Իդլիբ

Իդլիբը քաղաք է Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարեւմտյան մասում։ Սահմնակից է Թուրքիային։ Համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Ունի 165000 բնակչություն։ Գտնվում է Հալեպից 40 կմ հեռավորության վրա։

2011 թվականին՝ Դառաայի մարզում տեղի ունեցած ապստամբությունից հետո, հակակառավարական ցույցեր եղան նաեւ Իդլիբի գավառում։ Պետական պաշտոնյաների վրա զինված հարձակումներ այստեղ տեղի էին ունեցել դեռ ապրիլին։ Հունիսի 6-ի իրադարձությունները Սիրիայի պատմության մեջ մտան որպես «Ջիսր ալ-Շուղուրի սպանդ»։ Այդ օրը սիրիական զորքերը միայն պաշտոնական տվյալներով այս քաղաքում տվեցին 120 սպանված։ Դրանց երկու երրորդը դաժանորեն սպանվել էր քաղաքային ոստիկանության ու հատուկ ուժերի գրասենյակի վրա հարձակման ժամանակ։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ապստամբերի կողմից։ Նրանք քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքում պահեցին մի քանի ամիս։ 2012 թվականի մարտի 13-ին Սիրիայի պետական զորքերը գրավեցին Իդլիբ քաղաքը։ Սակայն նույն տարվա հուլիսին Իդլիբի գավառի մեծ մասը նորից անցավ ապստամբների վերահսկողության տակ։

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:  Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում: Լրագրողի հարցին, թե այցից առաջ Ռուսաստանը Թուրքիային նոր առաջարկ արե՞լ է, նախագահը նշել է, որ այժմ որևէ առաջարկ չի լինի: Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին մի շարք թեմաների են անդրադառնալու և որևէ բան գաղտնի չի մնալու:   Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինամթերքով աջակցել Թուրքիային։ Լրագրողները Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նման պահանջ Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է: Թուրքիայի նախագահն կարճ մեկնաբանություն է տվել. «Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ այդ ամենի վերաբերյալ մեր պահանջները»: Հիշեցնենք, որ Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի համար:
18:50 - 04 մարտի, 2020
Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

Էրդողանը սպառնացել է. եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբում մեր գծած սահմաններից, այդ գլուխները ուսերի վրա չեն մնա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով: Էրդողանը նախ հայտնել է, որ  թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։ Այնուհետև Էրդողանը թվարկել է, թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը: Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»:
20:38 - 02 մարտի, 2020
Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա |ermenihaber.am|

Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան որոշել է փախստականների հոսքի առջև բացել է Եվրոպա տանող «դարպասները»: Թուրքիական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ: Չնայած հույն ոստիկանների` փախստականների մուտքն արգելող միջոցներին, այնուամենայնիվ, հազարավոր փախստականներ կարողացել են անցնել Եվրոպա: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արդեն 117.677 փախստականի հաջողվել է անցնել սահմանը և մուտք գործել Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:
19:53 - 02 մարտի, 2020
Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|

Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք Է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում: Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ Է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել Է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն:
12:04 - 28 փետրվարի, 2020
Սա առաջին դեպքն է Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել․ Վարուժան Գեղամյանը՝ Սիրիայում ռուս-թուրքական լարվածության մասին

Սա առաջին դեպքն է Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել․ Վարուժան Գեղամյանը՝ Սիրիայում ռուս-թուրքական լարվածության մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-թուրքական պատերա՞զմԳիշերը արտառոց իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայում, որոնք լայնորեն որակվում են որպես ռուս-թուրքական նոր պատերազմ: Ինչ է տեղի ունեցել.- Գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի (որը սահմանակից է Սիրիայի Իդլիբ շրջանին) ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր:- Թուրքիայի նախագահը այս առիթով հրավիրում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը տևում է մի քանի ժամ և ավարտվում առանց որևէ հայտարարության։- Թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը որևէ աղբյուրում չի նշվում, հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խոչընդոտելու դեպի Եվրոպա Սիրիայից գաղթականների հոսքին։ Ցանցում հայտնվում են ֆոտո և վիդեո կադրեր, որոնք իբր թե պատկերում են գաղթականների՝ դեպի հույն-թուրքական սահմանը ընթացքը: Որևէ հաստատում այս լուրը չունի։- Թուրքական ընդդիմությունը առավոտյան հրավիրել է Թուրքիայի խորհրդարանի արտահերթ դռնփակ նիստ։- Թուրքական իշխանությունները փակել են մուտքը դեպի սոցցանցեր՝ Facebook, Instagram, Twitter և նույնիսկ Whatsapp, սակայն VPN-ով կարելի է մուտք գործել:- Գիշերը մի քանի տասնյակ մարդ տարրերային ցույց է սկսում Ստամբուլում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ։- ԱՄՆ հայտարարում է, որ Թուրքիայի կողքին է, բայց ոչինչ ավելին։ Սա այն, ինչ գիտենք այս պահի դրությամբ։ Իսկ այժմ մի քանի դիտարկումներ իմ կողմից.- Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում։ Մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում Սիրիան, Ռուսաստանը և Իրանը։ Ոչ պաշտոնական հարթակներում՝ այդ թվում թուրքական մերձիշխանական մամուլով կոչեն են հնչում պատերազմ հայտարարել Սիրիային ու նվաճել «Թուրքիայի անվտանգության հողերը» (այստեղ խոսքը գնում է մինչև Դամասկոս նվաճման մասին)։-Թուրքերը ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը՝ հատկապես ՆԱՏՕ-ի: Որքան հասկանում եմ՝ ՆԱՏՕ կանոնադրությունը չի նախատեսում օգնություն, եթե անդամ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում, այն էլ ոչ թե պետության դեմ, այլ երրորդ ուժի (Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել, այլ կռվում է «վարչակարգի ու ահաբեկիչների» դեմ)։ Չեմ կարծում, որ աշխատի գաղթականների խաղաքարտը։ Նախընտրական իրավիճակում գտնվող Թրամփն էլ դժվար թե զինվոր ուղարկի ռուսների դեմ՝ պաշտպանելու Թուրքիային, որը վերջին տարիներին ոչ պոպուլյար է Նահանգներոմ։ - Էրդողանը էնքան է բարձրացրել Սիրիայի հարցով իր խաղադրույքները, որ ցանկացած հետքայլ կարող է աղետաբեր լինել իշխանության համար։ Սա շատ լավ հասկանում են Թուրքիայում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Հաշվի առնելով, թե որքան ծանր են տանում զինվորի մահը, ապա հաստատապես այսօր կսկսվի մեծ հանրային ճնշում թուրքական իշխանությունների վրա։- Իդլիբի շրջանը, որը սիրիական պատերազմի վերջին բարդ հիմնահարցն է, իրենից ներկայացնում է ողջ պատերազմի խտացված տարբերակը։ Ավելին, եթե մինչ այս տարբեր հարցերում հնարավոր էր գտնել կոմպրոմիսներ, ապա այս դեպքում տարիներով կուտակված և ծածկադմփոց արված հարցերը երևան են եկել՝ զինյալ իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումից մինչև Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգում, որոնց շուրջ չկա կոնսենսուս ոչ մի կողմի մոտ։- Մի քիչ էլ պատմություն. սա առաջին դեպքն է Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել։ Նույնիսկ 2015թ. ռուսական կործանիչի խոցումից հետո նման բան չարձանագրվեց: Բոլոր առումներով այս կրիտիկական իրավիճակը ջրբաժան է բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ վերածվելու է կյանքի ու մահվան կռվի։ Չմոռանանք, որ ինչ տեղի է ունենում էնտեղ, առանց որևէ խնդիր կարող է ազդել նաև մեզ վրա՝ Արցախում լարվածությունից մինչև սահմանային անվտանգություն։ Զգոն լինե՛նք։Կհետևենք»։
10:28 - 28 փետրվարի, 2020