Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ լինեն» |armenpress.am|

Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ լինեն» |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն:«Մենք պետք Է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ Է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան Էլ սարսափելի չԷ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք անպայմանորեն այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, եւ Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,-ասել Է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:Զելենսկին ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն Է, որն ամրագրված Է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն Է եւ մեր ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն Է, դա ամրագրված Է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է եւ մեր բանակի մակարդակը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:43 - 05 հունիսի, 2019
Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել |panarmenian.net|

Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել |panarmenian.net|

panarmenian.net։ Ուկրաինայի Գերագույն ռադայում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն Ուկրաինայի այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք կամավոր ՌԴ քաղաքացիություն են ստացել, կարող է առգրավվել:«Ունեցվածքի քաղաքացիական առգրավման մասին» օրինագիծը մասնավորապես վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչությանը:Փաստաթղթի հեղինակն է Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիյը: Այն շրջանառության մեջ է դրվել հունիսի 4-ին, սակայն դրա ամբողջական տեքստը դեռևս հասանելի չէ ընթերցման համար, գրում է Deutsche Welle-ն:Մեկնաբանելով այդ օրինագիծը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը երաշխավորում է իր սեփականությունն ունենալու, օգտագործելու և տնօրինելու յուրաքանչյուր անձի իրավունքը:«Ուկրաինայի գլխավոր օրենքը սահմանում է, որ մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել յուրաքանչյուրը, ինչը նշանակում է յուրաքանչյուր մարդ, ֆիզիկական անձ, որոնց դասվում են Ուկրաինայի քաղաքացիները, օտար պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը:
09:05 - 05 հունիսի, 2019
Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին դառնալ իր ղեկավարած ՈւԴԱՐ կուսակցության նախագահը |tert.am|

Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին դառնալ իր ղեկավարած ՈւԴԱՐ կուսակցության նախագահը |tert.am|

tert.am։ Ուկրաինայի ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վերին Ռադայի արտահերթ ընտրություններին մասնակցել իր կուսակցության կազմում, հաղորդում է ТАСС-ը: «Ես լսեցի, որ Սաակաշվիլիի քաղաքական ուժի համար խոչընդոտներ են ստեղծել ընտրություններին մասնակցելու համար, ուստի ես պատրաստ եմ աջակցել նրան», - հայտարարել է Կլիչկոն ֆեյսբուքյան էջում:Նա համոզմունք է հայտնել, որ նման «միությունը» կարող է կրկնապատկել երկիրը բարեփոխելու ջանքերը: «ՈւԴԱՐ-ը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և ես կոչ եմ անում մեր գործընկերներին միանալ մեզ: Ես մնում եմ կուսակցության առաջնորդը, իսկ Սաակաշվիլիին առաջարկում եմ դառնալ կուսակցության նախագահը»,- նշել է Կլիչկոն:
06:12 - 05 հունիսի, 2019
Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը |armenpress.am|

Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Գերագույն ռադան հրաժարվել Է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը: Փաստաթուղթը խորհրդարանական նստաշրջանի օրակարգ մտցնելու օգտին քվեարկել Է 110 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:Զելենսկին նախագահի իմպիչմենտի մասին օրինագիծը Ռադային Էր հանձնել մայիսի 29-ին. դա նրա նախընտրական արշավի կետերից մեկն Էր, որոնց թվում Է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը հանելու եւ ապօրինաբար հարստանալու համար պատժելու վերաբերյալ օրենքը:Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, նախագահին կարող են իմպիչմենտ հայտարարել, եթե նա պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն Է կատարել: Ընթացակարգը ենթադրում Է Ռադայում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծում, որի եզրակացությունները քննարկվում են խորհրդարանի նիստում: Այս հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ռադան սկզբում 226 ձայնով որոշում Է ընդունում նախագահին մեղադրանքներ առաջադրելու մասին, իսկ այնուհետեւ 300 ձայնով որոշում Է ընդունում իմպիչմենտի մասին՝ նախապես ստանալով Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպիչմենտի անցկացված ընթացակարգի օրինականության մասին եւ Գերագույն դատարանի եզրակացությունն այն մասին, որ նախագահն իսկապես հանցագործություն Է կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:45 - 04 հունիսի, 2019
Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, երկրում ստեղծված այն իրավիճակը, որը հանգեցրեց հեղափոխության, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և արմատական բարեփոխումների ընթացքը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն ու օգնականը կարևորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումն ու երկու երկրների փոխշահավետ գործակցությունը: Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը պատասխանել են նաև ուկրաինացի լրագրողների և փորձագետների մի շարք հարցերի: Վարչապետի մամուլի քարտուղարը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել:
15:39 - 03 հունիսի, 2019
Զելենսկին անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը |armenpress.am|

Զելենսկին անհրաժեշտ Է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները»: «Շնորհակալություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելու համար եւ հուսով եմ, որ այն կշարունակվի, քանի դեռ ուկրաինական տարածքներն ամբողջությամբ չեն վերադարձվել»,-ասել Է Զելենսկին Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմի եւ Յացեկ Չապուտովիչի հետ մայիսի 31-ին Կիեւում կայացած հանդիպմանը:Պետության ղեկավարը շնորհակալություն Է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում եւ ուկրաինացի գերիների ազատման հարցում Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը նաեւ ասել Է, որ կոռուպցիայի, աղքատության եւ տնտեսական լճացման դեմ պայքարը «երկրորդ ճակատն Է Ուկրաինայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:34 - 31 մայիսի, 2019
Սահակաշվիլիի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ռադայի ընտրություններին |PanARMENIAN.Net|

Սահակաշվիլիի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ռադայի ընտրություններին |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլիի Նոր ուժերի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սակվարելիձեն:Սակվարելիձեն ճիշտ է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Ըստ նրա, գործող Գերագույն ռադայում «չկան ոչ կաոլիցիաներ, ոչ գաղափարներ, ոչ նորմալ մարդիկ, որոնք պատրաստ են ինչ-որ փոփոխությունների», գրում է «Վեդոմոստին»:Մայիսի 28-ին Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Միխայիլ Սահակաշվիլիին, որից վերջինս զրկվել էր 2017-ին կեղծ տվյալներ ներկայացնելու պատճառով:Մայիսի 21-ին Զելենսկին ցրել է Գերագույն ռադան: Արտահերթ ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին:
14:18 - 29 մայիսի, 2019
Սաակաշվիլիին հրաժարվել են ներառել Զելենսկիի թիմում |tert.am|

Սաակաշվիլիին հրաժարվել են ներառել Զելենսկիի թիմում |tert.am|

tert.am։ Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում: Ինչպես նշում է 112.ua կայքը, Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում: Ռազումկովը մանրամասնել է, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում: Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:
08:04 - 29 մայիսի, 2019