Իլոն Մասկ

Իլոն Մասկը հետաձգել է «Թվիթերի» գնման գործարքը |azatutyun.am|

Իլոն Մասկը հետաձգել է «Թվիթերի» գնման գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Իլոն Մասկը հայտարարել է «Թվիթերի» գնման գործարքը հետաձգելու մասին, քանի որ, ինչպես նշել է, չի ստացել սոցցանցից կեղծ օգտահաշիվների վերաբերյալ իրական վիճակագրական տվյալները։ Ընկերությունը կեղծ օգտահաշիվների թիվը հինգ տոկոսից պակաս է գնահատում, սակայն, միլիարդատեր գործարարի խոսքով, այդ հաշվարկները հաստատող մանրամասներ չեն ներկայացվել։ Մասկի հայտարարությունից հետո «Թվիթերի» բաժնետոմսերը նվազել են 20 տոկոսով: Առաժմ հստակ չէ, թե ինչպես կանդրադառնա կեղծ օգտահաշիվների հետ կապված իրավիճակը գործարքի վրա։ Մասքը «Թվիթերը» գնելու մտադրության մասին հայտարարել էր անցած անիս։ Գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 44 մլրդ դոլար, նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև 2022 թվականի ավարտը։ Որոշ ամերիկացի օգտատերեր քննադատել են Մասկին և դեմ արտահայտվել նրա կողմից սոցիալական այդ հարթակը ձեռք բերելու գաղափարին՝ մտավախություն հայտնելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո սոցցանցը կդառնա որոշակի սոցիալական և քաղաքական խմբերի նկատմամբ ատելություն սերմանելու հարթակ։ Մինչ այդ Մասկը արդեն «Թվիթերի» ամենամեծ բաժնետերն է, ապրիլի 4-ին բաժնետոմսերի մեկ տասներորդը ձեռքբերելուց հետո սոցցանցի բաժնետոմսերը թանկացել են 9 տոկոսով։
17:04 - 13 մայիսի, 2022
SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել  


 |armenpress.am|

SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը, որը տանում է 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խումբը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Falcon 9 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով 06.01-ին (Երեւանի ժամանակով 14.01-ին): Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես սպասվում է, ավանդաբար վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակին՝ հետագա օգտագործման համար: Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ: Արդեն հիմա ընկերությունը սկսել է ինտերնետի թեստավորում սովորական օգտատերերի շրջանում։ Ազդանշանի ընդունման եւ ուղարկման սարքավորումների համար պահանջվում է վճարել $499, ամսական բաժանորդային վճարը կազմում է $99, ինչը համադրելի է եւ նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ի հիմնական պրովայդերների գները:
17:30 - 14 մարտի, 2021
Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը |shantnews.am|

Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը |shantnews.am|

shantnews.am:  Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։  Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումը Ֆլորիդայի տիեզերակայանից օրեր առաջ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Starship-ը կոչված է բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, իսկ այնուհետև վերադառնալ Երկիր։ Spaceflight Now@SpaceflightNow A prototype of SpaceX’s Starship violently exploded in South Texas moments after a test-firing of its Raptor engine Friday, dealing a setback to the company’s next-generation reusable rocket program ( @SpacePadreIsle).READ MORE: https://spaceflightnow.com/2020/05/29/spacex-starship-test-vehicle-explodes-moments-after-test-firing/ …
 
11:16 - 30 մայիսի, 2020