Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք»   Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-«Փյունիկ» Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ» Հրայր Մկոյան-«Արարատ» Ստյոպա Մկրտչյան-ԲԿՄԱ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա» Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»   Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Սոլոմոն Ուդո-«Արարատ-Արմենիա» Վբեյմար Անգուլո-«Արարատ-Արմենիա» Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ» Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Ռուդիկ Մկրտչյան-«Արարատ» Արտակ Դաշյան-«Փյունիկ» Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան) Էդգար Մալաքյան-«Արարատ» Էդգար Բաբայան-«Վայլե» (Դանիա)  Տիգրան Բարսեղյան-«Սլովան» (Սլովակիա) Արթուր Սերոբյան-ԲԿՄԱ Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)  Լուկաս Սելարայան-«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Սարգիս Ադամյան-«Բրյուգե» (Բելգիա)   Խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որը կմեկնարկի մայիսի 29-ին։ Ազգերի լիգայում հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝ Հունիսի 4,  17։00՝ Հայաստան-Իռլանդիա Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա-Հայաստան Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա:
16:50 - 24 մայիսի, 2022
Որոշել եմ ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս. Հենրիխ Մխիթարյան

Որոշել եմ ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ որոշում է կայացրել ավարտելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հիշում եմ, երբ ես առաջին անգամ հագա ազգային հավաքականիս մարզաշապիկը․ դա Պանամայի դեմ ընկերական խաղում էր, իսկ իմ առաջին գոլն իմ ազգի համար աշխարհի առաջնության ընտրական փուլում Էստոնիայի դեմ խաղում էր: Ես ցանկանում էի հաղթել կարիերայիս յուրաքանչյուր քայլում, որքան էլ դա դժվար լիներ։  Պատիվ էր խաղալ իմ ազգի համար վերջին 15 տարիներին, և առավել ևս պատիվ էր վերջին 6 տարիներին հավաքականի ավագը լինելը: 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, կրքերից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո ես որոշում եմ կայացրել ավարտելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում իմ միջազգային կարիերան։ Այս որոշմանը եկել եմ նոյեմբերին՝ Գերմանիայի դեմ իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Ես տվել եմ այն ​​ամենը, ինչ կարող էի տալ իմ ազգային հավաքականին. հետևաբար, առաջիկա տարիներին ես ամբողջությամբ կենտրոնացած եմ լինելու իմ ակումբային կարիերայի վրա: Իմ ֆուտբոլային բույնը հյուսվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ յուրաքանչյուր մարդու, որն աջակցել է ինձ, մարզել է ինձ, որի հետ խաղացել եմ, և նպաստել է իմ աճին՝ որպես ֆուտբոլիստի և որպես մարդու։ Հավերժ ձեր՝ Հենո։
14:23 - 03 մարտի, 2022
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ռումինիայի դեմ կայանալիք խաղում: Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները.   Դավիթ Յուրչենկո Դավիթ Տերտերյան Վարազդատ Հարոյան Տարոն Ոսկանյան Արտակ Գրիգորյան Ալիկ Առաքելյան Խորեն Բայրամյան Էդուարդ Սպերցյան Լուկաս Սելարայան Էրիկ Վարդանյան Տիգրան Բարսեղյան Անատոլի Այվազով Կամո Հովհաննիսյան Ժորդի Արարատ Հրայր Մկոյան Ստանիսլավ Բուչնև Սոլոմոն Ուդո Հենրիխ Մխիթարյան Իշխան Գելոյան Ալեքսանդր Կարապետյան Կարեն Մուրադյան Սարգիս Ադամյան Ժիրայր Մարգարյան: Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
11:49 - 11 հոկտեմբերի, 2021
Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել

Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել՝ վաստակած 11 միավորով։ Հյուսիսային Մակեդոնիա-Ռումինիա խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո ռումինացիներն ունեն 10 միավոր և երրորդ հորիզոնականում են: Առաջատարը Գերմանիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 15 միավոր:  Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ունի 9, Իսլանդիան՝ 4, Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:  Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 6-րդ տուրի տնային խաղում չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Արտագնա երկու խաղում Կապառոսի թիմը կմրցի նախ Իսլանդիայի, ապա Ռումինիայի հետ:
09:24 - 09 սեպտեմբերի, 2021
Նման որակյալ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին |armenpress.am|

Նման որակյալ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքն (6-0) ամեն ինչի մասին վկայում է: «Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել է Կապառոսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
10:17 - 06 սեպտեմբերի, 2021
Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային |armenpress.am|

Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հանդիպման 6-րդ րոպեին Սերժ Գնաբրին բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո քանդվեց ու շատ արագ բաց թողեց նաեւ երկրորդը: 15-րդ րոպեին Գնաբրին եւս մեկ գոլ հեղինակեց։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, իսկ 45-րդ րոպեին հաշիվը 4-0 դարձրեց Տիմո Վերները։ Երկրորդ խաղակեսն էլ գերմանացիներն անցկացրին մեծ առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում գերմանացիները եւս 2 գոլ խփեցին 53-րդ րոպեին իր թիմի 5-րդ գոլը հեղինակեց Յոնաս Հոֆմանը, իսկ ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին։ Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
01:00 - 06 սեպտեմբերի, 2021
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում |armenpress.am|

Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համար: Հայտնի են նաև հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները: Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դավիթ Յուրչենկո (խաղային համար՝ 1) Անդրե Չալըշըր (խաղային համար՝ 2) Դավիթ Տերտերյան (խաղային համար՝ 3) Տարոն Ոսկանյան (խաղային համար՝ 4) Արտակ Գրիգորյան (խաղային համար՝ 5) Վբեյմար Անգուլո (խաղային համար՝ 6) Արտյոմ Ավանեսյան (խաղային համար՝) Էդուարդ Սպերցյան (խաղային համար՝ 8) Իշխան Գելոյան (խաղային համար՝ 9) Արշակ Կորյան (խաղային համար՝ 10) Ժիրայր Շաղոյան (խաղային համար՝ 11) Անատոլի Այվազով (խաղային համար՝ 12) Կամո Հովհաննիսյան (խաղային համար՝ 13) Էրիկ Վարդանյան (խաղային համար՝ 14) Հրայր Մկոյան (խաղային համար՝ 15) Ստանիսլավ Բուչնև (խաղային համար՝ 16) Սոլոմոն Ուդո (խաղային համար՝ 17) Հենրիխ Մխիթարյան (խաղային համար՝ 18) Հովհաննես Համբարձումյան (խաղային համար՝ 19) Ալեքսանդր Կարապետյան (խաղային համար՝ 20) Արման Հովհաննիսյան (խաղային համար՝ 21) Սարգիս Ադամյան (խաղային համար՝ 22) Վահան Բիչախչյան (խաղային համար՝ 23): Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին։
13:56 - 02 սեպտեմբերի, 2021
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից |1lurer.am|

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Էդուարդ Սպերցյանն ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշման մեջ ասվում է․ «Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մարտի 4-ի № 32-Ա հրամանագրով Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։ Էդուարդ Մկրտիչի Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»:
13:21 - 08 հուլիսի, 2021
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իսլանդիային |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իսլանդիային |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Հանդիպման մեկնարկում թիմերի փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով: Առաջին 15 րոպեներին վիճակագրությամբ առավելությունը Իսլանդիայի կողմն էր: Հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը, իսկ Կապառոսի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա: Խաղակեսի վերջանամասում ավելի շատ հայ ֆուտբոլիստների էին գնդակով: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:    
21:59 - 28 մարտի, 2021
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին` ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը` Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը: ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ: Բաց թողած գնդակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեծ ուժերով նետվեց գրոհների: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը շատ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու ընտրանու առավելությունը, սակայն չստացվեց: Ի վերջո, Հայաստանի ընտրանի նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսայի Մակեդոնիային և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջին է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
23:02 - 18 նոյեմբերի, 2020