Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի. փոխնախարար |aysor.am|

ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանի ու ՎԶՄԲ-ի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է», - ասաց փոխնախարարը։
09:57 - 12 դեկտեմբերի, 2019
Հիմնական նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Ֆինանսների նախարար |lragir.am|

Հիմնական նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Ֆինանսների նախարար |lragir.am|

lragir.am: Կառավարությունը սկսում է գերատեսչությունների ռազմավարությունների քննարկման փուլը, կառավարության այսօրվա նիստում ասաց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ներկայացվեց Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների գործողությունների ծրագիրը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռազմավարության համար որպես անկյունաքարային փաստաթութ է հանդիսացել կառավարության ծրագիրը։ «Մենք ձևակերպել ենք պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը։ Որպես հիմնական խնիդիր կամ նպատակադրման ձևակերպում՝ երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխումը։ Ինչպե՞ս դա անել։ Դա հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և հավասարաչափ բաշխումն է»,- ասաց Ջանջուղազյանը։ Որպես հիմնական նպատակ՝ հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումն է։ Կարևորվում է նաև հարկաբյուջետային կարգապահությունը, բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանը չափազանց կարևոր է ոչ միայն բյուջեի, այլ նաև արդյունքների սպառողների տեսանկյունից։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք հստակ կապ ռազմավարական հայտարարված մտադրություննեւրի և գործողությունների միջև, որոնք կառավարությունն իրականացնում է։ Այսինքն՝ պետք է երաշխավորել, որ բոլոր գործողություններն ունենան հստակ կապ այն քաղաքականության հետ, որը հայտարարվել է։ Եվ այս ամենը պետք է իրականացվի թափանցիկ ու հաշվետվողականության միջավայրում։ Ջանջուղազյանը շեշտեց, որ այս ռազմավարությունը հիմնված է կառավարության ծրագրի վրա։ Նա ներկայացրեց կառվարության ծրագրի կարևոր շեշտադրումները։ «Վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարում։ Սա խրոնիկ խնդիր է եղել և ըստ էության շարունակվում է որպես խնդիր մնալ։ Պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգերի զարգացում ու բարելավում։ Պետական պարտքը բավական զգայուն թեմա է, և մշտապես մենք ամեն ինչ արել ենք, որ գործընթացը թափանցիկ լինի։ Ստվերային տնտեսության կրճատման ու մրցակցային բիզնես միհջավայր ձևավորելու նպատակով հարկային վարչարարության բերալավում ու արդիականացում։ Պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործում, հավելյալ արժեքի ստեղծման գործիքակազմի ներդրում։ Մենք ենթադրում ենք, որ փողի դիմաց արժեք ստանալու սկզբունքի իրականացման ձգտումը միայն մեր երկրին բնորոշ չէ, ամբողջ աշխարհում դրան ձգտում են։ Ծախսերի նպատակային արդյունավետության բարձրացման նպատակով անցում ռազմավարական պլանավորման համակարգին։ Սա նույնպես հայտնի խնդիր է։ Շատ հաճախ խզում է լինում հայտարարված ռազմավարական նպատակների և իրականացվող ծախսերի միջև։ Այստեղ ներկայացված են այն միջոցառուամները, որոնց շնորհիվ ակնկալում ենք, որ այդ խզումը նվազագույնի կհասցվի կամ կդադարի գոյություն ունենալ»,- ասաց Ջանջուղազյանը։ Նախարարը նաև ասաց, որ շարունակական կլինի մարդկային կապիտալի զարգացման համար բյուջետային ծախսերի աճը։ Կապիտալ ծախսերի շարունակական բարձրացումը ևս շարունակական կլինի բյուջեում։ Պետական գնումների թափանցիկ համակարգի ներդրման ուղղությամբ նույնպես աշխատանքներ կտարվեն։
08:11 - 28 նոյեմբերի, 2019
Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով |armenpress.am|

Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Բարեփոխումն ունի հստակ նպատակ, այն է՝ ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում»,-վստահեցրեց Պողոսյանը: Նախատեսվում է, որ բարեփոխման մեկնարկը կլինի 2021-ից: Փոխնախարարը շեշտեց՝ այդ բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման բարեփոխումը: Նա նկատեց՝ եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա քաղաքականության, սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից շատ ճիշտ ու հիմնավոր կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում: Պողոսյանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2021-ից: Սակայն մինչ այդ նախարարությունը դեռ աշխատանք ունի կատարելու, հարկային օրենսդրությունում պետք է որոշակի վերանայումներ նախատեսվեն: Նոր գնահատման մեթոդաբանությամբ, ըստ էության, կադաստրային արժեքները մոտարկվում են գույքի շուկայական արժեքներին և, ըստ այդմ, նաև բարձրացվում են: Եվ, հետևաբար, կարիք է առաջանում հարկային օրենսդրությամբ անդրադառնալու հարկման դրույքաչափերին, չհարկվող շեմին: Այս պահին վերլուծվում է ողջ հանրապետությունում առկա գույքային միավորների բազան՝ տեղորոշելու համար թիրախը, այսինքն՝ գույքային միավորների այն շրջանակը, որի մասով պետք է հիմնական բեռի վերանայում լինի:
10:01 - 22 նոյեմբերի, 2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործունեությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը
06:55 - 25 հոկտեմբերի, 2019
Կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը. Ատոմ Ջանջուղազյան

Կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը. Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020թ.-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական ներդրումների կառավարմանն ու պետական պարտքի կառավարման ռազմավարությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև համագործակցության եռամյա ծրագրում ներառված բարեփոխումների օրակարգին և դրանց ընթացքին:Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պետական բյուջեի զարգացումներն ու կանխատեսումները, նշել է, որ ՀՀ կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը և դրա միջոցով հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի ու հետագա ավելի բարձր եկամուտների համար, որոնք թույլ կտան արդյունավետորեն սպասարկել նաև ընթացիկ պարտավորությունները: Նախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը միտված հարկային բարեփոխումների օրակարգը: Նա բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում: Աթանասիոս Արվանիտիսի խոսքով՝ եռամյա ծրագրի հիմնական թիրախների և բարեփոխումների օրակարգի իրականացումը հիմնականում արդյունավետ է ընթանում և ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ծրագրի բարեփոխումների օրակարգը փոխադարձ համագործակցության ներքո կընթանա պլանավորվածին համահունչ:
13:31 - 27 սեպտեմբերի, 2019
Տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը |tert.am|

Տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը |tert.am|

tert.am: ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առևտրի կազմակերպման գործընթացում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի գանձման սկզբունք­ները, ընթացակարգերը և այլն: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գնահատվում են ավելի ճկուն, ավելի մատչելի ընթացակարգեր ներդնելու հնարավորությունները, որոնք մեր գործարար շրջանակներին հնարավորություն կտան հարկային հաշվառումն իրականացնել պարզ կանոններով՝ տնտեսելով և՛ ժամանակ, և՛ ռեսուրս: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին, որոնք առավելապես ուղղված են հարկային մարմինների միջև համագործակցության նոր մակարդակի ապահովմանը: «Մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ձևավորել ենք մեր օրակարգային հարցերը՝ նպատակ ունենալով մեր տնտեսավարող սուբյեկտների, նաև քաղաքացիների համար ձևավորել ավելի նպաստավոր միջավայր, պարզեցնել հարկային հաշվառման կանոնները և առհասարակ կրճատել այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակը», -ասել է Պողոսյանը: Նիստը նախագահող ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի խոսքով` հանդիպումն ընդգրկում է հարկային հարցերին վերաբերող լայն շրջանակ: «Նման հանդիպումները թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, խթանել փորձի փոխանակումն ու բիզնես ոլորտի զարգացումը»,- նշել է Ժակսիլիկովը:
12:05 - 13 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը պատրաստ է քննարկել մաքսատանը ԱԱՀ-ի չեղարկումը. ֆիննախ |news.am|

Կառավարությունը պատրաստ է քննարկել մաքսատանը ԱԱՀ-ի չեղարկումը. ֆիննախ |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել մաքսատանը տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի չեղարկումը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ընդ որում, նրա խոսքով, դրանից դեռեւս դժվար է հրաժարվել:Առաջարկի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է:«Բիզնեսը պետք է ԱԱՀ վճարի միայն այն բանից հետո, երբ վաճառի ապրանքը: Իսկ եթե առայժմ վաճառք չունի, ո՞վ պետք է հարկ վճարի»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ համաշխարհային պրակտիկայում ԱԱՀ-ն վճարվում է ոչ թե ապրանքի վաճառքից առաջ, այլ հետո, սակայն Հայաստանում այլ կերպ է: Երբ գործարարը երկրի ներսում վաճառում է ապրանքը, ԱԱՀ-ն իրեն է վերցնում:«Այլ կերպ ասած՝ պետությունը գործարարից հարկը նախօրոք է վերցրել եւ հետին ամսաթվով վերադարձրել: Այդ հարկային ծառայությունը թեթեւացրել է կյանքը. գործարարից հարկը միանգամից են վերցրել, եւ հետո չեն փնտրել նրան ու նրա ապրանքը»,- հստակեցրեց պատգամավորը:Սակայն մյուս կողմից, ինչպես նշեց Մելքումյանը, դրանից տուժում է բարեխիղճ բիզնեսը, քանի որ ներմուծման եւ ապրանքի վաճառքի միջեւ ժամանակ է անցնում: Նա նշեց, որ այդ ընթացքում բիզնեսը սպասում է՝ մինչ կվաճառի ապրանքն ու կկարողանա ԱԱՀ-ն հետ ստանալ:Իր հերթին, ֆիննախի ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե սահմանին ամբողջությամբ հրաժարվենք ԱԱՀ-ից, ապա ստիպված կլինենք փոխել Հարկային օրենսգրքի միանգամից մի քանի հոդված՝ ԱԱՀ դուրս գրելու ժամկետների եւ կարգի, բիզնեսի համար հարկային ռեժիմների մասին:«Այդ ամենը հավելյալ քննարկումներ է պահանջում»,- նկատեց փոխնախարարը:
13:24 - 04 սեպտեմբերի, 2019
Ֆինանսների նախարարության 7 ավտոմեքենա կամրացվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին |armenpress.am|

Ֆինանսների նախարարության 7 ավտոմեքենա կամրացվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին |armenpress.am|

armenpress.am։ Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված 7 անվանում ավտոմեքենաները ետ կվերցվեն և կամրացվեն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:Խոսքը հետևյալ մեքենաների մասին է. Nissan X Trail (2007), TOYOTA CAMRY (2013), TOYOTA CAMRY (2010), 3 հատ TOYOTA COROLLA (2013), HYUNDAI ELANTRA (2012):Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, որն ավելի ուշ վերակազմավորվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի։Տեսչական մարմնի ստեղծման պահից մինչ օրս որեւէ իրավական ակտով վերջինիս համապատասխան գույք չի ամրացվել։ Նշվածը բացասաբար է անդրադառնում Տեսչական մարմնի կողմից իրականացվող կանխարգելման գործունեության եւ վերահսկողության հետ կապված աշխատանքները պատշաճ եւ ամբողջական ապահովելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված ժամկետները պահպանելու վրա։Նախագծի ընդունման հիմնական նպատակն է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ամրացնել ավտոմեքենաներ, որոնց միջոցով մարմինը հնարավորություն կունենա պատշաճորեն եւ ամբողջական իրականացնել օրենքով իրեն վերապահված առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ գործունեությունը եւ վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանումը։
09:33 - 11 հուլիսի, 2019
Ֆինանսների նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում

Ֆինանսների նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում

Հուլիսի 1-ից Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։  Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:
12:29 - 02 հուլիսի, 2019
Վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է և անցնել 60%-ը, այդտեղ ողբերգական որևէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան |tert.am|

Վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է և անցնել 60%-ը, այդտեղ ողբերգական որևէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան |tert.am|

tert.am։ Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ նոր բյուջեով, որ բերվելու է քննարկման, նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ ծավալներով: Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ նոր վարկային ծրագրեր նախատեսում են իրականացնել: «Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ ոչ թե պետք է մտածենք հարկային միջոցներն օգտագործելով վարկային միջոցները մարելու մասին՝ այլ ընդհակառակը՝ պետք է մտածել, որ մեր փոխառու միջոցները ներգրավվելով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և իրենց ազդեցության չափով նվազագույնի հասցվի»,- ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ ոչ թե սահմանափակելու են նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու են, որպեսզի դրա կառավարելիության աստիճանը բարձրանա և դա իրենցից մեծ ջանք չպահանջի:Կարեն Սիմոնյանն արձագանքեց. «Հստակեցրեք՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի մինչև 60 տոկոսի»:
08:20 - 19 հունիսի, 2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար |armenpress.am|

Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքի փոփոխությունները արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենան: Նախատեսվում է, որ արտահանման ուժեղացումը յուրաքանչյուր տարի կլինի 0.8 տոկոսով, ներդրումների աճը`1.5 տոկոսով, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճը 0.8 տոկոսով ավելի կլինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ հարկային քաղաքականության թիրախը արտահանման խթանումն է` փորձել արտահանելի ճյուղերում ինքնարժեքը նվազեցնել: Նա հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ, թե այդ քաղաքականությունն ինչ չափով է ազդեցություն ունենալու:«Տնտեսության արտահանելի և ոչ արտահանելի հատվածների միջև շահութաբերության տարբերությունը եղել է 8 տոկոս` հօգուտ ոչ արտահանելի ճյուղի: Հետևաբար, ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է: Եվ խնդիր է ներքին պահանջարկից տնտեսությունը տանել դեպի արտաքին պահանջարկ, ավելի գրավիչ դարձնել արտահանման ուղղությունը: Սա է մեր խնդիրը, որ դրված է հարկային քաղաքականության առաջ: Հաշվարկված է, թե փոփոխությունների արդյունքում որքան կլինի արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա ազդեցությունը: Արտահանման ուժեղացումը կլինի 0.8 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, ներդրումների աճը կլինի 1.5 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ավելացումը կլինի 0.8 տոկոսային կետով»,-ասաց Հայրապետյանը:Նրա կարծիքով` դրանք այն հիմնական երեք ուղղություններն են, որոնք կհուշեն, որ ճիշտ ճանապարհով են առաջ շարժվում: Հայրապետյանը նշեց` փոփոխությունների նպատակը երկրի մրցունակությունն ուժեղացնելն է: Հետևաբար, բոլոր փոփոխությունները պետք է առաջին հերթին կապել նրա հետ՝ դրանք այդ նպատակին օգնում, թե խանգարում են:Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:
08:57 - 12 հունիսի, 2019
Ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում դատավորների միջին աշխատավարձը |24news.am|

Ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում դատավորների միջին աշխատավարձը |24news.am|

24news.am։ Դատավորների միջին աշխատավարձի համար կիրառվում է 10-11, 5 գործակից, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե որքան է կազմում դատական համակարգի աշխատողների, մասնավորապես, դատավորների աշխատավարձը:Պատասխանից պարզ դարձավ, որ դատավորների միջին աշխատավարձը տատանվում է 660-760 հազար դրամի շրջանակներում:Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը 10 ընտրանքային դատավորների 2018-ի հայտարարագրած միայն դրամական միջոցներն է ուսումնասիրել եւ պարզել, որ 10 դատավորների հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ:Նա ընդգծեց, որ ըստ այդմ ստացվում է, որ մեկ դատավորի միջին աշխատավարձը 100 մլն դրամի գումար է կազմում։
08:49 - 10 հունիսի, 2019
Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։
09:12 - 06 հունիսի, 2019
Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախորդ տարի 5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսումների համար օգտագործվել է 4,5% աճի ցուցանիշը։ «Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5%»,-ընդգծեց նախարարը:«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը»,-ասաց նա։ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բավական շատ են եղել քաղաքական փոփոխություններով պայմանավորված շահարկումները՝ կապված անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ։
08:42 - 05 հունիսի, 2019