Վահագն Վերմիշյան

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ։

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին։

1981-1989թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, 1986 թ.՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոցում եղել է ճարտարապետ, 1989-1991թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։

2013-2014թթ. եղել է «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն՝ ՌԴ-ում, 2014-2017թթ.՝ ՌԴ Օրլովի մարզի գլխավոր ճարտարապետ։

2017-2018թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական, 2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

2020 թվականի փետրվարին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մինչ ազատվելը՝ նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

2021-ի հունվարի 15-ին նրա վերաբերյալ քրեական գործն ուղարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։

Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան
 |news.am|

Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Առաքելյանը հայտնեց, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։ Նա հայտնեց, որ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել են ԵԽ-ի՝ համավարակով պայմանավորված կալանավորին ազատ արձակելու հայտարարությունը. «Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում։ Դա նույնպես բարձրաձայնել եմ դատարանում»։ Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
22:41 - 27 ապրիլի, 2020
Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Վազգեն Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել.նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում |pastinfo.am|

Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Վազգեն Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել.նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում |pastinfo.am|

pastinfo.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ասաց Պողոսյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը: Նրա փոխանցմամբ՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Պողոսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել էր: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաեւ պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդությունը:Փաստաբանը հայտնեց, որ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` այն որակելով ակնհայտ ապօրինի: Հարցին, թե արդյո՞ք Պողոսյանն այս ընթացքում քննչական գործողությունների մասնակցել է և արդյո՞ք եղել են առերեսումներ, փաստաբանը պատասխանեց, որ դա քննչական գաղտնիք է և չի կարող տեղեկատվություն տրամադրել:Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Ավելին՝pastinfo.am-ում
16:46 - 07 ապրիլի, 2020
Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|

Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|

news.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Պաշտպանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
14:07 - 06 ապրիլի, 2020
Դատարանը մերժել է Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը |pastinfo.am|

Դատարանը մերժել է Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Նշենք, որ Վահագն Վերմիշյանից բացի, սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
13:12 - 07 մարտի, 2020
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է |armenpress.am|

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը կքննարկի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում: Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով: Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։ Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ, անցած շաբաթ հաղորդել էր ԱԱԾ-ն։ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:
20:22 - 26 փետրվարի, 2020
Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան  Մուշեղ Առաքելյանը: Բացի այդ՝ պաշտպանը նաև Վերմիշյանի նկատմամբ  գրավ կիրառելու  մասին միջնորդություն է ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Ավելի վաղ դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։  Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Ավելին՝ pastinfo.am-ում
12:51 - 17 փետրվարի, 2020
Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|

Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|

24news.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով։ Այդ մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է շինարար Վազգեն Պողոսյանին, և ովքե՞ր են այն անձինք, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, չմանրամասնեցին, միայն նշեցին․ «Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 34-րդ և 66-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ ներկա փուլում Ձեր մյուս հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ՝ կախված քննության հետագա ընթացքից՝ հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը»։
11:24 - 14 փետրվարի, 2020
Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույն վիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ. Սարհատ Պետրոսյան

Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույն վիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ. Սարհատ Պետրոսյան

Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը։ «Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։ Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը… Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով», գրել է Պետրոսյանը եւ ավելացրել. «Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ»։ Կադաստրի կոմիտեի նախկին պետը նշել է. «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։ Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս «զրպարտելու» համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։
21:52 - 10 փետրվարի, 2020
Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Այս մասին հարցին ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել է, որ 5 դեպքով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս, ըստ ԱԱԾ-ի, Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը: ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:26 - 10 փետրվարի, 2020
2021 թ. պետք է  մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան |tert.am|

2021 թ. պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան |tert.am|

tert.am: 100 օրվա իմ աշխատանքի ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել․ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Երբ ես եկա, կար արդեն վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման: Այդ աշխատանքը մեզնից շատ ուժ և եռանդ պահանջեց»,- ասաց նա:Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ երկրաշարժից տուժածներին՝ շահառուներին, կատեգորիաների են բաժանել, մոտ՝ 13-ի։ «Մարդիկ կան, որ ապրում են այդ տնակներում, բայց ունեն սեփականություն: Այս գործընթացում մեր աշխատակիցների առջև դրել էի արդարության խնդիրը»,- ասաց նա: Շահառուներին բնակարանների տրամադրման ժամկետները, ըստ նրա, դեռևս պարզ չեն, որովհետև հարցը քննարկման առարկա է:«Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կար կառավարության որոշում՝ 2008 -2020 թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի: 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,- ասաց նա:
08:40 - 01 հուլիսի, 2019
Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների. Վահագն Վերմիշյան |armtimes.com|

Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների. Վահագն Վերմիշյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձեւավորված Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը որոշակի ամփոփ տվյալներ արդեն ունի: Ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում, հաշվառվածների ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, ընդհանուր գործընթացը դանդաղում է հիմնականում կադաստրի պետական կոմիտեի պատճառով: «Աշխատանքային խումբը լուրջ հետազոտություն է կատարել: Հիմնական տվյալները ստացել ենք մարզպետարաններից, քաղաքապետարաններից ու ոստիկանությունից: Դրանց զգալի մասն արդեն վերջնական է: Բայց կադաստրը մեզ պատվադիտ ա անում: Հույս ունենանք, որ կադաստրից վերջապես կստանանք տվյալները, տվյալների ընդամենը 20 տոկոսն է այսօրվա դրությամբ մշակված մեր մոտ: Նրանց կողմից տվյալների սահմանված ժամկետում չտրամադրման պարագայում անհնար է հաշվարկել ֆինանսական միջոցների ճշգրիտ չափը եւ հատկապես պետական պարտավորությունների չափի գնահատումը»,- Գյումրիում աշխատանքային խմբի հետ հանդիպման ընթացքում ասաց Վահանգն Վերմիշյանը:Ինչու՞ կադաստրը տվյալները չի տրամադրում՝  հարցին Վերմիշյանը չպատասխանեց: Բառերը մտքում երկար ընտրելուց հետո, ասաց՝ չի ուզում խոսել այդ մասին:Ըստ Վերմիշյանի, արդեն մշակել են տարբեր առաջարկություններ, որոնք մտադիր են ներկայացնել վարչապետին: Մասնավորապես, կառաջարկեն տվյալներն ամփոփել առկա թվերով եւ անելիքն էլ պլանավորել այդ տվյալներին համապատասխան ծավալով:Այսինքն, ստացվում է, որ հերթական անգամ թերի աշխատանք կկատարվի, որպես հետեւանք էլ անօթեւանների բնակապահովման խնդիրը մեկ անգամ եւս կմտնի փակուղի: Եթե անհայտ է, թե քանի անօթեւանի համար քանի բնակարան է պետք կառուցել, բնականաբար, չի լինի նաեւ հստակ հաշվարկ: Հարցականի տակ կմնա նաեւ գլխավոր խնդիրը՝ արդյո՞ք պետությունն ունի այդքան ֆինանսական հնարավորություն, որ լուծի Հայաստանում ապրող բոլոր անօթեւանների բնակարանային խնդիրները:Վահագն Վերմիշյանն ասում է՝ մոտավոր հաշվարկնեով էլ է հնարավոր գործը գլուխ բերել, հատկապես որ ժամանակ չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջնական եւ ամփոփ տվյալներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, մոտենում է:«Ե՛վ վարչապետը մեզ չի ների, ե՛ւ ժողովուրդը: Շատ երկար է էս հարցը քննարկվում, շատ երկար է էս հարցի պատասխանը սպասվել, ու հիմա մի հատ էլ անհասկանալի պատճառ բռնենք, թե բերեք մի ամիս էլ հետաձգենք, իմ կարծիքով ճիշտ չէ: Շարունակությունը՝ armtimes.com 
10:50 - 27 մայիսի, 2019