Գեորգի Ավետիսյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Ծնվել է  1977թ. 13 դեկտեմբեր, ք. Երևան։  1984-1994թթ.  սովորել է  Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցումб 1994-2003թթ.՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում՝  Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետում։ 

1991-1995թթ. աշխատել է «Արալեզ» կինոլոգիական ակումբում՝ սանիտար, անասնաբույժի օգնական։ 2004թ. հունվար-հուլիս ամսիներին Եռակողմ պայմանագրով աշխատել է որպես Արարատի մարզի Ռանչպար համայնքի սպասարկող անասնաբույժ։ 

2004թ. օգոստոս-դեկտեմբերին աշխատել է «Դվին կոնցերն» ֆերմայի անասնաբույժ։ 2005-2010թթ. աշխատել է «Pet shop» կենդանիների սպասարկման սրահում՝ որպես անասնաբույժ։ 

2011-2014թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿի նմուշառման և զննման բաժնի պետ։

2014-2016թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։

2018թ. փետրվար- հունիս եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։

2018թ. հունիսի 22-ից՝ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի անվտանգության և սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ: Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ նախագահն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը և այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իր շարունակական քննարկումները:
16:21 - 11 մարտի, 2020
Թարմ խոտ ուտելու հետևանքով են Վարդենիսում կովերն անկել․ ՍԱՊՏ պետ |24news.am|

Թարմ խոտ ուտելու հետևանքով են Վարդենիսում կովերն անկել․ ՍԱՊՏ պետ |24news.am|

Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը 24News-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ Մարտունիում կով չի անկել, իսկ Վարդենիսում անկել է 4-ը, որը, նախնական հետազոտությամբ, թարմ և խոնավ առվույտ ուտելու հետևանք է։ «Եթե այդ խոտը ուտելուց հետո գնում են ջուր խմելու, այս ռեակցիան արագ կարող ենք ստանալ։ Բոլոր 4 կովերն էլ փքված են եղել, կլինիկան շատ ցայտուն է, մանավանդ որ մի քանի կովի Մարտունիում անասնաբույժները փրկել են՝ ծակելով ստամոքսի համապասխան հատվածը և բաց թողնելով գազերը»,-ասաց նա։ Նշենք, որ «Zona Positive ֆեյսբուքյան էջը նկարներ է հրապարակել և նշել, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո 10 կով տարօրինակ են իրենց պահել, փքվել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են։Հարցին, թե արդյո՞ք Սևանի ջրիմուռներից չի հայտնաբերվել կովերի ստամոքսում, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ անկած կովերն այսօր առավոտյան են ուղարկվել փորձաքննության։ Երեկոյան արդեն պարզ կլինի՝ հավելյալ փորձաքննության կարիք կա, թե՞ ոչ»։
10:11 - 05 հուլիսի, 2019