ՊՊԾ

Կառավարությունը պլանավորում է ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին |armenpress.am|

Կառավարությունը պլանավորում է ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրեց ռազմավարական տեսլականը, ըստ որի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում: «ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը համոզված է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը էականորեն ուժեղանալու է: «Գիտեք, որ մի շարք հանգամանքների բերումով այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես` հետախուզությունը: Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Փաշինյանը:
14:06 - 24 օգոստոսի, 2021
Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|

Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|

hetq.am: Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն այսօրվանից իրավունք չունի մուտք գործել խորհրդարանի վարչական շենք: ԱԺ աշխատակազմը ծանուցում է ուղարկել կայքի խմբագրություն` հայտնելով, որ վերջինս խախտել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները» և լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Լուսանկարիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան տնից խորհրդարան գնալու ճանապարհին է իմացել, որ խմբագրությունը նման ծանուցում է ստացել: Ասում է` լուսանկարել է պատգամավորների` նիստերի դահլիճ մուտքը, երբ վերջիններս հատուկ մետաղորսիչ սարքերով զննության են ենթարկվում: Երբ ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ իրենց չլուսանկարի, զգուշացրել է` շրջվեն, որպեսզի պատգամավորներին կարողանա լուսանկարել: Լուսանկարել է նաև այգում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներին, ասում է` նոր կարգի մասին տեղյակ չի եղել, քանի որ նախկինում միշտ լուսանկարել է այգու տարածքում, այդ թվում` այն ժամանակ, երբ խորհրդարան է եկել վարչապետը: ԱԺ աշխատակազմի գրության համաձայն` Լիլիան Գալստյանը խորհրդարանի առաջին նստաշրջանում ԱԺ մուտք գործել չի կարող, սակայն կարող է դիմել ԱԺ աշխատակազմին` հավատարմագրվելու 2-րդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց` այս միջադեպը չի կարող հիմք դառնալ նշված անձին հաջորդ նստաշրջանում չհավատարմագրելու համար, սակայն հավելեց` հավատարմագրման կարգն ամբողջությամբ պետք է վերանայվի: Սահմանվելու են որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխանելու պարագայում են ԶԼՄ ներկայացուցիչները փոխվելու: Ըստ Գրիգորյանի` ԶԼՄ ներկայացուցիչները նախապես կծանոթանան նույն կարգին, որին կցված կլինեն նաև անվտանգության ռեժիմի նոր կանոնները: Նա վստահեցրեց` լուսանկարչի այս դեպքը  նախադեպ չի դառնա: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:46 - 05 օգոստոսի, 2021
Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաև վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարևորությունը ընդգծվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում և հատկապես վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կատարած աշխատանքի համար: Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, որ միայն Հայաստանի Հանրապետությունը, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը և հարատևությունը: Իհարկե, վերջին տարիներին մենք շատ լուրջ մարտահրավերների ենք առերեսվել, նաև այդ մարտահրավերները երբեմն թվացել են անհաղթահարելի, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ իրադրություն: Մեր երկրի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել և աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին: Այս իրադրության ստեղծման գործում Պետական պահպանության ծառայության դերը հնարավոր չէ գերագնահատել և դա, կարծում եմ, տեսանելի է բոլորին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում տեսանք, թե ինչ խնդիրներ և բացեր կան Պետական պահպանության ծառայության աշխատանքում և որտեղ ու ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: «Մի բան ակնհայտ է, որ Պետական պահպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի լուծենք: Այս պահին համոզված եմ մի բանում, որը շատ կարևոր արձանագրում է. այսօր Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ՊՊԾ ծառայությունը գնահատվում է բարձր: «Ցավոք, մենք ունեցել ենք անցանկալի դրսևորումներ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև սա, նաև պիտի ընդգծեմ ցույց տալու համար, որ այն դժվար օրերին, պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլև գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում: Բայց, միևնույն է, այնուամենյանիվ, ես շատ ուրախ եմ և հպարտ եմ արձանագրել, որ մենք իրար հետ միասին, քայլ-քայլ, հետևողական և վճռական գործողությունների շնորհիվ կարողացել ենք վերականգնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը և կենտրոնանալ մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման խնդիրների վրա: Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, պետք է առավել ակտիվ և արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար և մաղթել հաջողություններ: «Մաղթում եմ, որպեսզի մեր մարտահրավերները գնալով ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն: Բայց ամեն դեպքում մենք և առաջին հերթին՝ Պետական պահպանության ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր, և դա առավել կարևոր ընդգծում է, քան հետագայում այդ մարտահրավերների հետևանքների դեմ պայքարելը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ արդյունավետ, ապահով և անվտանգ ծառայություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը: Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:
20:39 - 01 հուլիսի, 2021
Ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա, որոշ դեպքերում՝ մինչև 97,5%–ով |tert.am|

Ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա, որոշ դեպքերում՝ մինչև 97,5%–ով |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:Նշենք, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության 03․07․2014թ․№ 710-Ն և 03․07․2014թ․-ի № 712-Ն որոշումներով սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190.552 դրամ և 192.921 դրամ։Ըստ առաջարկվող նախագծի, ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։Նախագծի մեջ ասվում է նաև, որ Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով  պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։ Ավելին՝ tert.am-ում
14:29 - 25 մարտի, 2021
Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին |azatutyun.am|

Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց կալանավորումից ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Դատավոր Մեսրոպ Մակյանին փաստաբաններն էին միջնորդել դեռևս պատերազմի օրերին ազատ արձակել նրանց։ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են 2017 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին, բացի սպանության համար մեղադրվողները։ Այսօրվա դատական նիստին դատախազ Արամ Արամյանն ու տուժողներից զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք դեմ արտահայտվեցին նրանց խափանման միջոցը փոփոխելուն։
16:32 - 02 դեկտեմբերի, 2020
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմը պահանջել է ավելի քան 69 մլն դրամի փոխհատուցում |armenpress.am|

ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմը պահանջել է ավելի քան 69 մլն դրամի փոխհատուցում |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում  ներկայացրեց դատարան` փոխհատուցման պահանջով։ Ընդհանուր վնասի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամ: «Գումարը տարածվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վրա, մասնավորապես, 61 մլն 301 հազար դրամի չափով գումարը ձևավորվել է կոնկրետ հրկիզման ճանապարհով մեքենաների ոչնչացումից, ինչպես նաև ներառյալ՝ Գագիկ Եղիազարյանից, Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից, Արեգ Կյուրեղյանից՝ 7 մլն 923 հազար դրամի չափով` ՊՊԾ գնդի տարածքում շենք-շինությունների վնասումներից»,- ասաց Առուստամյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշում  կայացրեց գործով ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ՝ նշված ամբաստանյալներին որպես պատասխանող կողմ ճանաչելով, իսկ սույն գործով ոստիկանությունն է տուժող ճանաչված։ Դատավորը նշեց, որ հայցադիմումի վերաբերյալ կողմերը պետք է դիրքորոշում ներկայացնեն՝ մինչև դատարանի կողմից սույն գործով խորհրդակցական սենյակ հեռանալը: Դատարանն այժմ լսում է պաշտպանների ճառերը:
13:05 - 02 դեկտեմբերի, 2020
«Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»․ տուժողները «Սասնա Ծռեր»-ի գործով դիրքորոշում հայտնեցին |forrights.am|

«Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»․ տուժողները «Սասնա Ծռեր»-ի գործով դիրքորոշում հայտնեցին |forrights.am|

forrights.am: «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտենում է իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում տուժող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ պատժաչափերի հետ կապված։ Տուժողի իրավահաջորդ Արփինե Թովմասյանը՝ Յուրի Տեփանոսյանի կինը, ցավով նշեց, որ ոչ ոք չի կարող վերադարձնել իր ամուսնուն և երեխաների հորը. «Թող ոչ ոք չխուսափի պատասխանատվությունic, ես իմ կորստի ցավի պատասխանատուն եմ»,- ասաց նա, նշելով, որ «Սասնա Ծռեր»-ը խոսում են հայրենասիրությունից, սակայն այստեղ հայրենասիրության մասին խոսք գնալ չի կարող։ «Պատիժը պետք է համաչափ լինի»,- հայտարարեց նա։ ՊՊԾ գնդում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը ցավով նշեց՝ ինչպե՞ս կարող է մարդ խաղաղ պայմաններում իր ծառայությունը կատարելիս զոհվի հայրենակցի կողմից. «Դուք ասում եք, որ պատիժն անհամաչափ է, ձեր հանդեպ անարդար են, իսկ դուք մեր հանդեպ արդա՞ր գտնվեցիք»,- ներկաներին հարց ուղղեց նա։ Ըստ Ոսկանյանի՝ պատիժը անհամաչափ է. «Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»,֊ դատարանին դիմելով ասաց նա։ Տուժող կողմի դիրքորոշման հրապարակումից հետո, դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը շարունակել սեպտեմբերի 30-ին։ Հաջորդ նիստին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։  
13:04 - 19 օգոստոսի, 2020
ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերել են գիշերը հրավառություն անող երկու անձի

ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերել են գիշերը հրավառություն անող երկու անձի

Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։ Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։ Համոզման մեթոդը, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։ Դեպքերը կանխելու  և  հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։ Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։ Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Նրանցից մեկն «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։ Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
14:36 - 15 օգոստոսի, 2020
Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, ինչպես նաև ճիշտ ձևով կրել դիմակը։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Վաղինակ Մինասյանը ասաց, որ արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում լինում են դեպքեր, երբ  քաղաքացիները, տեսնելով ոստիկաններին, փորձում են արագորեն ստեղծել մի այնպիսի իրավիճակ, կարծես թե, նրանք պահպանում են կամ պահպանել են պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, և ոստիկանության խիստ արձագանքի դեպքում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել, ինչու չէ՝ նաև ասում են, որ ոստիկանությունը կատարում է անօրինական գործողություններ։ «Դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ինքս լսում էի մեր հասարակության կողմից «ոստիկանը մերն է» կոչերը, սակայն այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, ով ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը։ Գաղտնիք չէ, որ ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բոլոր բակերում, ինչու չէ՝ միջպետական ճանապարհների վրա։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը, սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չպահպանել, սակայն շատ պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ պարզապես արհեստական լարվածություն ստեղծելն է»,- ընդգծեց ոստիկանության ավագ լեյտենանտ Մինասյանը։ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչի խոսքով՝ ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ և այս ճգնաժամային իրավիճակում նմանատիպ հարկադրանքի միջոցներ կիրառվում են, կազմվում են վարչական արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ, սակայն, ըստ Մինասյանի, դա ոստիկանության նպատակը չէ։ «Մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, մենք չենք ուզում քաղաքացիներին  տուգանել։ Մենք հակված եք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացին պետք է իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարովող գործողությունների լրջությունը։ Կրեք դիմակներ, որպեսզի փրկեք կյանքեր»,- եզրափակեց Մինասյանը։
20:30 - 06 հունիսի, 2020
ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով |armenpress.am|

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։ Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։ Բացի այդ, ըստ դատավորի, խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։ «Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով  բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։
13:35 - 20 մայիսի, 2020