Սերժ Թանկյան

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար |armenpress.am|

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար: Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ տեղադրելով Rolling Stone-ի հրապարակումն այդ մասին: Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագրությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այսպիսով, խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն: «Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում:
12:53 - 13 նոյեմբերի, 2020
Համաձայնագիրը պարտադրված է մեզ`մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով․ Սերժ Թանկյան

Համաձայնագիրը պարտադրված է մեզ`մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով․ Սերժ Թանկյան

System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել և գրում է․ «Այսօր, ինչպես ձեր բոլորը վշտանում եմ: Մեր երիտասարդ զինվորներուն, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցյալ 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնակամութեամբ: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է որ լիներ ձեզ համար, որ համաձայնագիրը, որը ստորագրվեց, պարտադրուած է մեզ `մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ եւս օգտագործվելու հնարավորությունից: Բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994 թ.-ին Արցախում հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատների մեքենաներ: Դուք ՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում տվիք այդ ամենը փոխելու, երբ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերներ: Դա ամոթալի և վիրավորական է այն մեր ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ:Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվորեն պատասխանվեն, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ և անփորձ, բայց ժողովրդավար ենք: Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես քայլաքարեր միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների արդարությանը հասնելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ ու երկիր: Մեկը, որը ոչ ոքի չի պատասխանում և ոչ ոքի ենթակա չէ»:
12:43 - 11 նոյեմբերի, 2020
Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան

Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան

Սա շատ մութ օր է հայոց պատմության և  ամբողջ աշխարհում մարդու իրավունքների անարդարության պատմության համար: Այս մասին ասել է System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։ «Մենք բոլորս հիասթափված ենք միջազգային հանրությունից ևս մեկ անգամ մեր պատմության մեջ, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց մեզ, երբ մենք կռվում էինք վարձկանների և անարդարության դեմ մեր բնիկ հողերում։ Բայց հանձնվելու փոխարեն հենց հիմա ժամանակն է, որ հատկապես սփյուռքում մենք շատ աշխատենք, ոտքի կանգնենք ավելի ուժեղ, որ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն նրանց պատերազմական հանցագործությունների համար, և ստիպենք աշխարհի շատ երկրների ճանաչել Արցախը»,- նշեց նա։ Թանկյանի խոսքով՝ սա շատ էմոցիոնալ պահ է բոլորիս համար: «Որպես մեկը, ով իր ողջ կյանքում պայքարել է հանուն արդարարության, ես երբեք այսքան հիասթափված չեմ եղել, որքան այսօր: Բայց ես ձեզ հետ եմ, մենք պետք է լինենք մի ազգ, պետք է լինենք միասնական, մենք չենք կարող թողնել, որ այս ձախողումը մեզ բաժանի, մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել»,- ընդգծեց Սերժ Թանկյանը։
09:17 - 10 նոյեմբերի, 2020
Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը՝ պատերազմի և նոր երգերի մասին (տեսանյութ)

 |armenpress.am|

Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը՝ պատերազմի և նոր երգերի մասին (տեսանյութ) |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: Սերժ Թանկյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է, որ օտարները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում:  «Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են Արցախի վրա: Անդադար ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Փորձում ենք նրանց մղել, որ շիտակ որոշումներ կայացնեն, իրենց կառավարական ներկայացուցիչների հետ քննարկեն, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ, և ի վերջո Արցախը ճանաչեն որպես պետություն»,-ասաց Սերժ Թանկյանը: Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նկատեց, որ հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ: Նրա խոսքով, պետք է ուշադիր լինել և աշխարհին ցույց տալ, որ սա նույն թուրքական ռեժիմն է, որ 105 տարի առաջ հայերին փորձել է ոչնչացնել: Հիմա, իրենց ռումբերով, փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել: «Առաջին անգամ աշխարհում հայերը ոտքի կանգնեցին որպես մեկ ժողովուրդ: Մեր ձայները բարձր հնչում են, և շատ օգուտ կարող ենք ստանալ այս ձևով: Պետք է նույն թափով շարունակենք որպես մեկ ձայն դարձած: Ինձ համար կարևոր է, որ օտարները հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում: Սոցիալական ցանցերով, նամակներով պետք է ցույց տանք, որ աղետ է Արցախում, թշնամին արգելված զինատեսակներ է օգտագործում, հայերի գոյությանն է սպառնում»,-նշեց Սերժ Թանկյանը: Երաժիշտն ընդգծեց, որ աշխարհը պետք է հասկանա՝ սա միայն հայերի խնդիրը չէ, այստեղ կան միջազգային հարցեր՝ ահաբեկչություն, բնապահպանական աղետ, մարդու իրավունքների ոտնահարում: Սերժ Թանկյանը կարևոր համարեց Արցախի ճանաչման հարցը, սակայն նշեց, որ այն միակ ձևը պիտի չլինի Արցախի ժողովրդին պաշտպանելու հարցում, մարդու իրավունքների ոտնահարման հարցը նույնչափ կարևոր է: Տեղեկատվական, քարոզչական աշխատանքներում կարևոր քայլ է «System of a Down»-ի երաժշտական ներդրումը: Խումբը նոյեմբերի 6-ին ներկայացրեց երկու նոր երգ, որով պատմում է Արցախում կատարվածի մասին, անդրադառնում ահաբեկչությանը: Երաժիշտը հիշում է որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գրեց «Արցախ» անունով հայերեն երգ, որը Արցախի ժողովրդի ճիշտ նկարագրի մասին էր: «Այժմ էլ նոր երգեր են գալիս, երկու երգ ձայնագրել ենք խմբով: Մեր կիթառահարն արդեն երգ էր գրել զինվորների համար, որը կոչվում է «Protect The Land»: Ասաց, եկեք միասին այս երգի վրա աշխատենք: Այդպես էլ արեցինք և ավարտին հասցրեցինք: Մեկ այլ երգ էլ թողարկեցինք ահաբեկիչների մասին: Բոլոր հասույթները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Առաջիկայում դեռ դրամահավաքի միջոցառումներ պետք է ունենանք: Առաջիկայում մենք ցանկանում ենք այցելել Հայաստան: Մենք ձեզ հետ ենք, վստահ ենք ՝ հաղթելու ենք, կանգնած ենք ձեր կողքին, Սփյուռքը պատրաստ է: Հետագայում էլ այս ակտիվությունը պետք է շարունակենք մեր ժողովրդի համար»,-հավելեց Սերժ Թանկյանը:
11:05 - 07 նոյեմբերի, 2020
Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

factor.am: Երեք շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար պատերազմ սկսվեց հայ ու ադրբեջանցի զինվորների միջև։ Սա վերածվեց վերջին 26 տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենալայնածավալ բռնության։ Մարտերն արագ թեժացան, քանի որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով սկսեց հարվածներ հասցնել, ինչին պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, գրում է Forbes-ը։ Լրատվականը նշում է, որ նոր ձեռքբերված հրադադարը տևել է մի քանի րոպե, իսկ կողմերը մեղադրում են միմյանց հարյուրավոր կյանքեր խլած հակամարտությունը վերսկսելու մեջ։ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի բնիկներն ու աշխարհասփյուռ հայկական սփյուռքն անհանգստացած ու վախեցած է։ Ամերիկահայ ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար, Գրեմմիի արժանացած Սերժ Թանկյանի համար այս պատերազմն առանձնակի մտահոգիչ է, գրում է Forbes-ը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած Թանկյանի տատիկն ու պապիկը Լիբանանից Ամերիկա են տեղափոխվել , երբ նա փոքր երեխա է եղել։ «Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն։ Ամեն օր»,- պատմում է 53-ամյա Թանկյանը։ Վերջին շաբաթների ընթացքում Թանկյանը բարձրացնում է հակամարտության հարցը `փորձելով իրազեկել և հումանիտար օգնություն հատկացնել, նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը տարված է  COVID-19 համաճարակով, իսկ ԱՄՆ-ում նախապատրաստվում են նախագահական ընտրություններին: Խոսելով Forbes-ի հետ՝ Թանկյանը նշում է , որ մեկ  վշտանում է, մեկ իրեն հպարտ է զգում, մեկ է բարկանում է: «Մեզ համար սա կարծես գոյաբանական պայքար լինի: Ես խոսում էի գերմանական լրատվամիջոցների հետ և չասեցի, , բայց մտածում էի այն մասին, թե ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք մեզ հենց այդպես ենք զգում: Մեզ համար սա իսկապես վիրավորական է, քանի որ Էրդողանի իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն Ադրբեջանի հետ միասին հարձակվում է մեզ վրա։ Այստեղ կա ազգային խտրականություն, կա ատելություն։  Լեռնային Ղարաբաղի մարդիկ, ովքեր իրենց անկախությունն են ստացել 1994 թվականին, խաղաղ ապրում են, կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, զբաղվում են գործարարությամբ։ Մեր երեխաներին չենք սովորեցրել ատել ինչ-որ մեկին, չնայած մեր անցյալին։ Մենք նայում ենք դեպի ապագան։ Սա ամբողջ աշխարհի հայ համայնքի համար շատ ցավոտ է»,- ասել է Թանկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:44 - 20 հոկտեմբերի, 2020
Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ

Թանկյանի համահիմնադրած Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ

Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։ Այս մասին տեղեկացրին Creative Armenia մշակութային հիմնադրամից։ «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ «Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։ «Ֆիլմերի, լուսանկարների, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով է, որ աշխարհը կհասկանա, թե ինչ է կատարվում Արցախում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Ուստի կարևոր է, որ մենք աջակցենք բոլոր ոլորտների ստեղծագործողներին՝ կյանքի կոչելու հարձակման ենթարկված ժողովրդի և երկրի կենդանի տարեգրությունը»։ «Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանն իր երախտագիտությունը հայտնեց այն արվեստագետներին, ովքեր ամրագրում են «տեղի ունեցողի տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսում են աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք մենակ չլինի առաջնագծում»։ Creative Armenia-ի հիմնադիր անդամն ու խորհրդատուն ավելացրեց. «Արվեստագետը իր մուսայի, իր և ընդհանուր տիեզերքի հանդեպ մշտապես ճշմարիտ լինելու պարտականություն ունի»։ «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար կարող եք այցելել www.creativearmenia.org/artistsforartsakh կայքէջը։ Այնտեղ կգտնեք նաև հարցազրույցներ, էսսեներ և այլ աշխատանքներ Արցախի մասին կամ Արցախի արվեստագետների կողմից։ Հայտերն արդեն ընդունվում են։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը արվեստի տարբեր ոլորտներում գործող նորարար արվեստագետների հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու համաշխարհային մանդատ ունի։ Իմացե՛ք ավելին creativearmenia.org կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:46 - 30 սեպտեմբերի, 2020
«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ միջնորդագրին |shantnews.am|

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ միջնորդագրին |shantnews.am|

shantnews.am: «Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։ SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում այսպիսի կոչով է հանդես եկել։ Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում Հայաստան ներխուժելու փորձերի վրա։ Կոչ է արվում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորելը։
09:59 - 22 հուլիսի, 2020