Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Շրջակա միջավայրի նախարարը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

Շրջակա միջավայրի նախարարը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այսօր նոր գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակային զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, նշելով, որ դրանք միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։Հայտարարությունում ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։ Նշվել է, որ այդ զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։      
21:34 - 07 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը

Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է։ Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրելէ  Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը։  «Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։ Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։ Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։ Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։ Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամի 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։ Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում ։ Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։ Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ: ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ»,- գրել է Գրիգորյանը ։
16:59 - 06 նոյեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ |armenpress.am|

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ: Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: «Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց Ղափլանյանը: Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից:
11:23 - 06 նոյեմբերի, 2020
ՇՄ նախարարը դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

ՇՄ նախարարը դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:«Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk):Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործությա ն մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Նախարար Պետրոսյանը կոչ է արել վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:Կոչ է արվել նաև կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:
19:30 - 02 նոյեմբերի, 2020
Սևանա լիճ բաց թողնվեց 18,700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ բաց թողնվեց 18,700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը Գեղարքունիքի մարզի Բերկունք համայնքում մասնակցեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 18,700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսության հարակից տարածքում բացթողնման աշխատանքներին։ Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրները սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Ա․ Մազմանյանը շեշտեց, որ առկա իրավիճակում մենք իրավունք չունենք թուլացնել թիկունքը․ մեր բոլոր ջանքերը պետք է մեկտեղվեն ի նպաստ մեր պետության հզորացման ու զարգացման և հաղթանակների բոլոր ճակատներում։ Նա ևս մեկ անգամ կարևորեց պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը։ Բացթողնված մանրաձուկը որևէ պարագայում չպետք է հայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան»ազգային պարկի» պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնելու։
21:00 - 23 հոկտեմբերի, 2020
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ ՀՀ ՇՄՆ-ն՝ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ ՀՀ ՇՄՆ-ն՝ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։Կործանարար է ազդեցությունը նաև տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաև բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ և անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սև և գրիֆոնի անգղերը և այլն:Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու և դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների և կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար և բնապահպանական աղետները»:
14:48 - 21 հոկտեմբերի, 2020
ՇՄՆ-ն դիմել է միջազգային կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման վտանգի վրա

ՇՄՆ-ն դիմել է միջազգային կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման վտանգի վրա

Շրջակա միջավայի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հնարավոր բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ «Միջազգային հանրության կողմից ակնկալում ենք հրատապ և գործնական քայլեր՝ զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունները և հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին,ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր տնօրենին, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին, «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր տնօրենին, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի գործադիր տնօրենին, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին, «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին, «Աֆրիկա-եվրասիական միգրացիոն ջրային թռչունների պահպանման մասին» համաձայնագրի գործադիր տնօրենին, «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին, ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենին, ՄԱԿ-ի մշտական համակարգողպարոն Շ. Շարփին, Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար տիկին Ս. Բոսոութղոյին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Դ. Մարիյասինին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ պարոն Ռ. Յելեին, Հայաստանում ասիական զարգացման բանկի (ԱBԲ) տնօրեն պարոն Պ. Սպանտիգատիին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎBRԵԲ) ներկայացուցիչ պարոն Դ. Գվինդաձեին, Հայաստանում գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տնօրեն տիկին Ա. Դ. Կեմպային, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն պարոն Դ. Հոֆմանին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լ. Թրեյսիին, Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Ա. Վիկտորինին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Դոկտոր Մ. Յ. Բանժաֆին, Լիտվայի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ի. Ստանիտյո-Տոլոշկինենին, Ռումինիայի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կորնել Իոնեսկուն Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ձ. Կ. Մ. Պավլովային, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջ. Լաքոտին Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վ. Դել Մոնակոյին, Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Եվ. Տուրնակիսին, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պ. Սիպլակին, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կոպեկին, Շվեդիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կառլսոնին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիա Կրիստինա վան Կոլդամ, Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ն.Գ. պարոն Բ. Կարլսսոնին։
11:31 - 13 հոկտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները: Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։ Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ «Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։
17:11 - 25 սեպտեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։ Անդրադառնալով Աննա Մազմանյանին նախարար Պետրոսյանն ընդգծեց նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր սանդղակ նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։ Նախարարը հույս հայտնեց, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանը՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։ Նախարար Պետրոսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։ Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին վստահված է համակարգել գերատեսչության ԲՀՊՏ-ների 6 ՊՈԱԿ-ներ՝ կանոնակարգելով դրանց տնտեսական բաղադրիչները, գերատեսչության՝ վերոհիշյալ ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը և մի շարք խոշոր ծրագրեր։ Նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը համակարգելու է ՇՄՆ 4 վարչություններն ու 3 ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ՇՄՆ իրավական բլոկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:23 - 23 սեպտեմբերի, 2020
«Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

«Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:  Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության: Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել է լրակազմման։ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար: Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ: Այսպիսով, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում օնդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։ Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։
20:00 - 23 սեպտեմբերի, 2020
Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Ողջունելով հյուրին նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։ Նախարար Պետրոսյանն ընդգծել է, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսևորող քաղաքացու։ Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, ապա հակիրճ ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ—Հաթինգը, մասնավորապես անդրադարձել է երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի եռամյա ծրագրին, ապա առաջարկել դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները: Նախարար Պետրոսյանը շեշտել է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։ Այդ համատեքստում նախարար Պետրոսյանն առանձնացրեց ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել և գտնվում է գործարկման փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռևս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման և երեխաների վրա բնական աղետների և կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման և չեզոքացման։ Տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն հայտնեց նախարար Պետրոսյանին ընդունելության համար և հույս հայտնեց, որ համատեղ ուժերի ներդրման շնորհիվ նախանշված թիրախները հնարավոր կլինի հաղթահարել ամենասեղմ ժամկետներում։
13:01 - 23 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։ Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։ Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։ Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանը Դմիտրի Մարիասինին է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։ Կողմերը քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։ Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանն ու Դմիտրի Մարիասինն անդրադարձել են նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։ Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմայի հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։ Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ` ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, իսկ նոր ծրագրերը կմեկնարկեն ամենամոտ ապագայում։
16:37 - 22 սեպտեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի. ներկայացրել է նախարարը

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի. ներկայացրել է նախարարը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախարարն աշխատակազմին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։ Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։ Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978թ․ փետրվարի 22-ին, քաղաք Աբովյանում։ Կրթություն 1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց1994-1999թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ, Հաշվապահական հաշվառում և Աուդիտե բաժին: Աշխատանքային գործունեություն 2020թ.-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար2018թ.-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:Հոկտեմբեր 2014 - օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:Դեկտեմբեր 2013 - նոյեմբեր 2017թթ. «Ջեյ Սի Էյե» Հայաստանի ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:Ապրիլ 2012 - հոկտեմբեր 2014 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:Հունվար 2005 -ապրիլ 2012թթ.Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:Հուլիս 2003 - հունվար 2005թթ.Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ: Անձնական տվյալներ 1999-2001թթ. ՀՀ զինված ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):Ամուսնացած է, ունի երկու որդի: Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:
13:46 - 22 սեպտեմբերի, 2020
Շրջակա միջավարի նախարարությունը հիշեցնում է՝ «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021-ի վերջ

Շրջակա միջավարի նախարարությունը հիշեցնում է՝ «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021-ի վերջ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը,  կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել  մինչև 2021 թվականի վերջ։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
14:43 - 18 սեպտեմբերի, 2020