Բիլայն

«Բիլայն»-ը Վիմպելկոմ ընկերության ապրանքանիշն է, որի ներքո դուստր կազմակերպությունները տրամադրում են հեռահաղորդակցության ծառայություններ (առաջին հերթին՝ բջջային կապի ծառայություն) Ռուսաստանում («Вымпел-Коммуникации» ընկերություն) եւ ԱՊՀ երկրներում։ Այս ապրանքանիշի ներքո մատուցվում են բջջային (GSM, UMTS եւ LTE) եւ ֆիքսված կապի, լարային (FTTB) եւ անլար (Wi-Fi, «Բիլայն WiFi») գերարագ ինտերնետի հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսություն («Բիլայնի տնային թվային հեռուստատեսություն» եւ «Բջջային հեռուստատեսություն»)։

«ՎիմպելԿոմ» ընկերությունը հիմնադրվել է 1992թ։ Ընկերության գլխամասը տեղեկայված է Մոսկվայում։
 
Կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար

Կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինտերնետ կապի մատչելի սակագին՝ աշակերտների և ուսուցիչների համար Ինչպես արդեն տեղեկացրել էի, կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում ձևավորվել են կրթական մատչելի սակագներ՝ հատուկ հեռավար կրթության համար: Կրթական սակագների մանրամասները՝ ստորև, ինչպես նաև ընկերությունների պաշտոնական կայքերում: Յուքոմն առաջարկում է՝Հեռավար ուսուցման հավելվածները` zoom, viber, whatsupp, skype և կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են Յուքոմի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին առանց տարիֆիկացման, գումարած 2GB ինտերնետ ծավալ, անսահմանափակ զանգեր Յուքոմ ցանցի ներսում սկսած 1000 ՀՀ դրամ ամսավճարից՝ U1000 փաթեթի համար, ինտերնետի ծավալն ու այլ ցանցեր զանգերի հնարավորությունները առավել են u1500, u2000 և u3000 փաթեթների համար: Վիվասելի առաջարկը՝ Անսահմանափակ Zoom, Skype, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, 3 ԳԲ ինտերնետ, Անսահմանափակ զանգեր Վիվա-ՄՏՍ-ի ցանցում, 200 SMS դեպի ՀՀ ցանցեր, Հեռավար ուսուցման նպատակով առաջարկվող հետևյալ կայքէջերը.• www.emis.am• www.armedu.am• www.escs.am՝ առանց վճարիամսավճարի չափը՝ 1800 ՀՀ դրամ Բիլայնի առաջարկը՝ 1․ Ֆիքսված ինտերնետի համար՝ սկսած 2000 ՀՀ դրամ ամսավճարից, որը ներառում է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router), մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ, հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Հեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:2.Շարժական ինտերնետի համար՝ Կանխավճարային Սակագնային փաթեթ- Տրամադրվում է 50ԳԲ 30 օրով – 1500 դրամի դիմաց- 50ԳԲ սպառելուց հետո արագությունն իջնում է 1024 ՄբՀեռավար ուսուցման կայքերը (www.emis.am, www.kahoot.am, etwinning.net; www.armedu.am) հասանելի են առանց տարիֆիկացման:Առկա են նաև օպտիկական ինտերնետի և շարժական կանխավճարային սակագնային փաթեթներ՝ իրենց առաջարկներով»:
17:40 - 10 ապրիլի, 2020



Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ-ն ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ

Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ-ն ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ

Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ հանձնաժողովն անցկացրել է ուսումնասիրություն, ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ, հանդիպումներ է ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել է վարույթ, որը հրապարակվել է լրատվամիջոցների ներկայությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։«Մարտի 19-ին  հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, կասեցրել է բոլոր նիստերը, այդ թվում Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնացման գործընթացը։ Հանձնաժողովը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը չի ավարտել, համակենտրոնացումը թույլ տալու, թույլ չտալու կամ որև պայմանով թույլ տալու մասին որոշում չկա։ Հանձնաժողովն այս պահին չունի որևէ դիրքորոշում և վարույթն սկսվելուն պես գործընթացը կշարունակենք։ Յուքոմում տեղի ունեցած երեկվա իրադարձությունը որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ»։
17:25 - 10 ապրիլի, 2020
Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների բաժնեմասի վրա կալանք է դրվել |hetq.am|

hetq.am: «Յուքոմ»-ի ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որովհետև բաժնետերերի միջև առաջացած տարաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տեխնիկական անձնակազմը` տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ: Այս մասին ասաց աշխատանքից ազատման դիմում գրողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, որովհետև ինքը միակը չէ, և աշխատանքից ազատվողների թիվը գնալով մեծանում է, քանի որ աշխատակիցները վրդովված են տնօրինության` ղեկավար կազմի փոփոխության լուրերից և պատրաստ են նույնպես դիմումներ գրել: Թե ինչ առճակատում է, դեռևս չեն հայտնում, սակայն մամուլում շրջանառվում է «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի` «Յուքոմ»-ի ղեկավարությունը ստանձնելու լուրը: Պետական ռեգիստրի տվյալներում երևում է, որ Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել 2020 թվականի մարտի 27-ին: Մասնավորապես, արգելանք է դրվել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների բաժնեմասերի վրա:   Արդյոք այս փաստը կապ ունի ստեղծված իրավիճակի հետ, թե ոչ, պարզել չհաջողվեց: «Յուքոմ»-ի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն կարող տալ, գուցե քիչ ուշ ղեկավարությունն արդեն ասելիք ունենա: Հիշեցնենք, որ մինչ «Յուքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն էին ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ էին տեղի ունեցել «Յուքոմ»-ում։ Նախ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։ Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։ Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներն ընկերության ամենամեծ բաժնետերերն են։ Մասնավորապես` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։ «Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:24 - 10 ապրիլի, 2020
Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|

Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|

pastinfo.am: Չեմ կարող ասել Beeline և Ucom ընկերությունների միացումից խնդիրներ կան, թե ոչ, որովհետև այս պահին ուսումնասիրություն է իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Օրեր առաջ առաջին նիստն էր։ Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու։ Ընդ որում շուկաները դրանք թե՛ ամրակցված կապն է, թե՛ ինտերնետն է, թե՛ շարժական ինտերնետն է, թե՛ բջջային կապն է։ Այսինքն բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու»,-ասաց Գեղամ Գևորգյանը։ Վերջինս նշեց, եթե տեսնեն շուկայի տնտեսական մրցակցության առումով խնդիր կլինի, ապա իրենց դատողությունները կլինեն այդ տեսակետի։ Գեղամ Գևորգյանը նկատեց՝ հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի գործարքի հետ կապված, սակայն այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, քանի որ ամբողջական տվյալները վերլուծում են։ Հարցին՝ արդյոք կապի ոլորտում մենաշնորհ չի լինի, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց. «Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա։ Բայց նաև պետք է գնահատենք ֆիքսված կապից օգտվողների քանակը, արդյոք այդ ոլորտը շարունակում է մնալ տենդենցի մեջ և ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա»,-նշեց Գեղամ Գևորգյանը։
13:07 - 13 փետրվարի, 2020
ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

Հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման առնչությամբ հանրային հետաքրքրությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած անհիմն շահարկումները` հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում հայտնում է․«ՎԵՈՆ Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև հնարավոր գործարքի մասով․«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՅՈՒՔՈՄ» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Նշված հարցը համաձայն գործող օրենսդրության համապատասխան ներկայումս գտնվում է իրավասու պետական մարմինների հետ քննարկման փուլում։Հարկ է նշել, որ շարժական կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ներդնումը) պահանջում են ռեսուրսների համատեղ օգտագործում և կարողությունների միավորում, ինչը հաճախ հանգեցնում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացմանը։ Այդ է վկայում շարժական կապի շուկայի առաջատար մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների փորձը։Ինչ վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իր բաժնետոմսերն այլ, այդ թվում՝ մամուլում շրջանառվող՝ «Ա-Տելեկոմ» ընկերությանը հնարավոր օտարմանը, ապա հայտնում ենք, որ նման դիմում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից հանձնաժողով չի ներկայացվել։ Ավելին, սույն թվականի փետրվարին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ներկայացրած պաշտոնական գրությամբ հավաստվել է, որ «Ա-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ «․․․որևէ կոմերցիոն բնույթի բանակցություններ չեն ընթացել»։ Շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ» ընկերության մուտքի խոչընդոտման մասով․Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով և բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը և ձևավորվել իրավական կարգավորումները։Նշված հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում։ Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով այս անգամ արդեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության։Ամփոփելով վերը նշվածը՝ կարևորում ենք ընդգծել, որ 2006 թվականից ի վեր, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հանձնաժողովի իրականացրած համակողմանի և առաջանցիկ բարեփոխումների, այդ թվում՝ ոլորտի լիարժեք ազատականացման և մրցակցային պայմանների ապահովման արդյունքում հնարավոր եղավ արձանագրել միջազգային առումով նշանակալի տեմպեր և ձեռքբերումներ, որոնց պահպանումը և լավարկումը, մշտապես լինելու է հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից։
14:46 - 11 փետրվարի, 2020