Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 18 հազար փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:
16:49 - 29 փետրվարի, 2020
«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|

«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը հրավիրվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը: Գնահատելով փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա կատարված հարձակումը` Քելլի Քրաֆթն ասել է. «ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություններ մահացածների ընտանիքներին` ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»: ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները: Մենք կոչ ենք անում նաև սիրիական ուժերին և նրա կողմնակիցներին նահանջել 2018 թվականին որոշված հրադադարի ռեժիմի սահմաններից»,-ասել է Քրաֆթը: Խոսելով Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակից` ԱՄՆ ներկայացուցիչն ասել է. «Ես նորից եմ հարցնում ձեզ` մենք ուղղակի նստելու ենք և դիտե՞նք, թե ինչ է կատարվում: Մենք լռելո՞ւ ենք: Թե՞ մենք կարող ենք օգնել այդ մարդկանց: Դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, որ մենք բարձրացնենք մեր ձայնը և ասենք. «բավակա՛ն է»:   Շարունակությունը՝ tert.am-ում
14:14 - 29 փետրվարի, 2020
«Թուրքիան պատերազմ չի ուզում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ուժ գործադրել». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ |tert.am|

«Թուրքիան պատերազմ չի ուզում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ուժ գործադրել». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Էստոնիայի և Դոմինիկյան Հանրապետության նախաձեռնությամբ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ շտապ նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: «Թուրքական ուժերը միտումնավոր էին թիրախավորվել, նրանք միայնակ էին այդ շրջանում, այլ ուժեր այնտեղ չկային: Նույնիսկ թիրախավորվել էին շտապօգնության մեքենաները, որոնք ուղևորվում էին օգնելու վիրավոր զինծառայողներին»,-ասել է Թուրքիայի ներկայացուցիչը` հավելելով, որ այս հարձակումը տեղի ունեցավ այն օրը, երբ Ռուսաստանի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ: «Բոլորը պետք է հասկանան, որ մեր զինվորները զոհել են իրենց կյանքը, որպեսզի փրկեն Իդլիբի խաղաղ բնակիչների կյանքը: Ռեժիմն ու նրա կողմնակիցները ցանկանում են Թուրքիային ներքաշել կեղտոտ պատերազմի մեջ: Թուրքիան պատերազմ չի ցանկանում, սակայն կարող է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել և անկասկած կպատասխանի ցանկացած սադրանքի»,- հավելել է նա: Սինիրլիօղլուն ընդգծել է նաև, որ Թուրքիան «առավելագույն զսպվածություն է ցուցաբերում, որպեսզի խուսափի ռազմական հակամարտությունից»: «Սա պայքար է բարու և չարի միջև, և միջազգային հանրության անունից Թուրքիայի ձեռնարկած քայլերն ուղղված են միլիոնավոր քաղաքացիական անձանց, հիմնականում կանանց և երեխաներին պաշտպանելուն: Դուք բոլորդ շնորհակալ եք մեզ մեր ջանքերի համար, բայց մենք ձեզ երախտապարտ չենք, քանի որ դուք չեք կիսում այս պատասխանատվությունը: Ժամանակն է, որ խորհուրդը քայլեր ձեռնարկի կանգնեցնելու ռեժիմի ռազմական հանցագործություններն ու անխոհեմ վարքը, որը սպառնում է համաշխարհային անվտանգությանը»,-ասել է Սինիրլիօղլուն:   Շարունակությունը՝ tert․am-ում։
12:19 - 29 փետրվարի, 2020
Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի |tert.am|

Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյահլըն հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական կապերը կշարունակեն զարգանալ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր փաստաթղթերի ստորագրման արարողություն: «Մասնավորապես` «Ֆինանսական աջակցության մասին» արձանագրությունը և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը մեծ ներդրում կունենան երկու եղբայրական երկրների միջև ռազմական կապերի զարգացման գործում»,-ասել է Դարյահլըն: «Համաձայն այդ փաստաթղթերի` ադրբեջանցի սպաներն ու կուրսանտները կարող են սովորել Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում: Բացի այդ, Թուրքիայից Ադրբեջան կմատակարարվի ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կբարձրացնի ադրբեջանական բանակի մարտունակությունը»,-եզրափակել է իր խոսքը մամուլի քարտուղարը:
16:19 - 28 փետրվարի, 2020
Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|

Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք Է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում: Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ Է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել Է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն:
12:04 - 28 փետրվարի, 2020
Սա առաջին դեպքն է Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել․ Վարուժան Գեղամյանը՝ Սիրիայում ռուս-թուրքական լարվածության մասին

Սա առաջին դեպքն է Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել․ Վարուժան Գեղամյանը՝ Սիրիայում ռուս-թուրքական լարվածության մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-թուրքական պատերա՞զմԳիշերը արտառոց իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայում, որոնք լայնորեն որակվում են որպես ռուս-թուրքական նոր պատերազմ: Ինչ է տեղի ունեցել.- Գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի (որը սահմանակից է Սիրիայի Իդլիբ շրջանին) ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր:- Թուրքիայի նախագահը այս առիթով հրավիրում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը տևում է մի քանի ժամ և ավարտվում առանց որևէ հայտարարության։- Թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը որևէ աղբյուրում չի նշվում, հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խոչընդոտելու դեպի Եվրոպա Սիրիայից գաղթականների հոսքին։ Ցանցում հայտնվում են ֆոտո և վիդեո կադրեր, որոնք իբր թե պատկերում են գաղթականների՝ դեպի հույն-թուրքական սահմանը ընթացքը: Որևէ հաստատում այս լուրը չունի։- Թուրքական ընդդիմությունը առավոտյան հրավիրել է Թուրքիայի խորհրդարանի արտահերթ դռնփակ նիստ։- Թուրքական իշխանությունները փակել են մուտքը դեպի սոցցանցեր՝ Facebook, Instagram, Twitter և նույնիսկ Whatsapp, սակայն VPN-ով կարելի է մուտք գործել:- Գիշերը մի քանի տասնյակ մարդ տարրերային ցույց է սկսում Ստամբուլում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ։- ԱՄՆ հայտարարում է, որ Թուրքիայի կողքին է, բայց ոչինչ ավելին։ Սա այն, ինչ գիտենք այս պահի դրությամբ։ Իսկ այժմ մի քանի դիտարկումներ իմ կողմից.- Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում։ Մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում Սիրիան, Ռուսաստանը և Իրանը։ Ոչ պաշտոնական հարթակներում՝ այդ թվում թուրքական մերձիշխանական մամուլով կոչեն են հնչում պատերազմ հայտարարել Սիրիային ու նվաճել «Թուրքիայի անվտանգության հողերը» (այստեղ խոսքը գնում է մինչև Դամասկոս նվաճման մասին)։-Թուրքերը ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը՝ հատկապես ՆԱՏՕ-ի: Որքան հասկանում եմ՝ ՆԱՏՕ կանոնադրությունը չի նախատեսում օգնություն, եթե անդամ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում, այն էլ ոչ թե պետության դեմ, այլ երրորդ ուժի (Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել, այլ կռվում է «վարչակարգի ու ահաբեկիչների» դեմ)։ Չեմ կարծում, որ աշխատի գաղթականների խաղաքարտը։ Նախընտրական իրավիճակում գտնվող Թրամփն էլ դժվար թե զինվոր ուղարկի ռուսների դեմ՝ պաշտպանելու Թուրքիային, որը վերջին տարիներին ոչ պոպուլյար է Նահանգներոմ։ - Էրդողանը էնքան է բարձրացրել Սիրիայի հարցով իր խաղադրույքները, որ ցանկացած հետքայլ կարող է աղետաբեր լինել իշխանության համար։ Սա շատ լավ հասկանում են Թուրքիայում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Հաշվի առնելով, թե որքան ծանր են տանում զինվորի մահը, ապա հաստատապես այսօր կսկսվի մեծ հանրային ճնշում թուրքական իշխանությունների վրա։- Իդլիբի շրջանը, որը սիրիական պատերազմի վերջին բարդ հիմնահարցն է, իրենից ներկայացնում է ողջ պատերազմի խտացված տարբերակը։ Ավելին, եթե մինչ այս տարբեր հարցերում հնարավոր էր գտնել կոմպրոմիսներ, ապա այս դեպքում տարիներով կուտակված և ծածկադմփոց արված հարցերը երևան են եկել՝ զինյալ իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումից մինչև Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգում, որոնց շուրջ չկա կոնսենսուս ոչ մի կողմի մոտ։- Մի քիչ էլ պատմություն. սա առաջին դեպքն է Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել։ Նույնիսկ 2015թ. ռուսական կործանիչի խոցումից հետո նման բան չարձանագրվեց: Բոլոր առումներով այս կրիտիկական իրավիճակը ջրբաժան է բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ վերածվելու է կյանքի ու մահվան կռվի։ Չմոռանանք, որ ինչ տեղի է ունենում էնտեղ, առանց որևէ խնդիր կարող է ազդել նաև մեզ վրա՝ Արցախում լարվածությունից մինչև սահմանային անվտանգություն։ Զգոն լինե՛նք։Կհետևենք»։
10:28 - 28 փետրվարի, 2020
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները |armenpress.am|

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները |armenpress.am|

armenpress.am:  Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա:  Վերջինիս տեղեկություններով՝ Անկարայի գործողությունները եղել են այն ավիահարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել են նվազագույնը թուրք երկու զինծառայողներ:  Ինչպես գրում է Daily Sabah-ը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Թե կոնկրետ ով է հարձակում գործել՝ չի հստակեցվում: «Սիրիացի զինվորականներին բառի ուղիղ իմաստով փրկում է օդուժը՝ սեփական և ռուսական: Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ամեն անգամ կանգնեցնում են գրոհաիններին»,- ընդգծում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Համառուսասատանյան պետական հեռուստառադիոընկերության բյուրեյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին: Նրա խոսքով՝ թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են զենիթահրթիռային համակարգեր: Ռուսական և սիրիական օդուժն օգտագործում են ջերմային թակարդներ՝ հրդեհային պաշտպանության համար: Ռազմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:  
20:14 - 27 փետրվարի, 2020
Սիրիայում թուրքական զինուժը կրկին կենդանի ուժի կորուստներ ունի |ermenihaber.am|

Սիրիայում թուրքական զինուժը կրկին կենդանի ուժի կորուստներ ունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 26-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել, 2 հոգի էլ վիրավորվել են: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերի հենակետերին: Թուրքական բանակի ձեռքն է անցել նաև Սիրիայի բանակին պատկանող 3 տանկ: Ըստ թուրքական տարբեր աղբյուրներում շրջանառվող լուրերի` իդլիբյան բախումների հետևանքով Սիրիայի կառավարական ուժերի 114 զինվոր է զոհվել:   Վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում: Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև:
11:06 - 27 փետրվարի, 2020
Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
13:30 - 26 փետրվարի, 2020
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա: Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել: Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:   Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:
16:59 - 25 փետրվարի, 2020