Արա Բաբլոյան

Արա Սայենի Բաբլոյանը (մայիսի 5, 1947, Երեւան) ՀՀ ԱԺ նախկին նախագահն է (2017-2018), մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ 

1965-1971 թթ․ սովորել է ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետում։ 1970-ին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972-ին՝ Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ։ 1977թ, Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982թ․ նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987-ին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989-ին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006թթ․՝ ամբիոնի վարիչ։ 1989թ․ անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում։ 1990-ին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։
1991-1997թթ․  եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003-ին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006թ․ ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։ 2007-ի մայիսի 12-ին եւ 2012թ․ մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, եղել է ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-ին կրկին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018թթ․ եղել է ԱԺ նախագահը։ 2019-ից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ 


2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է ՍԴ լիազորություններին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիքի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ։ Այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, եւ այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։
Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ |armenpress.am|

Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն: Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը:  Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որի ցուցումն է տվել դատախազությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ գործը փետրվարի 21-ին ստացել են: Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:  Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել  Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ:  
20:20 - 21 փետրվարի, 2020
Արա Բաբլոյանի գործով ՀՔԾ քննիչը նախկինում եւս առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ |pastinfo.am|

Արա Բաբլոյանի գործով ՀՔԾ քննիչը նախկինում եւս առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ |pastinfo.am|

pastinfo.am: Առաջին անգամ չէ, որ ՀՔԾ-ն առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ։ Այս մասին ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու գործով հսկող դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի առարկությանը։  «Դեկտեմբեր ամսին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, երբ 300-րդ հոդվածով դատախազի կողմից կայացվել էր վերադարձնելու որոշում, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը չէր հաստատվել, այդ ժամանակ ևս ՀՔԾ-ն առարկություններ էր ներկայացրել վերադաս դատախազին»,- նշեց Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ վերադաս դատախազը ոչ միայն միացել էր հսկող դատախազի որոշման պատճառաբանությանը, այլև՝ որակապես և հիմնավոր կերպով զարգացրել այն՝ գտնելով ՀՔԾ քննիչի առարկությունն ակնհայտ անհիմն։ «Իմ կողմից ներկայացված ցանկացած միջնորդություն ՀՔԾ կողմից մերժվում էր և ձևակերպումը «ակնհայտ անհիմն» մշտապես շրջանառվում ՝ իբրև մի հատուկ երևույթ։ Ուզում եմ տեղեկացնել, որ համանման հիմնավորմամբ մերժվել էր առարկությունը՝ հսկող դատախազի վերադասի կողմից»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն առարկության մերժման որոշմամբ չէր բավարարվել և փորձել է առարկություն ներկայացնել Գլխավոր դատախազին, այն պարագայում, երբ Քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չէ, ինչի հետևանքով այն վերադարձվել էր։Ինչ վերաբերում է ՍԴ լիազորությունների յուրացմանն, ապա Վարդևանյանը նշեց, որ ՍԴ լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որոնք սպառիչ են։ «ՍԴ լիազորությունների մեջ չի եղել և երբեք, առնվազն այս խմբագրության Սահմանադրության պայմաններում, չի կարող լինել ՍԴ նախագահի ընտրությունը։ ՍԴ նախագահի ընտրությունն իրենից ենթադրում է ընթացակարգ և ՍԴ դատավորի յուրաքանչյուրի իրավունք՝ առաջադրվելու և ընտրվելու»,- նշեց Վարդևանյանը՝ շեշտելով, որ իրավունքի տեսության համաձայն՝ ընտրվելը չի կարող լինել լիազորություն։ «ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՍԴ նախագահի լիազորության, ՍԴ նախագահի ընտրության մասով և հենց այս հիմքով էլ դատախազությունը չի հաստատում մեղադրանքը, որովհետև ուղղակի նման հիմքով չի կարող հաստատվել։ Այդ ժամանակ պետք է ՀՀ-ն լինի աշխարհի միակ երկիրը, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը ներկայացվում է ամբողջ ՍԴ-ի լիազորությունը»,- ասաց Վարդևանյանը։ Վերջինս ընդգծեց, որ ծանոթացել է Դատախազության հաղորդագրությանը, որը վերաբերում էր արարքի որոշակի այլ հատկանիշներով որակմանը, ապա ամբողջ խնդիրը կառուցված է «Ազգային ժողովի կանոնակարգ» հին և նոր սահմանադրական օրենքի կիրառելիության հարցի շուրջ, որտեղ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Ավելին՝ pastinfo.am-ում
12:58 - 19 փետրվարի, 2020
Արա Բաբլոյանի գործով դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը մերժվել է |azatutyun.am|

Արա Բաբլոյանի գործով դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը մերժվել է |azatutyun.am|

azatutyun.am: Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին  հայտնեցին Գլխավոր դատախազությունից: Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։ ՀՔԾ-ից փոխանցել էին, որ առարկություն էին ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։ Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։
19:42 - 18 փետրվարի, 2020
ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ |armtimes.com|

ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ |armtimes.com|

armtimes.com: Հատուկ քննչական ծառայության քննիչն առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ: Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հսկող դատախազը ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ: Մասնավորապես, Դատախազությունը գտել էր, որ Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, այլ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:  Ավելին՝ armtimes.com-ում
17:41 - 17 փետրվարի, 2020
Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ |azatutyun.am|

Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջա դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանեցի, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։ Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։
19:22 - 14 փետրվարի, 2020
Դատախազությունը նորից չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը |hetq.am|

Դատախազությունը նորից չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը |hetq.am|

hetq.am: Դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի մեղադրանքը:Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում է կայացրել, անհրաժեշտ համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բ.-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արս. Բ.-ի՝ Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահելով իրենց լիազորությունները, մինչև 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերևույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը և 2018թ. մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Սահմանադրական դատարանի օրինական շահերին: Արդյունքում կատարված արարքը ծանր հետևանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար՝ հանգեցնելով սահմանադրի՝ ՀՀ քաղաքացիների կամաարտահայտության չիրագործման: Վերջինս արտահայտվել է նրանում, որ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, իրենց կազմից, առանց վերընտրվելու իրավունքով 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով, Սահմանադրական դատարան ունենալու կամարտահայտություն՝ ունենալով այդ կարգավորմամբ ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիք, ինչն արհեստականորեն խոչընդոտվել, չի իրագործվել վերը նշված արարքի հետևանքով։Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արաքը առերևույթ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին»,-հայտնում են դատախազությունից:Հիշեցնենք, Բաբլոյանի և Բաբայանի գործով մեկ անգամ ևս նախաքննության ավարտ էր հայտարարվել և ՀՔԾ-ն այն դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկել էր դատախազություն, սակայն մեղադրանքը չէր հաստատվել, և գործն քւղարկվել էր լրացուցիչ նախաքննության: Ստացվում է, որ դատախազությունն արդեն երկրորդ անգամ չի հաստատում Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը:
15:54 - 10 փետրվարի, 2020