Հայաստանի բանկերի միություն

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ, ոչ առևտրային, հասարակական կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը: ՀԲՄ-ն հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:

Հայաստանը համացանցի օգտատերերի թվով տարածաշրջանում առաջատարն է, սակայն ոչ կանխիկ գործարքների ծավալը փոքր է

Հայաստանը համացանցի օգտատերերի թվով տարածաշրջանում առաջատարն է, սակայն ոչ կանխիկ գործարքների ծավալը փոքր է

Հայաստանը համացանցի օգտատերերի թվով տարածաշրջանում համարվում է առաջատար երկրներից մեկը, բայց չնայած դրան, երկրում ոչ կանխիկ գործարքների ծավալը շարունակում է փոքր մնալ: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Անեսյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում բանկային գործողությունների ամբողջ ծավալից գործարքների միայն մոտ 20 տոկոսն է եղել ոչ կանխիկ, իսկ մնացյալ 80 տոկոսը՝ կանխիկ: Ըստ Անեսյանի՝ հայ հասարակության շրջանում դեռեւս տարածված են կանխիկ փողով գործարքները, չնայած ոչ կանխիկ վճարումն ավելի պարզ է եւ անվտանգ: «Անհրաժեշտ է փոխել այս կարծրատիպերը եւ մարդկանց ցույց տալ, որ ոչ կանխիկ գործարքներն ավելի հարմար են ու հուսալի, ավելին՝ կորուստների դեպքում կարող է փոխհատուցում լինել»,- շեշտեց Անեսյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մի շարք մկիջոցառումներ ձեռնարկել, որոնք կնպաստեին երկրում ոչ կանխիկ գործարքների աճին, որպեսզի գործարքների ընդհանուր թվում դրանց տոկոսը աճի 20-ից մինչեւ 80: Առավել եւս, որ ոչ կանխիկ գործարքները առավել պարզ ու հարմար են դառնում. այսօր արդեն անգամ պետք չէ քարտը հետը ունենալ՝ կարելի է վճարել հեռախոսի միջոցով: news.am  
13:21 - 19 մարտի, 2019