Աննա Մկրտչյան

Աննա Մկրտրյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1994թ. սեպտեմբերի 21-ին  Երեւանում:

2015թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2018թ.՝ Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ XXIV» դասընթացը: Ներկայում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է:

2015-2017թթ. եղել է ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ: 2017-2018թթ.՝ Երեւան քաղաքի ավագանու անդամ: 2017-2018թթ.՝ «BULLSEYE» ամսագրի խմբագիր:

2017-2019թթ.՝ ԱԺ իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի իրավափորձագետ: 2019-2020թթ.՝ PRIME LAW իրավաբանական ընկերության իրավախորհրդատու: 2019-2020թթ.՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

2015-2017թթ. եղել է ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդամ: 2016թ. ավարտել է  ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացը: 2017-2018թթ. եղել է «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ:

«Առաջինը ՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր է (2019 թ.):

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Աննա Մկրտչյանի նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կոպիտ խախտում է կիրառվել. տեղի ունեցածը կքննարկենք խմբակցությունում. Արամ Վարդևանյան |tert.am|

Աննա Մկրտչյանի նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կոպիտ խախտում է կիրառվել. տեղի ունեցածը կքննարկենք խմբակցությունում. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց և կանոնակարգը սահմանում է նվազից դեպի բարձր պատասխանատվություն: Այդ նույն արարքի համար նախկինում կիրառվել է նախազգուշացում, քանի որ արարքի ծավալը, ձևը և բովանդակությունը չեն փոխվել: Այս մասին լրագրողերի հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից հնչեցված «այս ամենի համար մեղավոր է կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությունից հետո Ալեն Սիմոնյանի կողմից Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելուն, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Խոսել նրա մասին, որ Աննա Մկրտչյանն է խախտել ԱԺ կանոնակարգը, երբ հենց իր նկատմամբ է խախտվում կանոնակարգը, նորմալ չէ: Պատահական չէ, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է արտահերթ ելույթի հնարավորություն: Բայց դրա փոխարեն մեկնաբանվում է տեղի ունեցած ելույթը: Սա ԱԺ կանոնակարգ ՍԴ օրենքի տիրույթում չէ: ԱԺ 107 պատգամավորից յուրաքանչյուրը հավասար է»: Վարդևանյանի խոսքով՝ տեղի ունեցածը կքննարկեն խմբակցությունում:
12:03 - 11 օգոստոսի, 2021
Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում քննադատում էր իշխանություններին, և երբ ասաց, թե երկրում տիրող ամենաթողության հեղինակը «Հայաստանն ու Արցախը ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»: Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը: «Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ պարագայում անվտանգության աշխատակիցները Ձեզ դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը: Աննա Մկրտչյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան հետևեց նաև խմբակցությունը: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Սիմոնյանը նախազգուշացում էր կիրառել կրկին «կապիտուլյանտ Նիկոլը» բառերի համար:
11:41 - 11 օգոստոսի, 2021