Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ,  ԱԺ նախկին պատգամավոր։ 

Ծնվել է 1958 թ․-ի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում։ 1997թ․ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը, 2002թ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1976-1978 թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան պատերազմին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

1993 թ․-ի եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թթ․ ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003-2007 թթ․ կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

2011 թթ․ համաներմամբ ազատ է արձակվել։ 2011-2012 թթ․ եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013թ․ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015 թ․ ընտրվել է նույնանուն կուսակցության Վարչության անդամ: 2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար։ 2017 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

Սասուն Միքայելյանին կրկին վիրահատել են, վիճակը կայուն է

Սասուն Միքայելյանին կրկին վիրահատել են, վիճակը կայուն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը. Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն է հաջողվում դուրս բերել մարմնից։ Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։ Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»… Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։ Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի»:
18:10 - 21 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան

Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան

Հրետակոծությունը, ինչպես գիտենք, չի եղել միայն դիրքերում, այլեւ խաղաղ բնակչության վրա․ սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիները արեցին 1990-ականներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանն ուզում է Արցախն ազատել Արցախցիներից, բայց դա չի լինի․ «Այսօրվա պարտադրված պատերազմն էլ, նախորդ պարտադրված պատերազմն էլ եղել են անհավասար՝ թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով։ Ուզում եմ դիմել Ադրբեջանի բնակչությանը, ղեկավարությանը՝ երբեք չսպասեք, որ ՀՀ-ն կպարտվի։ Սա մեր վերջին կռիվն է, որ փառքո՛վ ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք եւ հաղթելու ենք։ Ուզում եմ՝ բոլորս գիտակցենք ու հասկանանք, սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է դիմակայենք համախմբված ու հաղթենք։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ՀՀ բնակչությանը, իմ մարտական ընկերներին՝ համախմբվել՝ մեր ազգի գոյատեւման, մեր հաղթանակի շուրջ»։ Միքայելյանը նկատեց՝ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել, ու եթե մենք դիրքային զիջումներ ենք ունեցել, թող այդ հանգամանքը մեզ երբեք չընկճի ու երբեք խուճապի չմատնի․ «Այսօր, իմ գնահատմամբ, մենք ամուր ենք կանգնած սահմանին, բայց գուցե լայնածավալ հարձակման ընթացքում լինեն դիրքային զիջումներ։ Մենք Մարտակերտն էլ էինք տվել, բայց հինգ տարի հետո վերցրել ենք։Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության։ Այսօր ես ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռների, իրենք երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Ես այսօր կանգնած եմ իմ թոռների համար, ինչպես շատ մարդիկ՝ իրենց թոռների համար։ Այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են եւ մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել։ Մենք վերջնական կհաղթենք, եւ այդ բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը։ 
19:40 - 27 սեպտեմբերի, 2020
Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

armtimes.com: 29 տարի առաջ այս օրը հիմք դրվեց մեր անկախության, եւ պաշտպանվեց այդ ամենը «Եռաբլուրով»: Եվ եթե չլինեին այս համախմբվածությունը, Արցախյան ազատամարտը, այսօր մենք չէինք ունենա պետություն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա պնդմամբ՝ առաջին հանրապետության ժամանակ մենք կորցրինք եւ չկարողացանք պահել պետականությունը, Արեւմտյան Հայաստանը, իսկ այսօր ազատամարտիկների, երկրապահների գերնպատակն է սրբորեն պահել «Եռաբլուրը», որը, Միքայելյանի խոսքով, հիմքն է մեր պետության, պետականության: Նա շեշտեց, որ ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է լինի բանակի կողքին՝ որպես ռեզերվ, այնուհետեւ լրագրողները մեջբերեցին աշխարհազորի ստեղծման փաստը եւ հարցրին, թե արդյոք դրա արդյունքում ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան: «Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ: Պատերազմում հաղթում են ընդհանուր, իսկ աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց պատգամավորը: Նրա համոզմամբ՝ աշխարհազորը պետք է լինի լուրջ կառույց, իսկ ԵԿՄ-ն այսօր ձեւավորվել է աշխարհազորի հիման վրա, 1990-ականներին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին: «Ես կողմ եմ աշխարհազորի ձեւավորմանը, բայց մեծ քանակությամբ: Բայց թող մոռանան, որ ԵԿՄ-ի անունը կփոխվի, որովհետեւ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,- ասաց Միքայելյանը՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ հետագայում ԵԿՄ-ն լինի աշխարհազորին կից:
12:42 - 21 սեպտեմբերի, 2020
Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված․ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված․ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում  ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր  անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում ԵԿՄ դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Սասուն Միքայելյանի հայտարարությունը ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տասնամյակ առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է: Ես իմ հայտարարություններում, հարցազրույցներում, եւ առհասարակ միշտ կրկնում եմ, որ մենք ծառայում ենք մեր հայրենիքին, մենք մեր ժողովրդի, մեր բանակի կողքին ենք: Ժողովրդի ծոցից ծնված երկրապահը կարող է լինել միայն ժողովրդի կողքին: Երկրապահը պահել ու պահելու է ժողովրդի ներքին եւ արտաքին անվտանգությունը: Նախորդ իշխանությունների օրոք հենց ազգային ժողովի դահլիճում մենք կորցրեցինք մեր առաջնորդին: Նախորդ իշխանության վերադարձի, նախորդ ամեն ինչի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է: ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունն անսահման էր, նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակելու նրա գործը՝ պահպանելով այն գաղափարախոսությունը, որ երկրապահը բանակի հիմքն ու հիմնաքարն է՝ եղել է ու կլինի բանակի կողքին, երկրապահը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը իր մեջ ուժ գտավ, վերջապես ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն եւ ազատագրեց Արցախ աշխարհը: Ես  հորդորում եւ կոչ եմ անում  ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր  անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց  այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության: Համավարակի այս օրերին առավել կարեւոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը: Քաղաքական հաշիվներից  բխող յուրաքանչյուր քայլի արդյունքում մենք կունենանք թե՛ ներքին քաղաքական ձախողումներ, թե՛ նաեւ արտաքին քաղաքական: Իսկ դա արդեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ Հայաստանի շահերի դեմ է, ուստի Երկրապահը չի կարող ներգրավված լինել դրա մեջ։ Եվ ի վերջո չմոռանանք, որ մենք ունենք թշնամի, որն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ոտնձգություն իրականացնել, որ մենք ամեն վայրկյան կարող ենք առերսվել նոր պատերազմի: Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված»:   
12:59 - 11 հունիսի, 2020
Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

tert.am: Դատախազության որոշմամբ վերացվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ասածների համար քրեական գործ չհարուցելու որոշումը, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հայտնեցին, որ 2020 թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: «Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:Շարունակությունը՝ tert.am-ում
15:42 - 30 մայիսի, 2020
Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|

Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|

civilnet.am: Թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ ինչ եղել է Ազգային ժողովում, կարող է նորից կրկնվել․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե որևէ բան չի դատապարտվում, ապա դրա կրկնվելու հավանականությունը մեծ է:  Խոսելով իր և Սասուն Միքայելյանի հետագա հարաբերությունների մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Խորհրդարանը աշխատելու վայր է, քաղաքական վայր է, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունը ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից օրենսդիր, սահմանադրական լիազորությունները իրականացնելու հետ»: Ասուլիսի ընթացքում Մարուքյանը անդրադարձավ նաև մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ինքը դատապարտել է Կապանում ոստիկանության բռնությունը։ «Ինչ նկատի ունեմ՝ գոնե վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք: Մենք սա ստուգել ենք: Վերջին բռնությունները եղել են 2016 թվականին: Հիմա եթե ինչ որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերևույթ երևում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել կամ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի, ինչը արգելված է մեր Սահմանադրությամբ, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով, բոլոր փաստաթղթերով, այս մասով պետք է ոչ թե ծառայողական քննություն լիներ, այլ անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, ինչը դեռ չի արվել: Այս մասով կա հանցագործություն և պետք է քննություն գնա»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
17:48 - 25 մայիսի, 2020
Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը: Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը»:
18:22 - 23 մայիսի, 2020
ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։ Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
13:15 - 13 մայիսի, 2020
Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

Էդմոն Մարուքյանի եղբայրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձիք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»,- մասնավորապես ասված է հաղորդման մեջ:
18:42 - 12 մայիսի, 2020
Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Հատկապես շատ էին իրավապաշտպանների կողմից քննադատությունները, թե ինչու պատգամավորները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են հաճախ հանդես գալիս, չեն արձագանքում տեղի ունեցածին: Նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածը չի կարող ունենալ մեկից ավել գնահատական «Իմ քայլը» դաշինքից։ Այդ գնահատականը բռնության աներկբա, առանց «բայց»-երի դատապարտումն է։ Այս գնահատականը հնչեցրել է վարչապետը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ բոլորիս անունից։ Եվ երբ մենք խոսում ենք Լուսավոր Հայաստան խմբակցության գործելաոճի և խոսելաոճի մասին, ինչ-որ խմբակների հետ նրանց բառապաշարի և օրինագծերի նկատմամբ վերաբերմունքի համընկնումների մասին, սադրանքի մասին, սա ամենևին տեղի ունեցածի արդարացում չէ, այլ իրավիճակի համապարփակ վերլուծություն։ Հակառակ պարագայում կստացվի բռնության վերացական, հռչակագրային մերժում։ Ինձ համար հատկապես կարևոր է պատգամավորի իր տեղում մնալու, սեփական անձից վերանալու և սեփական անձը հանրային շահին զոհաբերելու ունակությունը։ Եվ եթե չխոսենք ավելի լայն համատեքստից, ապա չենք գտնի լուծում հանրային պաշտոնյայի և հատկապես պատգամավորի վարքի թույլատրելի սահմանների մասին։ Սասուն Միքայելյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը. այդ դեպքում ինքը նույնպես վայր կդնի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դա էր հարցի լուծումը: Այո, սա է այն քաղաքական հետևանքը, որը Լուսավոր Հայաստանը ակնկալում էր մեզնից։ Եվ Լուսավոր Հայաստանը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:49 - 12 մայիսի, 2020
Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արձագանքել է իր բնորոշմամբ մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին:  «Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան, երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին, իրենց գործած սխալների համար»,-նշեց Մարուքյանը: Մարուքյանը հայտարարեց՝ պետք չէ ծնողներին խառնել, որ իր ասածները վերաբերում են անձամբ այդ պատգամավորներին եւ նրանց գործունեությանը: Պատգամավորը նաեւ անդրադարձավ մանդատները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ Սասուն Միքայելյանի առաջարկին եւ ասաց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձեւ գտնեք մենք մանդատները դնենք: Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձեւ չգիտե՞ս Նիկոլ, վերջին ընդիմախոսների՞ն ես ուզում վերացնես: Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել»: Նա նշեց, որ մանդատը վայր չեն դնելու եւ ավելացրերց, որ դա բացառված է «մանդատը դնենք, որ անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում»:  
09:20 - 12 մայիսի, 2020
Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա:
17:44 - 11 մայիսի, 2020