ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին վճարել 128,5 հազ. եվրո քաղբանտարկյալների գործով |news.am|

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին վճարել 128,5 հազ. եվրո քաղբանտարկյալների գործով |news.am|

news.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշումը «Մեջիդլին եւ մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Որպես հայցվոր հանդես էին գալիս 11 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք ենթարկվել են վարչական ձերբակալությունների 2010-2011 թվականներին բողոքի ցույցերին մասնակցության պատճառով։Բացի այդ, 2011 թվականի ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցության համար նրանք դատապարտվել են քրեական մեղադրանքներով, 1-3 տարի ժամկետներով, տեղեկացնում է contact.az-ը։ՄԻԵԴ-ը նրանց իրավունքների խախտումներ է տեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ հոդվածի (արդարացի հետաքննության իրավունք), 10-րդ հոդվածի (արտահայտվելու իրավունք), 11-րդ հոդվածի (խաղաղ հավաքների ազատություն) գծով։ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել Մուհամեդ Մեջիդլիին, Արիֆ Հաջիլիին, Թուրալ Աբասլիին, Ֆուադ Գահրամանլիին, Բաբեք Հասանովին, Զուլֆուղար Էյվազովին, Էլշան Հասանովին, Սահիբ Քերիմովին, Արիֆ Աշըշլիին, Ուլվի Գուլիեւին եւ Ռուֆաթ Հաջիբեյլիին դրամական փոխհատուցում, ներառյալ դատական ծախսերը՝ 128,5 հազար եվրո ընդհանուր գումարով։Նշենք, որ նրանք բոլորն ավելի վաղ իրավապաշտպանների կողմից ճանաչվել են որպես քաղբանտարկյալներ։ Հայց ներկայացնողներից մեկը՝ Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Բաբեկ Հասանովը, ներկայում բանտում է այսպես կոչված «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ապօրինի ֆինանսավորման» գործով։
08:10 - 27 սեպտեմբերի, 2019
Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործը տեղական ատյաններում դեռ քննվում է․ ՄԻԵԴ |azatutyun.am|

Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործը տեղական ատյաններում դեռ քննվում է․ ՄԻԵԴ |azatutyun.am|

azatutyun.am։ Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը ստացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշ մանրամասներ է հայտնում, թե ինչպես են քննվում նմանօրինակ դիմումները: Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին խնդրել էր խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ: ՍԴ-ն ավելի վաղ քննության էր ընդունել Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով երկու առանձին դիմումները, որոնք ներկայացրել էին Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա գործը առաջին ատյանում քննած Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը: Քոչարյանը մեղադրվում է հենց 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը։ ՄԻԵԴ-ը պարզաբանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին դիմել խորհրդատվական կարծիքի համար, որոնք առնչվում են կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառման կամ դրանց ընդհատման սկզբունքներին: Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործի քննությունը տեղական ատյաններում դեռ ընթանում է: Դատարանը կարող է որոշել՝ ընդունել դիմումը կամ մերժել այն: Հինգ դատավորներ են որոշելու՝ արդյոք կընդունեն դիմումը, թե՝ ոչ, մերժման դեպքում էլ բացատրություններ կտրամադրեն:
11:30 - 12 օգոստոսի, 2019
ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը |news.am|

ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը |news.am|

news.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Մոտ ապագայում մենք արձագանքներ կլսենք ՄԻԵԴ-ից: Մեր ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը եւ անօրինական կալանքին: Մենք հավելյալ ապացույցներ ներկայացրել ենք եւ շուտով ՄԻԵԴ որոշում կլինի»,-ասաց նա: Փաստաբանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանը նաեւ բժշկական փորձաքննություն է անցել Նաիրի ԲԿ-ում, արդյունքների մասին դեռ տեղյակ չէ, իսկ Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա էարձանագրվել: Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո:Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
13:14 - 10 օգոստոսի, 2019
ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը և առաջնահերթության կարգով այն կքննարկի |armenpress.am|

ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը և առաջնահերթության կարգով այն կքննարկի |armenpress.am|

armenpress.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիմումը ստանալու հանգամանքը:  «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:55 - 07 օգոստոսի, 2019
«Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ աղմկահարույց վճռի հետքերով դիմել է ոստիկանություն |panarmenian.net|

«Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ աղմկահարույց վճռի հետքերով դիմել է ոստիկանություն |panarmenian.net|

panarmenian.net։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վճռի հետքերով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Հետք» պարբերականի 2012 թվականի «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հրապարակումը, որում նշված են այն անձանց անունները, որոնք խոշոր չափերի կաշառք վերցնելով (ըստ հրապարակման) նպաստել են քաղաքացի Վարդանյանի ունեզրկմանը և հետագայում դատարանում պարտվելուն։ Հրապարակման մեջ նշված են այն ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի, Զախարյանի տեղակալ Կարեն Դավթյանի, Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունները: «Հորդորում եմ իրավապահ մարմիններին նշված հրապարակումը ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին և իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն նշված փաստական հանգամանքների առչությամբ (եթե դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ)», - գրել է իշխանական պատգամավորը։
08:01 - 26 հուլիսի, 2019
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը առաջարկել է հաշտություն Արգիշտի Կիվիրյանին եւ նրան կվճարի 9 000 եվրո

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը առաջարկել է հաշտություն Արգիշտի Կիվիրյանին եւ նրան կվճարի 9 000 եվրո

Եվրոպական դատարանում ավարտվել է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելու ընթացքում քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից։ «Հարգելի ընկերներ, Տեղեկացնեմ, որ Եվրոպական դատարանում ավարտվել է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելու ընթացքում իմ՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ մեր բողոքի քննությունը։ Հունիսի 18-ին հրապարակվել է եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն Հայաստանի կառավարությունն ընդունելով իմ իրավունքների խախտման փաստը, առաջարկել է 9000 եվրոյին համարժեք փոխհատուցում։ Հիշեցնեմ, որ բռնության ենթարկվելուց հետո հենց ինձ առաջադրվեց մեղադրանք ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ու ես հայտնվեցի ամբաստանյալի աթոռին, հետո տխրահռչակ դատավոր Արթուր Մկրտչյանի կայացված դատավճռով դատապարտվեցի, ու միայն վերաքննիչ քրեական դատարանն այդ գործով կայացրեց արդարացման դատական ակտ։ Շնորհավորում եմ մեր գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին, հերթական հաղթանակի կապակցությամբ։ Եթե այս որոշումը նպաստի, որ այլեւս Հայաստանում ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն չկիրառվի, ես կհամարեմ, որ հաղթել եմ»,–նշել է նա։
16:21 - 24 հուլիսի, 2019
Քոչարյանի փաստաբանական թիմը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ևս կներկայացնի ՄԻԵԴ |shantnews.am|

Քոչարյանի փաստաբանական թիմը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ևս կներկայացնի ՄԻԵԴ |shantnews.am|

shantnews.am։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից: «Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Այս հայտարարությունը արձանագրում է մի պարզ փաստ, որ Քոչարյանի գործում գործադիր իշխանությունը միջամտել է դատարանների կամ դատավորների գործունեությանը։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաև անուղղակիորեն փաստում է, որ վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք դատարանների կամ դատավորների նկատմամբ: Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պետական պաշտոնյաներ պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում էին և վնասում էին դատարանների անկախությունը: Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է: Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ, որը, ի թիվս այլոց, կապացուցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նա ենթարկվում է հետապնդումների` քաղաքական շարժառիթներով։ Ակնհայտ է` գործ ունենք «կամընտրական արդարադատության» հետ»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
14:09 - 15 հուլիսի, 2019
111 գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ վճիռներով Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո |armtimes.com|

111 գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ վճիռներով Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը եւ ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։ Փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որեւէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարը նշեց, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։ Ասատրյանը հայտարարեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար․ «Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվն ասում եմ բոլոր 111 գործերի կոնտեքստում», - ընդգծեց փոխնախարարը։ Հովհաննես Հովհաննիսյանի մեկ այլ հարցի՝ կա՞ վիճակագրություն, թե ո՞ր դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց, թե՞ այդ դատավորները մի քանիսն են, արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ նման ուսումնասիրություն չի արվում, հետեւաբար՝ վիճակագրություն էլ չկա․ «Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորն ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում եւ դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա՞, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է եւ մեր հսկողության տակ է գտնվում», - եզրափակեց Ասատրյանը։
18:05 - 09 հուլիսի, 2019
Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով ՀՀ պետբյուջեից 1 մլն-ից ավելի եվրո գումար է փոխհատուցվել |aysor.am|

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով ՀՀ պետբյուջեից 1 մլն-ից ավելի եվրո գումար է փոխհատուցվել |aysor.am|

aysor.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը և ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։ Ի պատասխան փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վրեաբրեյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որևէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարն ընդգծեց նաև, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։ Փոխնախարարի ներկայացրած մեկ այլ տվյալի համաձայն, այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվը ես ասում եմ բոլոր 111 գործերի կոնտեքստում», - նշեց փոխնախարարը։ Նույն պատգամավորի մյուս հարցին, թե կա՞ վիճակագրություն՝ ո՞ր դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց, թե՞ այդ դատավորները մի քանիսն են՝ ընդգելով, որ հենց այդ դատավորներն են Հայաստանի հեղինակությանը վնասում։ Ասատրյանն ի պատասխան ասաց, որ նման ուսումնասիրություն չի արվում, հետևաբար՝ վիճակագրություն էլ չկա։ «Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորն ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա՞, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է և մեր հսկողության տակ է գտնվում», - ավելացրեց նախարարության պաշտոնյան։
12:06 - 09 հուլիսի, 2019
Առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել վարչական պաշտոն՝ ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ․ արդարադատության փոխնախարար

Առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել վարչական պաշտոն՝ ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ․ արդարադատության փոխնախարար

tert.am։ ԱԺ քննարկման է ներկայացվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։  Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց օրենքի անհրաժեշտությունը և ասաց, որ այս պահին բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ կապված շփումները, և խնդիրներ են առաջանում։ Ըստ նրա՝ եղածը աղքատիկ կարգավորումներ են պարունակում։ «Ահա այս անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը օժանդակելու համար»,-ասաց նա։
09:08 - 09 հուլիսի, 2019
Երևանյան DIY ակումբի հրկիզման գործը Եվրադատարանում է

Երևանյան DIY ակումբի հրկիզման գործը Եվրադատարանում է

epress.am: «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), որի DIY ակումբը 2012 թվականին հրկիզել էին հոմոֆոբ ազգայնականները և որը դեպքից հետո լքել էր երկիրը, «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով տեղեկացրել է, որ գործն ուղարկվել է Եվրոպական դատարան։ «Կեցցե՛արդարադատությունը!!! Ուրախալի հուզված եմ: Վստահաբար շատերը չգիտեն, որ DIY- ի գործը 2012 ուղարկվեց Եվրադատարան: Այսօր առավոտ շուտ ստացա շատ լավ ու կարևորագույն նորություն, որ Եվրադատարանում DIY-ի, այսինքն իմ գործը կոմունիկացվել է։ Շուտով պետությունը պիտի պատասխանի գործին, հետո՝ Փինք Առմենիան։ Որից հետո Եվրադատարանը որոշում կկայացնի։ ՄԵծագույն շնորհակալություն #ՓինքԱրմենիային»։ 2012 թվականի մայիսին, երբ Երևանի կենտրոնում գտնվող DIY բարը պայթեցրել էին ազգայնականներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները։ Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին այն ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Եղբայրները դատապարտվեցին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի՝ ոչ մի օր չանցկացնելով բանտում։
13:25 - 25 հունիսի, 2019
ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին իրավապաշտպանին հետապնդելու համար |panarmenian.net|

ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին իրավապաշտպանին հետապնդելու համար |panarmenian.net|

panarmenian.net: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին դատապարտել է Ադրբեջանին հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր Իլգար Մամեդովին բազմամյա ազատազրկման դատապարտելու համար:Բաքվի կառավարությունը պահում էր ակտիվիստին բանտում, չնայած ՄԻԵԴ-ը դեռևս 2014-ին Մամեդովի գործը քաղաքականապես մոտիվացված էր համարել: Մայիսի 29-ին ՄԻԵԴ Մեծ պալատի 17 դատավոր միաձայն մեղավոր է ճամնաչել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, գրում է Deutsche Welle-ն:Ըստ ՄԻԵԴ որոշման, Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 46-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ԵԽ անդամ պետություններին կատարել Ստրասբուրգի դատարանի որոշումները: Դատարանը նոր հետաքննություն է նախաձեռնել այդ գործով: Հաջորդ շաբաթ ԵԽ Նախարարների կոմիտեն նիստի շրջանակում մտադիր է դիտարկել Ադրբեջանի հանդեպ այլ միջոցների կիրառումը:
10:04 - 30 մայիսի, 2019