Գայանե Աբրահամյան

7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար, լրագրող։ Անկուսակցական է։ Ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երեւանում: 1996 թ․ ավարտել է Երեւանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 2007թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության եւ տեսության ֆակուլտետը:

2009թ․ սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ)։ 2001թ․-ից ծավալել է լրագրողական գործունեություն։ Թղթակցել է միջազգային մի շարք պարբերականների ( The Guardian, Eurasianet.org, One Magazine)։ 2008-2010 թթ․ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ: 2013-2017թթ.հեղինակել եւ վարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդաշարը։ 2017-2018 թթ․ Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը։ 2016-2018թթ. եղել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ։

2016 թ․հիմնադրել եւ ղեկավարել է «Հոդված 3» ակումբը: Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների եւ լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության եւ կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է ավագանու անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2020 թ․ նոյեմբերի 16-ին վայր է դրել մանդատը՝ դադարեցնելով պատգամավորական գործունեությունը։

Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը

Ընդունվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն պաշտոնական հայտարարություն է տարածել հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բուրոյի հայտարարությունը կարեւոր եւ հիմնարար փաստաթուղթ է, այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղություններն ու տեսլականը` առաջին իսկ դրույթում վերահաստատելով Արեւելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին` ի թիվս այլոց ընդգծելով ինքնորոշման իրավունքը: «Այս հայտարարությունը Եվրախորհրդարանի եւ ԱլԳ հինգ երկրների` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարների կողմից ընդունված եւ համաձայնեցված ռազմավարական փաստաթուղթ է, որն արդյունք է երկարատեւ եւ բարդ բանակցությունների»,- ասել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը: Պետք է շեշտել, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաեւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:
15:16 - 19 հունիսի, 2020
Մեդիապատերազմի նպատակն այն է, որ մեզ դրդում են փակել այս կամ այն ալիքը, բայց մենք դա չենք անելու, գնալու ենք իրավական ճանապարհով. Գայանե Աբրահամյան |tert.am|

Մեդիապատերազմի նպատակն այն է, որ մեզ դրդում են փակել այս կամ այն ալիքը, բայց մենք դա չենք անելու, գնալու ենք իրավական ճանապարհով. Գայանե Աբրահամյան |tert.am|

tert.am: Երբ օրենքի հայեցակարգը քննարկում էի իմ լրագրող գործընկերների հետ, ինձ ասում էին՝ ինչո՞ւ եք օրենքը փոխում, ուզո՞ւմ եք մեզ սահմանափակե՞լ: Այս մասին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:«Ոչ, սիրելի ընկերներ, 4-րդ իշխանությանը սահմանափակել որևէ իշխանություն, առավել ևս ժողովրդավար լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանություն չի կարող և չի ցանկանում, բայց կանոնակարգել, անշուտ, անհրաժեշտ է: Ազատ խոսքի իրավունքը բոլորովին բացարձակ իրավունք չէ, սա սահմանափակվում է, եթե այն խաթարում է մյուս իրավունքները և սա նորություն չէ: Եթե ընդհանրապես վերջին ամսիներին խոսում ենք մեդիապատերազմի մասին, ուզում եմ հստակ տարբերակենք՝ սա ոչ միայն կառավարող ուժի դեմ մեդիապատերզմ է, սա Հայաստանի դեմ սանձազերծված մեդիապատերազմ է և սրա նպատակը ոչ միայն խնդիրներ հարուցելն է, կառավարության վարկանիշը նվազեցնել է, այլ սրա նպատակը վերջնաժամկետում և շատ ավելի հեռահար նպատակում ժողովրդավարության հիմքերը խաթարելն է»,- հայտարարեց պատգամավորը:Նա նշեց, որ վերջին ժամանակներում հատկապաես COVID-19-ի դեմ պայքարում տեսանք, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը: «Դրա հետևաքով մահ է գրանցվում, որովհետև մարդիկ սկսեցին չհավատալ, որ գոյություն ունի համավարակ, վիրուս, որը կարող է ուղղակիորեն մահացու լինել»,- նշեց նա:Աբրահամյանի խոսքով՝ երբ իրեն տարի ու կես առաջ հարցրել են, որն է մեդիադապատերազմի հիմնական նպատակը, ասել է, որ իրենց դրդում են փակել այս ալիքը, այս լրատվամիջոցը այն լրավամիջոցը. «Ես հստակ ներկայացրեցի, որ մեզ դրդում են հակաժողովրդավարական քայլերի, մեզ դրդում են, որ մենք անենք քայլեր, որոնք որևէ կերպ մեր արժեքային տիրույթում չեն, մենք չենք անելու այդ քայլերը, բացառապես գնալու ենք իրավական ճանապարհով.,- ասաց նա և հավելեց, որ իրավական ճանապարհներից մեկն էլ օրենքի ընդունումն է:
14:43 - 18 հունիսի, 2020
Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|

Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|

armenpress.am: Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը:  «Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում:  Շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Ոստիկանությունը անձը նույնականացնելու գործառույթները կիրականացնի»,-ասաց Դանիելյանը:  Պատգամավորը հետաքրքրվեց՝ կարելի՞ է հասկանալ, որ եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նկատեց պատգամավորը:  Փոխնախարարը շեշտեց՝ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց Դանիելյան: Նա նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:
14:24 - 19 մայիսի, 2020
Ախթալայում տասնյակ տղաներ բռնաբարվում էին նախկին վարչապետի մանկապիղծ խորհրդականի կողմից. Գայանե Աբրահամյան
 |armtimes.com|

Ախթալայում տասնյակ տղաներ բռնաբարվում էին նախկին վարչապետի մանկապիղծ խորհրդականի կողմից. Գայանե Աբրահամյան |armtimes.com|

armtimes.com: Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա «Նուբարաշեն»-ի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն ու դրա դեմ ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիային: «Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց»,- ասաց նա եւ հարցրեց՝ ո՞րտեղ էիք, ինչու՞ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։ «Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին եւ ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից»,- ասաց պատգամավորն ու նկատեց, որ, իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ «Քանի որ նա ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր։ Այս օրերին հաճախ գրում են, թե բա՝ ինչու՞ այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, վաղուց նախկինները ստորագրել էին, բայց չէին վավերացրել․ որովհետեւ ավանդապա՞շտ էին։ Ո՛չ, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից եւ ծննդատներից երեխաներ էին վաճառում։ Ո՞վ էր պաշտպանում Ախթալայի երեխաներին եւ ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առջեւ»,- ասաց նա եւ պնդեց, որ նրանք այսօր արժեքները թմբկահարող եւ ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները չէին։ Աբրահամյանի պնդմամբ՝ այդ երեխաների կողքին էին բացառապես նույն այդ խմբակի կողմքից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները։ Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքները, Աբրահամյանի խոսքով, արդեն անտանելի են։ «Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն։ Դա իմ ավանդույթը չէ»,- ասաց Աբրահամյանը՝ մեջբերելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է եւ որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը։
21:15 - 11 մայիսի, 2020
Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին

Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, եւ արդեն իսկ ունենք կարեւոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաեւ մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱԼԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին։ Հաջորդ կարեւոր հաջողությունն արձանագրվեց քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված մեր բոլոր 7 առաջարկներն ընդունվեցին։ Որոշ փոփոխություններով ընդունվեց նաեւ մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձեւի աշխատանքների համար։ Այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է։ Տնտեսական հանձնաժողովում եւս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաեւ միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Taron Simonyan -ի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձեւի հիմնական թեմա։  Սոցիալական հանձնաժողովում եւս կարեւոր հաջողություն արձանագրեցինք, պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։ Այսօր այսքանը, վաղը կգումարվի արդեն Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը, բացառիկ կարեւորություն է, երբ ներկայացնում ես լեգիտիմ ընտրություններով ձեւավորված կառավարող ուժ, նման հարթակներում շատ ավելի ուժեղ ու հիմնավոր է հնչում լեգիտիմության ու վստահության այս դիրքից ներկայացված պահանջները։ Որպես պատվիրակության ղեկավար երախտապարտ եմ գործընկերներիս` նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար»։
12:05 - 08 դեկտեմբերի, 2019
Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է․ Գայանե Աբրահամյան

Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է․ Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկի'րն էլ, անտառնե'րն էլ, Սևա'նն էլ կարող են ծախել ու հոշոտել։  «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Sipan Pashinyan և Hakob Simidyan -ը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Ոստինանապետ Վալերիյ Օսիպյանը վաղուց տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում: Հավելում. Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ ԱՆ»  
05:43 - 18 հուլիսի, 2019
2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր․ Գայանե Աբրահամյան

2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի այս օրը մեր զինվորներն անմահացան ու բանակն ապացուցեց, որ, անկախ ամեն ինչից, նվիրյալ է և հզոր ... ապրիլի 2-ի լուրը լսելուն պես սկսեցի աշխատել միջազգային լրագրողական համայնքի գործընկերներիս հետ, մի քանի րոպեում կամավոր թարգմանիչներ գտանք ու լուրը լուրի հետևից թմբկահարեցինք, որ աշխարհը հասկանա, թե ինչ հարևաններ ունենք, բայց կրկին համոզվեցի, և այս պահին էլ, լինելով Բուխարեստում` Եվրամիության "միջազգային հանրության" հետ շփումներում, վերջնականապես համոզվեցի, որ մեր հույսը բացառապես մենք ենք, մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորը մեր բանակն է և մեր ուժը` մեր ժողովրդավար, իրավական ու ինքնավար պետությունը: Պետք է զարգանանք, հզորանանք և պարտադրենք խաղաղություն, այն երբեք չի տրվում, խաղաղությունը ձեռք է բերվում և ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ուժով, արժեքային և գաղափարական ամրությամբ»։  
05:48 - 02 ապրիլի, 2019
Վերջին 9 տարիներին առաջին անգամ  պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով․ Գայանե Աբրահամյան

Վերջին 9 տարիներին առաջին անգամ պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Վերջին 9 տարիներին առաջին անգամ, 2019թ. պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով (90մլն դոլար), ինչը հնարավոր է դարձել ստվերի դեմ պայքարի և հարկային վարչարարության արդյունավետ քաղաքականությամբ, սրա շնորհիվ. 2019թ. հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը։ 2019թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա հանրակրթական դպրոցների ավելի քան 38000 ուսուցիչների աշխատավարձը կվերանորոգվի մոտ 303 կմ ավտոճանապարհներ, հյուսիս-հարավ մայրուղուց բացի: կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրության 50 տոկոսի սուբսիդավորում գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի աջակցություն, սահմանամերձ համայնքներում ներդրված գումարների մինչև 70 տոկոսի վերադարձ:  
08:05 - 27 մարտի, 2019