Բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում. Գաբրիել Բալայան |news.am|
11:57 - 09 դեկտեմբերի, 2019

Բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում. Գաբրիել Բալայան |news.am|

news.am: Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով բանակում տեղի ունեցող միջադեպերը:

Ըստ նրա՝ նման դրսևորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: Բալայանը որպես խնդրի լուծման ուղղություներից մեկը նշեց կենցաղի և ծառայության պայմանների բարելավումը: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային վեճերից»,- նշեց փոխնախարարը:

Ի պատասխան վերջերս տեղի ունեցած զինվորների զոհվելով և վիրավորմամբ ողբերգական դեպքի մասին հարցին՝ Գաբրիել Բալայանը նշեց, որ հանգամանքները պարզվում են: Սակայն հրաժարվեց տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ քննչական մարմինը որքան հնրավոր է՝ հրապարակել էր:

«Հաջողվել է շատ դեպքեր կանխել: Սակայն անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել եւ թղթի վրա գրանցել: Կարեւոր է տեղերում աշխատանքի կատարումը»,- շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում: Նրա խոսքով՝ արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել