ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։
12:45 - 04 մարտի, 2020
Norma-ի կաթնամթերքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

Norma-ի կաթնամթերքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ» ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր», «Մածուն», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով» արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Առկա են եղել նաև խմորասնկեր: Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել տեսչական մարմին: Խախտումների վերացման համար սահմանվել է երկշաբաթյա ժամկետ:
17:03 - 03 մարտի, 2020
Կասեցվել է մի շարք մանկապարտեզների Normа կաթնամթերք մատակարարող «Ագրոպրոդ» ՍՊԸ–ի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է մի շարք մանկապարտեզների Normа կաթնամթերք մատակարարող «Ագրոպրոդ» ՍՊԸ–ի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (այս ընկերությունը եղել է մի շարք մանկապարտեզների կաթնամթերքների մատակարարը), տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական կոմիտեի մամուլի ծառայությունը:Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության։Նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որևէ արտադրության հետ, ուստի Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար: Տրվել է նաև կարգադրագիր բժշկական զննության չանցած երկու աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին:
17:47 - 20 փետրվարի, 2020
ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները

ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը:  Բուսասանիտարիա - Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ հանրապետության ողջ տարածքում անցկացվել է նաև բուսասանիտարական մոնիթորինգ, լաբորատոր փորձաքննության է ներկայացվել մոտ 5000 նմուշ: Անասնաբուժություն - Անասնահամաճարակային մշտադիտարկումներ են անցկացվել մոտ 1000 տնտեսավարողների մոտ: Մասնավորապես՝ ձկնաբուծությամբ և ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսություններում: Կենտրոնական և մարզային մակարդակով քննարկումներ են անցկացվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող անձանց, միս իրացնողների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոր սպանդանոցներ հիմնել ցանկացող անձանց և կազմակերպությունների հետ, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, քննարկվել են բարձրացված խնդիրները: Տվյալ գործունեությանը ներկայացվող նվազագույն պահանջները տեղեկատվական թերթիկների միջոցով տրամադրվել են շահառուներին։ Սննդամթերքի անվտանգություն - Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումներ՝ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկումներ 618, ստուգումներ 78, մշտադիտարկում՝ 582։ Կազմակերպվել են «Ձյունիկ» սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրս բերելու, ոչնչացնելու և ախտահանման աշխատանքնեը՝ կանխելով և ամբողջովին վերացնելով բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը: Միջազգային - Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական կազմակերպության և ՍԱՏՄ-ի համագործակցության արդյունքում՝ հաստատվել են երկկողմ անասնաբուժական սերտիֆիկատներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ-ի տարածքով Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ արտահանել կենդանի կենդանիներ: Իրազեկում - Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, շրջանառվել են տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, պատրաստվել են ֆիլմեր, բուկլետներ, պաստառներ: Նշվել են Սպառողների իրավունքների պաշտպանության և Անասնաբուժության միջազգային օրերը, հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի շաբաթը, այդ շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: 2019 թվականին Տեսչական մարմնի ձեռքբերումներից է համակարգում առկա կոռուպցիոն տարրերից ձերբազատման գործընթացը, ներմուծման և արտահանման ոլորտում գործառույթների դյուրացման և ավելորդ վարչարարության նվազեցումը, ինչպես նաև միջազգային հարթակներում Տեսչական մարմնի հեղինակության բարձրացումը:
11:30 - 20 փետրվարի, 2020
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր. անկել է 165 խոզ. ՍԱՏՄ

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր. անկել է 165 խոզ. ՍԱՏՄ

Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  եղել են անաէրոբային եւ կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաեւ խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր: Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում: ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետեւել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի եւ անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով: Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:
13:13 - 19 փետրվարի, 2020
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը: Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով:Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:
16:29 - 18 փետրվարի, 2020
Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ. պետությունն ինչ լրացումներ է արել աջակցության ծրագրերում |armenpress.am|

Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ. պետությունն ինչ լրացումներ է արել աջակցության ծրագրերում |armenpress.am|

armenpress.am: Սննդի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից ի վեր 10 մարզերից ստացել է սպանդանոց կառուցելու 272 հայտ: Պետությունը խոստացվածի համաձայն հստակեցնում է աջակցության ծրագրերը. օրինակ գործող ծրագրում ներառվել է նաև սպանդանոցային տնտեսության համար միս տեղափոխող մեքենաների ձեռքբերման վարկի տոկոսների սուբսիդավորումը:  «2020-ի հունվարի 15-ից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստացել է 272 հայտ՝ սպանդանոցներ կառուցելու վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրից՝ 37, Արագածոտնից՝ 47, Արարատից՝ 50, Կոտայքից՝ 20, Լոռիից՝ 35, Շիրակից՝ 40, Գեղարքունիքից՝ 16, Տավուշից՝ 8, Վայոց Ձորից՝ 5, Սյունիքից՝ 14 հայտ: Բոլոր հայտ ներկայացնողներին տրամադրվել են սպանդանոցի կառուցմանը, շահագործմանը, ինչպես նաև տարածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Հայտ ներկայացնողները որոշում են կայացնում սպանդանոց կառուցելու միայն նշված պահանջներն ուսումնասիրելուց հետո»,-տեղեկացրեցին տեսչական մարմնից: Այն անձիք, ովքեր սկսում են շինարարական աշխատանքները, ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից ստանում են խորհրդատվություն: ՀՀ կառավարությունը, մինչև հուլիսի 1-ը հետաձգելով պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը,  խոստացել էր դիտարկել սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ:   ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց՝ գործող ծրագրերը թույլ են տալիս ֆինանսական աջակցություն ցուցաբերել, կա ընդամենը հստակեցման կարիք: Նա նշեց՝ բյուջեով արդեն հաստատված են տոկոսների սուբսիդավորման համար բավարար չափով գումարներ: Եվ եթե մեկը որոշի սպանդանոց կառուցել վարկավորվելով, ապա կառավարությունը կսուբսիդավորի այդ ծրագրի ֆինանսավորման դիմաց հաշվարկվող տոկոսները:  Նախարարը հիշեցրեց, որ վերջերս կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել է լրացում:  Դրա նպատակն այն է, որ սարքավորումների լիզինգը սպանդանոց կառուցողների համար դառնա ավելի հասանելի: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով գործընկեր բանկերը վարկավորումն իրականացնում են 11 տոկոսով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորում է կառավարությունը, 4 տոկոսային կետը մնում է լիզինգառու կազմակերպության համար որպես տոկոսային ծախս: Վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով: «Եվ մենք կարծում ենք, որ սա շատ նպաստավոր ֆինանսական գործիք է։ Ընդ որում, այս գործիքով ոչ միայն սարքավորումների ձեռքբերումն է ֆինանսավորման ենթակա: Եթե օրինակ եռակողմ պայմանավորվածությամբ լիզինգատուն՝ այսինքն վարկային կազմակերպությունը, կառուցող կազմակերպությունը, լիզինգառու կազմակերպությունը  համատեղ մեկ նախագծով նկարագրեն և հողի վրա թեթև կոնստրուկցիաներով կառուցումը, և սարքավորումներով կահավորումը, ապա այդ ամբողջը միասին կարող է դառնալ նույն ֆինանսական աջակցության առարկա: Նույն ծրագրում կատարեցինք լրացում՝ միս տեղափոխելու համար նախատեսված մեքենաների ֆինանսավորման մասով: Եթե այդ մեքենաները լիզինգով ձեռք բերվեն, ապա նույն կերպ տոկոսները կառավարության կողմից կֆինանսավորվեն: Մեքենաները կարող են լինել սառնարանային կամ ավելի պարզ, սակայն նվազագույն պահանջներին համապատասխանող»,-ասաց նախարարը: Գյուղատնտեսության աջակցության ծրագրով շենքի կառուցման համար պետությունը կատարում է վարկի տոկոսի սուբսիդավորում:  3-15 մլն դրամ արժեքով վարկերի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին: Աջակցության երրորդ գործիքը նախատեսված է տրանսպորտային միջոցների ֆինանսավորման համար: Ընդ որում, տրանսպորտային միջոցները կարող են նախատեսված լինել կամ կենդանի կամ միս տեղափոխելու համար: «Այս դեպքում տոկոսի մնացորդը 2 տոկոս է, այսինքն՝ սա ավելի արտոնյալ ֆինանսավորում է, քան վերը նշվածը»,-նկատեց նախարարը: Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսավարողների համար ֆինանսական խոչընդոտներ գործնականում չեն լինելու: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ կատարում են ևս մեկ ուրիշ կարևոր աշխատանք։ Այդ աշխատանքի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, որ երբ որևէ մեկն առաջին անգամ առնչվի պետական կառույցների հետ, դժվարությունների, խոչընդոտների չառնչվի: «Մենք խորհրդակցություն անցկացրեցին բոլոր մասնակից կազմակերպությունների՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին: Երեք շաբաթ ժամանակում պարզեցումները պետք է նախագծվեն»,-ասաց նա ու հավելեց՝ ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ առաջարկները կհավաքեն մեկ նախագծի մեջ և կներկայացվեն կառավարությանը: Նախարարը նաև վստահեցրեց, որ սահմանափակումներ չեն անի, բոլոր նրանք, որոնք կբավարարեն նվազագույն պահանջներին՝ առաջին հերթին սննդի անվտանգությանն առնչվող սանիտարահիգիենիկ պահանջներին, կդիմեն և կստանան աջակցություն: Սպանդանոցների համար սահմանված են մի շարք պահանջներ, օրինակ` դրանք կառուցվում են բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռավորության վրա, սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում: Սպանդանոցը պետք է ունենա անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված աշխատատեղ և հագեցած լինի համապատասխան լաբորատոր սարքավորումներով: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 18 փետրվարի, 2020
Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80%. խմբաքանակը հանվել է վաճառքից եւ ոչնչացվել

Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80%. խմբաքանակը հանվել է վաճառքից եւ ոչնչացվել

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում: Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը: Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ: Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը  ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից: Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս:  
20:42 - 17 փետրվարի, 2020
ՍԱՏՄ-ն Գյումրիում կասեցրել է կասկածելի հավի կրծքամսի իրացումը

ՍԱՏՄ-ն Գյումրիում կասեցրել է կասկածելի հավի կրծքամսի իրացումը

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում: Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը: Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ: Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը  ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:  Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս: «Գլենդել» և «Կինգ» իրացման կետերում առկա հավի կրծքամսի խմբաքանակներից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ներկայցնելու նպատակով: Արդյունքում «Գլենդել» սուպերմարկետում վերցված հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է Լիստերիա խմբի Listeria monocitogenes մանրէ, իսկ խոնավության զանգվածային փաստացի մասը կազմել է 80%: Նշված խմբաքանակը ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի, ուստի դրա իրացումը կասեցվել է, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել: Այժմ Տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊԸ-ում, մատակարարի մոտ, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:
16:29 - 17 փետրվարի, 2020
Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ) ☑️ գովազդի,☑️ դրա իրացման մեջ մինչեւ 18 տարեկան անձանց ներգրավելու,☑️վաճառասրահներում դրանք ցուցադրելու,☑️հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելուարգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները (հոդված 47.15.): Ո՞ր դեպքերում ԱԱՏՄ-ն որքա՞ն տուգանք կկիրառի։ ❌ Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ ապրանքների/աշխատանքների/ծառայությունների գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը հիշատակվում կամ ներառվում է այլ ապրանքի/աշխատանքի/ ծառայության գովազդում։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։ ❌ Եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։ Տուգանք նախատեսված է նաեւ ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ Օրենքի այս դրույթն ուժի մեջ է մտնում 2021-ի հունվարի 1-ից։ ❌Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում՝ ֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումներ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ ❌ Եթե հեռարձակողը ծխախոտի օգտագործման վնասակարության մասին օրենքով սահմանված կարգով և եղանակով չի հաղորդում դրանք պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս։Տուգանքը՝ 150-200 հազար դրամ: ❌Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ (Հոդված 173.1.): Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով: 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված այս օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնում։ Հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։ ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակներում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ »
13:04 - 17 փետրվարի, 2020
ՍԱՏՄ-ն իրազեկման միջոցառումներ է անցկացրել սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողների համար

ՍԱՏՄ-ն իրազեկման միջոցառումներ է անցկացրել սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողների համար

 Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, խոշորացված համայնքներում՝ կազմակերպելով հանդիպումներ գործող սպանդանոցների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև սպանդանոց կառուցել ցանկացող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մանրամասն տեղեկատվություն է տրվել սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների, սպանդանոցի կառուցման համար պետական աջակցության ծրագրերից ու գործիքակազմից օգտվելու համար քայլերի հաջորդականության, սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի, սպանդանոցի գործունեությունը սկսելու համար այդ համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգի, վերապատրաստման դասընթացների և այլնի մասին:
13:16 - 15 փետրվարի, 2020
ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը: Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից  առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փոլերով պետք էանցնեն տարած մտնող մեքենաներն ու աշխատակիցները: Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար   կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին,  հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին: Հանդիպումը անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները:
17:00 - 13 փետրվարի, 2020
ԱԱՏՄ-ի հարուցած վարչական վարույթները 2019 թվականին 8 անգամ ավելացել են

ԱԱՏՄ-ի հարուցած վարչական վարույթները 2019 թվականին 8 անգամ ավելացել են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2019թ․ ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցել է 1674 վարչական վարույթ՝ 2018-ի համեմատ 8 անգամ ավելի։  Նշանակվել է շուրջ 500 տուգանք՝ ընդհանուր առմամբ շուրջ 247 մլն դրամի չափով։ ԱԱՏՄ-ի ստացած ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողության ոլորտին՝ 161։ Այս առումով հարուցվել է 1069 վարչական վարույթ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 772 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար։ Դիտարկվել են  տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ: Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման  և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։  Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը եւ մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։
16:30 - 13 փետրվարի, 2020
Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի փորձագետ Գոգչէ Աքբալիկը: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցերի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության, բույսերի և կենդանիների առողջության ռիսկի գնահատման ու կառավարման  բնագավառներում կարողությունների զարգացման համար երկրում առկա հնարավորություններին: Տպավորություններն ամփոփվել են ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է համագործակցությունը և առկա վիճակի այն վերլուծությունը, որը ՊԳԿ-ն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ծրագրի շրջանակներում մասնագետների համար նախատեսված դասընթացներն արդեն մեկնարկել են:
10:36 - 13 փետրվարի, 2020