Սուրեն Գրիգորյան

Սուրեն Սամվելի Գրիգորյանը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2019-ի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ծնվել է 1992թ. հունիսի 24-ին Երեւանում:

2013թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2018թ.՝ ասպիրանտուրան: Իրավագիտության թեկնածու:

Մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան» (2015թ., Դիլիջան) եւ «Արբիտրաժի օրեր Հայաստանում» (2016թ., Երեւան) ԵՄ եւ ԵԽ համատեղ ծրագրերին:
2014թ. հուլիս-հոկտեմբեր եղել է «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուի օգնական, 2014-2016թթ.՝ նույն ընկերության իրավախորհրդատու, 2016-2017թթ.՝ ավագ իրավախորհրդատու: 2017-2018թթ.՝ «Concern Dialog» իրավաբանական ընկերության իրավաբան, 2018-2019թթ.՝  նույն ընկերության ավագ իրավաբան:

2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|

armenpress.am: ԱԺ խմբակցություններին արդեն տևական ժամանակ չի հաջողվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում կոնսենսուսով անդամ նշանակել:  Հարցը լուծելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկում է փոխել մրցութային խորհրդում անդամի նշանակման կարգը: Գրիգորյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում: Գրիգորյանը հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ  նշանակվի:  Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Գրիգորյանի նախագծով ի սկզբանե նախատեսվել էր, որ այդ իրավունքն անցնի ԱԺ նախագահին: Սակայն հետագայում քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացվել է այլ կարգավորում: «Որպեսզի ԱԺ նախագահի կողմից միանձնյա որոշում չկայացվի, նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ առհասարակ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և  կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:
13:03 - 17 սեպտեմբերի, 2020
ՍԴ նախագահ կընտրվի ՍԴ  երեք   դատավորներիթափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում․ Սուրեն Գրիգորյան

ՍԴ նախագահ կընտրվի ՍԴ երեք դատավորներիթափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում․ Սուրեն Գրիգորյան

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում  քննարկվում ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է։ Վերջինս իր խոսքում ներկայացրեց կատարվող փոփոխությունները․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ նախատեսող   փաթեթով նախատեսվում են  հետևյալ փոփոխությունները՝ փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող  մարմինների առաջադրման հերթականությունը և առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ հանրապետության  նախագահի կողմից, երրորդ՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր պաշտոնների համար այդ առաջադրումները կատարվելու են վերոնշյալ հերթականությամբ։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ, ինչպես սահմանված է, այն է՝ հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն , սրանով ըստ էության կխախտվի սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյեկտները երեքական թեկնածու են առաջադրում։ Միևնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականության՝ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կոնկրետ մարմնի կողմից առաջադրած և կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է երեքի։ Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա  մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը։  Փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած՝ սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխություններով։ Այս հոդվածում ուժը կորցրած են համարվում այն դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին և խորհրդարանի կողմից ընդունած օրենքի նախագծերով՝ այս կամ այն կերպ հնարավորություն էին տալիս դատավորներին գնալ վաղ կենսաթոշակի։ Հոդվածում  կատարվում են նաև հետևյալ լրացումները՝ ամրագրվում է , որ ՍԴ  այն անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել են վերջին փոփոխություններով՝ վերջինիս նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով։ Ամրագրվում է, որ այն դատավորներինը, ումը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամնակահատվածը կրճատվում է  և սահմանվում է 12 տարի՝ հաշվարկվում է արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես, թե որպես ՍԴ անդամ, թե որպես դատավոր։ Կառավարության, հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրումները կատարվում են փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամանակահատվածում։ ՍԴ նախագահ ընտրվում է այդ երեք թափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում։ Հաշվի առնելով, որ այն երեք դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են վերջին սահմանադրական փոփոխություններով, հնավոր է, որ նրանց մակագրված լինեն ընթացիկ վարույթ  ընդունված գործեր, նախատեսվում է, որ սահմանված ժամկետում  կհրավիրվի  աշխատակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակագրվեն և նոր  զեկուցողներ նշանակվեն։
12:05 - 30 հունիսի, 2020
ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն
 |armtimes.com|

ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ¼-ի կողմից ներկայացված նախագիծը ընդունվելուց հետո այն չի ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, այլ միանգամից կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին տեղեկացրեց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը: «Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- ասաց Հովակիմյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայացված առաջարկը ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որեւէ դեպք չի եղել, երբ որեւէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որեւէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով: Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց փոփոխություններին: Նույն նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի առաջարկով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Այս փոփոխությունը եւս դրական եզրակացություն ստացավ:
19:35 - 22 հունիսի, 2020
Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել լուծումը գտնելու ճանապարհին. պատգամավորը՝ ՍԴ-ի նախագծի մասին |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել լուծումը գտնելու ճանապարհին. պատգամավորը՝ ՍԴ-ի նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել՝ Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Վենետիկի հանձնաժողովը մինչև վերջնական կարծիք հրապարակելը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ, քննարկումներ, կարող են նախնական փաստաթղթեր շրջանառել, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Եվ դրանց մասին խոսելը վաղ է»,-ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կհրապարակվի, պատրաստ են ամեն առանձին հատվածի վերաբերյալ տալ մեկնաբանություն: «Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել թեկուզ նախագծի մշակման և այն լուծումը գտնելու ճանապարհին, որը քննարկվելու է առաջիկայում լիագումար նիստով: Եվ մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ բոլոր կարծիքների,  բոլոր մոտեցումների համար: Այլ է հարցը, որ գործընկերային մոտեցման շրջանակներում, հնարավոր է, որ առանձին հատվածներ կարող են լինել ընդունելի, կարող են լինել ոչ ընդունելի»,-նշեց պատգամավորը:
12:46 - 22 հունիսի, 2020
«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ

 |armenpress.am|

«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանն իր ելույթում: «Այսօր իմ գործընկերները անդրադարձան որոշ դրվագների, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, որ միայն ինձ մոտ չէ որոշ դեպքերում տպավորություն, որ Ձեր գործողություններում նկատվում են երկակի ստանդարտներ: Իմ գործընկերները հիմնականում խոսեցին Անի Սամսոնյանի և Տաթևիկ Ռևազյանի դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Մենք չենք ասում, թե խոցվել ենք նրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Դուք հետևողական չեք Ձեր մոտեցումներով: Խնդիր է, երբ դուք չենք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե դուք առհասարակ չանդրադառնայիք»,-ասաց Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքացիները կողմնորոշվում են՝ ելնելով ՄԻՊ-ի հայտարարությունից: Եթե մի դեպքում պաշտպանն արձագանքում է, մյուսում՝ ոչ, մարդկանց մոտ կարող է ողջամտորեն տպավորություն ստեղծվել, որ մյուս դեպքն ընդունելի է: «Իմ քայլը»-ի պատգամավորներից ոմանք հարց էին բարձրացրել, թե ինչու է ՄԻՊ-ն արձագանքել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի խոսքին՝ այն որակելով սեռով պայմանավորված անթույլատրելի վիրավորանք,  սակայն չի արձագանքել Ալեն Սիմոնյանին ուղղված՝ Էդմոն Մարուքյանի՝ սեռական բնույթի հայհոյանքին: Թաթոյանը մասնավորապես ասել էր, որ իր հայտարարությունները երբեք քաղաքական հենք չեն ունենում: Նա շեշտել էր, որ այն դեպքում, երբ ինքը արձագանքել է, խոսքը վերաբերվել է կնոջը՝ սեռը թիրախավորելով վիրավորանք հասցնելուն՝ հատկապես ընդդիմադիր ներկայացուցչի: Նա Մարուքյանի և Սիմոնյանի միջադեպի հետ կապված մասնավորապես ասել էր, որ տվյալ դեպքում իր հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, այպիսով ճիշտ է համարել հայտարարություն չտարածելը: Թաթոյանը հիշեցրել է, որ պետական կառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին: Նա շեշտել էր, որ բոլոր դեպքերում դատապարտում է կնոջ նկատմամբ բռնությունները:
19:02 - 11 մայիսի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ մասնավորապես, անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը: «Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչության իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,-ասաց Գրիգորյանը: Այդ առումով բարձրացված հարցերը պատգամավորն արհեստածին համարեց:
13:00 - 09 մարտի, 2020
Որոշ դատավորներ ՀՀ-ում  ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

Որոշ դատավորներ ՀՀ-ում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն․ Սուրեն Գրիգորյան

 Պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալենք, որ չունենք ստանդարտ իրավիճակ։ Ոչ մեկ չի ասում, որ կենսափորձը կարևոր չէ, բայց պետք է հասկանալ` մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում: ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դատավորների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն։ «ԱՄՆ-ում սահմանված է 50 տարեկանը, այսինքն այդ թվերը որոշակի իրողությունից են սահմանվել, որը մենք այսօր չունենք: Այսօր ցանկացած փաստաբանի հարցրեք՝ բա՞րձր տարիքի դատավորներից են ավելի գոհ, թե՞ ավելի երիտասարդ: Չի կարող լինել հարցի պատասխանը, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքով դատավորներից: Չի կարող, որովհետև դա ուղղակի այդպես չի, ինչ կանխավարած էլ լինի», - ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկմանը, որ 25 տարեկան՝ համալսարանը նոր ավարտած մարդը, չի կարող դառնալ դատավոր։ Գրիգորյանը հարց ուղղեց, թե որ համալսարանն են ավարտում 25 տարեկանում։ ««Բոլոր դատավորները կոռումպացված են»-ին, պարոն Մարուքյան , ստիպված եմ պատասխանել։ Ձեր ֆրակցիայի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ մի բանավեճի ժամանակ այս նույն արտահայտությունը նա արել է, ես ասել եմ՝ հղում տվեք, թե երբ է իշխանության որևէ ներկայացուցիչ նման բան ասել։Այսօր նորից ասում եք, ես էլ նորից ասում եմ հղում տվեք։ Ինչ վերաբերում է դատարանների կախյալ լինելուն՝ հարգելի գործընկերներ, մենք նույն Ազգային ժողովի պատգամավորներ ենք, երբ մենք փորձել ենք դատավորնի բարեվարքության կարգապահական պատասխանատվության  հարց բարձրացնել ,ՍԴ-ն իր որոշմամաբ դեֆակտո խլել է լիազորություն, որ այսուհետ մենք գործնականում այս հրացը չենք կարում բարձրացնել և դրան չի տրվել որևէ գնահատական ընդդիմադիր խմբակցությունների կողմից»,- իր խոսքում ասաց պատգամավորը։ Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին, Գրիգորյանը նշեց, որ դա անհերքելի փաստ է, դատարանները ծանրաբեռնված են։  Պատճառներից մեկը դատավորների քիչ քանակն է։ Պատգամավորը նշեց, որ ծանրաբեռնվածությանը նպաստում է նաև դատավորների՝ դատական նիստերը երկարաձգելու գործընթացը։ «Այդ դատավորները Հայաստանի Հանրապետությունում ստեղծել են դատական նիստերը հետաձգելու ծառայություն։ Եթե այդքան չհետաձգեն, ծանրաբեռնվածության մակարդակը  այդքան բարձր չի լինի»,- եզրափակեց պատգամավորը։ 
12:58 - 04 մարտի, 2020
Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, ամեն ինչ իր հունով ընթանում է՝ հանրաքվեի քարոզարշավի հարցում չենք ուշանում, չենք դանդաղում։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։ «Չեմ կարծում, որ գործընթացը դանդաղել է, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ուժերից հանրաքվեի որոշմանը դեմ և ձեռնպահ մեր գործընկերները «ՈՉ»-ի քարոզչական կողմ չձևավորեցին, ինչպես գիտեք «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորվեց 50-ից ավել քաղաքացիների կողմից, և քանի որ նոր են ձևավորվել, այս իմաստով շատ ավելի ճիշտ է, որ մի կողմն ավելի շուտ չսկսեց բովանդակային առումով քարոզչությունը, քան մյուս կողմը, չնայած դրա համար հիմքեր ուներ»,-մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք բովանդակային առումով վաղուց են խոսում խնդրի մասին, ինչ-որ իմաստով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կարելի է ասել վաղուց է ընթանում, խնդիրը շատերին է ծանոթ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած նրան, որ ասում են՝ բուն խնդրին շատերն են ծանոթ, բայց «ԱՅՈ» ասելու կոչերին զուգընթաց այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք ՍԴ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրառումը և հրապարակած նկարը ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, օրինակ` նաև այն, երբ ասում են, որ դա հակահեղափոխության դեմ պայքար է։ «Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած նկարին, ապա իրականում մենք չենք կարող աչք կապել էն երևույթի վրա, որ սա պարզապես մի դատարանի ռեֆորմի խնդիր չէ, սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի և հին ու նոր արժեհամակարգային առումով կոնտեքստն այստեղ կա։ Դրա մասին չխոսելը անազնիվ կլինի, կարծում եմ՝ շատ սիմվոլիկ է վարչապետի նկարով հին ու նորի տարբերությունը ցույց տալը և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պնդման տեղ կա, թե շեղվում է դրանով, պարզապես կոնտեքստը լայն է և դրա բոլոր ասպեկտներից էլ բավականաչափ խոսվում է»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:30 - 20 փետրվարի, 2020