Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել Թայվանի կարգավիճակի պատճառով․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան |tert.am|

ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել Թայվանի կարգավիճակի պատճառով․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել՝ Թայվանի կարգավիճակի պատճառով: Այս ամսին դեսպանն ասել է ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցում: «Եթե Թայվանի իշխանությունները, Միացյալ Նահանգների կողմից խրախուսվելով, շարունակեն ընթանալ անկախության ճանապարհով, ամենայն հավանականությամբ, երկու մեծ տերությունների՝ ԱՄՆ-ին և Չինաստանին կներգրավեն ռազմական հակամարտության մեջ»,- ասել է դեսպանը: Ինչպես աղբյուրը նկատում է, թեև ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող Ուկրաինայի վրա, ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները բարձրաձայնում են Թայվանի ինքնապաշտպանության կարողության շուրջ մտահոգությունները:  
13:06 - 29 հունվարի, 2022
Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»: Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։ «Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը: Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը: Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ: Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:
13:21 - 25 հունվարի, 2022
Պեկինը կշարունակի արդիականացնել իր միջուկային սպառազինությունը. Չինաստանի ԱԳՆ |1lurer.am|

Պեկինը կշարունակի արդիականացնել իր միջուկային սպառազինությունը. Չինաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Պեկինը կշարունակի աշխատել իր միջուկային սպառազինության արդիականացման ուղղությամբ՝ ազգային անվտանգության պահանջներին համապատասխան: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Ֆու Ցունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Չինաստանը զգալիորեն մեծացնում է իր միջուկային ներուժը, չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ Ցունը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարտավոր են կրճատել իրենց միջուկային զինանոցները։ «Մոսկվային ու Վաշինգտոնին նախկինի պես պատկանում է մոլորակի միջուկային մարտագլխիկների 90%-ը: Նրանք պետք է մեկընդմիշտ իրավաբանորեն պարտադիր կերպով կրճատեն իրենց միջուկային զինանոցները»,- ասել է Ֆու Ցունը: Նրա խոսքով՝ Պեկինը հաստատակամ է միջուկային զենքի հետագա տարածումը կանխելու անհրաժեշտության հարցում։ Հունվարի 3-ին հինգ միջուկային տերությունները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, համատեղ հայտարարություն են ընդունել, որով ընդգծել են, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում «միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմների կանխումը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը»:
15:20 - 04 հունվարի, 2022
Միջուկային 5 գերտերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին |azatutyun.am|

Միջուկային 5 գերտերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին |azatutyun.am|

azatutyun.am:  Միջուկային 5 գերտերություններ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում ատոմային զենք ունեցող երկրների միջև պատերազմի անթույլատրելիությունն ու ռազմավարական ռիսկերի նվազեցումը։ «Մենք հայտարարում ենք, որ ատոմային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել և այն երբեք չպետք է տեղի ունենա»,- ըստ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հայտարարել են հինգ երկրները, նշելով, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաև այլ երկրների դեմ։ Նրանք նաև ընդգծել են, որ քանի դեռ միջուկային սպառազինությունները շարունակում են գոյություն ունենալ, նրանք պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։ Համատեղ հայտարարությունում 5 երկրները իրենց հավատարմությունն են հայտնել միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
19:19 - 03 հունվարի, 2022
Չինաստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի
 |factor.am|

Չինաստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի |factor.am|

factor.am: Չինաստանի Յունան հարավարևմտյան նահանգում այսօր 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։  Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լինցզյան քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինլան գավառի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Չինաստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի, հայտնել է տարածաշրջանի սեյսմոլոգիական վարչությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 15 տուժածների մասին։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Նախնական տվյալներով՝ սեյսմիկ ակտիվությունը չի հանգեցրել բնակելի շենքերի ավերմանը և կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների լուրջ վնասմանը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Պաշտոնական տվյալների համաձայն ՝ բարձր վտանգի գոտում է գտնվում 24 հազար մարդ։  
18:49 - 02 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են: «Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը: Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում: «Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:
17:18 - 29 դեկտեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը դրական զարգացում են ապրել: Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:
18:58 - 21 դեկտեմբերի, 2021
Պուտինը եւ Սի Ծինպինը առցանց բանակցություններ են անցկացրել |armenpress.am|

Պուտինը եւ Սի Ծինպինը առցանց բանակցություններ են անցկացրել |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը շփվել են տեսակապով: Խոսակցությունը տեւել Է մեկուկես ժամ: Զրույցի բաց մասում Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ երկխոսությունը եւ անցողակի արծարծվել Է միջազգային օրակարգը: «Ուրախ եմ Ձեզ հետ ուղիղ կապի դուրս գալու հնարավորության համար: «…» (Մեր) հարաբերությունները համարում եմ քսանմեկերորդ դարում միջպետական համագործակցության իսկական օրինակ»,- հանդիպման սկզբում ասել Է Պուտինը: ՉԺՀ-ի ղեկավարն իր հերթին շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի նախագահին Մոսկվայի եւ Պեկինի միջեւ սեպ խրելու փորձերին դիմակայելու համար, ինչպես նաեւ նշել Է համատեղ նախագծերի թվի ավելացումն ու ապրանքաշրջանառության աճը: «Այս տարվա հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն ավելացել Է 31 տոկոսով՝ հասնելով 123 միլիարդ դոլարի: Արդեն գերազանցվել են 2019 թվականի նախահամավարակային ռեկորդային ցուցանիշները: Ոչ հեռավոր ապագայում, ինչպես եւ պայմանավորվել ենք, կհաղթահարենք 200 միլիարդի սահմանագիծը»,-համաձայնել Է Պուտինը: Բացի այդ, նա Չինաստանը համարել Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» եւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի արտադրության միջազգային կենտրոն. ավելի քան 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութի թողարկման պարտավորագրեր են ստորագրվել չինական վեց արտադրողների հետ: Կողմերը հույս են հայտնել, որ փետրվարին անձնական հանդիպում կունենան եւ համատեղ կմասնակցեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ներածական խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:51 - 15 դեկտեմբերի, 2021
Կրեմլը հայտնել  է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման

 |armenpress.am|

Կրեմլը հայտնել է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների թեման, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 15-ին առցանց տարբերակով, կլինի երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ապագայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Կամփոփվեն 2021 թվականին ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կքննարկվեն հետագա համագործակցության առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գագաթնաժողովը կամրապնդի Պեկինի և Մոսկվայի միջև փոխվստահությունը և «կայունություն և դրական էներգիա կբերի միջազգային քաոսային իրավիճակին»։ Քաղաքական գործիչների նախորդ հանդիպումը նույնպես առցանց էր։ Այն տեղի ունեցավ հունիսի 28-ին և համընկավ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակի հետ։
20:34 - 13 դեկտեմբերի, 2021
Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչները Պեկին չեն մեկնի, սակայն ավստրալացի մարզիկները ներկա կլինեն միջազգային մրցումներին։ Խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի մեկնի Օլիմպիական խաղերին, բայց ամերիկացի մարզիկներին թույլատրվել է ինքնուրույն որոշումներ կայացնել խաղերին մասնակցելու վերաբերյալ։ Չինաստանի Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նոր Զելանդիան, իսկ Մեծ Բրիտանիան վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի, քննարկվող տարբերակներից մեկը նախարարների և այլ պաշտոնյաների՝ Պեկին մեկնելուց հրաժարվելն է, սակայն երկիրը կարող է պաշտոնապես ներկայացնել Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլայն Ուիլսոնը։ Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է քաղաքական չեզոքություն պահպանել։ ՄՕԿ-ը բացատրել է, որ խաղերին պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:
12:11 - 08 դեկտեմբերի, 2021