է պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ հրաժարվելով դատական ծախսերի փոխհատուցումից, սակայն պատասխանող կողմը պահանջվող գումարը չափից ավելի է համարել: ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և ըստ այդմ՝ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում հայցվորին պետք է 1200 եվրո փոխհատուցի: ՀՀ-ի դեմ մեկ այլ հայցի քննման շրջանակում ՄԻԵԴ-ը չի բավարարել ՀՀ երեք քաղաքացու՝ Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի հայցը: «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը ներկայացվել է 2009թ. օգոստոսի 26-ին: Հայցվորների պնդմամբ՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, մասնավորապես՝ նախադատական փուլում ստացված վկայական ցուցմունքները որպես ապացույց են կիրառվել իրենց դեմ, և այդպիսով խախտվել է արդար դատավարության իրենց իրավունքը: Նշվում է, որ հայցվորները 2008թ. փետրվարին նախագահական ընտրություններում եղել են ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Նրանց դեմ քրեական գործը հարուցվել է ընտրությունների հաջորդ օրը՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամների հետ ունեցած վեճի, ընտրական հանձնաժողովի աշխատանքը խաթարելու համար: Նրանք կալանավորվել էին: Գործի քննման արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով խախտում տեղի չի ունեցել, ուստի՝ հայցը չի բավարարվել:
08:17 - 10 դեկտեմբերի, 2019
ՄԻԵԴ-ն որոշում է ընդունել Աբովյանի գաղութի պետի նախկին տեղակալի գործով |news.am|

ՄԻԵԴ-ն որոշում է ընդունել Աբովյանի գաղութի պետի նախկին տեղակալի գործով |news.am|

news.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Հայաստանի քաղաքացի Կարինե Համբարձումյանի գործով, որը կաշառք վերցնելու համար դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է հայցվորին 1200 եվրո վճարի որպես բարոյական փոխհատուցում, քանի որ տեղ է գտել Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (մասնավոր եւ ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունք): Կարինե Համբարձումյանը պետի տեղակալ է աշխատել Աբովյանի ուղղիչ հաստատության կանանց բաժանմունքում: Կալանավորներից մեկի բողոքից հետո այն մասին, որ նա կաշառք է պահանջել բաց ռեժիմի բանտ տեղափոխելու համար, իշխանությունները ստացել են դատարանի թույլտվությունը Կարինեին գաղտնի հետեւելու համար: ՄԻԵԴ ներկայացրած իր հայցում կինը հայտարարել է, որ ոստիկանությունը դատական վավերական օրդեր չի ունեցել քրեական քննության ժամանակ իրեն գաղտնի հետեւելու համար: ՄԻԵԴ-ն, մասնավորապես, որոշել է, որ օրդերը բավականաչափ կոնկրետ չի եղել այն անձի նկատմամբ, ով հանդիսանում էր դիտարկման օբյեկտ: Դրանից բացի, օրդերում թվարկված չեն կոնկրետ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեին հայցվորի դեմ: Այս դեպքում, ընդհանուր առմամբ, դիտարկումը հակասում է Մարդու իրավունքների կոնվենցիային:  
11:12 - 05 դեկտեմբերի, 2019
16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել |armtimes.com|

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել |armtimes.com|

armtimes.com։ Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի փոխհատուցում վճարել, դա հավասար է ավելի քան 51․2 մլն դոլարի: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Նախարարությունը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված ընդհանուր առմամբ 110․000 հայց կա, որոնցից 3․128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։ Այդ որոշումներից 2․840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։ Թուրքիայի դեմ ներկայացված հայցերում հիմնականում երկրին մեղադրում են արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։
06:44 - 12 նոյեմբերի, 2019