Գեղամ Գևորգյան

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախկին նախարար։

Ծնվել է 1987թ․ հունիսի 29-ին։ 2004 – 2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում,  բակալավրի աստիճան։

2009թ.-2011թ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության փորձագետ։  2011-2012թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատել է որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեսահամաժողովի ձևաչափով քննարկում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինտադձեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի գծով ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Վալերի Մյուլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը, փորձագետներ, հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցերն էին: Տեսահամաժողովի ընթացքում ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆինանսավորման համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: Քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա քայլերը:  Հանդիպման շրջանակում մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:
19:03 - 24 հունիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է: «Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը: ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում: Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել: «Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը:    Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը:
13:39 - 08 հունիսի, 2020
Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

news.am: Բոլոր երեք շուկաներում՝ դիմակ, ալկոգել, ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում եւ լատեքս ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ, առաջին լսումը  տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա եւ կհայտնենք ձեզ: Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում եւ դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ»,-ասաց նա: Նրա խոսքով, այն ժամանակահատվածը, որ դիտարկել են, 220 դրամի կարգի է եղել դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում: Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացվում: Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի եւ վաճառված լինի 220 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակը հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաեւ մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից կնայենք, կհասկանանք, թե արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, եւ արդյոք դրանք արդարացված են, թե ոչ: Պատասխանը մոտ ժամանակներս կլինի, եւ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-ընդգծեց Գեւորգյանը:
12:35 - 08 հունիսի, 2020
Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին:«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` իմ առջև դրված առաջնահերթ խնդիրն է եղել հանձնաժողովի հանդեպ վստահության բարձրացումը և հենց այդ տեսլականով 2019 թվականին հանձնաժողովը փորձեց կառուցել իր գործունեությունը», – շեշտել է բանախոսը:ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ` «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, որը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը և հարևան երկրների համեմատ գտնվում է բարելավված դիրքում: Նույն զեկույցի համաձայն՝ մեր երկիրը նշանակալի բարելավել է դիրքը Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության և Ծառայությունների ոլորտում մրցակցության մակարդակի ցուցանիշներով՝ առաջինի դեպքում` 47-րդ հորիզոնականից զբաղեցնելով 35, մյուս դեպքում` 41-րդից 19-րդ հորիզոնականները:Գեղամ Գևորգյանի խոսքով` այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված չէ, այլ ամբողջ կառավարման ապարատի կատարած աշխատանքի արդյունքն է:ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև 2017-2019 թվականների ընթացքում հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը և համեմատականը: Ուշագրավ է, որ հաշվետու տարում վարույթներ են հարուցվել, որոնց գծով նախորդ երկու տարիներին հարուցված վարույթների թիվը 0 է եղել:Մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, որոնք համարվում են մրցակցության ոլորտում ամենածանր խախտումները, հարուցվել է 2, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ՝ 6 վարույթ: «Սա հանրության համար շատ կարևոր հաղորդագրություն է առ այն, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող գործողությունների դեմ»,- արձանագրել է Գեղամ Գևորգյանը:Միաժամանակ, գերիշխող դիրքի չարաշահումների առումով 2019 թվականին հարուցվել է 20 վարույթ, ինչը 2.5 անգամ ավել է 2018 (3 վարույթ) և 2017 (5 վարույթ) թվականներին այդ գծով հարուցված վարույթների հանրագումարից:Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ 2017 թվականին հարուցվել է 43, 2018 թվականին՝ 25 և 2019 թվականին` 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումները համապատասխանաբար եղել են 23, 7 և 8: Անբարեխիղճ մրցակցության գծով վարույթները, որոնք առավել հաճախ արձանագրվող խախտումներից են, հաշվետու ժամանակահատվածում 57 են եղել, նախորդող տարիներին 35 և 55 վարույթներ են քննվել:Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձ է կատարել առանձին ոլորտներում բացահայտված խնդիրներին, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներին, հանձնաժողովի կողմից առաջարկվող լուծումներին և զարգացման տեսլականին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին:Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողով
20:55 - 25 մայիսի, 2020
Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում ամենամեծ ծավալով սպառում ունեցող կարագի գինը անգամ կորոնավիրուսի օրերին չի բարձրացել, հակառակը՝ նվազել է: Գևորգյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Զոհրաբյանը նշեց, որ կասկածի տակ է դնում կարագի գնանկման մասով Գեղամ Գևորգյանի հայտարարությունը: «Ես չգիտեմ, թե Ձեր ասածը կարագի որ բրենդին է վերաբերվում,բայց ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ: 4700 դրամից այն դարձավ 5300 դրամ, 1 կգ-ն այս պահին 6000 դրամ է: Եթե Ձեզ համար սա գնանկում է, ինձ համար լուրջ աճ է»,-ասաց պատգամավորը:  ՏՄՊՊՀ նախագահն արձագանեց: Նա նշեց՝ փաստում է և պատրաստ է հրապարակել ամենօրյա մոնտիորինգի արդյունքները: Վերցրել ենք ՀՀ-ում ամենաշատ սպառվող կարագը՝ «Նոր զելանդական» կարագը, և գները համեմատել ենք: Ընդ որում նույնիսկ համավարակի պարագայում պարենային շատ կարևոր նշանակություն ունեցող այս ապրանքի գինը իջել է: 3680 դրամով 1 կգ նոր զելանդական կարագը Հայաստանում ամենամեծ ծավալով է սպառվում»,-ասաց Գևորգյանը: Անդրադառնալով «Պրեզիդենտ» կարագին՝ նա նշեց, որ այն սպառվում է ընդամենը 4 տոկոս և հանդիսանում է հանրապետությունում ամենաթանկ կարագը կամ գոնե ինքը դրանից թանկ կարագ չգիտի: Գևորգյանն ասաց՝ կա իհարկե գնի բարձրացում, բայց ոչ 6000 դրամի չափով: «Որոշ պրեմիում տեսակի սուպերմարկետներում կարող է այդ գինը լինել, բայց չենք կարող դրանով առաջնորդվել: Գինը մանրածախ շուկայում կազմում է 5860 դրամ՝ կիլոգրամի համար: Բայց մենք ներկայացնում ենք Հայաստանում 70 տոկոսից ավելի սպառում ունեցող կարագը, և ոչ թե 4 տոկոս սպառում ունեցող կարագը»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ ընդ որում ՀՀ-ում 46 րտոկոս ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախկին տարիներում: 
17:08 - 25 մայիսի, 2020
150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

armtimes.com: Այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել, եւ, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լսումների ժամանակ դիմելով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա այն կարեւորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որտեղ ՏՄՊՊՀ-ի աշխատանքը պետք է օպերատիվ լինի։ Պատգամավորն ընդգծեց՝ դիմակների գինը 210-ից 230 դրամ է. «Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ, եւ նրանք օրվա մեջ առնվազն 2 անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմռթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն՝ սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,- նշեց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց. «Մենք կարող ենք շատ բան իմանալ, բայց դրանք պետք է փաստաթղթավորենք։ Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջեցրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով: Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Բայց եթե մենք ուզենանք մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որեւէ բան չենք կարող անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով որ կա խնդիր, եւ դրա լուծման համար հարուցվել է վարույթ:
15:19 - 25 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:Այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: «Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը: Մյուս խնդիրը գնումներում հակամրցակցային համաձայնություններն են, երբ գնումների նթացքում պայմանավորվում են գների շուրջ: «Սա կամ տնտեսավարող սուբյեկտների միջև է տեղի ունենում, կամ տեղի է ունենում համակարգում՝ գնումը կազմակերպող անձի կողմից: Այստեղ սկսել ենք գործընթաց, շուտով կարծում եմ, կհարուցենք այդ ոլորտում անդրանիկ վարույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հույս հայտնեց, որ դա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար: ՏՄՊՊՀ-ն նախաձեռնել է նաև թվայնացման գործընթաց, որտեղ համակարգը կփորձեն կապակցել գնումների համակարգի հետ, քանի որ տարեկան 5-6 հազար գնում հնարավոր չէ ֆիզիկապես նայել: Համակարգը ավտոմատ կերպով կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացնի հանձնաժողովին:
14:55 - 25 մայիսի, 2020
Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

tert.am: Որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակը և, անկեղծ ասած, մի քիչ վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին: Արարատ Միրզոյանն ասաց, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել: «Խնդրում եմ մեզ համար, մեր քաղաքացիների համար մանրամասն այս հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ այնպես չէ, թե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ կարող են օգտվել առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովել»,-ասաց նա: Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:06 - 25 մայիսի, 2020
Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պարերտատունը քննարկել է տարբերակ՝ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով վաճառել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝  պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին: Բաղդասարյանը նկատեց, որ Երևանում երբեմն հնարավոր է գոնե 150 դրամով դիմակ գնել, իսկ մարզերում վիճակն ավելի վատ է, զգալիորեն թանկ է:  «Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է անում: «Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիսի ժամանակահատվածը, քանի որ դեկտեմբերին դիմակի գների մասով, կարծեք թե, խնդիր չկար, համեմատել ենք բոլոր 7 խոշոր ըներությունների մարժաները և գնային քաղաքականությունը: Եվ նախնական ունենք հետևյալ պատկերը՝ ներկրման արժեքը մոտ տասն անգամ թանկացել է: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից, մանրածախ վաճառքի վրա կիրառվող մարժաների չափը ևս մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարելու»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դա չեն կարող մի քանի օրվա ընթացքում իրականացնել, ուսումնասիրում են ողջ շուկան:
13:16 - 25 մայիսի, 2020
Գերիշխող դիրքի չարաշահումների առումով նախորդ տարի հարուցվել է 20 վարչական վարույթ |armenpress.am|

Գերիշխող դիրքի չարաշահումների առումով նախորդ տարի հարուցվել է 20 վարչական վարույթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ գերիշխող դիրքի չարաշահման առումով հարուցված վարչական վարույթները 2019-ին էականորեն ավելի են եղել 2018-ի և 2017-ին հարուցված վարույթների համեմատ: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: «Հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ. չեն եղել վարույթներ: 2019-ին եղել է երկու վարչական վարույթ: Ընդ որում, հակամրցակցային համաձայնությունները համարվում են մրցակցային ոլորտում ամենածանր խախտումները: Եվ այս խախտման մասին նույնիսկ արգելք կա ՀՀ սահմանադրությունում: Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին ունեցել ենք 5 վարույթ, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 20 վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում՝ համապատասխանաբար 43, 25 և 30 վարույթ: Չհայտարարգրված համակենտրոնացումներ՝ 23, 7  և 8»,-ասաց Գևորգյանը: Անբարեխիղճ մրցակցության առումով, որը ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017-ին եղել է 55, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57 վարույթ: ՏՄՊՊՀ-ն պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ 2017 և 2018 թթ. ունեցել է 0 վարույթ, 2019-ին՝ 6 վարույթ: «Սա, կարծում եմ, շատ կարևոր հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցային օրենսդրության խախտում պարունակող գործողությունների դեմ»,-նշեց Գևորգյանը: Նա նաև ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար վերցրել են համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, որը 12 հենասյուների վրա գնահատում է  մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա:  Գևորգյանն անդրադարձավ դրանցից մի քանիսին: Օրինակ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Հարևան երկրների նկատմամբ Հայաստանը գտնվում է բավականին բարելավված դիրքում: «Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնականը: Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջավ 19-րդ կետ»,-ասաց Գևորգյանն ու հավելեց՝ այս ցուցանիշների բարելավումը միայն ու միայն հանձնաժողովի գործունեության հետ չի կապված, դա ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է:
12:08 - 25 մայիսի, 2020
Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ
 |tert.am|

Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ |tert.am|

tert.am: Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա ենք նկատում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ընդգծեց՝ պարենային ապրանքների քանակը բավարարում է առևտրի ցանցերում, մատակարարների և արտադրողների մոտ: «Որոշակի ցիտրուսային մրգերի մասով գների բարձրացում կա: Տեղական արտադրության ապրանքների գները նվազում են՝ սեզոնային փոփոխությամբ պայմանավորված: Ապրիլի 8-ի դրությամբ առկա է ալյուրի գնի 5 դրամ նվազում՝ 290-ից դարձել է 285 դրամ: Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում չի փոխվել»,-ներկայացրեց Գևորգյանը: Վանաձորում հացի գնի բարձրացման մասին խոսելով՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, թե հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրող ընկերությունների հետ, և իրենց ուսումնասիրության համաձայն՝ այնտեղ հացն ամենաէժաններից մեկն է՝ համեմատած այլ քաղաքների հետ: «Հացի թանկացումը կապված է եղել ալյուրի թանկացման, սպառման ծավալների նվազման, փաթեթավորման և մի շարք այլ հարցերի հետ»,-նշեց նա: Վերջինիս խոսքով՝ 2020թ.-ի այս ընթացքը համեմատվել է 2018թ.-ի նույն ժամանակահատվածի հետ, և պարզվել է, որ որոշ ապրանքների դեպքում գներն այժմ շատ ավելի ցածր են: Նա ընդգծեց, որ գների բարձրացումները չեն եղել միանգամից, ինչը նշանակում է, որ դրանք եղել են ոչ թե կորոնավիրուսի կամ պանդեմիայի հետևանքով, այլ կարող են կապված լինել թե՛ արտարժույթի գնի, թե՛ բեռնափոխադրումների որոշ խնդիրների հետ:  
18:55 - 10 ապրիլի, 2020
Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ
 |armtimes.com|

Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՏՄՊՊՀ-ն վարույթներ է հարուցել մի շարք ապրանքային շուկաներում՝ կարագ, շաքարավազ, ձու, բենզին, դիզել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Այս 2 օրերի ընթացքում եւս մի քանի վարույթ կհարուցվի բենզինի շուկայի որոշակի խնդիրների հետ կապված։ Նախատեսվում է վարույթներ հարուցել նաեւ կարեւորագույն մյուս շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, հավի միս»,- ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ սրանով կրկին անգամ ուզում են հավաստիացնել՝ հանձնաժողովը ուշի ուշով հետեւում է գների դինամիկային եւ չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի։ «Ավելին, հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում օրենսդրության խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, ինչի մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին՝ թե մայրաքաղաքում, թե մարզերում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։ Նա նշեց, որ պատասխանատվության չափերը բավական մեծ են՝ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով պատասխանատվություն կարող է կիրառվել։ Հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձը ընդհուպ մինչեւ քրեական պատժի կարող է ենթարկվել, իսկ անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են պատասխանատվության ենթարկվել ամբողջ նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։ «Բացարձակ թվերով դրանք բավական մեծ կորուստներ են։ Եթե տնտեսվարող սուբյեկտները չարաշահեն իրենց դիրքը ու այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավելի շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- ընդգծեց Գեւորգյանը։
18:26 - 10 ապրիլի, 2020
Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան
 |tert.am|

Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար։ Այսպես ասած, «տակից» դիմակ եղել է։ Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մտշական հանձնաժողովի նիստում հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով՝  ՏՄՊՊՀ-ն չի կարող միջամտել սպառողական շուկայում գների կարգավորմանը: Գործընթացին կառույցի միջամտությունը, ավելորդ սահմանափակումները, ըստ Գեղամ Գևորգյանի՝ կարող է մեծացնել ստվերային շուկայի ծավալը:   «Եթե շուկայում սահմանափակենք վաճառքի ծավալները՝ ավելորդ խուճապ է առաջանալու։ Գին սահմանելու դեպքում հետևյալ խնդիրը կա․ եթե մենք հանկարծ փորձենք իրենց ասել՝ այս գնով վաճառեք, սև շուկա է առաջանալու 5 րոպե հետո, ինչպես դիմակների դեպքում էր։ Ասեցինք՝ ով դիմակը թանկ ծախեց, տեսեք` ինչ ենք անելու, թանկ առած դիմակները չկարողացան վաճառել, որովհետև մտածեցին՝ հեսա ՏՄՊՊՀ-ն ընկնելու է հետևներիցս, և «սև շուկա» առաջացավ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
21:51 - 07 ապրիլի, 2020
Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|

Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Մենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում ենք, անկախ նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում գրանցված վերջին դեպքերից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:«Ալկոգելի մասով ասեմ, որ երեկ հանդիպում ենք ունեցել ներքին արտադրողների հետ. օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասաց նա:Դիմակների հետ կապված էլ, Գևորգյանն ասաց, թե քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան: «Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- տեղեկացրեց նա: Հարցին՝ դիմակների ախտահանիչ միջոցների դեֆիցիտ սպառնո՞ւմ է  Հայաստանին, նա պատասխանեց, որ այս պահին ախտահանիչների դեֆիցիտ չկա: «Ալկոգելի գինը չի բարձրացել, դիմակները, քանի որ հիմնական ձեռքբերումը Չինաստանից, Ռուսաստանից է, խնդիր առաջացավ, չնայած ամբողջ աշխարհում էր խնդիրը, այսօրվա դրությամբ, այսօրվա պահանջարկը հաշվարկելով, կարծես թե լուրջ խնդիր չկա, հետագայում ինչ կլինի, դժվար է գնահատել»,- նշեց նա:Ինչ վերաբերում է նրան, որ դիմակները մեկ կամ երկու հատով են վաճառվում, Գևորգյանն ասաց, որ տնտեսվարողներն այդ խնդրով իրենց հետ խոսել են, որովհետև կոնկրետ ծավալ պետք է կարողանան հասցնել արտադրել, եթե անսահմանափակ քանակով վաճառեն, հնարավոր է, որ օրական պահանջվող ծավալը չկարողանան հասցնել արտադրել, իսկ եթե քաղաքացին էլ գնի ու պահեստավորի, այդ դեպքում նորից հասցնելու խնդիր է լինում:
13:14 - 13 մարտի, 2020
Ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն. ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

Ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն. ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված անհամապատասխանություններ է ֆիքսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: «Ձվի գինը շուկայում վերջին ամիսներին բավականին նվազել է։ Փոքր տնտեսվարողները բողոքում են, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում, եւ այս իրավիճակն ստեղծել են խոշոր տնտեսվարողները՝ փոքրերին շուկայից դուրս մղելու համար։ Շուտով խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն։ Ձվի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. չնայած արդեն ֆիքսել ենք՝ չկա մեծ քանակի գերարտադրություն, այսինքն՝ այն քանակի, ինչպես ներկայացնում են որոշ տնտեսվարողներ»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ հավերի անկում չի եղել վերջին երկու տարիներին։ Սակայն այն, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, աբսուրդ է, եւ ՏՄՊՊՀ-ն շուտով կպարզի՝ որն է դրա պատճառը։
16:32 - 02 մարտի, 2020