Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մոտ 220 մլն դրամի յուրացման մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մոտ 220 մլն դրամի յուրացման մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով: Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը: Նշված գործընթացին զուգահեռ Նազիկ Ամիրյանը 2003թ. մարտի 12-ին իր մտերիմի անվամբ հիմնադրել է փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերություն, որից հետո վերջինս որպես ֆիզիկական անձ մասնակցել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդին և աճուրդի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով, շուկայականից էականորեն ցածր գնով գնահատված՝ 8.318.880 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 9263,32 քմ տարածքով արդյունաբերական արտադրամասը: Այնուհետև, 2003թ. դեկտեմբերի 16-ին իրեն փաստացի պատկանող ընկերության և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքված պայմանագրով, Նազիկ Ամիրյանը նույն եղանակով՝ 547.500 ՀՀ դրամով ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 86 անվանում անշարժ և շարժական գույքերը: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում: Այդ եղանակով Նազիկ Ամիրյանը վերը նշված առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքը դուրս է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության ֆոնդից և ներդրել փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում, որից հետո 2004թ. մայիսի 4-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով 220.020.000 ՀՀ դրամով վաճառել է նշված ՍՊ ընկերությունը: Նազիկ Ամիրյանի՝ վերոնշյալ գործողությունների արդյունքում ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ՝ իրականում 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքի օտարումը ընկերությունից իրականացվել է ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով, փաստացի տարբերությունը կազմող միջոցները ստացվել են դրա 80% բաժնեմասի սեփականատեր Նազիկ Ամիրյանի անձնական ֆոնդում, այլ ոչ թե ընկերությունում, որի հետևանքով ընկերությունը դատարանի 29.12.2003թ. վճռով ճանաչվել է անվճարունակ, իսկ ընկերությանն ու ընկերության պարտատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 213.103.620 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտե
19:35 - 05 հունիսի, 2020
Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|

Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|

hetq.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով: Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին: Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները: Փաստաբանի խոսքերով, թե՛ հիվանդության պատմության տվյալները, թե՛ բուժող բժշկի մասնագիտական կարծիքը հանգեցրել են նրան, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ առողջապահական գործառույթներ կատարել՝ առողջության լավացման հետ կապված, և անհրաժեշտ է, որ Մանվել Գրիգորյանը հետազոտվի և բուժում ստանա արտերկրում: Հայաստանում այդ սարքավորումները և դեղամիջոցները բացակայում են, և ընդհանրապես՝ պահանջվող դեղամիջոցներն այստեղ գրանցված չեն: Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա են վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն: Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի կա՛մ հիվանդության պատմության հիման վրա թույլատրեն, որպեսզի Մանվել Գրիգորյանը մեկնի արտերկիր, կա՛մ, եթե նպատակահարմար են գտնում հրավիրեն բժշկական հանձնաժողով և որոշեն՝ անձը տեղափոխվի արտերկիր, թե ոչ: Սակայն, ըստ փաստաբանի, առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ գործը գտնվում է դատարանում և իրենք նման իրավասություն չունեն: Լ. Բաղդասարյանն այդ պատասխանը որակում է ոչ իրավաչափ, քանի որ նշվածը հենց առողջապահության նախարարության գործառույթն էր, ինչը չի իրականացվել: Թեև պատասխանն իրենց համար ընդունելի չի եղել, սակայն փաստաբանն այն ներկայացրել է դատարան: Վերջինս, ըստ Լևոն Բաղդասարյանի, իրավամբ մերժել է՝ պատասխանելով, որ դա հենց Առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է գտնվում: Դատարանի գրությունն ուղղարկվել է առողջապահության նախարարություն, դարձյալ պահանջելով կամ հիվանդության պատմության հիման վրա թույլտվություն տալ, կամ հրավիրել հանձնաժողով: Այս անգամ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, թե գրությունն ուղարկել են Արդարադատության նախարարություն: Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:30 - 24 մայիսի, 2020
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետև այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած  ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների:Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց: Չգիտեմ պատմությունը հարյուր տարի հետո կանիծի այսօրվա սերունդին, թե` ոչ, բայց մի բան կա, որ ոչ այսօրվա սերունդը, ոչ էլ՝ վաղվա, չի կարող չարձանագրել. Գեներալ Մանվելը ոչ միայն պաշտպանել է հայ ազգի անվտանգությունը՝ հերթական անգամ ցեղասպանվելուց, այլ նաև ազատագրել է Մայր Հայաստանի տարածքի մի փոքր մասը և ամենակարևորը, այն կարողացել է նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին:Գաղտնիք չէ, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացան այս վերջին մեկ տարում ու հասան ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում: Պարզ է, որ դրսի բուժման բացակայության պայմաններում մեկ օրից, մեկ ամսից, թե Աստված գիտի երբ, Մանվել Գրիգորյանը մահանալու է: Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ: Այսօր Գրիգորյանի առողջության վերականգնման համար պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս առողջությունը վերականգնելու համար»։
15:34 - 04 մայիսի, 2020
Դատարանն առանց քննության է թողել ՈՒԱԶ մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը
 |armtimes.com|

Դատարանն առանց քննության է թողել ՈՒԱԶ մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը հանձնելու դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի դատական նիստում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մթերքների մի մասը, որը ժամկետի մեջ էր, հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը եւ տնօրինմանը, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը՝ առանց տնօրինման իրավունքի: Մեր զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը որոշումը «անտրամաբանական, շեդեւր» էր որակել՝ ասելով, որ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան, պարզաբանել էր, որ նման որոշում է կայացրել՝ առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներով, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են կամ կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են: Դատարանի այս որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասրայանը ապրիլի 14-ին բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Վերջինս, քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:
19:25 - 01 մայիսի, 2020
Մանվել Գրիգորյանը տանն է. վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ պաշտպան
 |news.am|

Մանվել Գրիգորյանը տանն է. վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ պաշտպան |news.am|

news.am: ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը տանն է, բուժումը ստանում է տնային պայմաններում. վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Տանջվելով ապրում է էլի։ Իսկապես լավ չի վիճակը։ Նա համավարակով պայմանավորված տարիքով արդեն իսկ ռիսկային գոտում է, ու իր ծայրահեղ առողջական ծանր վիճակը։ Այնպիսի բարդություններ ունի… վախենում ենք էլ հիվանդանոց տեղափոխենք ու տնային պայմաններում ստանում է բուժումները։ Թթվածինը անընդհատ միացրած է, շարունակում  էլեկտրական սայլակով տեղաշարժվել, ոտքերը ձգող պլաստիկաների մեջ է»,- ասաց Մկրտչյանը։ Պաշտպանը հայտնեց, որ Գրիգորյանին Ֆրանսիայում բուժող բժիշկներն ասել են, որ տեղափոխեն Ֆրանսիա՝ բուժումը շարունակելու համար. «Սսում են՝ բերեք Ֆրանսիա, իրեն այստեղ կարող ենք բուժել։ Մեր միջնորդությունը դատարանը մերժեց, այստեղի բժիշկներն էլ ասում են՝ ինչ հնարավոր է արել ենք։ Հիվանդանոցում մեզ ասացին՝ մեր բուժումը ձեզ օգուտ չի տալիս։ Երկար ժամանակ է, որ տնային պայմաններում է Գրիգորյանը բուժվում»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:
21:07 - 14 ապրիլի, 2020
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է. պաշտպան

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է. պաշտպան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ եւ բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետեւողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա: Ավելին, թեեւ աշխարհում, այս թվում նաեւ Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել եւ վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա: Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա: Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետեւանքների ողջ պատասխանատուն այլեւս Հայաստանի Հանրապետությունն է»։
19:06 - 13 ապրիլի, 2020
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրերս կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանը կրկին առողջական վիճակի պատճառով նիստին չի մասնակցել, եւ ըստ էության, գործի բուն քննություն տեղի չի ունեցել: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ մի ընթացակարգային որոշում է կայացրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Խոսքը մեքենաների, նրա առանձնատանը հայտնաբերված հագուստի, կենցաղային իրերի մասին է. «Դրանց մեջ կա գույք, որ մեղադրական ծավալի մեջ ներառված չէ, մեղադրանքի հետ կապ չունի, եւ ապրանք, որ ժամկետանց է, բայց դատարանը գտավ, որ այս միջանկյալ փուլում կարող է դրանք տնօրինել, հանձնել երրորդ անձի. սա իրավունքի ոչ մի նորմի, ոչ էլ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես նման շեդեւր առաջին անգամ եմ տեսնում»: Պաշտպանի դժգոհությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ մեքենաների մեջ կային այնպիսիք, որոնց սեփականատերերը այլ անձինք են, եւ ըստ նրա՝ ստացվում է, որ դատարանը, առանց լսելու նրանց կարծիքը, դրանք հանձնել է շահագործման. «Այդ մեքենաները  ներառված են մեղադրանքի մեջ, բայց գույքը, որը դեռեւս նախաքննության փուլում արված փորձաքննության համաձայն՝ կապ չունի ոչ բանակի, ոչ երկրապահի հետ, ոչ էլ նման օգնություն է եկել, խորհրդային տարիների արտադրության է, եւ հայկական բանակն իր ստեղծման օրվանից նման գույք չի ունեցել, ուր մնաց՝ ԵԿՄ-ն ունենար, որն ավելի ուշ է ստեղծվել»: Ինչ վերաբերում է կենցաղային ժամկետանց իրերին, պաշտպանի խոսքով՝ դրանց մեջ ներառված է նաեւ մթերք՝ կաթ, պահածոներ, որոնք, իրենց համոզմամբ, ոչնչացվելու են. «Դրանք ոչ մեկին պետք չեն, դեռ այն ժամանակ պետք չեն եղել, բայց դատարանը ուշադրություն չդարձրեց, որ փորձաքննության համաձայն՝ ամբողջ ցուցակի մեջ 1 միլիոն 300 հազար դրամի ծավալ է, մնացած մասը իրենից արժեք չի ներկայացնում, որովհետեւ նույնիսկ մեղադրանք առաջադրելու ժամանակ արդեն ժամկետանց է  եղել»: Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են. «Հիմա որ հանձնվեն օգտագործման, դրանք վերանալու են, էլի բան կա, որ ես, պաշտպանական մարտավարությունից ելնելով, ասել չեմ կարող, բայց իրավունքի տեսանկյունից սա անթույլատրելի է»: Հարցին՝ դատարանը նշված խնդրի վերաբերյալ միջնորդությո՞ւն էր ստացել, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, գրություն է ստացել եւ իր նախաձեռնությամբ քննել այդ հարցը»: Նա վստահ չէր, բայց ենթադրում էր, որ գրությունը հավանաբար ԵԿՄ-ից է եղել. «Խնդիրը դա չէ, ստանդարտների մեջ է: Թողնենք Մանվել Գրիգորյանի անձը, այսօր իրավունք ենք իրականացնում. եթե նրա դեպքում սա թույլատրելի է, հասարակ քաղաքացու դեպքում էլ է թույլատրելի լինելու, եւ գալու է մի իրավիճակ, երբ ունենալու ենք այն, ինչից փորձել ենք խուսափել»: Հարցին՝ ինչո՞ւ է դատարանը որոշել հենց այս նիստում անդրադառնալ այդ գույքերի տնօրինմանը, պաշտպանն ասաց, որ էթիկայի կանոններից ելնելով՝ պատասխանել չի կարող: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, առանց որեւէ դիմումի կամ գրության՝ պահպանելով օրենքի պահանջները: Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են, կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են (որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել), ինչպես նաեւ՝ ավտոմեքենաներն ու տրանսպորտային միջոցները, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ: Դատավորի խոսքով՝ տվյալ դեպքում որեւէ ավտոմեքենայի վրա կալանք չի եղել, իսկ տնօրինմանը հանձնված ապրանքներն էլ եղել են պիտանի եւ դասվել են շուտ փչացող ապրանքների շարքին. «Ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս մենք որոշել էինք այդ իրեղեն ապացույցները, ի թիվս այլոց, ավելի շուտ հետազոտել, դրանց ճակատագիրը որոշել, նոր վարույթը շարունակել, բայց քանի որ նիստերը շարունակ հետաձգվում են, եւ հիմա նաեւ այս համաճարակը եղավ, իսկ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատարանը բազմիցս քննարկել է նրա խափանման միջոցի հարցը, իրավաչափ համարեց նաեւ իրեղեն ապացույցների հարցը քննարկել՝ լսելով կողմերի կարծիքները եւ լուծելով այն»: Ըստ դատավորի՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին տնօրինել ՈՒԱԶ մակնիշի այն տասը մեքենաները, որոնք Շտապ օգնության մեքենաներ են, եւ որոնք, ըստ մեղադրանքի, հափշակվել են ԵԿՄ-ից. «Այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն է, դրա համար է նրան մեղադրանք առաջադրված»: Դատավորն ընդգծեց, որ արգելադրված մեքենաների մեջ կան այնպիսիք, որոնք եւս իրենց հարմարություններով այսօրվա դրությամբ օգտակար կարող են լինել, բայց քանի որ դրանք մեղադրանքի ծավալում ներառված չեն, այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն չէ, դատարանը դրանց հետ որեւէ գործողություն չի իրականացրել. «Ընդ որում, այդ իրերը դեռեւս նախաքննության փուլից ի պահ էին հանձնված ԵԿՄ-ին, այսինքն՝ իրենց պահեստում մեքենաները կանգնած են, եւ պատկերացրեք՝ մեկ էլ կորոնավիրուսի հետ կապված խնդիր է ստեղծվել, ԵԿՄ-ն էլ զինվորականներին աջակցություն ցուցաբերելու առումով ինչ-որ գործողություն պիտի անի, բայց մեքենա չունի, իսկ եղածներն էլ պահեստում կանգնած են, եւ գուցե դրանցում հենց անհրաժեշտ սարքավորումներն են, այս է խնդիրը»: Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ դատարանը դրանք հանձնել է երրորդ անձի տնօրինման՝ առանց սեփականատերերին լսելու, Մնացական Մարտիրոսյանն ասաց. «Այո, դրանց սեփականատերերը տարբեր մարդիկ են, բայց նրանք նախաքննության փուլում հարցաքննվել են եւ ասել, որ դրանք իրենց մեքենաները չեն, պարզապես գրանցված են իրենց անունով, այսինքն՝ մենք գործի նյութերում ունենք այդ մարդկանց կարծիքը, բայց հերթը դրանց հետազոտմանը չի հասել»: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
00:14 - 11 ապրիլի, 2020
«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»․ Էդուարդ Պողոսյանին ծեծի են ենթարկել

«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»․ Էդուարդ Պողոսյանին ծեծի են ենթարկել

2019 թվականի հուլիսին հրապարակել էինք, որ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք հասցնելու գործը վերաբացվել է։ Մանվել Գրիգորյանն այս դեպքից հետո շարունակաբար ճնշել էր Պողոսյանների ընտանիքին, սպառնալիքներ հնչեցրել։ Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, մանկահասակ որդիների հետ մեկնել էր Հայաստանից։ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը հեղափոխությունից հետո ՌԴ-ից վերադարձել էր  և գործի վերաբացման ուղղությամբ աշխատանքներ կատարել։ Էդուարդ Պողոսյանի բողոքի քննությունն ավարտվում է, սակայն այն դեռևս չի ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այսօր արդեն Էդուարդ Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Տեսանյությում երևում է, թե ինչպես են փակ դեմքով և մահակներով զինված 2 անձ հետապնդում Էդուարդ Պողոսյանին։ Այս դեպքից հետո Էդուարդ Պողոսյանը մեկնել է Հայաստանից։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը և գրառումը․ «Ես չէի ուզում հրապարակել այս ձայնագրությունը մի շարք պատճառներով, բայց իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երբ ես Հայաստանում էի, ինձ վրա ուշ երեկոյան հարձակվեցին դիմակավորված 2 անձ՝ հնչեցնելով հետևյալ արտահայտությունը՝ «Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»։ Նրանք զինված էին մահակներով։ Նրանցից մեկի մոտ դանակ նկատեցի, բայց ինձ հաջողվեց փախչել մի քանի հարվածներից հետո։ Ես արդեն ենթադրում եմ՝ ով և ինչու է սա կազմակերպել»,- գրել է Էդուարդ Պողոսյանը
14:45 - 04 մարտի, 2020
Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում |a1plus.am|

Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում |a1plus.am|

a1plus.am։ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ առաջիկա օրերին նամակով դիմի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա կառաջարկի, որ վարչապետի անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով՝ «գնահատական տալու Մանվել Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք տեղի են ունեցել և ունենում են լիազոր մարմինների կողմից»։ «Այն,ինչ Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում ՝ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ ։ Եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիքորոշում չի ներկայացվելու, նշանակում է որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին անհրաժեշտ է ոչ թե Մանվել Գրիգորյանը կենդանի, այլ մահացած ։ Այն սկզբունքով որ չկա մարդ, չկա խնդիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Բաղդասարյանը։ Հունվարի 15-ին դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ չհեռանալու տարբերակով։ Պաշտպանը պնդում է, որ այդ շատ վաղուց պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ արդեն 1,5 տարի է նրա մոտ հիվանդության սրացում էր նկատվում։ Խափանման միջոցի փոփոխությունից հետո էլ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը մնում է նույնը։ Ըստ Լեւոն Բաղդասարյանի՝ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում , վիճակը ծանր է, համարյա 24 ժամ միացված է թթվածնի ապարատին։ Երեկ նա դատարանում ներկայացրել է միջնորդություն, որպեսզի Մանվել Գրիգորյանին հնարավոր լինի տեղափոխվել Ֆրանսիայի այն բուժհաստատություն, որտեղ նախկինում նա բուժվել է։ Միջնորդությունը մերժվեց։ Այսօր Լեւոն Բաղդասարյանը պնդում էր, որ իր պաշտպանյալը հայաստանյան բուժհասատություններում չի կարող ստանալ լիարժեք բուժում։ Եթե հնարավոր լիներ դա, Մանվել Գրիգորյանի վիճակը վատթարացած չէր լինի՝ ստացիոնար բուժման ընթացքում։ Նա նաեւ մատնանշում է դեպք, որի արդյունքում վատթարացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ «Նախորդ տարի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում, և պետական լիազոր մարմին ներկայացուցիչները ամենավայրագ, կոշտ ձևով ՝ կատետր կոչված սարքը պոկելով թևից, Գրիգորյանին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,- հիշեց նա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը, որը խոշտանգման եւ ապօրինի կալանքի փաստով է։
12:06 - 22 հունվարի, 2020
Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար գրավ է առաջարկվում 25 միավոր անշարժ գույք |lragir.am|

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար գրավ է առաջարկվում 25 միավոր անշարժ գույք |lragir.am|

lragir.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր ընթանում է Մանվել Գրիգորյանի մասով անջատված գործի քննությունը: Պաշտպանները դարձյալ միջնորդություն ներկայացրեցին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Պաշտպանները որպես գրավ առաջարկում են անշարժ գույք: Մասնավորապես, առաջարկում են կալանավորումը փոխարինել արգելանքի տակ չգտնվող 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ շուկայական և 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքի գրավով: Խոսքն ընդհանուր 25 անշարժ գույքի մասին է: Պաշտպանները նաև ասացին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հիվանդանոցում այնքան է վատանում, որ չի կարողանում քայլել: Նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, քանի որ, ըստ պաշտպանների, ի վիճակի չէ:      
13:08 - 17 դեկտեմբերի, 2019
Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը |news.am|

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ 5 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս դատական նիստի մինչեւ սկսվելը վատացավ եւ ներկա չեղավ նիստին։ Նա ներկայացել էր անվասայլակով, ուղեկցում էին շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորել էին ծափահարություններով եւ «առողջություն զորավարին» կոչերով: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։      
12:59 - 19 նոյեմբերի, 2019