Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Կորոնավիրուսի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

Կորոնավիրուսի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 19-ի  ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հազ. 406.2 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» - «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:18 - 19 մարտի, 2020
Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ոստիկանությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր: Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացումներ, այսինքն նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել: Պարզվել է նաև, որ ընկերությանը հատկացված գումարի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները պետք է իրականացվեր  «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սակայն չեն ներկայացվել բանակցային ընթացակարգի կիրառմանն առնչվող՝ գնային առաջարկների, որակավորման հիմնավորումների, ձեռբերվող ապրանքի անվանման և տեխնիկական բնութագրերի, հայտերի ապահովման վերաբերյալ և այլ փաստաթղթերը: Չեն ներկայացվել տվյալներ այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված անձանց, նրանց քանակի, ժամկետների, օրերի, անհրաժեշտություն համարվող ծախսերի վերաբերյալ: Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։ Օրինակ ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների,  1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։ Կամ՝ ընդհանուր 16.3մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիեթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։ Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից,  իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։ Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016թ.-28.06.2016թ. ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։ ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։ Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներց ընկերությանն  անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։ Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 11 մարտի, 2020
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր: Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը: Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը: Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:
17:46 - 03 մարտի, 2020
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նախ նշեց, որ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: Պողոսյանը նկատեց՝ Ղրղզստանի պարագայում այս անհրաժեշտությունն ավելի քան առկա է, քանի որ գտնվում ենք միևնույն տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում:  Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում:  «Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը: Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:
15:05 - 26 փետրվարի, 2020
Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան |pastinfo.am|

Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարևորագույն նախադրյալ է ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին այսօր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա նշեց, որ Հայաստանն արդեն շուրջ 20 տարի ունի գնումների համակարգ և այդ 20 տարիների ընթացքում 4 օրենք է եղել, որը հնարավորություն է տվել կուտակել որոշակի փորձ, գիտելիք։ «Մենք չենք բավարարվել միայն նրանով, որ ինքներս մեր փորձի վրա ենք փորձում սովորել, այլ վերցրել ենք նաև մինչ այդ և այս ընթացքում կուտակված միջազգային պրակտիկան։ Փորձում ենք այդ բոլորը միմյանց հետ համադրելով սինթեզել մեզ համար լավագույն լուծումները»,-ասաց Ջանջուղազյանը։ Նա ընդգծեց, որ կա տեսակետ, թե բանկերը հաճախ կանխի դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից, որպես ապահովման միջոց տրամադրվող երաշխիքի և այդ դեպքերի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ, որ եթե կանխիկ դրամանական միջոց պատրաստ է մասնակիցը գրավադրել, ապա նա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախսի գանձապետարանում բացված հատուկ հաշվի փոխանցել կանխիկ միջոցները։ «Մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում, հետևաբար դրանից բխում է գնումների պլանավորումն ու դրա արդյունքում ստացված ծառայությունների, ապրանքների անհամարժեքությունը։ Պայմանական բոլոր պետական մարմիններն օգտագործում են նույն բաժակը, ստացվում է, որ յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այս բաժակն իր ճաշակով կարող է ձևակերպել»,-ասաց ֆինանսների նախարար
11:53 - 21 փետրվարի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը: ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը: Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
17:15 - 19 փետրվարի, 2020
Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր |armenpress.am|

Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգը ըստ էության նորմալ է գնահատում, սակայն չի ժխտում, որ կանխատեսումների որակի բարելավման կարիք միշտ կա: Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացմանը: Նա նախ տեղեկացրեց, որ հաշվեքննության արդյունքում ձևավորվել է միջոցառումների ծրագիր: «Եվ ենթադրում եմ, որ քայլերն իրականացնելով կմեղմենք որոշակի ռիսկեր, որոնք արձանագրվել են եզրակացության մեջ»,-ասաց Ջանջուղազյանը: Դիտարկումների մի մասն էլ այդ միջոցառումների ցանկի մեջ իր տեղը չի գտել զուտ այն պատճառով, որ կա կառավարության կողմից հավանության արժանացած պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն առաջիկա տարիների համար: Եվ դրանցում այդ հարցերին անդրադարձ կա: Անդրադառնալով հաշվեքննիչ  պալատի կողմից ներկայացված ռիսկերին` նա համաձայնեց, որ կանխատեսումների որակը միշտ բոլոր հարցերում պետք է բարելավվի: «Սակայն եթե ճշգրտորեն կարողանայինք մեր ծախսային ծրագրերը կանխատեսել,ապա դրամական հոսքերի կառավարման համատեքստում այդ կանխատեսումը կվերածվեր ընդամենը տեխնիկայի: Դրամական հոսքերի կառավարման համակարգը եղած տվյալների արժանահավատության պայմաններում նույնիսկ կարող է ավելին է, քան հնարավոր է: Ինչ-որ մեթոդաբանություն այդուհանդերձ կիրառվում է, և շատ էական շեղումներ չենք ունենում ռիսկի տեսակետից: Ռիսկ ասելով նկատի ունեմ, որ մեր գործողությամբ հոսքերը կառավարելիս ռիսկ չառաջացնենք, որ որևէ ծախսի համար ֆինանսական միջոցներ պահանջվեն, բայց մենք ասենք, թե դա ներդրել ենք այլ տեղ»,-ասաց Ջանջուղազյանը: Անդրադառնալով պետական պարտքի սահմանման վերաբերյալ պալատի դիտարկմանը` նա նշեց Պետական պարտքի մասին օրենքը տալիս է պարտքի մի սահմանում, որից դուրս է մնում պետական մասնակցություն ունեցող ընկերությունների պոտենցիալ պարտքը: «Այս ցանկը կարելի է ընդլայնել: Միայն պետական մասնակցությամբ ընկերությունները չեն, որ պետական բյուջեի վրա ռիսկ են պարունակում: Պակաս կարևոր չէ նաև հանրային կարգավորման տիրույթում գտնվող 0 պետական մասնակցություն ունեցող ընկերությունների մոտ առաջացող կամ պոտենցիալ ռիսկերը»,-ասաց նա ու նշեց` դրան կանդրադառնան ֆինանսների կառավարման ռազմավարության շրջանակում: Նախարարը հայտնեց, որ փորձ են անում ոչ թե պարտքի շրջանակը օրենքով սահմանելով լուծել հարցը, այլ  բացահայտել ռիսկերը: Սակայն նա չբացառեց, որ օրենքով այդ սահմանումը Անդրադառնալով նրան, որ Ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի միջև գործակալական պայմանագիրը հրապարակված չէ` նախարարը նշեց, որ իրենք չեն կենտրոնանում նրա վրա, որ այդ անպայման պետք է  հրապարակված չլինի: «Հիմա քննարկում ենք նաև այդ նույն գործակալական պայմանագրում փոփոխություններ: Եթե օրենսդրական որևէ սահմանափակում չունենաք, ապա այն կհրապարակվի»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցրեց, որ թաքցնելու որևէ բան չունեն:
17:46 - 18 փետրվարի, 2020
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը: Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սևի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և այլք: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 520 000 և 700 000 եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո:
12:24 - 07 փետրվարի, 2020
Ջանջուղազյանը պետական գնումների համակարգում որոշակի անելիքների կարիք է տեսնում |armenpress.am|

Ջանջուղազյանը պետական գնումների համակարգում որոշակի անելիքների կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է՝ պետական գնումների արդար ու թափանցիկ համակարգի ներդրումը մշտապես օրակարգային է: Նա, սակայն, բարելավման, որոշակի անելիքների կարիք է տեսնում: Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը: «Պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը օրակարգային է մշտապես: Թեպետ ներդրման օրվանից սկսած մենք համոզված ենք եղել, որ դրա նախկին վիճակի հետ համեմատած այն արդեն արդար ու թափանցիկ է, բայց մշտապես բարելավման անհրաժեշտություն ունի: Եվ վերջին ժամանակների անընդհատ անդրադարձը գնումների համակարգին, կարծում եմ, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ դեռ անելիք ունենք»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ հուսով ենք, որ կհաջողվի որոշակի բարելավում արձանագրել նաև պետական գնումների համակարգում։ Նախարարը հիշեցրեց լավագույն էլեկտրոնային համակարգ ունենալու հավանականության և գնումների բողոքարկման համակարգի հետ կապված քննարկումների մասին: Նա նշեց՝ գնումների համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն, իրենց ընկալմամբ, միշտ չէ, որ արդարացիորեն: «Սակայն գնումների գործընթացում իսկապես համարում ենք, որ անելիք ունենք: Համանման կարիքները չեն նույնականացվում որպես համանման կարիքներ: Սա արձանագրված խնդիրներից մեկն է: Մինչդեռ մենք համոզված ենք, որ համանման կարիքները պետք է նույնականացվեն որպես մի տեսակի կարիք: Օրինակ, եթե անհրաժեշտ է բոլոր պետական մարմիններում բաժակ օգտագործվի, ապա դա պետք է նկարագրված լինի մի ձևով։ Հաջորդ խնդիրն այն է, որ նույն կարիքի համար կիրառվող գործընթացը, նույնիսկ եթե դրանք միասնական նկարագրության են ենթարկվում, միշտ չէ, որ միատեսակ է։ Սա նույնպես խնդիրներից մեկն է: Եվ ենթադրվում է, որ այդ ուղղությամբ պետք է ջանք գործադրենք, որպեսզի ընթացիկ պահպանման ծախսերին վերաբերող գնումները չունենան տարբեր նկարագրություններ, և, հետևաբար, տարբեր ընթացակարգեր չկիրառվեն»,-ասաց նա: Անդրադառնալով գնումների բողոքարկման համակարգին՝ նշեց, որ դրա հետ կապված որոշակի դիտարկումներ ունեցել են և արձանագրել են, որ համանման իրավիճակներում երբեմն միմյանց հակասող որոշումներ են ընդունվում, բայց, այդուհանդերձ, հիմնականում լինում են արդարացիորեն ընդունված որոշումներ: Ջանջուղազյանը կարևորեց բողոքարկման համակարգի արդյունավետության բարձրացումը, նա նկատեց՝ դա գնումների գործընթացի նկատմամբ հանրության հսկողության լավագույն գործիքներից մեկն է:
10:22 - 20 հունվարի, 2020
Հայաստանում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է |aysor.am|

Հայաստանում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է |aysor.am|

aysor.am: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։ Պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի: Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս: Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա 2020-ի հուլիսի 1-ից այն հաշվարկելու առավելագույն շեմը։ Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում, 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս: Այս ոլորտի մյուս լավ նորությունը շահութահարկի նվազեցումն է. այսպես՝ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս,ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս, միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։ Բացի այդ, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացա­ռու­թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, Սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են:
12:23 - 16 դեկտեմբերի, 2019