Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահի եւ Ֆինանսների նախարարի պաշտոններում (2014-2016 թթ․)։ 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

2019 թվականի օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։

Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր դատական նիստ, որին Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Երամ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարան համապատասխան դիմում են ներկայացրել Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նիստը հետաձգվել է: Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին, լրագրողների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվել՝ պայմանավորված համավարակով: Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
13:09 - 18 հունվարի, 2021
Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին |armtimes.com|

Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստից րոպեներ առաջ դատական կարգադրիչները լրագրողներին թույլ չտվեցին բարձրանալ դահլիճ՝ հորդորելով սպասել՝ մինչ նիստը սկսվի, եւ դատավորը դիրքորոշում հայտնի լրագրողների մասնակցության վերաբերյալ։ 30 րոպե հետո միայն դատական կարգադրիչների պետ Կարեն Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ վերջերս կայացրած որոշման համաձայն՝ համաճարակային իրավիճակի պատճառով դատավարության կողմ չհանդիսացող անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելված է։ Նշենք, սակայն, որ նույն որոշման առկայության պայմաններում թե՛ Կենտրոնի, թե՛ այլ նստավայրի դատավորներ լրագրողներին թույլատրել են մասնակցել նիստերին՝ հաշվի առնելով նրանց սակավաթիվ լինելը եւ հակահամաճարակային կանոնների պահպանումը, ինչն առկա էր նաեւ այսօր։ Մինչ տեխնիկական խնդիրները կկարգավորվեին պարզ դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ լրագրողների մասնակցության հարցը դատական նիստի ընթացքում առհասարակ չի քննարկվել, քանի որ նիստը, ամեն դեպքում, հետաձգվելու էր ամբաստանյալի բացակայության հիմքով։ Կարեն Խաչատրյանն այսօրվա նիստին ներկայացել էր, սակայն Գագիկ Խաչատրյանը, ինչպես նշեց պաշտպանը, չէր կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար: Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Լրագրողների հետ այսօրվա զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պետական մարմիններն այս մեկ տարվա ընթացքում արել են ամեն բան, որ Գագիկ Խաչատրյանի մոտ արձանագրվի բացասական դինամիկա։ «Այսինքն՝ այն, որ բուժման կարիք ուներ, վիրահատության կարիք ուներ, ու դա թույլ չէին տալիս, հասցրեց նրան, որ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց նույնիսկ ցավեր են առաջանում, ինչը անհնարին է դարձնում նիստին մասնակցելը»,- ասաց պաշտպանը։ Վերջինիս խոսքով՝ բացասական դինամիկան արձանագրվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո նշանակված բժշկական կոնսիլիումով, ինչի վերաբերյալ փաստաթուղթը իրենք այսօր ներկայացրին դատավորին՝ միաժամանակ միջնորդելով թույլատրել Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, ըստ պաշտպանի՝ անհասկանալի պատճառներով․ «Պատճառաբանությունը այն է, որ նա կարող է Հայաստանում պատշաճ բուժօգնություն ստանալ, բայց մոռանում ենք, որ երբ պետությունը առողջապահության նախարարի մակարդակով նախաձեռնել էր երկու կոնսիլիումներ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, հենց այդ ժամանակ էր արձանագրվել, որ այդ վիրահատությունը ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, եւ, այսքանով հանդերձ, հիմա նշելը, թե հնարավոր է, մեղմ ասած, հիմնավոր պատճառաբանություն չէ»։ Գագիկ Խաչատրյանն այժմ տնային բուժում է ստանում։ Ըստ պաշտպանի՝ հենց բժշկական կոնսիլիումով էր արձանագրվել, որ քովիդի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ ստացիոնար բուժում իրականացնել, հետեւաբար բուժումը, որքանով հնարավոր է, կատարում են տանը, սակայն, ըստ պաշտպանի, այն, ինչ արվում է հիմա, ընդամենը միջոց է՝ վիճակը փոքր-ինչ մեղմելու համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:45 - 02 դեկտեմբերի, 2020
Դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին |hetq.am|

Դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հոկտեմբերի 29-ին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու մասին։ Գագիկ Խաչատրյանի գրավի չափը 120 մլն դրամ էր սահմանվել։     «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդությունների հիմքում դրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման, ռազմական դրության պայմաններում դատական նիստերի ձգձգման, ինչպես նաև այլ հանգամանքներ։ Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանն իր առողջական վատ վիճակի պատճառով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում երբևէ չի կարողացել մասնակցել դատական նիստերին, և նրա առողջական վիճակը ներկայում ևս թույլ չի տալիս ներկա գտնվել դատական նիստերին, ինչպիսի պայմաններում գործի քննությունը հետաձգվում է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ՀՀ ողջ տարածքում, ինչպես հայտնի է, հայտարարվել է ռազմական դրություն, և Ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կալանքի տակ գտնվող անձինք դատարաններ չեն ներկայացվում, որի պատճառով դատական նիստերը կրկին հետաձգվում են, ըստ որում, անհայտ է, թե դեռևս որքան է տևելու ռազմական դրությունը։ Բացի այդ՝ Հայաստանում կտրուկ աճել է նոր կորոնավիրուսով հիվանդների և դրանց հետևանքով մահացածների թիվը և ամբաստանյալ Կարեն Խաչատրյանը կալանքի տակ գտնվելու պարագայում պարտադրված կարգով պետք է շփվի քրեակատարողական ծառայության որոշակի աշխատակիցների, խցակիցների, ուղեկցող ոստիկանների և այլ անձանց հետ, ինչն առավել մեծացնում է նրա վարակման վտանգը: Դատական նիստում պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ պատերազմական իրավիճակի պայմաններում Կարեն Խաչատրյանի կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվել Արցախի Հանրապետությունում որոշ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, որը կրում է շարունակական բնույթ: Բացի այդ, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ կատարվել է նաև ենթադրաբար պատճառված վնասի հատուցմանն ուղղված գործողություններ՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է 225 միլիոն դրամ գումար, որը ևս կրելու է շարունակական բնույթ: Նշենք, որ մեղադրող Գևորգ Սարգսյանն ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել:
13:50 - 02 նոյեմբերի, 2020
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին. ԱՆ |azatutyun.am|

azatutyun.am: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, 9 տարբեր հանցագործությունների համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը չի խոչընդոտում մասնակցել դատական նիստերին, հարցմանն ի պատասխան հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Նման եզրահանգման է եկել Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման ստորաբաժանումը։ Կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանն անցած դատական նիստին չէր ներկայացել դատարան։ 64-ամյա Խաչատրյանն անցած դատական նիստին նամակ էր հղել դատավորին՝ գրելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն էլ «Ազատությանը» փոխանցել էր, որ ողնաշարի խնդիրներ ունեցող պաշտպանյալը դժվարությամբ է քայլում, նրա վիճակն օրեցօր ավելի վատթարանում է։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը դիմել էր դատավորին նամակով` պարզել՝ արդյոք Գագիկ Խաչատրյանը չի՞ կարող ներկայանալ նիստերին։ Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող 64-ամյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ չարաշահման, առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու և այն կազմակերպելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 22 միլիոն դոլար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանի կողմից պետության պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։
16:18 - 25 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով շատ մեծ ծավալի քննություն է իրականացվում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով՝ հնարավոր է՝ առաջիկայում գործն ուղարկվի դատարան. «Նմանատիպ գործերի առանձնահատկությունն այն է, որ անընդհատ նոր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործը քննվում ԱԱԾ-ում, եթե պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերով նախաքննությունը ՀՔԾ-ն է իրականացնում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունը իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ հանձնել մեկ այլ նախաքննական մարմնի: Նա շեշտեց նաեւ, որ դատարանը եւս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ տնօրենը բացառեց, որ դա կարող է հավելյալ ճնշում կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար արվել: Պատասխանելով Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի մասին հարցին՝ Քյարամյանն ասաց, որ դրանից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, ուստի իրենց տիրույթից դուրս է: Հարցին, թե Գագիկ Խաչատրյանի տղան որտե՞ղ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ հետախուզման մեջ են. նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
11:29 - 21 սեպտեմբերի, 2020
Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

azatutyun.am: 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, բացի Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։ Մեզ հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։ «Ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար», -  ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը։ Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փոխանցեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Ըստ փաստաբանի՝ Կարապետյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր պատճառաբանությունը, որ կատարել է ղեկավարության հանձնարարականը։ Մի քանի հոդվածներով մեղադրվող նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործը բաղկացած է 9 դրվագից, որից մեկն էլ ազոտական պարարտանյութի ներկրմանն է առնչվում։ Ինչ վերաբերում է այս գործով յուրացման հոդվածով մեղադրվող նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա նա Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։    Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
19:57 - 29 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |armenpress.am|

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մերժեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը հիմնավոր համարեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և այն անփոփոխ թողեց: Այսպիսով՝ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
15:17 - 27 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի. դատարանը մերժեց միջնորդությունը |news.am|

Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի. դատարանը մերժեց միջնորդությունը |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։ Մեղադրող դատախազը շեշտեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է եւ այն փոփոխելու հիմքեր չկան։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին տրամադրելու մասին, շեշտելով, որ այստեղ չի կարող իրական քննություն իրականացվել։ Նրա խոսքով՝ մեղադրող կողմը պաշտպանության կողմին զրկել է գործի ամբողջ նյութերի հիման վրա պաշտպանությունը նախապատրաստելուց. «Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»։ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանի գործով շուրջ 120 հատոր քրեական գործից կամայականորեն առանձնացրել են 37 հատորը. «Մեր համոզմամբ՝ 37 հատորում հիմնականում մեղադրող բնույթի են, իսկ արդարացնող հիմնավոր կասկածը հերքող, կալանավորման հիմքերը հաստատող ապացույցներն ու փաստական տվյալները չեն ընդգրկվել այս գործին։ Դատախազն ասում է, որ զննության արձանագրություն կա, բայց շատ կներեք մենք պարտավոր չենք հավատալ՝ դու ճիշտ եք զննել, թե ոչ։ Սահմանադրությունն ասում է, որ պետք է բավարար ժամանակ  եւ հնարավորություն ունենա պաշտպանությունը նախապատրաստվելու, հետո իրականացնելու համար։ Հիմա մենք զրկված ենք անգամ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից։ Մենք զրկված ենք արդար դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»։ Նա նշեց նաեւ, որ գործով նյութերում թերությունները կան. «3 հատոր նյութ են նախապատրաստել, որոնցում ինչ-որ կցկտուր նյութեր են ներկայացվել։ Վերցրեք առաջին հատորը նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Բացատրության մի մասը կա, մյուս մասը չկա, նյութերի հիմնական մասը չկա։ Մենք ինչպե՞ս վիճարկենք օրինականության հարցը»։ Երեմ Սարգսյանն ասաց, եթե ինքը չկարողանա գործի նյութերին ծանոթանալ, ապա չի կարողանալու դատավարության ընթացքում հիմնավոր կասկած հերքել։ Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Դատական այսօրվա նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը։ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
17:13 - 26 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանի գործով դատախազի ինքնաբացարկը մերժվեց |pastinfo.am|

Գագիկ Խաչատրյանի գործով դատախազի ինքնաբացարկը մերժվեց |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատախազ Գեւորգ Սարգսյանին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է, այս պահին քննարկվում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Դատական այսօրվա նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում. հիշեցնենք՝ նրանք երկուսն էլ արդեն 1 տարի է կալանավորված են: Ընդ որում, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։
16:40 - 26 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |pastinfo.am|

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին, իսկ նախագահող դատավորին՝ ոչ։ Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազը պետք է ապահովեր մինչդատական վարույթում օրինականությունը, հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից, սակայն դատախազի պահվածքը նման հույսեր չի տալիս, ինչը բխում է վերջինիս վարքագծից՝ ամբողջ նախաքննության ընթացքում։ Մեղարդող դատախազ Սարգսյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ որևէ կաշկանդվածություն չունի և իր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է միայն օրենքով և ներքին համոզմամբ։ Նրա խոսքով՝ իրենից լավ որևէ մեկը չի կարող ասել՝ ունի կաշկանդվածություն, թե ոչ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։
15:01 - 26 օգոստոսի, 2020
Սկսվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը. վերջինս չի բերվել դատարան |armtimes.com|

Սկսվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը. վերջինս չի բերվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը: Նիստի սկզբում դատավոր Արթուր Մկրտչյանը խնդրեց, որ օպերատորները դատական նիստը լուսաբանեն հերթափոխով, որպեսզի դահլիճում չլինեն մարդկանց կուտակումներ եւ ապահովվի սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը: Նշենք, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների մուտքը դատական նիստերին մասամբ սահմանափակվում է, եւ եթե լրագրողը օպերատորի հետ է, ապա դահլիճ մտնել է թույլատրվում միայն օպերատորին: Այնուհետեւ դատավորը տեղեկացրեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացվել է Գագիկ Խաչատրյանի դիմումը, որով վերջինս տեղեկացնում է, որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին, սակայն չի առարկում, որ այն կայանա իր պաշտպանների մասնակցությամբ: Այս պահին քննարկվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերի լինել-չլինելու հարցը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
13:05 - 26 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է

Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետաձգվել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը: «Այսօր ժամը 12-ին նշանակված էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Տեղեկացնում եմ, որ նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։ Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝Տիգրան Մեծ 23/1)»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
12:24 - 25 օգոստոսի, 2020
Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով նախնական դատական նիստ է նշանակվել վաղը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը. նրանք երկուսն էլ կալանավորված են: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Մեղադրական եզրակացության մեջ նախ հիշեցվում է, որ Գագիկ Խաչատրյանը 2008թ. ապրիլի 15-ից-հունիսի 4-ը հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետեւ՝ հունիսի 4-ից-օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014թ. ապրիլի 26-ից 2016թ. սեպտեմբերի 8-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Համաձայն մեղադրանքի՝ նշված պաշտոններում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ՝ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաեւ՝ պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Ըստ մեղադրանքի՝ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելին՝ armtimes.com-ում
12:40 - 24 օգոստոսի, 2020
Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է
 |pastinfo.am|

Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է |pastinfo.am|

pastinfo.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Գործը բաղկացած է 37 հատորից, որն ուսումնասիրելու համար 15 օր են տրամադրել, ինչը փաստաբանի խոսքով բավարար չէր. «Այնքանով, որքանով հնարավոր էր ծանոթանալ, ծանոթացանք և ակնհայտ էր, որ լուրջ թերություններ էին առկա, նույնիսկ տեխնիկական բնույթի։ Դեռևս ամբողջությամբ գործին չենք ծանոթացել, որ բովանդակային, ավելի խորը միջնորդություններ ներկայացնեինք, բայց ակնհայտ է, որ քրեական գործի նյութերն ըստ ժամանակագրության կցված չէին, համարակալված չէին։ Մոտ 120-130 հատորից առանձնացված է 37 հատոր, որում ակնհայտորեն ներառված են մեղադրող բնույթի ցուցմունքներ, ապացույցներ, նյութեր։ Ամբողջ գործը պետք է մեզ տրամադրեն, որպեսզի դրանում առկա մյուս ապացույցները, որոնք, մեր կարծիքով, արդարացնող ապացույցներ են, վկայակոչենք։ Մեկ տարուց ավել քննություն են արել ու առանձնացրել միայն մեղադրող բնույթի ապացույցները և դրանով ուզում են դատարան ուղարկել, ինչն ակնհայտ արդար դատաքննության, պաշտպանության իրավունքի խախտում է»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ միջնորդել են, որ իրենց տրամադրեն ամբողջ գործի նյութերը։ «Բնականաբար այս միջնորդությունները մերժվելու են։ Մեզ քիչ ժամանակ տրամադրելու նպատակն այն էր, որ չկարողանայինք բովանդակային առումով ծանոթանալ և առավել ակնհայտ խնդիրները ներկայացնեինք»,-ասաց Երեմ Սարգսյանը։
19:54 - 12 օգոստոսի, 2020
Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել
 |armtimes.com|

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել. գործի 37 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին՝ 15 օրյա ժամկետում ծանոթացման համար։  Հիշեցնենք՝ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն 2019 թվականից. օգոստոսի 29-ին Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր վատնում կատարելու, իսկ Կարեն Խաչատրյանին՝ միայն առանձնապես խոշոր վատնում կատարելու համար։ Հաջորդ օրը՝  օգոստոսի 30-ին, միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Գրեթե մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը մշտապես եղել է կալանաքի տակ՝ պարբերաբար  բուժում անցնելով նաեւ բժշկական կենտրոններում, իսկ Կարեն Խաչատրյանը 5-ամսյա կալանքից հետո՝ 2020 թվականի հունվարի 1-ին, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր փետրվարի 17-ին, եւ Կարեն Խաչատրյանը դարձյալ կալանավորվել էր։ Խաչատրյան եղբայրներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց պատշաճ պաշտպանություն իրականացնելու ժամանակ չի տրամադրել. «Սահմանափակվել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, քննչական պրակտիկայում ընդունված է, որ մեկ հատորի համար առնվազն մեկ օր է տրամադրվում, հիմա սա էլ չի արվում, ինչպես աղաղակող խախտումներով սկսվեց այս քրեական գործը, այդպես էլ եզրափակվում է»։ Մակինյանը նշեց, որ համապատասխան միջնորդություն են ներկայացրել քննիչին, սակայն այն չի բավարարվել. «Եվ ես համոզված ասում եմ, որ այս ծավալի գործին այդ ժամկետում խորությամբ ծանոթանալն անհնար է լինելու»։ Մեր հարցին՝ Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ այս ընթացքում քննչական նոր գործողություններ, առերեսումներ արվե՞լ են, պաշտպանը բացասական պատասխան տվեց․ «Կարեն Խաչատրյանի հետ վերջին մեկ տարում քննչական գործողություններ չեն կատարվել, բացառությամբ այն երկու դեպքերի, երբ մեղադրանքում ձեւական առումով փոխոխություններ կատարեցին, այդ ժամանակ էլ օրենքի պահանջն էր, որ հարցաքննեին»։ Պաշտպանի խոսքով՝ արված փոփոխությունները վերաբերել են ոչ թե բուն արարքին, այլ ենթադրյալ վնասի չափին։ Ավելին՝ Armtimes.com-ում։
22:07 - 24 հուլիսի, 2020