Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։
12:19 - 29 ապրիլի, 2021
Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կարևոր է խլացնել այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: «Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու: «Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը: Չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ այսօրվանից թվայանացված տեղեկատվությունը պատվաստված քաղաքացիների մասին մենք ունենանք: «Պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում գտնենք՝ գուցե անձնագրում պետք է ինչ-որ շտամպ խփել, կարող է պարզվի, որ ինչ-որ դրոշմանիշ է պետք թողարկել»,- նշեց Փաշինյանը:
11:19 - 29 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին, քննարկվել են նաև հայկական արտադրանքը Կանադա արտահանելու հնարավորությունները

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին, քննարկվել են նաև հայկական արտադրանքը Կանադա արտահանելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-կանադական համագործակցությունը և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր և ներդրումներ, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն և զբոսաշրջություն։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-կանադական տնտեսական հարաբերություններն ունեն ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Քննարկվել են հայկական արտադրանքը (մասնավորապես՝ արևային պանելներ և ալկոհոլային խմիչքներ) դեպի Կանադա արտահանման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է կանադական  կանեփի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունների հետ գործարար կապերի հաստատաման հնարավորությունները և  շեշտել, որ Հայաստանն ունի գրավիչ միջավայր բիզնես գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով երկրի կլիմայական պայմանները և որակյալ աշխատուժը։ Բացի այդ, կանադացի ներդրողները կարող են օգտվել Հայաստանում ներկայումս կառուցվող արդյունաբերական գոտիների հնարավորություններից՝  իրենց արտադրական մասնաճյուղերը Հայաստան տեղափոխելու գործընթացը դյուրացնելու, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա առանց խոչընդոտների մուտք գործելու  համար։    Վահան Քերոբյանը կարևորել է երկրի տնտեսական զարգացման գործում կրթության հենակետային նշանակությունը։ Այդ նպատակի իրագործման շուրջ շարունակաբար տարվում են աշխատանքներ։ Դեսպան ԼըՔլերը և նախարար Քերոբյանը կարևորել են միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացումը։ Զրույցակիցներն առանձնացրել են ֆինանսական ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը։ Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կանադական ֆինանսական կառույցներին, բանկերին, մասնավորապես՝ վենչուրային հիմնադրամներին, հիմնվել Հայաստանում՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի ամենաթափանցիկ և վստահելի ֆինանսական համակարգերից մեկը տարածաշրջանում, ինչի շնորհիվ արդեն երկար տարիներ մի շարք առաջատար միջազգային բանկեր իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար հանդիպումների կազմակերպման հարցեր։ Այդ կապակցությամբ նախարարն առաջարկել է 2021թ․-ի երկրորդ կեսին անցկացնել հայ-կանադական գործարար համաժողով։
15:53 - 23 ապրիլի, 2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է

 |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին, թե ամեն ամիս քանի տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի ՀՀ տնտեսությունը, որ տարին ամփոփվի երկնիշ տնտեսական աճով: «Ես նույնիսկ ավելի հաստատակամ եմ իմ կարծիքում, որ երկնիշ տնտեսական աճը հասանելի նպատակ ու թիրախ է, որի ուղղությամբ ես և ամբողջ նախարարությունն աշխատում ենք»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նկատեց, որ 2019-ը Հայաստանի տնտեսության համար ամենալավ տարին է եղել: «Հիմա մեր թիրախը 2019-ի նկատմամբ ընդամենը 2-3 տոկոս տնտեսական աճն է, որի պարագայում մենք 2020 թվականի նկատմամբ կարձանագրենք մեր երկնիշ տնտեսական աճը»,-ասաց Քերոբյանը: Նա նշեց, որ եթե մարտին լինի 7.5 տոկոս տնտեսական աճ, ապրիլին՝ 20 տոկոս՝ հիշեցնելով, որ 2020-ի ապրիլին եղել է 17.5 տոկոս տնտեսական  անկում, և եթե այս տարվա հաջորդ ամիսներին 2019-ի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա 2020-ի նկատմամբ կգրանցվի երկնիշ տնտեսական աճ: «Մեր ունեցած ներքին ինֆորմացիան՝ բացվող բիզնեսների մասին, տարբեր ոլորտներում տեղի ունեցող ակտիվությունների վերաբերյալ, տալիս է այդ լավատեսությունը մեզ»,-ասաց նախարարը: Ավելի վաղ նախարարը նշել էր, որ իր թիրախը երկնիշ տնտեսական աճն է՝ 2020-ի համեմատ:
18:51 - 14 ապրիլի, 2021
Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

Տաշքենդում քննարկվել է ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Իննոպրոմ․ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը: Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացումն էր: «Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, և այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակներում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», - նշել է ԵՏՀ  արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Նա նաև տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության  ոլորտում ճյուղային փորձագիտական խումբ ստեղծելու մասին: Ներկայումս Միության երկրները պատրաստում են իրենց առաջարկները՝ Հանձնաժողով ներկայացնելու համար: Մասնավորապես, այս տարվա փետրվարին ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված իր նախաձեռնություններն է ներկայացրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այժմ կողմերն աշխատում են այդ առաջարկների վրա: «Այս աշխատանքի հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. մեզ համար սկզբունքորեն կարևոր է զարգացնել մեր իրավասությունները, ստեղծել աշխատատեղեր և ընդլայնել արտադրությունը: Ուստի ներմուծման արտոնությունները, մեր կարծիքով, պետք է տրամադրվեն բացառապես այն ապրանքների համար, որոնց պակասը կա Միությունում», - շեշտել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ գլոբալիզացիայի ներկայիս ժամանակաշրջանում աճում է պետությունների փոխկապակցվածության աստիճանը կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միությունների դերակատարումը գնալով նույնպես մեծանում է․ «Այսօր մենք կարող ենք քննարկել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված հետագա քայլերը։ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար և մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարևոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ։ Գիտատեխնիկական առաջընթացն ավելի ու ավելի է կանխորոշում արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման աստիճանն ու արագությունը: Այն ընդգրկում է նորարարության գործընթացի բոլոր օղակները։ Արտադրական ծախսերի մակարդակի վրա գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը մեծացնելու միտումը ավելի ու ավելի արդիական է դառնում մեր երկրների համար: Այս առումով մենք դրական ենք գնահատում արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ կանխատեսվող պահանջարկի և առաջարկի հաշվարկման մեթոդաբանության մշակումը, որի հիման վրա հնարավորություն կունենանք պարզելու գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը հասնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր համատեղ փաստաթուղթը` «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025թ»․ ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն կընձեռի որակապես նոր փոխգործակցություն ծավալել` համաշխարհային շուկայում արդյունավետ մտավոր և մրցակցային արդյունաբերություն կառուցելու համար», - ասել է Վահան Քերոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են «Ներդրումային նախագծեր» թվային հարթակի ստեղծումը, որն անհրաժեշտ է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման համար, ինչպես նաև պայմանավորվել են մշակել միջնաժամկետ ծրագրային փաստաթուղթ ` ռազմավարական կարևոր դեղորայքով ԵԱՏՄ երկրների ապահովման մակարդակը բարձրացնելու համար և հանձնարարել են  Հանձնաժողովին `այս հարցի քննարկումը կազմակերպել Միության պետությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը միակարծիք էին, որ COVID-19 համավարակի շրջանում նշված խնդրի  կատարումը առանձնահատուկ նշանակություն ունի: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը և տեխնոլոգիական հետամնացությունը: Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է 30 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն ԱՄՆ դոլար, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022 թվականների ռազմավարության մեջ: ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է  ԵԱՏՄ միջպետական ծրագրերի ֆինանսավորման հեռանկարների մասին: «Մեր երկրներն ավանդաբար կապված են հազարավոր արտադրական շղթաներով և ընդհանուր ենթակառուցվածքներով, որոնք կազմում են եվրասիական տնտեսական ինտեգրման հիմքը: Համագործակցության այս ներուժի պահպանումը, զարգացումը և ընդլայնումը բանկի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է: Աշխատանքի այս մասով մենք պատրաստ ենք սերտ համագործակցության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի հետ: Նման փոխգործակցության խոստումնալից ձև կարող է հանդիսանալ ԵԱՏՄ միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը, որոնք համապատասխանում են բանկի առաքելությանը », - ասել է Նիկոլայ Պոդգուզովը: Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում  ԵԱԶԲ-ն կարող է աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացմանը` ընկերությունների բաժնետիրական կապիտալում անմիջական մասնակցության միջոցով, նախաձեռնողների հետ լիովին կիսելով նախագծի ռիսկերը:
10:40 - 07 ապրիլի, 2021
Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։   Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։     Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ հուշագրով էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերությունը կառուցի մեծ արդյունաբերական և բնակելի համալիր, որտեղ պետք է հանգրվանեն բազմաթիվ բիզնեսներ, կրթական հաստատություններ և մարդիկ։ Էկոնոմիկայի նախարարը ծրագիրը շատ առաջադեմ է համարել և խնդրել է Սևակ Արծրունուն հակիրճ ներկայացնել այն։ Սևակ Արծրունին  տեղեկացրել է, որ ծրագիրը գտնվում է մեկնարկային փուլում․ արդեն ձեռք է բերվել հողի զգալի մասը՝ մոտ 70 հա,  և մեկնարկել է լոգիստիկ աշխատանքը՝ կառուցվում են գրասենյակներ, սկսվել են հողային աշխատանքները և շինարարական բազայի տեղադրումը, որից հետո, ինչպես նախատեսվել է, անմիջապես սկսվելու են արտադրական գոտու հողային աշխատանքները։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։ Ներկա դրությամբ 6 մլն դոլարի ներդրում է կատարվել ծրագրի մեջ։ Մինչև տարեվերջ ներդրումները կգնահատվեն 20-ից մինչև 30 մլն դոլար։ Ընդհանուր ծրագրի արժեքը, նախնական հաշվարկներով, կկազմի մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար։  Սևակ Արծրունին գոհունակությամբ նշել է, որ երկու ամիս առաջ Աբովյանի քաղաքապետի հետ մշակել և ստորագրել են հուշագիր և ինքն ուրախ է, որ այսօր հուշագիր ստորագրվեց նաև էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ չափազանց կարևորում է ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ կառավարության և համայնքի մասնակցությունն ու աջակցությունը։ «Սա, անշուշտ, բիզնես է, բնականաբար, կա շահույթ հետապնդելու տրամադրություն, բայց մենք սա համարում ենք նաև հայրենիքի համար կարևոր գործ, որովհետև մեր վերջին նպատակը նաև հայրենադարձությունն է, և մենք  գիտենք, որ այս երկիրը կարելի է հզորացնել 10 մլն հայերի միջոցներով, եթե ճիշտ կազմակերպենք։ Շնորհակալ ենք, որ այսօր հասել ենք այս արդյունքին և պիտի կարողանանք ունենալ այս ձևաչափը», - իր խոսքը եզրափակել է Սևակ Արծրունին։ Այնուհետև Սևակ Արծրունին էկոնոմիկայի նախարարին, Կոտայքի մարզպետին և Աբովյանի քաղաքապետին ուղեկցել է շինարարական հրապարակ և տեղում ներկայացրել ընթացող աշխատանքները։     «Հայփրոսփեքթ» նախագիծն իր առջև խնդիր է դրել ծրագրով նախատեսված գործընթացներում աշխատակիցների ներգրավման ժամանակ առաջնահերթություն տալ պատերազմի մասնակից, հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նաև զոհված ազատամարտիկների կանանց։ Մայիսից նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունման գործընթացն ըստ անհրաժեշտության։ Նախապատվությունը տրվելու է Աբովյան համայնքի և շրջակա գյուղերի բնակիչներին։ «Հայփրոսփեքթ» համայնքը լինելու է տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնքը, որը կառուցվելու է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքների հատվածում՝ Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանից մինչև Երևան-Սևան ավտոմայրուղին տարածվող մոտ 100 հա հողատարածքի վրա։ Նախագծի նպատակն է՝ կառուցել կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք, որի շուրջ կձևավորվի արտադրական և նոր տեխնոլոգւական կենտրոնների ու դրանց հարևանությամբ գտնվող բնակելի և հասարակական տարածքների ցանց։ Այս ցանցի շուրջ՝  Հայաստանի ամբողջ տարածքում  կձևավորվեն երկրի շարունակական զարգացման կայուն պայմաններ, իսկ կայուն, նորարարական տեխնոլոգիաները տեղական աշխատաշուկայում կստեղծեն նոր աշխատատեղեր։ Նախատեսվում է, որ համայնքն իր մեջ կներառի «Հայզոն» արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի), «Հայզոն» մաքսային պահեստների գոտի, «Հայթեք պարկ» բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, «Հայռանչ» գյուղատնտեսության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս՝ մինչև 10000 բնակչի համար, կրթական և առողջապահական հատվածներ, կանաչապատ գոտիներ։  
18:05 - 02 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։ Նշենք, որ Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 1005-ը՝ մեկ օրում։
12:20 - 26 մարտի, 2021
Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար

 |armenpress.am|

Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Լարսի անցակետում բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ, պետությունը զբաղվում է այդ հարցով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի դիտարկմանը: Պատգամավորի տեղեկությամբ՝ արդեն 20 օրից ավել է, ինչ բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում, և խնդիրը եղանակային պայմանների հետ կապ չունի: «Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են ՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի: «Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,-եզրափակեց նախարարը:
19:20 - 24 մարտի, 2021
Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել։ «Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ ավելացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։ «Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նա: Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե կարծում է, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայքի։
14:38 - 12 մարտի, 2021
Վահան Քերոբյանը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ տնօրենին

Վահան Քերոբյանը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 11-ին այցելել են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ)՝ աշխատակիցներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Հայկ Մարգարյանին։ Ողջունելով կենտրոնի աշխատակիցներին և հյուրերին, Վահան Քերոբյանը նշել է, որ կարևորում է այս կառույցի առաքելությունը, այն է՝ գիտության առևտրայնացումը և տեխնոլոգիական տրանսֆերը։ Նա հավելել է, որ նախարարությունը փորձելու է նոր եռանդ և էներգիա հաղորդել կառույցին, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման և գիտատար, գիտահեն տնտեսության կառուցման մեջ։ Հայկ Մարգարյանն ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով, որի շրջանակում 6 ամիս աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում։ Նկատելով Հայկի կարողությունները, Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ «Այսօրվա հանդիպումը շատ հուզիչ է ինձ համար, որովհետև ես միշտ ընդգծել եմ, որ մեր արտերկրյա հայրենակիցները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի թե՛ մարդկային կապիտալի, թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, թե՛ տեսահորիզոնի առումով հարստացնեն այն, ինչը մենք այսօր ունենք։ Այս առումով «իԳործ» ծրագիրը, որը ձեռնարկել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, շատ կարևոր է, և այն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, պետք է ստանան մեր աջակցությունը, որպեսզի կարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ և իրենց մեծ օգուտը բերել մեր ազգին»,- ասել է Վահան Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՆՁԱԿ-ի նախկին տնօրեն Սերգեյ Մադաթյանին կատարված աշխատանքի համար: Ի պատասխան, Սերգեյ Մադաթյանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցել նորանշանակ տնօրենին` փոխանցելով իր փորձը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ «իԳործ» ծրագրով Հայաստան եկած մեր հայրենակիցներն արդեն մշտական աշխատանքի առաջարկ են ստացել՝ որպես դրա ամենալավ օրինակներից մեկը նշելով Հայկ Մարգարյանին։ Հաջողություն մաղթելով կենտրոնի աշխատակիցներին և նորանշանակ տնօրենին` Զարեհ Սինանյանն ասել է, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը միշտ պատրաստ է աջակցել։ Հայկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նպատակներին հասնելու համար շատ աշխատանք կա իրագործելու և գործընկերների հետ միասին պատրաստ է ծառայել Հայաստանին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունում ներկայումս աշխատում է 8 սփյուռքահայ մասնագետ:
12:53 - 12 մարտի, 2021
Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վահան Քերոբյան

Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա:  «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելը, Շվեյցարիան և այլն: Իմ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում, Կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք», - ասել է Էկոնոմիկայի նախարարը:  Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում ARMDOCT ծրագրի ներկայացուցիչները նախարարին և նախարարության աշխատակիցներին ներկայացրել են գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները, նշել խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը, այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ։    Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։ Առաջարկվել է նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադրեր պատ­րաս­տելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրակա­նացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ կշրջանառվի առաջիկայում։   Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ և տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։   Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից նշել է կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորել է նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:  Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։  Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: 
12:39 - 09 մարտի, 2021
Վահան Քերոբյանը մասնակցել է եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին

Վահան Քերոբյանը մասնակցել է եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին

Վահան Քերոբյանը մասնակցել է «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։  Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա:«Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելը, Շվեյցարիան և այն: Իմ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է Վահան Քերոբյանը:  Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում ARMDOCT ծրագրի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները, նշել խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը, այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ։  Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։Առաջարկվել է նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադրեր պատրաստելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրականացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ կշրջանառվի առաջիկայում։  Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ և տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից նշել է կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորել է նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:  Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։
10:15 - 07 մարտի, 2021
Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. մանրամասնում է Վահան Քերոբյանը

Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. մանրամասնում է Վահան Քերոբյանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը՝ նկատելով, որ այն արհամարհում է ՀՀ քաղաքացիների շահերը:  Վահան Քերոբյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Lurer.com կայքի հրապարակած տեսանյութին, թե իբր կառավարությունն անգործ է և չի թողնում, որպեսզի զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող կանադական STREIT Group ընկերության կողմից Հայաստանում ռազմաարդյունաբերական գոտի ստեղծվի: «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը։ Եթե պարոն Թովմասյանն համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։ Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»,- գրել է Քերոբյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։
16:27 - 06 մարտի, 2021
Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը: «Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։ Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։
22:17 - 05 մարտի, 2021