ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան |aysor.am|

Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանգիստ ընդունեց լրագրողների դիտարկումները, թե առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։ «Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», - ժպտալով արձագանքելով լրագրողներին՝ ասաց նախարարը։ Երբ լրագրողները պնդեցին, թե ի՞նչ վիճակ է այժմ շփման գծում, Տոնոյանը արձագանքեց. «Այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։ Նա հրաժարվեց մեկնաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են դրանք։ Լրագրողի հարցին, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ, կա՞ նման սպառնալիք, Տոնոյանը պատասխանեց. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։
08:01 - 13 հունիսի, 2019
Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զորակոչիկների համար

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զորակոչիկների համար

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը, մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտու­թյուններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.ա. ֆիզիկա,բ. ռադիոֆիզիկա,գ. ռադիոտեխնիկա,դ. քիմիա,ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),զ. ռոբոտատեխնիկա,է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),ը. մեքենաշինություն,թ. սարքաշինություն,ժ. օպտոէլեկտրոնիկա:Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունիսի 30-ը:Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 18 է:Մրցույթը կանցկացվի 3 փուլով։ Մանրամասները՝ mil.am
08:06 - 10 հունիսի, 2019
Վարչապետի հանձնարարականով՝ ՊՆ-ն նախագիծ է մշակում՝ բանակից խուսափած անձանց քրեական հետապնդման հարցով |hetq.am|

Վարչապետի հանձնարարականով՝ ՊՆ-ն նախագիծ է մշակում՝ բանակից խուսափած անձանց քրեական հետապնդման հարցով |hetq.am|

hetq.am։ Պաշտպանության նախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օրենսդրական նախաձեռնություն է մշակում՝զինվորական ծառայությունից խուսափելու պատճառովքրեական հետապնդման մեջ գտնվող անձանց կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Դեռևս 2016 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բավականին քննադատել էր գործող կառավարությանը իրական ռազմաարդյունաբերություն չունենալու համար, և այդ կոնտեքստում անդրադարձել բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց խնդրին։ Փաշինյանը տարբերակ էր առաջարկել, որ վերջիններս կարող են իրենց տեխնոլոգիական գիտելիքներով նպաստել ռաազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և կատարելով կամավոր աշխատանք՝ ազատվել քրեական հետապնդումից։ Ըստ Փաշինյանի՝ նրանք դա կարող էին իրականացնել նույնիսկ առանց Հայաստան գալու՝ համակարգչի դիմաց։Այս պահին գործող բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդումից ազատվելու օրենսդրական լուծումն իշխող ուժի գնահատմամբ ժամանակավոր լուծում է, և որոշ ժամանակ անց այդ քաղաքացիները կրկին կանգնելու են փաստի առաջ։Ուստի մենք դիմել էինք և պաշտպանության նախարարություն, և վարչապետի մամուլի քարտուղարին՝ փորձելով հասկանալ, թե խնդրի առնչությամբ ինչ քայլեր են արվում։Հետաքրքրվել էինք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս տարիներ առաջ ներկայացրած մոդելնայժմ հնարավո՞ր է իրականություն դառնա, և բանակից խուսափելու մեղ մեղադրվող անձինք ռազմաարդյունաբերական համալիրին կամավորական աշխատանք մատուցելով հնարավո՞ր է ազատվեն քրեական պատասխանատվությունից։Եւ եթե չլինի նման մոդել, և օրինակ երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, որքանո՞վ արդարացի մոտեցում կլինի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն կարող վճարել սահմանված տուրքի դրույքաչափը և ազատվել քրեական պատասխանատվությունից։ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախարարությունում և գլխավոր շտաբում այս առումով հայեցակարգային քննարկումներ են ընթանում։«Խոսքը գնում է օրենքով սահմանված զինվորական ծառայության բովանդակության և ժամկետների փոփոխության մասին՝ հաշվի առնելով զորակոչի ենթակա անձի կրթությունը, առողջական վիճակը, զբաղվող գործունեության ոլորտը և այլն։ Տվյալ պարագայում խնդիրը բազմաշերտ է, և համակողմանի քննարկման առարկա, քանի որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այնպես, որպեսզի տարբեր ժամկետներով նախատեսվող պարտադիր զինվորական ծառայության բովանդակությունները հիմնավորված լինեն և սահմանվեն հստակ, ամրագրված լինեն դրանց իրականացման մեխանիզմները»,-ասված է պատասխանում։Նախարարությունից հիշեցրել են նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ՊՆ-ն չի դիտարկում ժամկետը փոփոխելու նախաձեռնությամբ հանդես գալու կամ նախաձեռնությանը հավանություն տալու գործընթաց։Ինչո՞ւ է առաջացել խնդիրը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքով սահմանվում է, որ այն զինապարտ քաղաքացիները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն ներկայացել զինկոմիսարիատներ՝ խուսափելով զորակոչից, Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո պետք է վճարեն օրենքով նախատեսված համապատասխան տուրքի գումարը կամ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված 27, պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին լրացած, կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Օրենքի գործողության ժամկետը տարածվում է մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը։Այս օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվել է։ Նախորդ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, ՊՆ-ի հետ համատեղ օրենքում փոփոխություն կատարեց 2017 թվականին՝ վստահեցնելով, որ սա վերջին փոփոխությունն է։ Այդ ժամանակ ոչ միայն օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց, այլև կրկնապատկվեց քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարի չափը։ Եթե նախկինում յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, ապա 2017-ին այն դարձավ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։Շարունակությունը՝ hetq.am
12:20 - 08 հունիսի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին

Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին: Ըստ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ Դավիթ Տոնայանը Ջեյմս Ջոնսին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:Գեներալ Ջեյմս Ջոնսը 1999-2003թթ. զբաղեցրել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի, 2003-2006թթ.՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատարի, 2009-2010թթ.՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:
15:03 - 07 հունիսի, 2019
Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցողներին համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար. նոր նախագիծ

Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցողներին համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար. նոր նախագիծ

Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) առաջարկում է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձանց համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց ներգրավվել մարտական հերթապահությանը՝ հանելով նրանց նկատմամբ կիրառվող այս սահմանափակումը: Նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:«Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ»,- հայտնել է ՊՆ-ն:Նախարարության հաղորդմամբ՝ 2018թ. ապրիլի 12-ից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով:Ըստ ՊՆ-ի՝ սա բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա: Իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց նկատմամբ նույն հարթության մեջ կիրառվող սահմանափակումը համարժեք չէ նրանց հնարավորություններին: Արդյունքում՝ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը նախատեսվել էր բացառապես թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց հետ նույն կետում սահմանված լինելու պատճառով:
09:21 - 07 հունիսի, 2019
ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառվել է 51.5 մլն դրամի վնաս

ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառվել է 51.5 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝ 38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ:Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ:
06:41 - 03 հունիսի, 2019
Մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և պարտադիր ժամկետային երկու զինծառայողներին

Մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և պարտադիր ժամկետային երկու զինծառայողներին

Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա.Ղամբարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում՝ որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել զորամասի պահակակետ և չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ պահակային ծառայություն իրականացնող պահակակետի ժամապահ, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ.Հովհաննիսյանին կարգադրել է չմիջամտել և չխանգարել իրենց գործողություններին, որից հետո վերջինս, խախտելով պահակային ծառայությունների կանոնագրքի կանոնները, հեռացել է պահակային ծառայություն կրելու վայրից: Այնուհետև` Ա.Ղամբարյանը, Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել զորամասի մարտական մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվող շինություններ, որտեղ կայանված թվով 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 375-րդ հոդվածի 1-ին մասով, Ռ.Սարուխանյանին և Վ.Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Ռ.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով: Ա.Ղամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
14:22 - 31 մայիսի, 2019
Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պաշտպանության գործառույթների նորանշանակ համակարգող տիկին Ինսկե Վանդորմաելին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Միաժամանակ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնևյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղությամբ ծավալուն աշխատանքի համար: Քաղաքակիրթ երկրների զինված ուժերի պատրաստության և կիրառման գործընթացներում մեծ տեղ է հատկացվում ՄՄԻ սկզբունքների և դրույթների իրագործմանը՝ ռազմական ուժի նպատակային, համաչափ և տարբերակված գործադրումը, անհարկի մարդկային տառապանք չպատճառելը, քաղաքացիական անձանց պաշտպանվածությունը և ռազմագերիների նկատմամբ պատշաճ վարվեցողության երաշխավորումը: Չնայած անմիջական ռազմական սպառնալիքների առկայությանը և հակառակ կողմից փոխադարձության բացակայությանը, հայկական կողմը խիստ կարևորում է տվյալ մարդասիրական նախաձեռնության իրականացումը և համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է ՄՄԻ-ի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների և բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման: Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաև ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով:
16:01 - 27 մայիսի, 2019
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝ 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վաճառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
06:17 - 25 մայիսի, 2019