Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

ՀՀ–ում գործող քաղհասարակությունը նախաձեռնող չէ Արցախում քաղհասարակությունն ավելի ամրապնդելու հարցում. Արցախի ՄԻՊ |news.am|

ՀՀ–ում գործող քաղհասարակությունը նախաձեռնող չէ Արցախում քաղհասարակությունն ավելի ամրապնդելու հարցում. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Չճանաչվածության եւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով Արցախի Հանարպետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչը ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Մասնավորապես, ՄԻՊ–ի խոսքով, քաղհասարակությունը Արցախում բավականին թույլ կարողություններ ունի։ «Օրինակ, եթե միջազգային շփումներ լինեին եւ օտարերկրյա ռեսուրսներ մտնեին Արցախի Հանրապետություն, մեր քաղհասարակությունն ավելի ուժեղ կլիներ տարբեր խնդիրներ վերհանելու, առաջարկներ ներկայացնելու եւ նաեւ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով։ Քաղհասարակության հարթակում անկեղծ ասած ես չեմ տեսնում ՀՀ–ում գործող քաղհասարակությունների նախաձետնողականությունը եւ ոգեւորությունը, որ Արցախում քաղհասարակությունն ավելի կարողունակ դառնա։ Այստեղի քաղհասարակության փորձը շատ կարեւոր է, որ Արցախում ամրապնդվի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»։
08:09 - 30 ապրիլի, 2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին: Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ: Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները: Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների համար:
07:24 - 13 ապրիլի, 2019
Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|

Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով. Արտակ Բեգլարյան |armtimes.com|

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում, իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով, և եթե ոչ միջազգային քաղաքական կառույցները, ապա առնվազն իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են չկաշկանդվել այդ հանգամանքով: Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք մենք, հատկապես՝ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները: Մեր բոլոր միջազգային շփումների ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը, փնտրում ենք նոր հնարավորություններ, սակայն լուրջ և համակարգային արդյունքներ դեռևս չկան:Հուսամ՝ ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այդ օրակարգի գործնական առաջմղման հարցում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շոշափելի արդյունքներ ունենալու համար: Ես պատրաստ եմ բոլորի հետ առավելագույնս համագործակցել այս ուղղությամբ, որովհետև քաղաքացիական հասարակության և պետական մարմինների կարողությունների տևական զարգացումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար»,-ասված է գրառման մեջ:  
06:57 - 13 ապրիլի, 2019
Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն. արձանագրվել են որոշ խնդիրներ

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն. արձանագրվել են որոշ խնդիրներ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 10-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:  Այցի ընթացքում Պաշտպանը շրջել է որոշ խցերով, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել մի քանի դատապարտյալի հետ: Պաշտպանն ազատազրկված անձանց ներկայացրել է իրենց իրավունքները՝ շեշտադրելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ պարզաբանելով, որ ցանկացած պահի նրանք կարող են անարգել կերպով դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:Այցի ընթացքում արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը պատրաստվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և հանդես գալ համապատասխան առաջարկներով:
11:40 - 11 ապրիլի, 2019