Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում է ազգային փոստային օպերատորի նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ. նախատեսվում է, որ «Հայփոստ»-ը կատարի նաև էլեկտրոնային տարբերակով գնված ապրանքների առաքման ծառայություն:  Այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը: ««Հայփոստ»-ը մեր նախարարության ենթակայության տակ է: Այն մեր ազգային փոստային օպերատորն է և հասանելիություն ունի ամբողջ հանրապետության տարածքում՝ մինչև հեռավոր գյուղեր: Մենք «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում ենք նրանց ռազմավարության և նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ: Եվ այստեղ տեսնում ենք հստակ ենթակառուցվածքի ձևավորման հնարավորություն, որպեսզի «Հայփոստ»-ը հանդիսանա էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային հարթակների համար առաքման ծառայություն ապահովող, մինչև քաղաքացուն հասցնող»,-ասաց փոխնախարարը:  Այսպիսով հնարավոր է, որ մարդն օգտվի էլեկտրոնային խանութից, առևտուր անի, և ապրանքը նրան հասնի հենց «Հայփոստ»-ի ծառայության միջոցով: Ծատուրյանը նկատեց, որ միջազգային շուկայում օրինակ Amazon-ը, eBay-ը, Aliexpress-ը աշխատում են այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան  ենթակառուցվածքային ծառայություններ են ապահովում: Այսինքն՝ հնարավոր է ընտրել ապրանքը, միևնույն ժամանակ ընտրել, թե երբ ես ցանկանում ստանալ այն: Այսպիսով մարդը կարող է ավելի վճարել մեկ օրում ստանալու համար, եթե ոչ՝ 2 կամ ավելի օրերում: Ծատուրյանը նշեց՝ սա ենթակառուցվածքային խնդիր է, որն ունեն «Հայփոստ»-ի տեսլականում:  Նա նկատեց, որ կորոնավիրուսի իրավիճակում առևտրով զբաղված շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են եղել իրենց գործունեությունը դադարեցնել: Իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեին էլեկտրոնային առևտրի գոնե որոշակի հատված, հաջողել են իրենց բիզնեսը չկանգնեցնելու հարցում:  ««Հայփոստ»-ի կողմից միգուցե կառաջարկվի պլատֆորմային մոտեցում, որպեսզի խանութները նմանատիպ ծառայություններ վիրտուալ տարբերակով կարողանան վերցնել: Մենք քննարկում ենք մոտեցումները»,-նշեց փոխնախարարը:
16:48 - 20 մայիսի, 2020
Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

 ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում  երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով: Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարականտնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում: Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով: Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով: Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի:
16:45 - 20 մայիսի, 2020
Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել |armenpress.am|

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական ընկերությունները նախորդ տարում տարբեր երկրներում էքսպոների շրջանակում ձեռք են բերել 8,5 մլն դոլարի չափով պայմանավորվածություններ. արդեն կան 400 հազար դոլարի չափով կնքված պայմանագրեր: Այս մասին տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ ի պատասխան  հարցի, թե բարձր տեխնոլոգիատար ապրանքները հիմնականում որ երկրներ են արտահանվում:  «Անցյալ տարի մեր ընկերությունները մասնակցել են մի քանի խոշոր էքսպոների՝ Սինգապուրում, Կատարում, նաև՝ Փարիզում, Տաշքենդում և այլուր: 4 էքսպոներում մասնակցության արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասով ընդհանուր համաձայնեցման պայմանագրեր են եղել՝ մոտ 8,5 մլն դոլարի չափով: Իմ ունեցած տեղեկություններով՝ արդեն 400 հազարի կնքված պայմանագրեր կան»,-ասաց Ծատուրյանը: Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ապրանքներն արտահանվում են հիմնականում Արևմուտք՝ եվրոպական երկրներ, մեծ մասամբ՝ Գերմանիա: Հայաստանը մտադիր է էքսպոների շրջանակում հայկական տաղավարով հանդես գալով՝ ընդլայնել շուկաները: «Մի քանի խնդիր ենք փորձում լուծել, որպեսզի մեր տեղական ընկերությունները կարողանան միասին աշխատել, միասնական կարողանան ներկայանալ և արտաքին շուկաներում իրենց պրոդուկտը ճիշտ ներկայացնել»,-ասաց փոխնախարարը: Ավելին՝ armenpress.am-ում
15:05 - 20 մայիսի, 2020
Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային |armenpress.am|

Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային |armenpress.am|

armenpress.am: Պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարություն է մշակվում. քաղաքացիները, տնտեսավարողները մի շարք հարցերով պետական կառավարման մարմինների հետ կառնչվեն էլեկտրոնային տարբերակով, հնարավորինս կբացառվի մարդկային գործոնը: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը: «Պետական կառավարման ոլորտում թվայնացման ուղղությամբ շատ ակտիվ աշխատում ենք ռազմավարության մշակման վրա: Ունենք երեք հիմնասյուներ, առաջինը՝ պետական կառավարումն է, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ հասարակությունը: Ռազմավարությունում զետեղված է մեր քայլերի հաջորդականությունը, խնդիրները, դրանց լուծումները, թե ենթադրենք 5 տարի հետո ինչպիսի զարգացումներ պետք է ունենանք թվայնացման հատվածով: Ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելու և հանրությանը մատուցվող ծառայությունները էլեկտրոնայնացնելու հատվածն է, որ եթե քաղաքացին պետական ծառայությունների հետ աշխատելու խնդիր ունի, կարողանա մեկ համակարգչից, մեկ սարքից իրեն հուզող խնդիրներով էլեկտրոնային եղանակով դիմել, ստանալ պատասխանը»,-ասաց Ծատուրյանը: Այսինքն՝ մի շարք ծառայություններ, որոնք պետությունը մատուցում է քաղաքացիներին, կդառնան էլեկտրոնային: Մատուցվող որոշ ծառայություններ արդեն քանի տարի է, ինչ էլեկտրոնային են, օրինակ՝ քաղաքացիները հնարավորություն ունեն տարբեր հարցերով գերատեսչությունների դիմումներ գրել հենց էլեկտրոնային եղանակով: Դրանց ցանկն ընդլայնելու, պետական կառավարման համակարգն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով էլ մշակվում է ռազմավարությունը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այսօր արդեն ՊԵԿ-ի ծառայություններն օնլայն են, տնտեսավարողներն իրենց հաշվետվությունները ներկայացնում են օնլայն տարբերակով: Նախկինում դա արվում էր թղթային տարբերակով, լինում էին բազմաթիվ բողոքներ, մարդկային գործոնի խնդիր կար: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:00 - 15 մայիսի, 2020
Էլեկտրոնային առևտուրը արտակարգ դրության ընթացքում աճել է 3 անգամ.ինչ առավելություններ է տալիս այն |armenpress.am|

Էլեկտրոնային առևտուրը արտակարգ դրության ընթացքում աճել է 3 անգամ.ինչ առավելություններ է տալիս այն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մարդիկ արտակարգ դրության ընթացքում 3 անգամ ավելի շատ են կատարել էլեկտրոնային առևտուր: Առևտրի այս եղանակը ոչ միայն բացառում է ՀԴՄ կտրոն չտպելու ռիսկերը, այլ նաև կանխում վարակի հնարավոր տարածումը՝ թղթադարամի, մետաղադրամի միջոցով: Այ մասին խոսել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանի հետ:  «Արտակարգ դրության ընթացքում ծավալային առումով էլեկտրոնային առևտրի մոտավորապես 3 անգամ աճ է գրանցվել: Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր շատ սահմանափակումներ մտան, և դրանց առկայության դեպքում տնտեսավարողները փորձել են իրենց ծառայությունները ներկայացնել ավելի շատ էլեկտրոնային եղանակով»,-ասաց Ծատուրյանը: Այս ցուցանիշն ընդհանրական է և ներառում է թե այն դեպքերը, երբ մարդիկ խանութում գնումներ կատարելիս վճարում են քարտային տարբերակով, թե դեպքերը, երբ մարդիկ տնից վեբ-կայքերի միջոցով պատվիրում են ապրանք և ստանում առաքմամբ: Ծավալը հստակ ճշգրտելու համար շատ տարբեր տնտեսավարողների հետ հանդիպումներ, հարցումներ են կազակերպվում: Երբ էլեկտրոնային եղանակով վճարում է կատարվում, անմիջապես ֆիքսվում է: Պետությունը դա տեսնում է, սակայն տեսանելի չէ, թե էլեկտրոնային եղանակով վճարումը կատարելուց հետո ապրանքն ինչպես է հասցվում սպառողին՝ առաքման միջոցո՞վ, թե՞ սպառողն անձամբ է խանութում այն վերցնում:   Փոխնախարարը նշեց՝ կարևոր է, որ երկուստեք՝ թե տնտեսավարողները, թե  քաղաքացիները նախընտրեն էլեկտրոնային եղանակով վճարում կատարելը: Նա նկատեց՝ ռիսկեր են նվազեցվում: «Թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները խրախուսում են, որ քաղաքացիներն առևտուր անելիս պահանջեն ՀԴՄ-ներ: Էլեկտրոնային առևտրի ժամանակ այդ խնդիրներն ավտոմատ կերպով դուրս են գալիս, ամբողջ շրջանառությունն էլեկտրոնային տարբերակով թափանցիկ ձևով երևում է»,-ասաց Ծատուրյանը: Հարցին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ կորոնավիրուսի իրավիճակի ավարտից հետո ևս էլեկտրոնային առևտրի մշակույթն արմատավորվի հասարակության մեջ՝ փոխնախարարը պաստասխանեց՝ դա կախված է նաև տնտեսավարողների մատուցած ծառայությունների որակից: «Օրինակ, եթե մարդն օնլայն գնում է կատարում և ստանում օրինակ կոտրված կամ չհամապատասխանող ապրանք, բնականաբար այլևս չի ցանկանա օգտվել այդ տարբերակից: Կպահպանվի այդ մշակույթը, թե ոչ, ուղիղ կախված է նաև քաղաքացիների՝ էլեկտրոնային առևտրի նկատմամբ ունեցած վստահությունից: Եթե քաղաքացին չի վստահում էլեկտրոնային գործարք կատարելուն, ապա այն էլեկտրոնային առևտրի զարգացման խոչընդոտ է »,-նկատեց նա: Փոխնախարարը նշեց՝ կա տնտեսավարողի կողմից մատուցած ծառայությունների որակի բաղադրիչ, ենթակառուցվածքի զարգացման բաղադրիչ և հարմարավետության բաղադրիչ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ որպես ոլորտը խթանող մարմին, զբաղվում է էկոհամակարգի զարգացմամբ:  Ծատուրյանը շատ կարևորեց նաև ծառայությունների մասշտաբայնությունն ու հասանելիությունն ամբողջ ծավալով: Նա փակագծեր բացեց՝ «Հայփոստը», լինելով ազգային փոստային օպերատոր, մշակում է իր ռազմավարությունը և նոր տեսլականը, թե ինչ նոր ծառայություններով է հանդես գալու: Այն ամենամեծ ենթակառուցվածքներից մեկն է, իր փոստային ծառայություններն առաջարկում է  ամբողջ հանրապետությունում, ապահովում է հասանելիություն անգամ հեռավոր բնակավայրերում: Փոխնախարարը նկատեց՝ զարգացած երկրներում էլեկտրոնային առևտրի կարևոր բաղադրիչ է նաև այն, թե ապրանքը որ գործընկերոջ միջոցով է տեղ հասնելու: Ծատուրյանը հայտնեց, որ «Հայփոստը» բիզնես-բիզնես համագործակցության շրջանակում այդպիսի պլատֆորմային ծառայություններ մատուցելու տեսլական ևս ունի:  «Էկոհամակարգի զարգացման համար սա կարևորագույն բաղադրիչներից է, որ պետության կողմից կարող է աջակցվել»,-նշեց նա:  Փոխնախարարը նկատեց նաև, որ Հայաստանում բավականին շատ ունենք տեղական վճարային համակարգեր: «Մեր վերջին հարցումներով՝ նրանց ծավալները 2-3 անգամ ավելացել են: Միտումը գնում է նրան, որ մարդիկ նախընտրում են օգտվել օնլայն առևտրից, ուղղակի պետք է շեշտը դնել որակի վրա, որը կախված է տնտեսավարողների աշխատանքի կազմակերպման ձևից»,-ասաց Ծատուրյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:38 - 14 մայիսի, 2020
ԲՏԱ նախարարությունն սկսում է է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների «Անկաշկանդ ուսուցում» ծրագիրը

ԲՏԱ նախարարությունն սկսում է է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների «Անկաշկանդ ուսուցում» ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում սկսում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվելու է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների  և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար: Նախագծի շրջանակներում կներկայացվեն բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA  մասնագետ, մուտք գործել UI/UX-ի աշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչև թվային մտածողություն, ինժեներական և ծրագրային ապահովում: «Իսկ այդ ամենը կմատուցեն ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ (էքսպերտներ): Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևով կկիսվեն այնպիսի անվանի և հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են «Earlyone»-ը, «PicsArt»-ը, «Chessify»-ը, «RenderForest»-ը, «Volterman»-ը, այլ առաջատար ընկերություններ: Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին: Ընդհանուր տևողությունը նախատեսված է շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն, ինչպես նաև առկա է հնարավորություն մուտք գործելու բարձր տեխնոլոգիական ոլորտ, որն առավել պահանջված է այս օրերին և ճկուն է: Edutainment-ը առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել  խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել: Առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 12-ին ժամը 19:00 Early One ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանի հետ, ով կխոսի «Ներկա և ապագա պահանջված մասնագիություններ» թեմայով: Բաց չթողնելու համար՝ HTI Armenia էջում բացված է նաև միջոցառում»,- նշված է հաղորդագրության մեջ:  
19:54 - 11 մայիսի, 2020
ԲՏԱ նախարարությունը մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ

ԲՏԱ նախարարությունը մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ մի շարք ուղղություններով։ Մրցույթները  հետևյալ ուղղություններով են․ – Node.JS, –  React.JS, –  Android, –  iOS, –  .Net/ C#, –  Java/Spring, –  Phyton, –  Quality Engineering, –  Web (HTML/CSS), –  UI/UX, –  Machine Learning, –  CyberSecurity, –  Product Management, –  Project Management, –  Technical Recruitment, –  Digital Marketing / SEO, SMM Տեխնոլոգիական մասնագիտություններով։ «Դասընթացների կազմակերպման մրցույթներին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ կազմակերպող այն  ընկերությունները, կազմակերպությունները, կենտրոնները, տեխնոպարկերը, ոլորտային ուսումնական հաստատությունները, որոնք ունեն մրցույթի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր: Դասընթացներն անցկացվելու են հեռավար (օնլայն) տարբերակով, իրական ժամանակում՝ բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ, այնպիսի հեռավար գործիքակազմի միջոցով, որը հնարավորություն կտա ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին։ Դասընթացների կազմակերպման մրցույթների գնահատումը կանցկացվի մասնագիտացված մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՀ ԲՏԱՆ, ՀՀ ԿԳՄՍՆ, միջազգային կառույցների, լոկալ ոլորտային միությունների և ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչներ: Հայտարարվող դրամաշնորհային մրցույթներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում, մի մասը կհայտարարվեն առաջիկա օրերին: Ծրագրի նպատակն է բուհերի, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ իրականացնել համատեղ թիրախային վերապատրաստման դասընթացներ Երևանի և մարզերի ավելի քան 3000 քաղաքացիների համար։ Այն հնարավորություն  կտա ձեռք բերելու նոր մասնագիտություն, կխթանի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում այլ ոլորտներից պարապուրդում հայտնված մարդկանց անցումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագետների որակավորման բարձրացմանն ու գիտելիքների խորացմանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
15:27 - 06 մայիսի, 2020
Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները:    Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝  «Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման»  նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:   «Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում - կարող են օգտագործվել տարածքները և բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փարձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծն արժանացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:   «Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:   «Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման և մանրէազերծման բարձր արդյունավետություն ապահովելու) » նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:   «Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում և մշակում» նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:   Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:    Հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):   Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է ​3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա ​5 րոպե​՝ հանձնաժողովի ​անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները  դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով  համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար: Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:
11:54 - 23 ապրիլի, 2020
ՀՀ ԲՏԱ փոխնախարարը «Հայփոստ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը «Հայփոստ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ապրիլի 20-ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, և նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաև Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար: Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, որն այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը: «Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման և շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ և համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները: Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալներԱշխատանքային փորձ 2019թ. հուլիս — 2020 ապրիլ, Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա, Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ    Օգոստոս  2016 — հունվար 2019 VEON GROUP (ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ) ք․ Երևան, Կոմերցիոն տնօրեն, CCO   2014 Հոկտեմբեր —2016 Օգոստոս MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն    2011 Հոկտեմբեր —2014 Սեպտեմբեր MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար   2010թ. Օգոստոս - 2011 թ. Սեպտեմբեր, MTT, Multiregional Traansit Telecom,  (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն   2008թ. Օգոստոս - 2010 թ. Օգոստոս Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան Մատակարարման բաժնի ղեկավար   2007թ. Մայիս - 2008 թ. Օգոստոս Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան, Տնօրեն   2006թ․ հուլիս - 2007 թվականի Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ    ԿրթությունՆ.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ  մասնագիտությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:33 - 20 ապրիլի, 2020
ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից

ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից

ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնցից ցանկանում են օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրված կազմակերպություններ։  Այդ կապակցությամբ վերջին շրջանում նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններից ստանում է բազմաթիվ գրություններ, որոնց հիմնական նպատակն է, չհակասելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, օգտվել ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաթիվ օժանդակություններից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հավաստագրված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ որոշմամբ՝ սահմանված օժանդակությունից օգտվելու դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն չի դիտարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։   
19:00 - 17 ապրիլի, 2020