ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին
 |armeniasputnik.am|

Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այս պահին ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են մոտ 65 տոկոսով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։ Մինչդեռ, ըստ Անդրանիկ Քոչարյանի` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։ «Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում են` հաճելի անակնկալ կսպասվի Գեղամ Մանուկյանին։ Վստահ եմ, որ նա ցանկանում է՝ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ո՞ր փուլում է բանակի համար նոր համազգեստի ստեղծումը, Պապիկյանը նշեց՝ դեռ ընթացքի մեջ է։ Հայտարարված մրցույթին մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլում միայն մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ «Հիմա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, առաջիկա օրերին կստանանք առաջարկներ, դրանք կադապտացնենք հայաստանյան իրականությանը, հայկական սիմվոլիկային, այսինքն՝ խոսքը նաև զինվորական այն համազգեստներին է վերաբերում, որոնք պաշտոնական են, տոնական են, դրա հիման վրա արդեն ձեռքբերման մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։ Շեշտեց՝ սխալ է այս փուլում ասել, որ իրենք ձախողել են նոր համազգեստի հարցում։ Ավելին, վստահ է, որ հաջողելու են։ Նշեց, որ կարող էին նախկին փորձին հետևել և միայն գույնի փոփոխություն անել, սակայն համազգեստը միայն ձև չէ, այլև բովանդակություն, և հիմա հենց այդ ուղղությամբ են աշխատում։ Վստահ է, որ գալիք տարի արդեն կունենանք ձևով և բովանդակությամբ նոր համազգեստ։  
18:49 - 15 նոյեմբերի, 2023
ՊՆ-ի գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, 2023թ. համեմատ 37,7 մլրդ դրամով ավելի. ֆինանսների նախարար |1lurer.am|

ՊՆ-ի գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, 2023թ. համեմատ 37,7 մլրդ դրամով ավելի. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 37,7 միլիարդ դրամով կամ 7,3 տոկոսով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-ի պետական բյուջեի նախագիծը կազմում է 296,6 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ ճանապարհային ոլորտում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային նշանակության ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107,7 կմ միջին նորոգման աշխատանքներ և այլն: Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարը տեղեկացրեց՝ ջրային ոլորտում կշարունակվեն նաև փոքր և միջին ջրամբարների  կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ, կմեկնարկեն 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները: Ինչ վերաբերում է համայնքներին, ապա սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ:  Էկոնոմիկայի նախարարության 2024-ի բյուջեի նախագիծը կազմում է 92 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ 27,4 մլրդ դրամով կամ շուրջ 42 տոկոսով ավելի է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 745 միլիարդ դրամ կամ 2023-ի համեմատ՝ 91,5 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով ավելի: Առողջապահության նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 168 միլիարդ դրամ, ինչը 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 26 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով: ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 345 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ ավելի լինելով 95 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով:
12:18 - 15 նոյեմբերի, 2023
Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում
 |azatutyun.am|

Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Տվյալներն այսօր հրապարակեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ենթադրաբար Հայաստանից հեռացել են մինչև 18 տարի լրանալը և Հայաստան վերադառնալու դեպքում նրանց ազատազրկում է սպառնում։ «Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - ներկայացրեց Սարգսյանը: Մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական պատգամավորը առաջարկում է հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։ Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 առաջարկ է արվում. Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, վեցամսյա ծառայության դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։ «Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու, եթե չունեն գումար վճարելու ու չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ու ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները, ովքեր գնում են ծառայության 18-27 տարեկան հասակում», - նշեց Հայկ Սարգսյանը: Իշխանական պատգամավորի խոսքով՝ զորակոչիկների թվի վերաբերյալ առկա վիճակագրությունը արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը տարեց տարի նվազում է։ Եվ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ։ Ծնողները հաճախ իրենց երեխաներին պարզապես մանուկ հասակում տեղափոխում են արտերկիր, մինչև հաշվառվելը ստանում են այլ երկրի քաղաքացիություն և ազատում նրանց ծառայությունից։ Հայկ Սարգսյանի տվյալներով՝ միայն 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն, 44 հազարից դարձել է 24 հազար»: Սարգսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե իր առաջարկած օրինագիծը կարող է էլ ավելի նպաստել, որ քաղաքացիները խուսափեն ծառայությունից, ապա գումարով ազատվեն քրեական պատասխանատվությունից, քանի որ օրինագիծը արդեն իսկ զինծառայությունից խուսափած տղամարդկանց մասին է։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նախնական քննարկումների արդյունքում կողմ է արտահատվել, բայց պաշտոնական կարծիքներն ու առաջարկները դեռ չեն ստացել։
16:35 - 14 նոյեմբերի, 2023
Փոթիի նավահանգիստը շահագործող ընկերությունը հաստատում է «Բաստիոն»-ի տարանցումը Հայաստան․ ՀՀ ՊՆ-ն ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում
 |azatutyun.am|

Փոթիի նավահանգիստը շահագործող ընկերությունը հաստատում է «Բաստիոն»-ի տարանցումը Հայաստան․ ՀՀ ՊՆ-ն ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում |azatutyun.am|

azatutyun.am: APM Terminals Poti ընկերությունից (Փոթիի նավահանգիստը շահագործող ընկերություն) հաստատել են «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։ Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։ ՊՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված տեղեկություններից բացի՝ այլ հավելում չունեն։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։  
11:54 - 14 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

tert.am: Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։ Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։ «Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։  Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո, Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ներկայացրել էր ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը, այդ թվում՝ ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ։
10:47 - 13 նոյեմբերի, 2023
ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի. ՀՀ ՊՆ

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:  Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:  Հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք: Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով:
20:19 - 11 նոյեմբերի, 2023
Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։  
15:20 - 09 նոյեմբերի, 2023
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
15:16 - 06 նոյեմբերի, 2023
Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր
 |armenpress.am|

Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Սարգսյանը նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։ «Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։ Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց Աժ պատգամավորը։   Սարգսյանը հիշեցրեց, որ համանման կարգավորում եղել է դեռ 2004 թվականին, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք, որի համաձայն՝ 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր չէին կարող ծառայել, կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր։ «Եթե քաղաքացին դիցուկ 18 տարեկանից չի ներկայացել զորակոչերին, ապա ստացվում է, որ մինչև 27 տարեկանը բացակայել է 18 զորակոչից, այսինքն՝ առավելագույնը 1 միլիոն 800 հազար դրամ վճարելով՝ ազատվում էր քրեական պատասխանատվությունից ու չէր ծառայում։ Այս օրենքը երկարաձգվել է մինչև 2019 թվականը, որից հետո որևէ կարգավորում չի եղել և դաշտը մնացել է բաց։ 2021 թվականին ԱԺ-ն ընդունեց համաներում, որի համաձայն՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չէին ծառայել, հնարավորություն ունեցան ներկայանալ, ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ էի այս համաներմանը և հիմնավորված ասեմ, որ տվյալ որոշումը ոչինչ չտվեց մեր բանակին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձան և ազատվեցին քրեական պատասխանատվությունից, հետո լքեցին երկիրը՝ որևէ օգուտ չտալով նրա պաշտպանությանն ու անվտանգությանը ո՛չ գումարի, ո՛չ ծառայության տեսքով»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ համաներումից կոնկրետ օգտվել է 1360 քաղաքացի։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք հաշվառվել են պահեստազորում, քիչ բան է տալիս հայկական բանակին, քանզի նրանցից շատերն այժմ արտասահմանում են։ Եթե այն ժամանակ համաներում չկիրառվեր և ընդունվեր առաջարկվող այս տարբերակը, ապա, Սարգսյանի դիտարկմամբ, առնվազն 1000 քաղաքացի կմուծեր միջինը 10 միլիոն դրամ և այդ ահռելի գումարը կարող էր ծառայել երկրի անվտանգության զարգացմանը: Հետևաբար, թեկուզ ուշացած՝ այս նախագիծն անպայման պետք է կյանքի կոչել։ «Սույն նախագծով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր կծառայեն մեկ ամիս, իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանա ծառայել, ապա պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Մեծ գումարային տարբերությունն այն շահագրգռող հանգամանքն է, որպեսզի քաղաքացիներն, այդուհանդերձ, մեկ ամիս ծառայեն հայկական բանակում։ Ի սկզբանե ցանկացել էի, որ գումարը լինի 10 միլիոն դրամ, սակայն ամեն դեպքում հարցը ՊՆ-ի մեր գործընկերների հետ քննարկելու և օտար երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշեցինք այնպիսի կարգավորում անել, որ քաղաքացիները գոնե մեկ ամիս ծառայեն։ Օրինակ, դրսում ապրած և Հայաստանի կյանքին չինտեգրված անձինք կգան և կհագնեն հայկական բանակի համազգեստը, կծառայեն ՀՀ զինված ուժերում, կիմանան բանակում ծառայելու կանոններն ու ավելի կկապվեն հայրենիքի հետ։ Ավելին, այդ մեկամսյա ծառայությունը շատերի մոտ կարող է Հայաստան տեղափոխվելու և այստեղ մշտապես բնակվելու ցանկություն առաջացնել»,- նշեց բանախոսը։   Անդրադառնալով  այն հարցին՝ եթե մարդիկ չեն օգտվել նախկինում ընձեռված համեմատաբար մատչելի  օրենսդրական հնարավորությունից և համաներումից, ապա ինչն է նրանց դրդելու օգտվել սույն  նախաձեռնությունից, որն ավելի դժվար պայմաններ է իր մեջ պարունակում, Սարգսյանն ընդգծեց, որ ավելի քան 10 500 քաղաքացի էլ 2004-2019 թվականների միջակայքում է օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց առնչվող օրենքից, հետևաբար ասել, որ մարդիկ չեն օգտվել նախորդ նախաձեռնությունից, ապա ինչու պետք է օգտվեն ներկա նախագծից՝ տեղին չէ։   Իսկ ինչ վերաբերում է սոցիալական արդարության հետ կապված խնդրին, որ հարուստները կարող են ինդուլգենցիայի սկզբունքով կոնկրետ գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդքան էլ ապահովված չեն  և չունեն նման հնարավորություն, պատգամավորն ասաց, որ համաներումը նաև սոցիալական անարդարության դրսևորում էր, քանի որ քաղաքացիների մի մասը վճարում էր որոշակի գումար և չէր ծառայում՝ ազատվելով պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները գնում էին ծառայության, էլ չասած նրանց մասին, ովքեր զոհվեցին պատերազմում։ «Եթե մերժվի ներկայացվող նախագիծը, ապա գործող կարգավորումների պարագայում մեր հայրենակիցներից շատերը չեն վերադառնա Հայաստան, կսպասեն, մինչև կլրանա իրենց 37 տարին, ինչից հետո նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն վաղեմության հիմքով, և պետությունը նրանցից ընդհանրապես որևէ օգուտ չի ստանա»,- ասաց Սարգսյանը։ Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին ժամկետային զինծառայողների թվաքանակը եղել է 44 365, իսկ 2019 թվականին՝ 24 761, այսինքն՝ ցուցանիշն ընդամենը ինը տարվա ընթացքում գրեթե երկու անգամ պակասել է։ Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում 52 տոկոսով կրճատվել է նաև արական սեռի տղաների ծնվելու ցուցանիշն, ինչը մտահոգիչ հանգամանք և լրացուցիչ ևս մեկ շարժառիթ է եղել պատգամավորի համար՝ ստիպելով նրան մտածել սույն օրենսդրական նախաձեռնությունը օր առաջ կյանքի կոչելու մասին։
14:59 - 06 նոյեմբերի, 2023
Ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրները. Միրզոյանը՝ ձեռքբերվող զենքի մասին |armeniasputnik.am|

Ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրները. Միրզոյանը՝ ձեռքբերվող զենքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը շատ ավելին կարող էր անել և շատ ավելի զենք կարող էր ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին` ՀՀ–ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին։ «Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական սպառազինություն։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Գաղտնիք չէ, որ այդպիսի խնդիրներ կան»,- շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա շեշտեց, որ այսօր Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան նախկին իշխանությունների օրոք էր արվում։ «Ձեր քաղաքական կուսակցությունը կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ ՀՀ–ն հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»,– ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին։ Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։
11:59 - 03 նոյեմբերի, 2023
ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։ ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։  Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։  Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։ Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։ Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։  ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում: Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։ Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։  Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։ Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ Հայարփի Բաղդասարյան
17:44 - 02 նոյեմբերի, 2023
ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ-ի նախկին շենք. 1.5 մլրդ դրամ կծախսվի
 |armeniasputnik.am|

ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ-ի նախկին շենք. 1.5 մլրդ դրամ կծախսվի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքը Երևանի Խորենացի հասցեում գտնվող հասցեից կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշեց, որ այդ նպատակով 2024 թ. 1.5 մլրդ դրամի ծախս է նախատեսված։ «Մենք Խորենացի հասցեում գտնվող շենքը հանձնելու ենք պետական գույքի կառավարման կոմիտեին, և ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում առկա շենք, որպեսզի և՛ վարչական շենքն այնտեղ տեղակայվի, և՛ հարևանությամբ գործի Երևանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնը»,- ընդգծեց նա։ ՊԵԿ նախագահի ԱՏԳ կենտրոնը, ըստ նրա, բիզնես գործունեության դյուրացման համար կարևոր բարեփոխումներից մեկն է, և հենց դա է նաև հնարավորություն տալիս, որ ՊԵԿ վարչական շենքը տեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող տարածք։ Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ-ին։ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին ու բողոքել, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել ու ապրում են այդ շենքում: ՊՆ նախկին այդ շենքում մի քանի տարի շարունակ բնակություն էին հաստատել քաղաքացիներ, որոնք չէին ցանկանում դուրս գալ շենքից ու բողոքի ակցիաներ էին անցկացրել։
13:43 - 31 հոկտեմբերի, 2023