ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՊՆ-ն պարզաբանում է տարածել՝ դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման լուրի վերաբերյալ

ՊՆ-ն պարզաբանում է տարածել՝ դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման լուրի վերաբերյալ

Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ « «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից: ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը: «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»։
12:08 - 28 դեկտեմբերի, 2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա ձեռքբերումները՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Շարունակվել են բանակի մարտունակության ամրապնդմանն ու զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Առաջնագծում մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ինժեներական ու ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:
13:39 - 25 դեկտեմբերի, 2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները, դրական միտումներն ու բացթողումներն ու առկա խնդրահարույց հարցերը: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, զինակոչիկների բժշկական համակողմանի հետազոտության և փորձաքննության տվյալներին, տարածքային զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքներին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է առաջիկա զորակոչի ընթացքում ևս արդարության ու թափանցիկության մթնոլորտի շարունականության ապահովումը, կոռուպցիոն երևույթների խիստ բացառումը և ընդգծել, որ նախորդ՝ 2019թ. ամառային զորակոչը, ընդհանուր առմամբ, անցկացվել է կազմակերպված և առանց խոչընդոտների: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ կառույցների և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, որի նպատակն է առավել ամրապնդել բանակի ու հասարակության սերտ կապը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունն ու աջակցությունը: Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ձմեռային զորակոչի ամբողջ գործընթացը, բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը և ըստ այդմ՝ առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը: Դավիթ Տոնոյանը, հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանզի այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:
13:43 - 11 դեկտեմբերի, 2019
Բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում. Գաբրիել Բալայան |news.am|

Բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում. Գաբրիել Բալայան |news.am|

news.am: Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով բանակում տեղի ունեցող միջադեպերը: Ըստ նրա՝ նման դրսևորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: Բալայանը որպես խնդրի լուծման ուղղություներից մեկը նշեց կենցաղի և ծառայության պայմանների բարելավումը: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային վեճերից»,- նշեց փոխնախարարը: Ի պատասխան վերջերս տեղի ունեցած զինվորների զոհվելով և վիրավորմամբ ողբերգական դեպքի մասին հարցին՝ Գաբրիել Բալայանը նշեց, որ հանգամանքները պարզվում են: Սակայն հրաժարվեց տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ քննչական մարմինը որքան հնրավոր է՝ հրապարակել էր: «Հաջողվել է շատ դեպքեր կանխել: Սակայն անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել եւ թղթի վրա գրանցել: Կարեւոր է տեղերում աշխատանքի կատարումը»,- շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում: Նրա խոսքով՝ արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր:
11:57 - 09 դեկտեմբերի, 2019
«Լրջորեն քննարկում ենք ռազմամարզական վարժարան աղջիկներ ընդունելու հարցը». ՊՆ փոխնարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ |factor.am|

«Լրջորեն քննարկում ենք ռազմամարզական վարժարան աղջիկներ ընդունելու հարցը». ՊՆ փոխնարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ |factor.am|

factor.am: Կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար իրավունքների ապահովման հարցերը եղել ու շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։ Անցած ուսումնական տարում մենք արդեն երկրորդ անգամ երկու ռազմաուսումնական հաստատություններից ունեցանք կին շրջանավարտներ, որոնք իրենց զինվորական ծառայությունը հաջողությամբ անցնում են սպայի ուսադիրներով։ Այս մասին այսօր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերյալ համաժողովի ընթացքում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում կարևորում եմ պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մեր մյուս նպատակը Զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։ Ընդամենը 10 օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ամենայն լրջությամբ քննարկում էինք աղջիկներին այնտեղ ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական խնդիր ունենք՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք մոտ ապագայում լուծել»,- ասաց փոխնախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։        
12:55 - 04 դեկտեմբերի, 2019
Այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, չեմ կարող հիմա հրապարակել. փոխնախարարը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին |aysor.am|

Այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, չեմ կարող հիմա հրապարակել. փոխնախարարը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին |aysor.am|

aysor.am: Ի պաշտոնե այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, ես չեմ կարող հիմա հրապարակել, որովհետև դրա իրավասությունը չունեմ, «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ՝անդրադառնալով օրերս Արցախում զինծառայողի ինքնասպանության ու մեկ այլ զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքին։ Փոխնախարարը կոչ արեց ձեռնպահ մնալ տարատեսակ մեկաբանություններից։ «Մամուլում հրապարակումներ են լինում, որոնք չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա։ Բալայանի խոսքով՝ առաջին րոպեից սկսած՝ իրավասու բոլոր մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատում են։ Փոխնախարարն ասաց, որ զինակոչիկին պետք է սովորեցնել ավելի հանդուրժող լինել։ «Երկու մեր զինածառայողները, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը շատ հազվադեպ է լինում, այսինքն՝ եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, նրանք միևնույն մարտական դիրքում չէին նշանակվի հերթապահության», - ասաց Բալայանը։ Նա նշեց, որ պետք է ապավինել քննիչի կամ դատավորի համապատասխան գիտելիքներին, որպեսզի պարզ լինի մոտիվը՝ ինչ է եղել։ Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
08:35 - 04 դեկտեմբերի, 2019
Բանակում ծառայության ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում. փոխնախարար
|aysor.am|

Բանակում ծառայության ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Բանակում ծառայության՝ այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն Պաշտպանության նախարարութունը չի քննարկում, և դա ՊՆ-ի համար ընդունելի չէ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Մենք չենք կարող դիտարկել ուսումնական փուլի կրճատ տարբերակը, որովհետև դա տալիս է անհրաժեշտ նվազագույն գիտելիքները։Ուսումնական փուլի ավարտին բոլոր զինծառայողները համապատասխան ստուգարքներ և քննություններ են տալիս, որպեսզի հրամանատարը դիտարկի՝ նա պատրա՞ստ է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, թե՞ ոչ։ Միգուցե, կա միջազգային այլ փորձ, որի վրա հղում է կատարում բանակում մեկ ամիս ծառայելու առաջարկ արած Հայկ Սարգսյհանը, ես չեմ ուսումնասիրել», - ասաց պաշտոնյան։ Գաբրիել Բալայանը կասկած հայտնեց, որ բանակում ընդամենը մեկ ամիս ծառայած անձինք պատերազմական իրավիճակում վերադառնան և մասնակցեն զորահավաքին։ «Մեզ համար գործող ձևաչափը սպառիչ է», - կրկին շեշտեց փոխնախարարը։  
13:09 - 29 նոյեմբերի, 2019