Վահե Գրիգորյան

Իրավաբան, փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավոր։ Ծնվել է 1975թ. ապրիլի 20-ին։ Սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում 2008 - 2010 թվականներին սովորել է Նոթինգեմի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում։ 2001 թվականից մինչեւ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2013 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբան (փաստաբան) եւ իրավական խորհրդատու է։ 2017 թվականի նոյեմբերից մինչեւ 2018 թվականի փետրվարը եղել է Եվրոպական Խորհրդի միջազգային իրավունքի փորձագետ։

2008 թվականից մինչեւ 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը |azatutyun.am|

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը |azatutyun.am|

azatutyun.am: Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։ Նշենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն։
09:37 - 05 հուլիսի, 2019
Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան |azatutyun.am

Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան |azatutyun.am

azatutyun.am։ Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակն, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:Երեկ, ի դեպ, հայտնի դարձավ, որ բարձր դատարանը՝ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում է հրապարակել, ըստ որի, Վահե Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:
09:40 - 28 հունիսի, 2019
Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը |lragir.am|

Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը |lragir.am|

lragir.am։ Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,-ասաց Գրիգորյանը:Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվեն ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան:Գրիգորյանը երդվեց, երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ:
11:24 - 20 հունիսի, 2019
Վահե Գրիգորյանը խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը |lragir.am|

Վահե Գրիգորյանը խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը |lragir.am|

lragir.am։ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը՝ մինչ որպես փաստաբան որոշ գործերից հրաժարվելը: «Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Դրանց զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչ դա հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ի,այլ նաև Հայաստանի ներպետական դատարանների, նաև՝ միջազգային քրեական դատարանին տեղեկացնեմ իրենց ցուցակներից դուրս գալու մասին»,-ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակում պետք է հասցնի դատարաններին տեղեկացնել բոլոր գործերից հրաժարվելու մասին: Այդ գործերը, այդ թվում՝ Մարտի 1-ի զոհերի որոշ իրավահաջորդների գործերը, վերցնելու են ուրիշ իրավաբաններ: Գրիգորյանի խոսքով՝ նրանց հետ նախնական պայմանավորվածությունները կան: Նա վստահեցրեց, որ թողնելու է իր ողջ զբաղվածությունը, դադարեցնելու է ցանկացած ներգրավվածություն որևէ գործում:ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Գրիգորյանի երդման արարողության ժամի և օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ:Ազգային ժողովը Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում հունիսի 18-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
14:22 - 18 հունիսի, 2019
Վահե Գրիգորյանն առաջխաղացման ցուցակում չի եղել․ Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրում է փաստերը |fip.am|

Վահե Գրիգորյանն առաջխաղացման ցուցակում չի եղել․ Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրում է փաստերը |fip.am|

fip.am: Ազգային ժողովում հունիսի 18-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ ծառայելուն զուգահեռ Արցախի զինվորական դատախազությունում աշխատելու վերաբերյալ։ «Ես, ճիշտն ասած, մի քիչ էլ հեռու գնացի ու փորձեցի Ձեր նշանակման փաստաթղթերը գտնել ու հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99 թ. Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված` դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ, հետաքրքրվեցի, դա, պարզվեց, հենց առաջխաղացման ցուցակն է, այսինքն՝ 99 թ. Դուք արդեն առաջխաղացում ունեցաք…»,— հայտարարեց Գորգիսյանը։ Պատգամավորը նաև հավելեց, որ այդ նույն ցուցակում, բացի Վահե Գրիգորյանի անունից, կա Միշա Գրիգորյան անունով անձ։ «Եթե չեմ սխալվում, Միշա Գրիգորյանը Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր` այս համակարգում լինելը նաև օգնել է Ձեզ այս բացառիկ ձեռքբերումներում»,- հարցը եզրափակեց Գորգիսյանը։ Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ իր հայրը բանվոր մարդ է եղել, իսկ մայրը հաշվապահ է։ «Այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի… Ես չգիտեմ Դուք ինչ ցուցակ եք ասում, ես ընդհանրապես որևէ դատախազների առաջխաղացման ցուցակում չեմ կարող լինել»,— հայտարարեց Գրիգորյանը։ Fip.am-ը որոշեց ուսումնասիրել Գորգիսյանի նշած փաստաթղթերը և պարզեց, որ պատգամավորը մանիպուլյացիաներ է իրականացրել։ Arlis.am իրավական տեղեկատվական համակարգում որոնելով՝ գտանք 1999 թ. հունվարի 11-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված երկու հրամանագիր, առաջինը՝ դատախազների պիտանիության 1999 թ. ցուցակը հաստատելու, երկրորդը՝ դատախազների ծառայողական առաջխաղացման 1999 թ. ցուցակը հաստատելու մասին։ Գորգիսյանն իր խոսքում մեջբերում է պիտանիության ցուցակը, որտեղ, իսկապես, կա Վահե Միշայի Գրիգորյանի անունը՝ 103-րդ համարը։ Սակայն այս ցուցակը որևէ կապ չունի դատախազների առաջխաղացման ցուցակի հետ, ինչպես պնդում է Գորգիսյանը։ Արդեն նշել ենք, որ նույն օրը նախագահը ստորագրել է դատախազների առաջխաղացման մասին առանձին ցուցակ, որտեղ Վահե Միշայի Գրիգորյան անունը չկա։ Եվ Գևորգ Գորգիսյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հոր՝ Միշա Գրիգորյանի անվան առկայությանն այդ ցուցակում, ապա սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Ցուցակում նշված Միշա Գրիգորյանի հայրանունը Գարեգին է, սակայն Վահե Գրիգորյանի հոր հայրանունը Սերգեյ է։ Հատկանշական է, որ քիչ առաջ Aysor.am կայքը հրապարակել է Գևորգ Գորգիսյանի մեջբերած փաստաթուղթը՝ նյութում գրելով. «Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումնասիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ դատախազների առաջմղման ցուցակի 103-րդ համարը հենց ՍԴ դատավորի ներկայիս թեկնածու Վահե Գրիգորյանն է»,- կայքը ևս մանիպուլյացիա է իրականացրել՝ պիտանիության ցուցակը ներկայացնելով որպես առաջխաղացման ցուցակ։ Մանրամասները՝ այստեղ
14:15 - 18 հունիսի, 2019
Լինել առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է․ Վահե Գրիգորյան |hetq.am|

Լինել առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է․ Վահե Գրիգորյան |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի համար անակնկալ չէ ընտրվելը։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Գրիգորյանը։«Ես ասել էի, որ շատ բարձր հավանականություն էի տեսնում ինձ ընտրելու, դա ինձ համար անակնկալ չէր»,- ասաց նա։Նախորդ առաջադրման ժամանակ Գրիգորյանն իր ելույթում ասել էր, որ նախընտրում է ընտրվել վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից, քանի որ այն չուներ քաղաքական մեծամասնություն: Մեր հարցին, թե արդյոք իր սկզբունքներին չի՞ հակասում, որ այժմ ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որը ունի քաղաքական մեծամասնություն, Գրիգորյանը պատասխանեց.«Բացարձակապես, ես նախընտրություն եմ ունեցել, նախընտրել եմ ընտրվել վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից, որովհետև որևէ քաղաքական ուժ այդ պահին խորհրդարանում չուներ մեծամասնություն, բայց բնականաբար ընտրված լինել դեմոկրատական ընտրություններով ձևավորված ԱԺ-ի կողմից և լինել Հայաստանի առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է ցանկացած դատավորի համար և մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատասխանատվություն է»։«Ընտրվելու դեպքում ես կնախընտրեմ հենց նման խորհրդարանի կողմից ընտրվեմ, որովհետև դա առնվազն որոշակի քաղաքական համաձայնություն է նշանակում: ՍԴ ցանկացած դատավորի համար իր ընտրության ընթացքում իր ընտրությամբ ձեռք բերված բարձր լեգիտիմության մանդատը միշտ մեծագույն օգնություն է իր ծանր պատասխանատվությունը կրելու հարցում։ Ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքները, որ քաղաքական ուժն էլ ստանա մեծամասնություն, եկող խորհրդարանում մեծամասնությունը և գործադիր իշխանությունը վերահսկվելու է մեկ քաղաքական ուժի կողմից»,- ասել էր նա։Գրիգորյանը վստահեցրեց, որ հանրապետության նախագահի կողմից նախաձեռնած բոլոր մրցույթներին մասնակցել է։«Հայաստանում այս պաշտոնի համար առաջադրումները, նշանակումները եղել են ծայրահեղ ստվերային։ Երբևէ նման հրապարակայնություն չի եղել, մեկ տարի է՝ իմ անձն է քննարկվում, և ես եմ այսպես ցանկացել, որ լիներ»,- ասաց նա։Ինչ վերաբերում է այն գործերին, որոնք այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են, և որոնց տուժողների ներկայացուցիչն է ինքը, Վահե Գրիգորյանն ասաց, զգալի մասից արդեն իր մասնակցությունը դադարեցրել է, այդ գործերում կներգրավվեն այլ պաշտպաններ։ Գրիգորյանի խոսքով՝ խնդրել է, որ իր երդմնակալության արարողությունը հետաձգվի, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններին տեղեկացնի իր՝ ՍԴ անդամ ընտրվելու և այդ դատարանների ցանկերից հեռացվելու մասին։
13:56 - 18 հունիսի, 2019
Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, բայց այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․Վ․Գրիգորյանը՝ Գորգիսյանին |tert.am|

Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, բայց այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․Վ․Գրիգորյանը՝ Գորգիսյանին |tert.am|

tert.am: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՍԴ դատավորի ընտրության ժամանակ թեկնածու Վահե Գրիգորյանին ասաց, որ ուսումնասիրել է նրա կենսագրությունը և պարզել, որ 1997-ից աշխատել է Արցախի զինվորական դատախազությունում, որպես հատուկ բաժնի պետի օգնական, քննիչ, ապա դատախազի օգնական։ «Բայց նույն կենսագրականում գրված է, որ 1997-99 թթ-ը զորակոչվել է զինվորական ծառայության։ Ինչքանո՞վ էր այս երկուսը համատեղելի և առհասարակ, 99-ին առանց որևէ կոռուպցիոն սխեմայի կամ միջամտության հնարավո՞ր էր սա»,-հարցրեց նա։ Գորգիսյանը շարունակեց, որ հեռու է գնացել և նայել 99թ-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակը և Վահե Գրիգորյանի անունից երկու անուն վերև գրված է եղել Միշա Գրիգորյան անունը։ «Արդյոք ձեր հայրը օգնե՞լ է ձեր բացառիկ ձեռքբերումների համար»,-հարցրեց նա։ Վահե Գրիգորյանը նշեց, որ իր հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ։ «Որովհետև առաջին հերթին իմ հայրն է, ինքն է ինձ դաստիարակել, իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս էլ հաշվապահ, սովորական ծառայող է։ Իմ մասնագիտական հաջողությունները ձեռք եմ բերել իմ վաստակով և աշխատանքով, բայց ես դրանց համար պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո՝ մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է զինվորական ծառայության ընթացում դատախազության բարձրաստիճան սպա լինելուն, Վահե Գրիգորյանն ասաց, որ դա եղել է հենց իր զինվորական ծառայությունը։ Նա ներկայացրեց, որ 97-ին, երբ ավարտել է ԵՊՀ-ն, սեփական կամքով զորակոչվել է Արցախ ծառայության իր 8 կուրսընկերների հետ, ընդ որում՝ որպես շարքային և ոչ թե սպա։ Այնուհետև, ինքը Մատաղիսում էր ծառայում, Սամվել Բաբայանի հրամանով իրավաբանական կրթություն ստացածներին, առանց նրանց կամքը հարցնելու, նշանակել են դատախազությունում ծառայության, որից հետո ինքն արդեն առաջխաղացում է ունեցել: Դրանից հետո ինքը որոշել է դուրս գալ համակարգից, քանի որ երբեք չի ցանկացել իրավական համակարգում աշխատել։
08:56 - 18 հունիսի, 2019
Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա. Վահե Գրիգորյան |lragir.am|

Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա. Վահե Գրիգորյան |lragir.am|

Lragir.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հիշեց, որ Գրիգորյանը հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի համար ամենահարմար կառավարման ձևը նախագահականն է: Իսայանը հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը գործող Սահմանադրությամբ, և արդյոք տեսնում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն: «Ես ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Հայաստանն ունի ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք անհրաժեշտաբար պետք է հանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացի, որը պետք է քննարկման առարկա դարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: Ես կուզեի, որ մենք բոլորս համաձայնվեինք, որ 2015-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը ընդունվելու փաստով և ձևով բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»,-ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ երբ ներկայացվի կառավարման դասական խորհրդարանական և դասական նախագահական մոդել, իր նախապատվությունը՝ որպես իրավաբան և քաղաքացի, կտա նախագահականին: Սակայն նա շեշտեց, որ չի պնդում, թե անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա որոշում է ժողովուրդը: «Եվ եթե մարդիկ ընտրեն այդ կառավարման մոդելը, համապատասխանաբար հաջորդ փուլում պետք է ներկայացվի կատարյալ, ավելի հղկված Սահմանադրության տեխնիկապես մաքուր տեքստը, որը պետք է ընդունվի և կիրառվի: Եթե հանրաքվեի արդյունքում հաստատված մնա այս կառավարման մոդելը, մենք կհամարենք, որ սա այլևս քննարկումից դուրս է, և ցանկացած փոփոխություն պարզապես տեխնիկական է»,-նշեց թեկնածուն:
08:30 - 18 հունիսի, 2019
Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի լեգիտիմության մասին |lragir.am|

Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի լեգիտիմության մասին |lragir.am|

lragir.am: Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա լրագրողներին ասաց, որ կոնկրետ մեկ պատգամավոր դեռ վստահ չէ, իրեն կընտրի, թե ոչ, բայց ընդհանուր քննարկման մթնոլորտը դրական էր:Նախքան հանդիպումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրենց մտահոգում է Վահե Գրիգորյանի շարունակական պնդումն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ: Զոհրաբյանն ասել էր, որ եթե Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, ուրեմն իրենք այսօր բարձրացնելու են հարցը, որ այս ամբողջ գործընթացը լեգիտիմ չէ: Վահե Գրիգորյանն ի պատասխան լրագրողներին ասաց. «Ես կրկնեցի այն, ինչ ասել եմ և ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ: Ես քննադատել եմ չորրորդ նախագահի՝ պառլամենտի կողմից ընտրվելու կարգը: Եվ անկախ նրանից, թե փաստաբան Վահե Գրիգորյանը ինչ կարծիք ունի այդ ընտրության կարգի իրականացման սահմանադրականության հետ կապված, չորրորդ նախագահի լեգիտիմությունը չի քննարկվում մեկ իրավաբանի կարծիքով»:Նա հավելեց, որ այս ուղղությամբ այլ միտումներ է նկատում:«Ես կոմպրոմատային պայքար եմ նկատում այստեղ: Ուրեմն մարդիկ, պետական կառույցներ, քաղաքական խմբակցություններ, կուսակցություններ, որոնք ժամանակին այս հարցերը կարող էին բարձրացնել, երբեք չեն խոսել այս մասին: Անցել է որոշ ժամանակ, գործողություններից ու գործունեությունից որոշ ասպեկտով դժգոհ, ակնալիքները չարդարացված վիճակում մարդիկ գնում ու վեր են հանում խնդիրներ, որոնց լուծումը, եթե իսկապես խնդիր էին համարում, իրենց տիրույթում էր: Իրենք երբեք չեն լուծել, և հիմա գալ կանգնել ու ասել՝ չորրորդ նախագահը ոչ լեգիտիմ է, եթե որևէ խմբակցություն այս պառլամենտում նման դիրքորոշում ունի, նա առաջին հերթին իր մադատները վայր դնելու խնդիր ունի: Այս պառլամենտը ընտրված է այդ նախագահի հրամանագրով նշանակված ընտրություններով, և ընդհանրապես ՀՀ-ն պառլամենտական հանրապետություն է դարձել չորրորդ նախագահի երդմնակալության պահից»,- ասաց Վահե Գրիգորյանը:
14:02 - 14 հունիսի, 2019
Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար. Վահե Գրիգորյան |armtimes.com|

Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար. Վահե Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com։ Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում ես երդում չեմ տալիս, որ լինեմ որեւէ խմբավորման ներկայացուցիչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը․«Դուք հիշում եք՝ անցած տարի ՍԴ դատավորի թեկնածուներից մեկի ընտրության քննարկման ժամանակ ողջ կոնտեքստը վերաբերում էր այն հարցին, որ մենք ձեզ գործուղում ենք, ամենօրյա կապի մեջ կլինենք։ Սա բացառվում է իմ դեպքում։ Եւ ես նախապես իմ բոլոր նախկին եւ գործող վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ չեմ գնում հին ավանդույթները շարունակելու համար»։ Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության մեջ հնչում է Վահե Գրիգորյանի անունը, եւ իբրեւ թե նա Մարտի մեկի գործով ինչ-որ բան պետք է գրի, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ որեւէ բան գրելու մասին խոսք չի եղել, ուղղակի մամուլն այնքան է պտտել այդ թեման, որ սխալ ընկալումներ են առաջացել․«Ինչ-որ բան գրելու մասին խոսք չի եղել, իրականում ես բան չէի գրելու, դա լայնածավալ գրականություն է, դրանք մեր առարկություններն էին՝ ՄԻԵԴ-ում ներկայացված։ Ես կարծում եմ, որ մեր իրավական մշակույթի մեջ ընդունված չի եղել, որ փաստաբանը, լինելով անհատ, ինդիվիդուալ փաստաբան, կարող է իր պահանջները թելադրել թե՛ ՀՔԾ-ին, թե՛ դատախազությանը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտվելիս»,- ասաց Վահե Գրիգորյանը։Անդրադառնալով պնդումներին, թե ինքը կոնկրետ քաղաքական հայացքներ ունի, իսկ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական կառույց է, Վահե Գրիգորյանն արձագանքեց․«Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար։ Այլ հարց է՝ որքանով են այդ հայացքներն ազդում արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես դա բարձրաձայնել եմ։ ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»։Շարունակությունը՝ armtimes.com
10:06 - 13 հունիսի, 2019
Արդարադատության համակարգի վերափոխումների ընթացքն այլեւս անդառնալի է․ Վահե Գրիգորյան

Արդարադատության համակարգի վերափոխումների ընթացքն այլեւս անդառնալի է․ Վահե Գրիգորյան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին։ Վերջինս Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել այս թեմայով, որում մասնավորապես ասված է․«Սիրելի ընկերներ,Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին (պաշտոնական հաղորդագրությունը ներքեւում)։Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար եւ հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության դեպքում, իսկ մինչ հաջորդ շաբաթվա վերջ ես զբաղված եմ լինելու ընթացիկ բողոքարկումներով եւ վարույթումս գտնվող այլ անհետաձգելի գործերով։Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբեւէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով եւ բազում շահերի անհամապատասխանության հետեւանքով թափուր մնացած, իսկ 2018թ․-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձեւավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որեւէ այլ բարձր դատական եւ, առհասարակ, պետական պաշտոնի համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95%-ից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի եւ նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որեւէ ստուգման թափանցիկ ընթացակարգի եւ զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։Եւ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն։Մնացած պարզաբանումները ժամանակի ընթացքում կներկայացնեմ, ինչպես նշեցի արդեն, բաերփոխումների եւ վերափոխումների իմ պատկերացումների առանձին կետերի տեսքով։ Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլեւս անդառնալի է եւ հասնելու է Հայաստանին արժանի կայուն եւ հանրության շրջանում խորը վստահություն եւ հարգանք վայելող համակարգի կարգավիճակի։Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, եւ իմ անձի վերաբերյալ եւ շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան եւ զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»։
09:29 - 31 մայիսի, 2019
Վերաքննիչը մուտքագրել է Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ |azatutyun.am|

Վերաքննիչը մուտքագրել է Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ քրեական դատարանը մուտքագրել է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բողոքը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ: Բայց քանի դեռ գործի նյութերը չկան, բողոքը չի կարող մակագրվել որևէ դատավորի, «Ազատությանը» տեղեկացրին Վերաքննիչ քրեական դատարանից՝ մանրամասնելով, որ իրենք արդեն դիմել են առաջին ատյանի դատարան նյութերն իրենց ուղարկելու պահանջով։«Հիմա մենք կգրենք գրություն, երբ որ կպատասխանեն, որ նյութեր չկա, արդեն ըստ ընթացակարգի կորոշվի ոնց կանեն։ Էս պահին ոչինչ հայտնել չենք կարող՝ վարույթ ընդունվել է, չի ընդունվել, դա մեր իրավասության սահմաններում չի», - հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։Տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումը համարում է ոչ մրցակցային դատավարական պրոցեսի արդյունքում կայացված որոշում։«Որոշման հիման վրա կասեցվել է մի գործ, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալների և տասնյակ տուժողների։ Նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել: Դա բավական չի, անմիջապես որոշումը կայացնելիս վերցրել որոշումը ուղարկել է ՍԴ՝ Սահմանադրական դատարան ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը», -  ընդգծեց Գրիգորյանը։Սահմանադրական դատարանից այսօր հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը ՍԴ մուտքագրվել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Սահմանադրական դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է հաղորդագրությունում: Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանվում է՝ նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտագրվելուց հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում:
14:09 - 23 մայիսի, 2019