ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ թեև չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, սակայն քվեարկության հարցում իրենց համակիրներն ազատ են: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի անցկացման գործընթացին: Բայց մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ մասնակցել»,-ասաց Ծառուկյանը: Նա նշեց՝ ի սկզբանե կողմ են եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, ցանկանալով իրավական շտկումներ կատարել, պատրաստ են եղել 24 ժամ աշխատելու, բայց դա մնացել է առանց արձագանքի: Ծառուկյանի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գաղափարն ընդունում են, բայց շտկումների կարիք կար: Քանի որ իրենց առաջարկն անարձագանք է մնացել, արդյունքում իրենք էլ որոշել են չմասնակցել: Անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ից դիմել էին Նաիրա Զոհրաբյանին՝ ընտրատեղամասերում հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել՝ Ծառուկյանն ասաց՝ քանի որ քաղաքական որոշում է եղել, որ իրենք չեն մասնակցելու, անիմաստ են համարել դրանից հետո խառնվել այդ գործընթացներին: Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ավելի վաղ որոշել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
13:59 - 03 մարտի, 2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Մարտի 2-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ` նախագծով առաջարկվող իրավակարգավորումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց ձեռնարկատիրական գործունեության ժամանակ ծագող վեճերի լուծման նպատակով իրականացվող քաղաքացիաիրավական գործերին: Առաջարկվում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Պատգամավորը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ կողմից նման արտոնություն նախատեսված չէ եւ մեր երկրի կողմից օրենքի նախագծով առաջարկվող դրույթի ընդունումը կծառայի որպես առաջադեմ պրակտիկա եւ իր դրական ազդեցությունը կունենա միկրոբիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջարկել է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն: Հանձնաժողովը որոշել է մարտի 10-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում` ՀՀ-ում փաստաբանական գործունեւության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ` ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ:
17:01 - 02 մարտի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ է անում վերանայել երթևեկության բալային համակարգի արդյունավետությունը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ է անում վերանայել երթևեկության բալային համակարգի արդյունավետությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում բալային համակարգի ներդրումը՝ առանց պատշաճ ավտոմոբիլային ճանապարհների ապահովման, խմբակցությունը կոչ է անում վերանայել համակարգի արդյունավետությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին Նա նախ նշեց՝ թեև պաշտոնական թվեր չկան, բայց մասնագետները պնդում են, որ ՀՀ-ն ապահովում է  օրենքից բխող պատշաճ ավտոմոբիլային ճանապարհների մոտ 17 տոկոսը: «Կարծում եմ առնվազն ազնիվ չէ 17 տոկոս ճանապարհային ծածկույթ ապահովող երկրում գնալ նման ռեֆորմի՝ չներկայացնելով նույնիսկ, թե արդյոք մեր երկիրը ունի հստակ ժամանակացույց՝ տեսանելի ժամանակում ապահովելու այդ ծածկույթի 45-50 տոկոսը: Այն երկրները, որոնք անցում են կատարել բալային համակարգի, դա արել են անհրաժեշտ տարրական  պայմաններն ապահովելուց հետո միայն»,-ասաց Իսայանը: Նա շեշտեց՝ ոչ ոք, այդ թվում իրենք չեն կարող կողմ լինել ամենաթողությանը: Վստահեցրեց, որ իրեն խմբակցության ոչ մի պատգամավոր չի կարող դեմ լինել գործող օրենքի խստացմանը, որը տարեսկզբից վարորդական իրավունքից զրկել է այն վարորդներին, որոնք վարել են առանց պետհամարանիշների, ոչ սթափ վիճակում: «Խնդիրն այլ է: Երբ մենք ասում ենք, որ բալային համակարգը ներդրվել է առանց խորքային ուսումնասիրության, առանց մասնագետների հետ պատշաճ քննարկումների, առանց ավտոմոբիլային ճանապարհ հասկացության գոնե 40 տոկոսի ապահովման, մեզ պատասխանում են, որ մինչ այս պահը բալային համակարգի ներդրման արդյունքում ոչ ոք չի զրկվել վարորդական իրավունքից: Մեր կոչը, հորդորը հետևյալն է՝ վերանայել այս համակարգի արդյունավետությունը այն դեպքում, երբ մենք որպես պետություն վարորդների համար չենք ապահովում մինիմալ ավտոմոբիլային ճանապարհ՝ դրանց դասական իմաստով»,-ասաց պատգամավորը:
18:32 - 27 փետրվարի, 2020
Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս |armenpress.am|

Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս |armenpress.am|

armenpress.am: Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս: Այս մասին ասաց քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին: «Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110  տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,-վստահեցրեց Գալստյանը: Անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության հարցին՝ նա նշեց, որ դա նույնիսկ զարգացած երկրներում է խնդիր, լուծումները բազմաթիվ ու բազմաբովանդակ են: Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել նախորդ տարի: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր 2020-ից  հարցը թղթի վրայից փոխադրել իրականացման դաշտ:
16:49 - 27 փետրվարի, 2020
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ եթե որև  մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:
15:41 - 27 փետրվարի, 2020
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

armenpress.am: Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները: «Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»,- ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը:
14:22 - 27 փետրվարի, 2020
2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով և մեր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե Ամուլսարի հարցի վերաբերյալ որ կետում ենք գտնվում: Ներկաները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնալու ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, այն պարագայում, երբ 2019-ի ընթացքում նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման ժամկետի երկարացման 34 թույլտվություն, սակայն դրանցից մի քանիսն իրավական հիմքերի առկայության պայմաններում դուրս են մնացել: Նախարարն ասաց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվելու են: «2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,-նշեց նախարարը: Անդրադառնալով  անտնտեսվար և անտերության մատնված խորքային հորերի լիկվիդացման հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության  կողմից 2018-ի մայիսից հետո որևէ ձկնաբուծական կազմակերպությանը Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել և այն թույլտվությունները, որոնք տրված են եղել նախկինում, դրանք կարգավորվում են օրենսգրքով: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն, թեև համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը: «Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացում և տեղումների նվազում՝ 9%-ով», - նշեց նախարարը:
16:10 - 26 փետրվարի, 2020
Մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

Մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

aysor.am: Դատավարությունների համար պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Օրենքով պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են և գերզզբաղված, բացատրություններ չեն, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ։ Եթե, օրինակ, դատարանը մի քիչ ավելի շուտ նիստ գումարեր՝ իմանալով դատապարտյալ Կարեն Ծաղիկյանի ծայրահեղ ծանր առողջական վիճակը, գուցե նա հունվարի 8-ին չմահանար։ Կամ՝ 2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործը։ Դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, նրանց էմոցիոնալ լարվածությունը։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մարդկային ճակատարգրերի հետ», - ասաց պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ շեշտեց՝ մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ, ինչպես, օրինակ, Գերմանիան, որտեղ 40 մասնագիտացված դատարան կա։ 
16:34 - 25 փետրվարի, 2020
Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն: Այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները: «ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։ Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:
13:34 - 25 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եղած օրենսդրությունը չի բավարարում. ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան |tert.am|

Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եղած օրենսդրությունը չի բավարարում. ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Այս մասին ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են և ընդամենը շաբլոնային բնույթ ունեն, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ»,-հավելեց նա: Վերջինս ընդգծեց՝ նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է նախատեսել՝ մրցույթն այնպես էին հայտարարում և այնպիսի պայմաններ դնում, որ հաղթեն նախապես ընտրված անձինք: «Այս ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերեցին այս վիճակին՝ գերմոնոպոլիզացվեցին բոլոր ապրանքային շուկաները՝ 20 000 ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց»,-ասաց բագրատյանը՝ նշելով, թե այս անցումային շրջանում ուզում են նոր տերմիններ հնարել՝ գերիշխող դիրք, բայց դա հաղթահարել է պետք, իսկ հաղթահարման պրոցեսի մեջ կարևորագույն նշանակություն ունի հենց գնման գործընթացը: Պատգամավորը մեջբերեց «Մեկ անձից գնումներ կատարելու» 23-րդ հոդվածի 2-րդ կետը. «Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»՝ որակելով այն ծիծաղելի. «Ցանկացած գնում սրա տակ կարելի է անցկացնել: Եթե ես ուզում եմ՝ Պողոսը, Պետրոսը կամ «իքս» կազմակերպությունը գնի, ես մրցույթ եմ հայտարարում, որն անհնար է, որ իրականացվի, բնականաբար հաղթող ճանաչված չի լինում, հետո ասում են՝ ժամկետ չկա, անհետաձգելի պահանջ կա, և կարող են միայն «իքս» կազմակերպությունից գնել, և օրենքի ոչ մի խախտում չկա»,-պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, թե ներկա գործընթացում սա շատ լավ կիրառվում է, որովհետև շատերին դուր է եկել այս պրոցեսը՝ ինչո՞ւ գլուխ ցավեցնել: «Սա ճանապարհ չէ, մենք պետք է կոտրենք այս համակարգը, եթե ուզում ենք նորովի հնարավորություն ունենալ»,-նշեց նա: Վերջինս տեսակետ հայտնեց նաև, որ տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չի տեսել. «Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար առաջին խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում: Որևէ երկրում չեք տեսնի, որ տեղական արտադրողին չխրախուսեն, ՀՀ-ում չեն խրախուսում»,-ասաց նա: Բագրատյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի՝ մրցույթների մասնակցության հնարավորությանը. «Հայաստանը, կարծես, իզոլացված լինի այդ մրցույթներից: Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրի մրցույթներին հայկական ընկերությունները խուսափում են մասնակցել, որովհետև պաշտպանված չեն որևէ ձևով»,-ասաց նա:
12:11 - 21 փետրվարի, 2020
ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների անցկացման գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների անցկացման գործընթացին

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեանկյունից վիճելի գործընթացներին:Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:
17:38 - 14 փետրվարի, 2020
ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: left;">«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
12:24 - 14 փետրվարի, 2020
Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»: «Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»: Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»: Ավելին՝ tert.am-ում
11:01 - 14 փետրվարի, 2020