Սանիթեք

Սանիթեք Հայաստանը «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» թափոնների կառավարման միջազգային ընկերության մասնաճյուղն է Հայաստանում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լիբանանում։ Ընկերությունը հիմնվել է 2010 թ. սեպտեմբերին Բեյրութում, իսկ 2014 թ. դեկտեմբերից գործում էր նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։ 

Ընկերության կատարած աշխատանքից քաղաքացիների ունեցած մեծ դժգոհություններից հետո 2019-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը:

Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը․ Սանիթեք

Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը․ Սանիթեք

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել. ««Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կառավարությունը ս.թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»:
06:00 - 09 օգոստոսի, 2019
«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետարանին կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է անում |civilnet.am|

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետարանին կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է անում |civilnet.am|

civilnet.am։ «Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվել է երկու առաջարկություն` կարճաժամկետ և երկարաժամկետ, որ շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը: Որպես կարճաժամկետ լուծում՝ ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման: Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները: Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները: Դրանք են՝  1․ Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում` Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում 2․ Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը, 3․ Վերանայել պայմանագրերի պայմանները, 4․ Ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները։
11:59 - 02 օգոստոսի, 2019
«Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․տնօրեն |tert.am|

«Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․տնօրեն |tert.am|

tert.am։ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․ այսօր հրավիրված ասուլիսին Լիբանանից ուղիղ կապով ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը, ով բացատրեց, որ հենց դա էր ասուլիսը Վրաստանում անցկացնելու հիմնական պատճառը։ Նշենք, որ նախապես հայտարարված էր, որ ասուլիսը կկայանա Թբիլիսիում, սակայն դա վրդովմունք առաջացրեց լրագրողների շրջանում և ասուլիսի վայրը տեղափոխվեց Երևան: Ըստ նրա, ընկերության նկատմամբ ճնշումներից մեկն այն քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին։ «Քրեական գործն անօրինական է և անհիմն: Այն քաղաքապետարանի կողմից կազմակերպված է, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները, անարդար ու խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով իշխանության շահերից»,-ասաց տնօրենը և հավելեց, թե չպետք է մոռանալ անցյալի հայտարարությունները, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։ Իրավաբան Արմեն Հարությունյանը ներկայացրեց քրգործի մանրամասները և ասաց, որ հարկերից խուսափելու հիմքով է այն հարցվել, որն ըստ նրա՝ ակնհայտ անօրինական որոշում է և հիմնավորում չկա, պարզապես կա հետևություն։   Փաստաբանը նշեց, որ 290 մլն հարկերի մասին է խոսքը, որ ենթադրվում է, որ չի վճարվել։ Նա փաստեր ներկայացրեց, թե խնդիրն ինչի մասին է։ Փաստաբանը նշեց, որ «Սանիթեքը» օտարերկրյա ներդրումներ իրականացնող ընկերություն է և ինչպես ցանկացած ընկերություն, երբ որոշում է կայացնում ներդրումի համար, նախ ուսումնասիրում է հարակային դաշտը և որոշում՝ արժե՞ անել ներդրումը, թե՞ ոչ։«Իհարկե երբ ուսումնասիրություններն այդ պահին կատարվում են, ամեն ինչ լավ է, իսկ եթե մեկ տարի հետո որոշ կարգավորումներ լինեն...»,-ասաց նա և նշեց, որ երբ 2011թ-ին նոր հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտավ, Ազատականացված վճարների մասին օրենքը ուժը կորցրեց։  
09:01 - 02 օգոստոսի, 2019
«Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում

«Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում: ««Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության: Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում:  
10:18 - 30 հուլիսի, 2019
«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը. Դավիթ Խաժակյան |aysor.am|

«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը. Դավիթ Խաժակյան |aysor.am|

aysor.am։ «Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը, լրագրողների հետ զրուցյում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Այն կարող է հեղինակազրկել մեր պետականությունը, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս իրականացնելը, մենք, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա», - ասաց նա։ Դավիթ Խաժակյանը կոչ արեց «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից։«Կարծում եմ, որ այս կոչը նաև մեր լրագրողական համայնքը կհղի «Սանիթեք»-ին, որովհետև խնդիրը լոկալ բնույթի է և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ», - ասաց նա։ «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ առ այս պահը որևէ բացատրություն տրված չէ, թե ինչու են Թբիլիսիում ասուլիս հրավիրել։
08:33 - 30 հուլիսի, 2019
«Սանիթեք» ընկերության հայտարարությունը

«Սանիթեք» ընկերության հայտարարությունը

Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա: Ավելին,  նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում։ Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից: «Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:  Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընկերության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են. Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը` փոխադարձ համաձայնությունը: Ի հավելումն ամենին՝ ևս մեկ անգամ խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյետիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։ «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։
05:42 - 18 ապրիլի, 2019
«Սանիթեք» ընկերությունը հայցում է երեւանցիների ներողամտությունը

«Սանիթեք» ընկերությունը հայցում է երեւանցիների ներողամտությունը

«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։ Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։ Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան։ «Սանիթեք» ընկերության տնօրինություն
08:48 - 13 ապրիլի, 2019
«Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է․ «Սանիթեք»

«Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է․ «Սանիթեք»

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը՝ պարզաբանելով ընկերության մասին մամուլի հրապարակմանը հայտարարում է․ «Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ ս.թ. մարտի 29-ի համարում տպագրված հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունն աշխատում է բնականոն ռեժիմով և «խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ «Սանիթեք» ընկերությունում ղեկավար կազմի ժողովները կրում են պարբերական բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են բազմապրոֆիլ հարցեր և խնդիրներ։ Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից։ «Սանիթեք» ընկերությունը, սերտ համագործակցելով, աշխատել և շարունակում է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` հավատարիմ մնալով «Մաքուր Երևան» ունենալու նպատակին»,-հայտնում են «Սանիթեքից»:
08:42 - 29 մարտի, 2019