Սեդա Սաֆարյան

Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց իրավապաշտպանն է, զոհված անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան։

 

Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը |a1plus.am|

Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը |a1plus.am|

a1plus.am: Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ «Ա1+»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասաց, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասաց Սեդա Սաֆարյանը, և հավելեց, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։ Այնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են, թե ինչու են միջամտում։ Տիկին Սաֆարյանի խոսքով՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։ «Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- պատմեց Սեդա Սաֆարյանը։ Գիշերվա մինչև ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։ «Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասաց նա։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։
14:33 - 25 ապրիլի, 2020
Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

lragir.am: Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը կառուցված է միֆերի վրա։ Որ միֆ է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է այդ ընտրություններում, «0038» գաղտնի հրամանն էլ այդ միֆերից մեկն է։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք գործի ընթացքի վրա։ Դրանք ոչնչով չեն կարող ազդել գործի ընթացքի վրա։ Իմ կարծիքով, դրանք ավելի շատ ուղղված են հանրության մեջ խուճապ գցելուն։ Հանրությունը շատ լավ գիտի, որ «Մարտի 1»-ի գործով ոչ մի բան միֆ չէ, միֆն այն է, որ հանրապետության երկրորդ նախագահը նմանատիպ մեծածավալ, մեծամասշտաբ, համակարգային խառնաշփոթ ստեղծելով, ողբերգություն է սարքել մեր ժողովրդի համար։ Բացի այն, որ «0038» հրաման կա, կան նաև ենթահրամաններ։ Այդ հրամաններով ու ենթահրամաններով փետրվարի 23-ից սկսած սահմաններից անգամ զորք է բերվել քաղաք, որը մասնակցել է կոնկրետ գործողությունների և ամենատարբեր ուղղություններով կրակել է։ Սա արդեն բավարար է արձանագրելու, որ «0038» հրամանը և կատարված գործողությունները միմյանց լրացնող են, և որևէ մեկը չունի դրան որևէ բան հակադրելու իրավական ու փաստական հիմք։ Ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է իր պաշտպանությունը կազմակերպում։ Գուցե իրենք միֆ են համարում Հայաստանի պատմության մեջ ՀՀ երկրորդ նախագահի դատվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք որևէ նախագահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած ու չկատարած արարքների համար։ Բայց նաև մենք գիտենք, որ որևէ նախագահ այդպես ռիսկով սեփական ժողովրդի դեմ զորք չի հանել։ Մենք նաև գիտենք, որ այդպիսի արյունոտ կիրակի մեր կյանքում չենք ունեցել։ Հետևաբար ոչ մի միֆ էլ չկա, սա փաստերի վրա հիմնված քրեական գործ է։ Կհրապարակվի, ու դուք առիթ կունենանք տեսնելու, որ այն, ինչ այսօր նրանց կողմից ասվում է, ոչ մի կապ չունի «Մարտի 1»-ի գործի ապացույցների հետ։ Տիկին Սաֆարյան, դատարանում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարծես փորձեց պատասխանատվությունը գցել այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ ոստիկանությունը ենթակա է եղել վարչապետին, ոչ թե նախագահին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փորձը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ ինչ արել է, լավ է արել, ճիշտ է արել։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները փոխվել են, կամ մենք լսեցինք որևէ բան, որը հակառակի մասին վկայի։ Նիկոլ Փաշինյանի խոսքը շահարկելը բացառապես ուրիշ նպատակ ունի։ Եթե նկատել ենք, անընդհատ փորձում են դատավարությունը դիտարկել վրեժի ֆոնի վրա կատարված քննություն և այլն։ Այնպես չի, որ իրենք չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող դատապարտվել, որովհետև իրականում դատապարտելի արարք չէր արել։Իրենք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը զուտ քաղաքական հետապնդման է ենթարկվել, բայց քանի որ Եվրոպական դատարան դիմելու նպատակներ են որդեգրել և այդպիսի շրջանառվող լուրեր կան, ես հասկանում եմ, որ դատարանում դա հրապարակում են, որպեսզի հետագայում օգտագործեն։ Բայց ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, որը ոչ զորք է ունեցել, ոչ զենք է ունեցել, ոչ զենք է կիրառել։ Եթե Նիկոլ Փաշինյանի լեզուն ու խոսքը հանրահավաքի ժամանակ կարող էին փոխարինել Ռոբերտ Քոչարյանի արածին, ապա խնդրեմ, թող բերեն, համադրեն ու միֆային եզրահանգումների գան։ Ալումյանը նաև հայտարարեց, որ մի բարձրաստիճան սպա Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին նախազգուշացրել է, որ ոստիկանությունը պետք է ստուգում անցկացնի։ Նա նշել է, որ ցուցարարները ոչ միայն մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, «ոզնիներ» են ունեցել, այլև մարտական նռնակներ։ Նորից շեշտադրումն անում են ցուցարարների վրա։ Դե արդեն ուրիշ ելք չունեն, քանի որ Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի և մյուսների գործերով արձանագրել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները, հետագայում նաև ոստիկանության կողմից ուժի գործադրումը եղել է ոչ համաչափ, որ կառավարությունը չի կարողացել իր տեսակետը հիմնավորող ապացույցներ ներկայացնել: Ժամանակին անվտանգության այսպես կոչված ենթադրվող օպերատիվ տվյալները ոստիկանությունը չի էլ ունեցել։ Դրանք բոլորը հորինվել ու կեղծվել են, որոնց կապակցությամբ քրեական գործով կան ապացույցներ։ Դրանց մասնակցել են շատ պաշտոնյաներ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախագահականում աշխատող պաշտոնյաներ։ Հետևաբար, ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 02 մարտի, 2020