Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ գործող փոխխոսնակ։ Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին։ 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը, 2003 թվականին Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թվականին նույն համալսարանի մագիստրատուրան, 2010թ-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:  2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում: 

1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2004-2009թթ-ին ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ: 2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է, 2014-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

 2012-2015թթ. եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019 թվականի հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել ու քննարկել համավարակի ընթացքում կատարված աշխատանքները․ Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել ու քննարկել համավարակի ընթացքում կատարված աշխատանքները․ Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հայտարարությունից հետո, որն արվեց Գագիկ Ծառուկյանի կողմից, ըստ էության, սկսեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որոնք որևէ քաղաքական օրակարգ չէին պարունակում, պարունակում էին սպառնալիքներ, որից հետո շարունակվեց այս քաղաքական հետապնդման աշխատանքները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Այս օրիրին ամբողջությամբ,արդեն 1000-ից ավել  քաղաքացիներ, համակիրներ, մտախոհներ, մարդիկ, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակից, եկել են իրենց զորկացությունը հայտնելու, պահպանելով բոլոր  պաշտպանիչ միջոցները, սակայն  նրանց բերման են ենթարկում՝ անհամաչափ ուժի  կիրառում  է տեղի ունենում ։ Երեկ տեղի ունեցած գործընթացները, որոնց ներկա էին նաև լրագորղներից շատերը, տեսաք, որ ոստիակնության կողմից անհամաչափ ուժի և դրսևորումներ տեղի ունեցավ,որի ընթացքում խոչընդոտվեց նաև լրագրողների բնականոն աշխատանքը, և որևէ մեկը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը»։ Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին Էնֆիաջյանն ասաց, որ ՀՀ-ում կորոնավիրուսի այս պայմաններում արձանագրվում  է օրեցօր վատթարացող իրավիճակ։ «Մենք բազմիցս խոսել ենք վճակագրական տվյալներից, ասել ենք, որ ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակը անմխիթար, այլ  առահասրակ ախարհում համամասնության մեջ մենք ամնեվատ ցուցանիշն ենք արձանագրում։ Մենք արդեն հարյուրավոր մահեր ունենք, և դեպքեր ունենք, որ քաղաքացիները դիմում են հիվանդանոցներ, բայց դրանց ծանրաբեռնվածության պատճառով չեն ընդունել վարակակիրներին և արդեն երկու մահ է արձանագրվել, սա փաստում է նույնիսկ երկրի վարչապետը։ Այսպիսի խնդիրները, օրինակները բազում են և պատասխանատվության հարց կա։ Մենք դեռևս 10 օր առաջ գրավոր դիմում ենք ներկայացրել պարետատուն, որով ուզում ենք հասկանալ և ժողովրդին ներկայացնել՝ ի՞նչ գործողություններ և միջոցառումներ է ծավալել պարետատունը,  միջազգային  կառույցների հետ ինչպիսի՞ կապ է հաստատել և ի՞նչ գործողություններ է իրականացնել։ Միջազգային տարբեր դոնորների կողմից ֆինանասական միջոցներ են հատկացվել  և այդ միջոցները ի՞նչ նպատակի են ծառայեցվել։ Սա հրատապ հարցապնդում է, բայց այս հրատապնդման պատասխանը դեռևս չենք տեսնում և չենք ստանում։ Մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամենը այս իրավիճակին լուծում տալու համար և մեր խմբակցությունը նախաձեռնելու է հանձնաժողով ձևովորելու  և հանգամանալից քննարկումներ իրականացնելու, որպեսզի այս ոլորտը փախողած մարդիկ գան պատասխանատվության և ներկայացնեն իրական վիճակագրական տվյալները»,- եզրափակեց պատգամավորը։
12:31 - 17 հունիսի, 2020
Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստի հումք՝ տեղում արտադրելու համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին: «Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր: Եվ թեստերի մեր կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել ՝ այն ներկրումներով, որոնք մենք արդեն իսկ արել ենք: Մոտ 60 հազար բերել են Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»,-ասաց Ավինյանը: Փոխվարչապետը համարում է, որ այս ընդհանուր չափաքանակը բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար:
17:07 - 13 ապրիլի, 2020
ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինիի հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր «Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ: Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ  ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» թեմաները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական ձեռքբերումներից  կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է: Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:
18:02 - 26 փետրվարի, 2020
Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

Վահե Էնֆիաջյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են վիզաների տրամադրմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վահե Էնֆիաջյանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժևորելով Հայաստանի և Չինաստանի միջև առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջև ձևավորել փոխըմբռնման և գործակցության նոր հարթակներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ և դյուրին ընթացակարգերի ձևավորման հարցերը: Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորած բարիդրացիական հարաբերությունները և հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:
06:56 - 22 հոկտեմբերի, 2019
Սոչիում կայացել է ՍԾՏՀ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը |news.am|

Սոչիում կայացել է ՍԾՏՀ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը |news.am|

news.am։ Սոչիում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստը, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:Նա, մասնավորապես, հայտնեց, որ նիստի ընթացքում ինքն անդրադարձել է փակ սահմաններին եւ տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող գործոններին, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությանը, որը հակասում է իրենց կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին: Ընդգծելով Սեւծովյան երկրների ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապը՝ փոխխոսնակը նկատեց, որ Սեւծովյան ավազանը Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկն է, այդ պատճառով չափազանց կարեւոր են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների տնտեսական համագործակցության հեռանկարները:Փոխխոսնակը նկատեց, որ նիստի ընթացքում ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է բարձրացնել ղարաբաղյան կարգավորման թեման, սակայն նա ընդգծեց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, եւ այդ պատճառով Հայաստանն անընդունելի է համարում կազմակերպության գործունեությունը քաղաքականացնող փորձերը՝ իր իրավասությունները գերազանցող եւ կանոնադրությանը հակասող փաստաթղթերի ընդունման միջոցով:
09:54 - 01 հոկտեմբերի, 2019
«Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով». Վահե Էնֆիաջյանն այցելել է զինվորական կոմիսարիատ

«Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով». Վահե Էնֆիաջյանն այցելել է զինվորական կոմիսարիատ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքներին, ինչպես նաեւ հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ: Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են եւ պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջեւ: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար: «Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական: Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների եւ նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն:
14:32 - 12 հուլիսի, 2019
ԲՀԿ-ն առաջարկում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության |lragir.am|

ԲՀԿ-ն առաջարկում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության |lragir.am|

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Բարգավաճ Հայաստան խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրականում դա հնարավոր է իրականացնել, հատկապես որ արդեն երկու տարի է, որ գործարկվել են տարբեր պետական ծրագրեր, որոնք ծառայության մեջ ներգրավում են ավելի մեծ պատրաստվածություն ունեցող անձանց: Այսինքն՝ համապատասխան ռեսուրս կա, որպեսզի փորձառուները լինեն առաջնագծում: Ըստ Էնֆիաջյանի՝ երբ անփորձներն են առաջնագծում, դա մեծացնում է դժբախտ դեպքերի թիվը: Տարիքով փոքրերի շրջանում ավելի մեծ են բանակում մահացության ու դժբախտ դեպքերը: Ըստ նրա՝ մտահոգիչ են նաև բանակում ինքնասպանության դեպքերը: «Մենք այս նախաձեռնությամբ կարողանալու ենք մարտական հերթապահությունում փոփոխություն կատարել: Եվ այդ փոոփոխությունների արդյունքում մենք կարողանալու ենք մարդկային կյանքեր փրկել: Խոոսքը վերաբերում է հետևյալին, որ մարտական հերթապահոություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարվա ծառայություն անցնելու, փորձառություններ ու հմտություններ ձեռք բերելուց հետո նոր նրանք հնարավորություն ունենան մարտական հերթապահություն անցնելու»,- նշեց նա:
11:34 - 09 ապրիլի, 2019