Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար։ Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին։

1987-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1995 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, ապա դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ, ապա նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ.  նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Ֆինանսների նախարարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին |1lurer.am|

Ֆինանսների նախարարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացված ծախսերի ծավալներին ու արդյունավետությանը: Նրա խոսքով՝ այդ ծախսերը եղել են բավարար չափով հիմնավոր ու համարժեք: «Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու ստեղծված իրավիճակին և դրանից բխող, ձևավորվող առաջարկներին։ Մեր կարծիքով՝ դրանք եղել են բավարար չափով հիմնավոր և իսկապես համարժեք տվյալ ժամանակահատվածի փոփոխված իրավիճակի պահանջներին»,- հայտարարեց նա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ Ջանջուղազյանի, համեմատություններ կարող են արվել այլ երկրների, այլ միջոցառումների հետ: Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն ունի իր իրականությունը, կարգավորումները, գործունեության տրամաբանությունը։ «Վերադառնալով ֆինանսներին՝ պետք է ասեմ, որ մեր պատկերացմամբ՝ ոչ թե կոնկրետ միջոցառումների, այլ ծախսերի ընդհանուր մակարդակն ունեցել է կուռ տրամաբանություն՝ հանրային ֆինանսների կառավարման և հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից, ունեցել է հակացիկլիկ բնույթ։ Անխուսափելի էր այն պայմաններում, երբ ունեինք տնտեսական անկում, ակնկալել նույնքան եկամուտներ, ինչքան կանխատեսված էին, հետևաբար դա հանգեցրել է թե դեֆիցիտի՝ սկզբնական ծրագրից շեղվող մեծության, թե դրանով պայմանավորված՝ պետական պարտքի՝ սկզբնական ծրագրերից շեղվող մեծության»,- հայտարարեց Ջանջուղազյանը։ Նախարարը վստահեցրեց՝ անցած տարի անորոշության աստիճանը մեծ էր, այսօր էլ գործում են անորոշության բարձր աստիճանի պայմաններում՝ կապված համավարակի ու դրա հետևանքների հետ։ «Ինչպես 2019-ին չէինք կարող կանխատեսել, այնպես էլ 2020-ին, խոշոր հաշվով, չէինք կարող կանխատեսել․ երբ ներկայացնում էինք բյուջեի նախագիծը, ունեինք սպասում, որ արդեն սկսված է լինելու վերականգնման գործընթաց»,- հայտարարեց նախարարը:
13:26 - 06 ապրիլի, 2021
Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան
 |1lurer.am|

Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին: «Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»,- ասել է ֆինանսների նախարարը: Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները, նախարարն ասել է, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները: «Այդ բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին: Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը»,- հավելել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը կախված չէ միայն ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից և տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ:
19:15 - 17 մարտի, 2021
2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար |1lurer.am|

2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: 2020-ը առանձնացավ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար և այն լավատեսությունը, որն առկա էր մինչև 2020-ի մեկնարկը, փոխվեց՝ կապված համավարակի ազդեցության հետ: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:   Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի համար Կառավարությունը նախատեսել էր 5 տոկոս տնտեսական աճ, սակայն ապրիլին կանխատեսումը փոխվեց՝ հայտարարվեց, որ տարեվերջին կլինի 2 տոկոսի անկում:  Ֆինանսների նախարարն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունն իրականացրել է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով՝ 2020-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ուներ, ուստի կենսաթոշակների, նպաստների համար ծախսվել է շուրջ 267 մլրդ դրամ:  Նախարարը նշեց, որ 2020-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 7.7 մլրդ դրամի պետական պարտքի մակարդակ, Կառավարության պարտքը կազմել է 7.24 մլրդ դոլար, ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար, Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 5.5 մլրդ դոլար:
10:58 - 26 փետրվարի, 2021
Պետք է մտածենք ոչ թե պետական պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին. ֆինանսների նախարար |1lurer.am|

Պետք է մտածենք ոչ թե պետական պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Տարօրինակ կլինի, եթե ֆինանսների նախարարը մտահոգված չլինի պետական պարտքի ավելացմամբ: Մենք մշտապես մոնիթորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները և ռիսկերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պետական պարտք-ՀՆԱ հարաբերությանն ու 750 մլն դոլարի պարտատոմսերի թողարկմանը:  Նախարարի խոսքով՝ 2021-ի բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսված էր դեֆիցիտի ֆինանսավորում՝ միջազգային շուկայից 500 մլն դոլարի պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Ջանջուղազյանը նշեց, որ գումարները ծախսվելու են բյուջեով նախատեսված ուղղություններով:  Նա տեղեկացրեց, որ իրենց գնահատմամբ՝ այս տարվա ավարտին կառավարության պարտքը կկազմի 66.3 տոկոս, այսինքն՝ կմոտենա 8.5 մլրդ դոլարի, պետական պարտքը՝ 70 տոկոսի՝ 8.9 մլրդ դոլարի: Սակայն, ըստ նախարարի, կարևոր գործոնը փոխարժույթն է, ուստի հստակ գնահատական տալ՝ որքան կկազմի պարտքը տարեվերջին, դժվար է:   «Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի: Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, նաև պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին, դա մեր ծրագրերի մաս է»,- ընդգծեց ֆինանսների նախարարը: Անդրադառնալով գարնանը թոշակների և նպաստների հնարավոր չվճարման մասին որոշ կանխատեսումներին՝ Ջանջուղազյանն ասաց, որ նման սպասումները հիմնավոր չեն: «Նման խնդիր չի առաջանա, մենք գտնվում ենք համեմատաբար կայուն վիճակում, իրականացվող քաղաքականությունը մակրո իմաստով գնահատվում է կայուն, դա ոչ միայն մեր, նաև արտաքին ներդրողի գնահատականն է»,- նշեց նա:  Նախարարը հայտնեց, որ այս ամսվա վերջին կունենանք 2020-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջին գնահատականը: Նրա խոսքով՝ տնտեսական անկումը կկազմի 7.9 տոկոս, իսկ 2021-ի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ: «Ավելի մեծ ջանք գործադրելու դեպքում կարող ենք ավելի մեծ աճ ունենալ»,- եզրափակեց Ջանջուղազյանը:
13:32 - 04 փետրվարի, 2021
Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ 2022 թվականը և նաև հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով:
14:48 - 29 հունվարի, 2021
Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ |armenpress.am|

Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը՝ նախապես կանխատեսված 4.8 տոկոսի փոխարեն նախանշելով 3.2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: Ջանջուղազյանը նշեց նաև ՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծությունը: Դա իր ազդեցությունն է ունեցել նաև բյուջեի ցուցանիշների վրա՝ եկամուտների, մասնավորապես հարկային եկամուտների վրա, բյուջեի պակասուրդի վրա: «Մենք 2021-ին վերաբերվում ենք հարկաբյուջետային կանոնների տեսակետից որպես բացառիկ այն իմաստով, որ հայտնի չէ, թե երբ է մեկնարկելու տնտեսության վերականգնումը և ինչքան է տևելու: Հետևաբար հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծվել է այն տրամաբանությամբ, ինչը պահանջում են հարկաբյուջետային կանոնները: Այսինքն ՝մենք ունենալու ենք ավելի մեծ պակասուրդ՝ 5.3 տոկոս՝ համախառն ներքին արդյունքի, քան կունենայինք այլ հավասար պայմաններում»,-ասաց նախարարը: Նա ակնհայտ համարեց, որ այս տարի 7 տոկոսը գերազանցող պակասուրդ է սպասվում: «Ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք սահուն հարկաբյուջետային կոնսոլիդացիա ենթադրող հարկաբյուջետային քաղաքականություն և դեֆիցիտի 5.3 տոկոս մակարդակ»,-նշեց Ջանջուղազյանը: Ծախսերը սկզբնական ներկայացված նախագծի համեմատությամբ փոխվել են փոքր-ինչ, 1 տրլն 843 մլրդ դրամի փոխարեն այն կազմում է 1 տրլն 850 մլրդ դրամ: Հիմնական մասը բացատրվում է փոխարժեքի հաշվարկային մեծության փոփոխությամբ և պարտքի ներգրավման ծավալի մեծացմանը զուգընթաց պարտքի սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով:
14:41 - 09 դեկտեմբերի, 2020
Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների տրամադրման մեխանիզմի մասին |1lurer.am|

Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների տրամադրման մեխանիզմի մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ պարգևավճարների հարցին: Նախարարն ասաց, որ պետական կառավարման համակարգում պետական պաշտոններ և պետական ծառայություն զբաղեցնող անձանց վարձատրությունը կարգավորվում է օրենքով: Կան վարձատրության տարբեր կատեգորիաներ՝ հիմնական աշխատավարձ, հավելավճարներ, պարգևատրումներ: Ընդգծեց, որ հիմնական աշխատավարձի համար սահմանված է սանդղակ: «Կրտսեր դասի, գործնականում որևէ փորձառություն չունեցող քաղաքացիական ծառայողի համար սահմանված է 1.25 գործակից, նախարարի համար՝ 12: Միշտ կարելի է քննարկել և քննադատել, թե արդյոք բավարար չափով համարժե՞ք է օրենքը կարգավորում վարձատրության համակարգը: Օրենքով նաև սահմանված է, որ քաղաքացիական ծառայողների համար յուրաքանչյուր տարի պետք է նախատեսվի 10 տոկոս պարգևատրման ֆոնդ: Այն հաշվարկվում է տվյալ տարվա համար 10 տոկոս աշխատավարձի ֆոնդից»,- ասաց Ջանջուղազյանը:  Նա պարզաբանեց, թե ինչ է փոխվել պարգևավճարների առումով վերջին 2.5 տարում: «Օրինակ՝ նախկինում ոստիկանությունն ուներ արտաբյուջետային հաշիվ, և այն գոյանում էր, ենթադրենք, ճանապարհային ոստիկանության դեպքում արձանագրված խախտումների գումարներից: Ներկայումս այդ արձանագրված խախտումներն ամբողջությամբ պետական բյուջեի մուտքեր են և փոխարենը ոստիկանության համար պարգևավճար նախատեսված է այն չափով, որքանով անհրաժեշտ է, որ նույն ճանապարհային ոստիկանության ծառայողի բարեկեցության աստիճանը կախված լինի արձանագրված խախտումներից»,- ասաց Ջանջուղազյանը:
14:09 - 09 դեկտեմբերի, 2020
Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|

Հաջորդ տարվա ռազմական ծախսերի փոփոխության հարցում կաշկանդված չենք. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» նախագծի քննարկմանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե վերջին իրադարձություններով պայմանավորված՝ այն հիմնովին պետք է փոխվի: «Բյուջեն մի կողմից ազդեցության գործիք է, մյուս կողմից՝ հետևանք է այն ոլորտային քաղաքականության, որը մեր երկրում բխում է կարգավորումներից: Ոլորտային քաղաքականության գերակշիռ մեծամասնությունն ամրագրված է օրենքներով: Բյուջետային ծախսերի 80 տոկոսը մեր երկրի օրենքներով ամրագրված պարտավորությունների արտացոլումն են, եկեք փոխենք, եկեք վերանայենք առաջնահերթությունները, եկեք քննարկենք դրանց հիմքում ընկած կարգավորումները և ըստ այդմ վերանայենք: Մի մասը օրենքներով վերապահված է Կառավարությանը և ակնկալվում է, որ Կառավարությունը իր որոշումներով պետք է կարգավորի այդ հարցը: Դա բյուջետային ծախսերի մոտավորապես 6 տոկոսն է»,- նշեց Ջանջուղազյանը: Բյուջետային ընդհանուր ծախսերի հաջորդ 6 տոկոսն էլ բխում են մեր երկրի ունեցած միջազգային պարտավորություններից, որոնք բոլորը ԱԺ-ն է հավանության արժանացրել՝ ասաց նախարարը:  «Հնարավո՞ր է սա փոխել, իհարկե հնարավոր է, բայց այդ հնարավորության իրացումը պետք է լինի արդյունք աշխատանքի: Մենք 2018-ից ներդրել ենք ծրագրային բյուջետավորման մոտեցումը՝ որպես օրենքի բաղկացուցիչ, և ենթադրվում է, որ ծրագրային բյուջետավորման տրամաբանության ներքո մենք չենք կարող խոսել միայն փողի կամ ֆինանսների մասին, մենք պետք է խոսենք դրա տակ ընկած քաղաքականության մասին, դրանից ակնկալվող ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մասին»,- նշեց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ 1990-2000-ական թվականներին մեր երկրում եղել է իրավիճակ, երբ որ մեր բյուջետային կանխատեսումների և մեր հավակնությունների անհամապատասխանության պայմաններում ձևավորել ենք բյուջետային պարտքեր: «Որպես ռիսկ՝ ճիշտ կլինի արձանագրել, որ որևէ դեպքում բյուջետային պարտքի ռիսկը անկայունության թելադրման կամ առաջացման լավագույն ճանապարհը կլինի: Մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ իրավիճակ, որ օրինակ՝ բյուջեով նախատեսված այս կամ այն ծախսը հնարավոր չլինի իրականացնել միայն այն պատճառով, որ մենք բավարար չափով ողջամիտ չենք ծրագրավորել բյուջեն»,- նշեց նախարարը: Ռազմական ծախսերի մասին խոսելով՝ Ջանջուղազյանը նշեց, որ միգուցե այն ևս պետք է փոխվի, բայց չափի մասին դատողություններ անելիս պետք է հաշվի առնել, որ այն երկու կողմ ունի, այսինքն՝ այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումը իր ռիսկերն ունի: «Դրա տրամաբանությամբ է, որ ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն նախատեսված է: Իսկ կարիք կլինի ավելացնել թե պակասեցնել, անորոշության աստիճանը թույլ չի տալիս հենց այսօր այդ փոփոխությունն անել: Հետևաբար՝ մենք ոչ մի բանով կաշկանդված չենք, որ այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե ինչ պիտի արվի ռազմական ծախսերի հետ, այդ ինչը արվի: Այսօր առկախել կամ ընդհանրապես ունենալ այդպիսի տեսակետ, որ կարելի է առկախել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով, որ օրինակ՝ չգիտենք, թե ինչ է լինելու ռազմական ծախսերի հետ հաջորդ տարի, կարծում եմ՝ դա կլինի կոպիտ բացթողում»,- նշեց Ջանջուղազյանը:
13:27 - 09 դեկտեմբերի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին: Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է: «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:  
13:09 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավոր: Ընդդիմությունը պնդեց, որ այս իրավիճակում պատրաստ չեն այլ հարց քննարկել, քան ռազմական դրության չեղարկումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի հեռացան նիստերի դահլիճից: Ֆինանսների նախարարը, մոտենալով խոսափողին, պատասխանեց ավելի վաղ ելույթ ունեցած Միքայել Մելքումյանին, թե ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում: Նախարարը հայտարարեց` հավատարիմ է մնալու իր երդմանը ու բարեխղճորեն կատարելու է այն պարտականությունները, որոնք ստանձնել է նախարարի պաշտոնում նշանակվելիս: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց, որ Կառավարությունն օրենքով ու միջազգային պայմանագրերով ստանձնած որոշակի պարտավորություններ ունի, ինչը ենթադրում է, որ բյուջեն պետք է հաստատվի, և ստանձնած պարտավորությունները կատարվեն: Նախարարի խոսքով` բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները խնդրահարույց են, վերջինիս համոզմամբ` կազմված նախագծում տրամաբանություն ու քաղաքականություն է դրված: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատվելը: 2021 թվականին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախանշված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ: Հավանական է համարվում 3,2 % տնտեսական աճի սցենարը:
16:02 - 17 նոյեմբերի, 2020
2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. ֆինանսների նախարար |1lurer.am|

2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետբյուջեի նախագածի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխության է ենթարկվել նախագիծը երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Նախարարն ասաց, որ 2020-ի համար ունեին տնտեսական աճի 6 տոկոս կանխատեսում, որը ճշգրտվեց 0.8 տոկոսային կետով՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, արդյունքում՝ 2020-ի համար սպասվում է մոտ 7.9 տոկոս տնտեսական անկում։ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային եկամուտների առումով կանխատեսել էին 1 տրիլիոն 320 միլիարդ, սակայն սեպտեմբերից հետո այդ ցուցանիշը գնահատվում է 1 տրիլիոն 350-356 միլիարդ դրամ:   «Հաշվի առնելով անորոշությունները՝ փորձել ենք որպես իրատեսական վերցնել ստորին շեմ՝ մոտ 1 տրիլիոն 350 միլիարդ այս տարվա հարկային եկամուտների համար: Մենք կունենանք 2020 թվականի համար կանխատեսվածից տարբերվող պակասուրդ՝ մոտ 30 միլիարդ դրամով ավելի ցածր, քան բյուջեի փոփոխությամբ ներկայացված էր։ Բացարձակ թիվը 459 միլիարդ էր, հիմա դա կլինի մոտ 430 միլիարդ դրամ՝ ըստ կանխատեսումների»,- ասաց նախարարը։ Ջանջուղազյանի խոսքով՝ 4.8 տոկոս տնտեսական աճ էր նախատեսվում 2021 թվականի համար, բայց հաշվի առնելով նաև համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցությունը, արտաքին պահանջարկի փոփոխությունը՝ գնահատում են, որ հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը։ Նախարարը նաև նշեց, որ դեֆիցիտի մեծացմամբ պայմանավորված՝ լրացուցիչ պարտք է պետք ներգրավել, ինչը նշանակում է, որ մեր տոկոսային ծախսերը կարող են աճել։ «Վերանայված սցենարի պարագայում ծախսերի մակարդակը կլինի 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ, կամ 2021 թվականի համար կուեննանք ոչ թե 4.1 տոկոս ՀՆԱ-ի չափով պակասուրդ, այլ 5.4 տոկոս։ Բացարձակ թվով 274 միլիարդ դրամի փոխարեն 342 միլիարդ դրամ կունենանք»,- ասաց նախարարը։
12:44 - 13 նոյեմբերի, 2020
Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում

 |armenpress.am|

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի՝ տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում:  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշեց՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային և պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե նախատեսվո՞ւմ են, արդյոք, էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար: Նախարար Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- ասաց նա ու հավելեց՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում աահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաև դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի՞, Ջանջուղազյանն ասաց, որ դա տեղի է ունենում նաև այսօր, և ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի:
11:27 - 04 նոյեմբերի, 2020
Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը: Այսպիսով 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայում: Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ, ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա: Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման և ներդրումների կրճատմամբ: Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին, դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում:
16:26 - 02 նոյեմբերի, 2020
Կառավարությունը նախատեսում է 2021-ին հավաքել 1տրլն 569 մլրդ եկամուտ |armenpress.am|

Կառավարությունը նախատեսում է 2021-ին հավաքել 1տրլն 569 մլրդ եկամուտ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի  չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «1 տրլն 569 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների և 274 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների հաշվին ենթադրվում է, որ կկարողանանք իրականացնել 1 տրլն 843 մլրդ դրամ ծախս»,- ասաց Ջանջուղազյանը: Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները և 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նախարարը նշեց. «Սա այն դեպքում, երբ մենք 2020-ի համար կանխատեսում էինք այն ցուցանիշները, որոնք ընկած են բյուջեի նախագծի հիմքում, մինչդեռ դրանք վերանայված են»; 2020 թվականի համար 1 տրլն 355.9 մլրդ դրամ հարկային եկամուտ էր կանխատեվել, մինչդեռ վերանայված օրենքով այն 1 տրլն 320 մլրդ դրամ է: «Թեպետ մեր սպասումներն ավելի դրական են՝ հաշվի առնելով սեպտեմբերի դրական զարգացումները, մենք ակնկալում ենք, որ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք: Հաշվի առնելով հարկ վճարողների պատասխանատվությունը և ներկա իրավիճակի առանձնահատկությունը՝ կարծում ենք, որ ավելի շատ հարկային եկամուտներ կունենանք, քան վերանայված բյուջեով սպասվում է»,-ասաց նախարարը:
15:20 - 02 նոյեմբերի, 2020
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի համար բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը: Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021 թվականի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին  հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել: Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝  նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում: Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: «Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:
11:28 - 02 նոյեմբերի, 2020
Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:  Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարությունը ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի փոփոխության նախագիծ: «Այս նախագիծը նաև տարբերվում է իր հիմքում ընկած կանխատեսումներով: Այդ տրամաբանությամբ` 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս անհրաժեշտություն կունենանք անդրադառնալ 2020-ին սպասվող զարգացումներին»,- ասաց նախարարը: Ըստ նախագծի` 2020-ին սպասվում է 6.8 % տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 % անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների` սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով: Ավելին՝ hetq.am-ում
20:07 - 06 հոկտեմբերի, 2020