«Լրջորեն քննարկում ենք ռազմամարզական վարժարան աղջիկներ ընդունելու հարցը». ՊՆ փոխնարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ |factor.am|

12:55 - 04 դեկտեմբերի, 2019

factor.am: Կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար իրավունքների ապահովման հարցերը եղել ու շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։ Անցած ուսումնական տարում մենք արդեն երկրորդ անգամ երկու ռազմաուսումնական հաստատություններից ունեցանք կին շրջանավարտներ, որոնք իրենց զինվորական ծառայությունը հաջողությամբ անցնում են սպայի ուսադիրներով։ Այս մասին այսօր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերյալ համաժողովի ընթացքում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում կարևորում եմ պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մեր մյուս նպատակը Զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։

Ընդամենը 10 օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ամենայն լրջությամբ քննարկում էինք աղջիկներին այնտեղ ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական խնդիր ունենք՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք մոտ ապագայում լուծել»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել