էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը: Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:
12:14 - 08 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի: «Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշեց Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն: «Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշեց Մարուքյանը:
12:48 - 07 դեկտեմբերի, 2020
Երկրում հանրային անվտանգությունը վտանգված է․ Մարուքյան |pastinfo.am|

Երկրում հանրային անվտանգությունը վտանգված է․ Մարուքյան |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորը նկատեց՝ վերջին տարիների ընթացքում պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ-ի պետական մարմինների հարաբերություններում, և Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս ուղղությամբ անելիքները շատ են․ «Այսօր գիտենք ինչ խնդիրներ ունենք։ Առաջինը ռազմագերիների, գերի ընկած քաղաքացիական անձանց փոխանակման խնդիրն է, մեր նահատակների, հերոսների դիակների փոխանակման խնդիրն է, որ հայտարարության մեջ արձանագրված է, բայց ոչ մի վերջնաժամկետ նշված չէ։ Հաջորդ խնդիրը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին մինչ այսօր ոչ մի տեղ գրված չէ․ այս փաստաթղթում գրված չէ, որևէ հայտարարությունում չկա, բայց տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում։ Կարծում են՝ գործող իշխանությունն ունակ չէ այս խնդիրների շուրջ բանակցել։ Այսօր դեկտեմբերի 7-ն է և այս անցած շրջանն ապացուցում է, որ ունակ չէ և չի կարող լուծել խնդիրը»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերականգնումը։Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիմա ավելի շատ ենք պառակտված․ «Անգամ պառակտված ենք Սփյուռքից եկած տարատեսակ դրամական ներդրումների, դրա ծախսման և դրա հետ կապված խնդիրների առումով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատմությունը լավ օրինակ է»,-ասաց պատգամավորը։ Էդմոն Մարուքյանի խոսքով երկրում հանրային անվտանգությունը վտանգված է, և պետական մարմինները պետք է ամրապնդվեն։Պատգմավորն ընդգծեց՝ Արցախում կենսագործունեության պայմանների վերականգնումն իրականացվում է, բայց այդ մասին ՌԴ գործակալություններն են տեղեկացնում, իսկ մեր պետական մարմինների անելիքները հայտնի չեն։
12:01 - 07 դեկտեմբերի, 2020
Մարզերում բնակվող մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին. Մարուքյան

Մարզերում բնակվող մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին. Մարուքյան

Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում. - 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետևանքներով։ - 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։ - 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։ - 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և ՌԴ միջև կնքվել է «ՀՀ և ՌԴ միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։ - 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն ևս գործում է։ - 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։ Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի նկատմամբ զինված հարձակումը հավասարեցված է ՌԴ ցանկացած քաղաքի նկատմամբ զինված հարձակմանը և այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միևնույն ռազմաքաղաքական հետևանքները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու սա նաև կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը։
11:52 - 05 դեկտեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան»-ը լսումներ կանցկացնի` քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը

«Լուսավոր Հայաստան»-ը լսումներ կանցկացնի` քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։ Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝ - Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե. - Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե. - Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե. - ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե. - Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե. - Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե»:
12:31 - 04 դեկտեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ,«Տեղեկացում եմ, որ երեկ ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու, որ իրենք որոշում են կայացրել, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է և հարցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այդ կապակցությամբ։Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։ Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։ Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին»։
17:47 - 03 դեկտեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել գերեվարված և անհայտ կորած անձանց ընտանիքների աջակցության նախագիծ

«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել գերեվարված և անհայտ կորած անձանց ընտանիքների աջակցության նախագիծ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել գերության մեջ հայտնված և անհայտ կորած անձանց ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորող նախագիծ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։   Մասնավորապես, գործող օրենքը նախատեսում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը, որը, սակայն, վճարվում է միայն այն բանից հետո, երբ հաստատվում է, որ գերության մեջ հայտնվելը՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու կամ կամովին գերի հանձնվելու հետևանք չէ։   Գործող օրենքով, փաստացի, գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ նրանք կապացուցեն, որ հանցանք չեն գործել։   Այսինքն՝ խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ սա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որին արժանի են մեր զինծառայողները։   Միաժամանակ, օրենքը որևէ պետական աջակցություն չի նախատեսում անհայտ կորած զինծառայողների, գերի ընկած ժամկետային զինծառայողների, կամավորագրված կամ այլ քաղաքացիական անձանց համար։   Նախագծով առաջարկվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն, քանի դեռ հարուցված վարույթով չի ապացուցվել հանցագործության փաստը։   Նախագծով առաջարկվում է նաև ամենամսյա նպաստ վճարել գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին»,- գրել է Մարուքյանը։  
11:55 - 03 դեկտեմբերի, 2020
Գլխավոր գերագույն հրամանատարը հոդվածների փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր. Մարուքյան

Գլխավոր գերագույն հրամանատարը հոդվածների փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն` պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ անտառներում գիշերող զորքի համար նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ մինչև հիմնական զորանոցների կառուցումը: Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի` պնդելով, որ այդ պայմաններում չպահեն իրենց երեխաներին ու պահանջելով զորքին ետ բերել Հայաստան: Բայց չէ. սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի, որ 2013 թվականից մենք փակուղում ենք, ու նման այլընտրանքներ չեն նախատեսվել և ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի...»:
14:59 - 29 նոյեմբերի, 2020
Առաջարկում ենք ստեղծել եռակողմ` ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով՝  զբաղվելու ռազմագերիների հարցով․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ` ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով՝ զբաղվելու ռազմագերիների հարցով․ Էդմոն Մարուքյան

Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս: Այս մասին գրել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․ «Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները: Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»:
11:59 - 28 նոյեմբերի, 2020
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
Մարուքյանը իշխանության կողմից ռազմական դրությունը չվերացնելու բավարար հիմնավորում չի տեսնում |armenpress.am|

Մարուքյանը իշխանության կողմից ռազմական դրությունը չվերացնելու բավարար հիմնավորում չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ռազմական դրությունը չվերացնելու համար իշխանության կողմից չի տեսնում բավարար հիմնավորում: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ նիստում քննարկվող իրենց նախաձեռնությանը՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին: Նա հիշեցրեց, որ, լսելով ԳՇ պետին, 7 օր ռազմական դրության ռեժիմը հանելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել: «Դրանից հետո նախաձեռնել ենք ԱԺ խորհրդի նիստի արագ գումարման գործընթացը, իրենք (խմբ-«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները) բոյկոտել են, չեն եկել, չեն ասել, որ անվտանգային խնդիրները չեն վերացել և այլն, հիմա այսօր եկել ասում են, թե չքննարկեցինք իրենց հետ, կոնսուլտացիա չարեցինք»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը ստանում է ահազանգեր, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ տարբեր զորամասերում են, հիմա պետության հացն են ուտում, բայց ոչինչ չեն անում, ցանկանում են զորացրվել, իրենց աշխատատեղերում աշխատել: Պատգամավորի խոսքով՝ հայկական և ռուսական անձնագրեր ունեցող անձինք ռազմական դրության պատճառով չեն կարողանում հատել սահմանը, գնալ Ռուսաստան՝ աշխատելու: «Եվ չկա ոչ մի հիմնավորում: Հիմնավորումը միայն այն կարող էր լինել, որ ռուսական զորքը տեղ չի հասել, չի կանգնել, մեր զորքին չենք հանել, բայց տեսանյութերում տեսնում ենք, որ մեր զորքերը հերթով դուրս են գալիս այդ տարածքներից: Անվտանգային խնդիր չկա»,-կարծիք հայտնեց Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի, ուղղակի ասում է՝ ռազմական դրությունը չհանել: Խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար նախագիծ հիմա չունեն:
15:25 - 26 նոյեմբերի, 2020